Փետրվար 06, 2019 14:42 Asia/Tehran

Իրանի իսլամական հեղափոխությունից հետո, ԱՄՆ-ն բազմաթիվ սադրանքներ նյութեց ԻԻՀ դեմ: Այս կապակցությամբ, իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, Իրանում ԱՄՆ դեսպանատունը վերածվեց լրտեսական կենտրոնի, որտեղ համակարգվում էր հակահեղափոխական ուժերի գործունեությունը:

 

 

Միացյալ Նահանգները, հենց սկզբից, հեղափոխությունը տապալելու և Իրանի ժողովրդին պարտության մատնելու նպատակով, բազմաթիվ սադրանքներ նյութեց, որովհետև գիտեր, որ իսլամական հեղափոխության հաղթանակով, տարածաշրջանում իր ապօրինի շահերը վտանգվելու են: Իսլամական հեղափոխությունն Իրանի ժողովրդի զարթոնքի պատճառ  հանդիսացավ, վերածվելով մի կարևոր ու առանցքային իրադարձության: ԱՄՆ-ի ղեկավարած բռնատիրական ուժերն անցած 40 տարիների ընթացքում բազմաթիվ հանցագործություններ են կատարել Իրանի ժողովրդի դեմ: Իրանական ուղևորատար ինքնաթիռի դեմ Պարսից ծոցում ամերիկյան Վինսենս նավից արձակված հրթիռային հարձակումն այդ հանցագործություններից էր, որի հետևանքով զոհվեց 290 մարդ: ԱՄՆ-ն այժմ փորձում է Իրանի դեմ իր վերաբերմունքը բերել միջազգային հարթակ, բարձրացնելով այնպիսի հարցեր, ինչպես` Իրանի միջուկային հարցը և իրանաֆոբիայի քաղաքականությունը: ԻԻՀ մեծարգո առաջնորդն այս կապացությամբ իր նախորդ տարվա ելությում ասել է. «ԱՄՆ-ի հետ մեր խնդիրների մեծ մասն անլուծելի է: Պատճառն այն է, որ Վաշինգտոնի խնդիրը ոչ միջուկային հարցն է, և ոչ էլ մարդու իրավունքները: ԱՄՆ-ի խնդիրն Իրանի Իսլամական համակագն է»:    

ԱՄՆ-ն այս տարիների ընթացքում մշտապես փորձել է Իրանի իսլամական հեղափոխությունը լուրջ սպառնալիք ներկայացնել, իսկ Իրանին որպես մի երկիր, որը փորձում է ապակայունացնել տարածաշրջանը: Դա այն դեպքում, երբ այս տարիների ընթացքում ԱՄՆ-ի ռազմավարությունը կենտրոնացած է եղել Իրանին շրջապատող երկրներում անվտանգության մարտահրավերներ ստեղծելու վրա: Այլ խոսքով, ԱՄՆ-ի քաղաքականությունը չի փոխվել: Վաշինգտոնը շարունակում է  իր դավադրությունները նյութել նոր կաղապարներով, ինչը դրսևորվում է Թրամփի որոշումներում: Իրանի առաջնորդի ասելով, Միացյալ նահանգները նպատակ ունի իր ցանկությունները պարտադրել Իրանի ժողովրդին: ԱՄՆ-ի ներկա էությունը Ռեյգանի ժամանակշրջանի ԱՄՆ-ի էությունն է: Եվ ոչ մի տարբերություն գոյություն չունի հանրապետականների ու դեմոկրատների միջև:

Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամությունը երբեք չի դադարել: ԱՄՆ-ի կառավարությունը, բազմիցս ոտնահարելով իր խոստումներն ապացուցել է, որ նպատակ ունի վնասել Իրանի ժողովրդին ու տապալել Իսլամական հանրապետությունը: Իրանի ժողովուրդը, կանգնելով ԱՄՆ-ի ու Եվրոպայի պատժամիջոցների դեմ, ապացուցել է, որ ընթանում է  ճիշտ ճանապարհով, պաշտպանելով իր իրավունքներն ու անկախությունը: Եվ քանի դեռ Իրանի ժոովուրդը տոգորված է դիմադրության ոգով, ոչինչ չի կարող նրան վնասել: ԻԻՀ գերապատիվ առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի ասելով. «Անցած տարիների ընթացքում, ԱՄՆ-ի նախկին ու ներկա մի շարք պաշտոնյաներ, թշնամաբար տրամադրվեցին Իրանի ժողովրդի դեմ և նրանցից որոշների սադրանքը չուգունե ձեռքն էր թավշե ձեռնոցի մեջ: Սակայն այս բոլոր սադրանքները չազդեցին Իրանի ժողովրդի վրա: Հակառակը, Իրանի ժողովրդի ու պաշտոնյաների ինքնվաստահությունն ավելացավ, գտնելով թշնամու սադրանքներին դիմակայելու ելքը: Այսօր Իրանում առկա է կայունություն, անվտանգություն և ազգային միասնություն: Իրանն առավել քան երբևէ պաշտպանված է և հավատարիմ մնալով իսլամական  հեղափոխության սկզբունքներին, շարունակում է քայլել գիտական զարգացման ուղղությամբ: Իրանի ժողովուրդը պատմության ընթացքում միշտ էլ եղել է հզոր: Հեղափոխության առաջնորդը, խոսելով Իրանի պատմության որոշ դրվագների մասին, վերջերս նշեց. «Իրանի փրկությունն ԱՄՆ-ի բռնությունից, հենց ապացույցն է  Իրանի իսլամական հանրապետության ուժի»: Նա հավելեց. «Երկիրը բռնատիրությունից ու թագավորական իշխանությունից փրկելը, անցած 40 տարիների ընթացքում սադրանքներին դիմակայելն ու Իրանի պատիվն  ու արժանապատվությունը տարածաշրջանում ու աշխարհում բարձրացնելն իսլամական հանրապետության ուժի դրսևորումներից է: Իսլամական համակարգն Իրաքի կողմից Իրանին պարտադրված ութամյա պատերազմից հաղթանակած դուրս եկավ: Այս անպարտելիությունը կարելի է  տեսնել ոչ միայն այս պատերազմում, այլ անցած 40 տարիների ընթացքում: Իրանի ժողովուրդը երբեք չթուլացավ ու չնահանջեց  և դիմակայեց թշնամիների սադրանքներին»: ԻԻՀ առաջնորդը նշել է, որ սա սակայն դեռ ավարտը չէ: Նրա խոսքերով, սա ճանապարհի սկիզբն է և պետք է ջանք չխնայելով և իմաստնությամբ, խիզախությամբ ու հնարավորությունները ճիշտ օգտագործելով, քայլել զարգացման ուղղությամբ և հասնել հեղափոխության գագաթնակետին: Առաջնորդի ասելով. «Այդ ճանապարհը ճիշտ գնալու համար նախ պետք է ճանաչել թշնամու սպառնալիքները և ճիշտ գաղափար ունենալ թշնամու մասին»: Նա հավելել է. «Չնայած ամերիկացիներն ունեն բազմաթիվ հնարավորություններ, սակայն իրականությունն այն է, որ նրանք ուժեղ են, քանի որ համաշխարհային կոնֆլիկտներում կարևորվում է  ոչ թե ուժի գործադրումն այլ տրամաբանությունը, բանականությունն ու ճիշտ խոսքը: ԱՄՆ-ն այս հարցում գտնվում է  թույլ դիրքում, և հենց այդ պատճառով էլ խոսում է  ուժի լեզվով»:

Աշխարհի մեծ դիվանագետներն ու քաղաքական գործիչներն Իրանի ժողովրդին բարձր են գնահատում` 40 տարի շարունակ տարբեր ճնշումների դեմ կանգնելու, զարգացման և ազդեցիկ ուժի վերածվելու համար: ԻԻՀ մեծարգո առաջնորդը վերջերս Իրանի աշխարհազորայինների հետ հանդիպման ժամանակ նշել է. «Իրողությունները ցույց են տալիս, որ Իրանի ժողովուրդը և նոր սերունդը, որոշել են այլևս չնվաստանալ, չհետևել օտար ուժերին և սիրելի Իրանը հասցնել հպարտության գագաթնակետին: Եվ Աստծո կամոք, այս գործն անելու կամք և ուժ ունեն»:

 

 

Պիտակ