Փետրվար 13, 2019 02:53 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում կներկայացնենք Իրանի տնտեսության հնարավորություններն ու ներուժը` տնտեսական կայուն զարգացման ուղղությամբ:

 

Տնտեսական զարգացման գործում մեծ դեր է կատարում ֆինանսական կայունությունը: Եթե տնտեսական շրջանառության մեջ կայունություն չլինի, դժվար կլինի իրականացնել տնտեսության նպատակները: Պարզից էլ պարզ է, որ  դրամի շուկայում մեծ տատանումներով հնարավոր չէ սպասել, որ տնտեսության մեջ լինի զարգացում: Հենց այդ պատճառով էլ Իրանի տնտեսական զարգացման ծրագրերից ամենակարևորն առաջիկա 50 տարիների ընթացքում, կայունություն ապահովելն է:

Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, բոլոր կառույցներին, գիտական կենտրոններին և մասնագետներին ու գիտնականներին առաջարկում է այս կապակցությամբ իրենց կարծիքը հայտնել,  համապարփակ փաստաթղթում: Նա զարգացման իսլամա-իրանական օրինակի կենտրոնին հրահանգել է մասնագետների հետ խորհրադկցելուց հետո, ներկայացնել առաջիկա երկու տարվա ընթացքում իրանա-իսլամական զարգացման օրինակը, որպեսզի իրանական 15-րդ դարից սկսված, այդ ծրագիրն իրականացվի: ԻԻՀ առաջնորդն այս կապակցությամբ ասում է. «Մեր կարծիքով, արևմտյան զարգացման օրինակը մեր հասարկության համար բավարար չէ: Պատճառն այն է, որ մարդու վերաբերյալ արևմտյան փիլիսոփայության գաղափարախոսությունն արմատապես տարբերվում է իսլամի տեսակետից»:

Ակնհայտ է, որ Իրանն ունի բազմաթիվ հնարավորություններ և երկրում առկա է զարգացման մեծ ներուժ: Ուստի դիմադրողական տնտեսությունը երկրում հաստատելու համար, կարևոր է դնել գիտահեն արտադրության հիմքը: Հենց այդ պատճառով էլ իրանա-իսլամական զարգացման օրինակի փաստաթղթում ներկայացված են որոշակի նպատակներ` առաջիկա 5 տասնամյակների համար և ներկայացվել է այդ կապակցությամբ ճանապարհային քարտեզը: Փաստաթղթի նպատակն է, ստեղծել հնարավորություն, որպեսզի Իրանը իսլամական հումանիտար գիտության արտադրությունների ոլորտում զարգացում ապրի և դասվի գիտության ու տեխնոլոգիայի ոլորտի ու գիտահեն արտադրություն ունեցող զարգացած աշխարհի 5 տնտեսությունների շարքում: Փաստաթղթում կարևորվել են Իրանի կրոնական ու հոգևոր արժեքները, երկրի մշակութային միասնությունն ու ժողովրդավարության հիմքերը, որոնք կարևոր գործոն են համարվում իրանաիսլամական զարգացման օրինակի իրականացման համար: Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակով, գործադրվեցին բազաթիվ ջանքեր, որպեսզի Իրանը կարողանա փոխարինել անցած տարիները, որոնք թույլ չտվեցին, որպեսզի երկիրը զարգանա: Սակայն այսօր Իրանի տնտեսության վրա ճնշում է  գործադրվում, որպեսզի իսլամական հանրապետությանը պարտադրվի ենթարկվել համաշխարհային բռնատիրական համակարգին: Դիմադրողական տնտեսության գաղափարախոսությունը ներկայացվել է ԻԻՀ առաջնորդի կողմից, այդ ճնշումը չեզոքացնելու  նպատակով: Դիմադրողական տնտեսությունը կարող է կարևոր գործոն հանդիսանալ Իրանի տնտեսության փոփոխության հարցում: Վերջին տվյալների համաձայն, որ հրապարկարվել են Համաշխահային մտավոր հարստության կազմակերպության` WPO-ի կողմից, Իրանի 2018թ զարգացման վարկանիշը աճել է 10 նիշով: ԻԻՀ 2017թ 75 վարկանիշից, 2018թ հասել է 65-ի: Դա այն դեպքում, երբ 2015թ այդ վարկանիշը եղել է 106: Իննովացիոն տեխնոլոգիաների վարկանիշում, 2017թ. 56 վարկանիշից Իրանը 2018թ հասել է 11 վարկանիշի: Զեկույցի համաձայն, Իրանը 34 երկրների շարքում, որտեղ գոյություն ունի միջինից բարձր եկամուտ, զբաղեցնում է 16-րդ տեղը: Իսկ Կենտրոնական Ասիայի ու Ասիայի հարավ արևմտյան 9 երկրների թվում զբաղեցրել է երկրորդ տեղը: Անշուշտ, ԻԻՀ ապագան հիմնված է զարգացման վրա: Հենց այս պատճառով էլ շատ կարևոր են բարեփոխական որոշումներն ու նախաձեռնությունները տնտեսության մեջ, որպեսզի իրականացվի այս ռազմավարական երկարատև նպատակը: Այս ուղղությամբ, շատ կարևոր է տնտեսական առողջությունը և ներքին արտադրության զարգացումը: Որովհետև միայն այս դեպքում կարելի է դիմադրողական տնտեսությունը տանել կայուն զագացման ուղղությամբ: Ուստի պետք է ամրապնդել ենթակառուցվածքները, ճիշտ օգտագործելով հարստություն արտադրելու համար օգտագործվող անվերջանալի ռեսուրսները: Իսկ դա ավելացնում է քաղաքական դիվանագիտության հնարավորությունները և թշնամուն ավելի զգոն դարձնում Իրանի նկատմամբ, քանի որ սադրանքներն այլևս արդյունք չեն ունենում: Իրանն ունի և ստորգետնյա և ռազմավարական, մարդկային ու գիտական մեծ ռեսուրսներ: Ուստի պետք է ջրի ու հողի աղբյուրները ճիշտ օգտագործել: Դիմադրողական տնտեսությունը հիմնված է այն տեսության վրա, որ զարգացման ջանքերը հարստություն արտադրելու  հնարավորոյթունները մեծացնելու ուղղությամբ ջանքերը, կարող են վերացնել այն արտաքին արգելքներն ինչպես օրինակ` պատժամիջոցները: Այսպիսով, օրինակ, կարելի է բարելավել աշխատանքի ձևը, ավելի բարձրացնելով դրա արդյունավետությունը: Այս ընթացքում հնարավոր է նաև որոշակի ժամանակում Իրանի զարգացումը հասցնել ընդունելի մակարդակի:

Յուրաքանչյուր երկիր, միայն այն դեպքում կարող է զարգանալ, եթե ճիշտ ձևով հասկանա ու գնահատի իր առավելություններն այդ թվում` մարդկային ուժը, ռեսուրսները, աշխարհագությունը և այլ հնարավորություններ, այդ թվում` տրանզիտի հնարավորությունը: Այդ դեպքում երկիրը կհասնի զարգացման իր նպատակներին: Սակայն յուրաքանչյուր տնտեսություն պետք է ունենա  նաև ներքին առանձնահատկություններ: ԻԻՀ առաջնորդը դա ներկայացրել է որպես իրանա-իսլամական զարգացման օրինակ: Անկասկած, Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի 40 ամյակին, հնարավորություն է  ստեղծվել իրականացնել այս գործընթացը:

 

 

Պիտակ