Փետրվար 13, 2019 03:13 Asia/Tehran

Այս հաղորդաշարը նվիրված է Իրանի իսլամական հեղափոխության քառասնամյակին ,որի ընթացքում քննարկում ենք երկրի վերջին 40 տարիների արտաքին քաղաքականությունը: Հաղորդման ընթացքում խոսելու ենք 9-րդ և 10-րդ կառավարությունների օրոք Իրանի արտաքին քաղաքականության մասին:

9-րդ և 10-րդ կառավարությունների արտաքին քաղաքականության սկզբունքները

Հաշեմի Ռաֆսանջանիի նախագահության և բարեփոխումների կառավարության երկու շրջաններում և 16 տարիների ընթացքում ԻԻՀ-ը վարել է  խաղաղասեր ու պրագմատիկ և խաղաղ գոյակցության ու լարվածությունից զերծ քաղաքականություն, սակայն միջազգային համակարգից Իրանի ստացած պատասխանը դրական չէր: Միջազգային հանրությունը գտնվում էր ԱՄՆ-ի և նրա եվրոպացի դաշնակիցների, նաև ԱՄՆ-ի կառավարության կողմից խստագույնս վերահսկվող միջազգային կազմակերպությունների ու կառույցների ազդեցության տակ: Հանգամանքները նպաստավոր չէին տարածաշրջանային ու միջազգային բեմերում Իրանի դերակատարության համար: Այդպիսով շարունակվում էր Իրանի նկատմամբ թշնամանքը: Միջազգային հանրությունն Իրանի համար դարձավ սպառնալի ու լարվածություն հարուցող, ինչը դեր ունեցավ նաև Մահմուդ Ահմադինեժադի իշխանության գալու գործում: 

Իրանի նոր նախագահի պաշտոնում Մահմուդ Ահմադինեժադի ընտրվելով, նա զգալի փոփոխություն մտցրեց երկրի արտաքին քաղաքականության սկզբունքներում: Ահմադինեժադը շեշտում էր, որ ցանկանում է ներքին ու արտաքին քաղաքականության դաշտում, վերականգնել հեղափոխության առաջին տարիների սկզբունքներն ու գաղափարները: Ուշադրություն դարձնելով արժանապատվության, իմաստնության ու նպատակահարմարության երեք սկզբունքներին, այնուամենայնիվ Ահմադինեժադն առաջնահերթությունը տվեց արտաքին քաղաքականությունում արժանապատվությանը:

Ահմադինեժադի կառավարության արտաքին քաղաքականության գլխավոր սկզբունքում, շեշտը դրված էր աշխարհի իրադարձություններում արդարության ու բարոյականության վերականգնման վրա: 2005 թ.-ի ընտրապայքարի ժամանակ, նա ընտրել էր արդարության առանցքայնության ու արդարության տարածման կարգախոսը: Նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Ահմադինեժադը կարևորում էր արդարության առանցքայնությունը: Ժամանակի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքին ասել էր.«9-րդ կառավարության արտաքին քաղաքականությունը ՝ արդարության առանցքայնության հիմունքով երկխոսությունը, նոր համակարգ ստեղծելու գործում դերակատարության առումով երկրների համահավասար իրավունքների հարգումը և համաշխարհային արդարությունն է»: Տիրակալության մերժումը , առանց տիրակալների համաշխարհային կարգերի կարևորումը, ոճրագործությունների մերժումը ՝ բոլորն իրականացան 9-րդ և 10-րդ կառավարությունների ջանքերի շնորհիվ:

 

Բարություն ՝ հայացք դեպի արևելք և հարավ

Բարությունը 9-րդ և 10-րդ կառավարությունների արտաքին քաղաքականության սկզբունքներից մեկն էր: Ահմադինեժադը համոզված էր.«Իսլամական ուսուցումների համաձայն, մենք սիրում ենք ողջ մարդկությանը  և հավատացած ենք, որ մարդիկ պետք է սիրեն միմյանց, որպեսզի աշխարհում տիրեն խաղաղությունն ու բարությունը»:

Ահմադինեժադի կառավարությունն ի դեպ ընտրեց դեպի արևելք արտաքին քաղաքականության ուղղվածությունը ՝ օրակարգում դնելով արևելյան երկրների ՝ մասնավորապես Ռուսաստանի և Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը: Իրանի նախորդ կառավարությունները հիմնականում արևմուտքին էին հակված: Սակայն Ահմադինեժադի կառավարությունը համոզված էր, որ դեպի արևելք հակվելով, հավասարություն է տիրելու արևելքի ու արևմուտքի միջև:

Ահմադինեժադի կառավարությունն արտաքին քաղաքականության դաշտում ուշադրություն դարձրեց նաև դեպի հարավ մոտեցմանը ՝ հարավային երկրների հետ կապերն ամրապնդելով: Այդ քաղաքականությունն ուղղված էր դեպի հյուսիս քաղաքականության դեմ ՝ նպատակակետում էին աֆրիկյան ու լատինամերիկյան հարավային երկրները:

Ահմադինեժադը հավատացած էր, որ արտաքին քաղաքականությունը պետք է բերի երկրի բազմակողմանի զարգացմանը: Արտաքին քաղաքականության ոլորտի բազմակողմանի զարգացման մասին նա ասել է .«Արտաքին քաղաքականության կառավարման բաժնում պետք չէ բավարարվել արտաքուստ հարցերով ՝ կազմակերպել շարունակական հանդիպումներ: Հանդիպումները պետք է հանգեցնեն գործնական քայլերի»:

 

Հակադիր արտաքին քաղաքականություն ՝ Արևմուտքի ու Իսրայելի դեմ

 

9-րդ և 10-րդ կառավարությունները հավատացած էին, որ սեփական դաշտում պաշտպանության դիմելու փոխարեն, պետք է խաղալ մրցակցի դաշտում, քանի որ պաշտպանական խաղը լավագույն դեպքում, բերում է հարվածներ չստանալուն, իսկ մրցակցի դաշտում խաղալով, կարող ենք նաև հարվածել : Այդ քաղաքականությունը գործադրվեց միջուկային հարցի և Սիոնիստական ռեժիմի հետ կապերում: Ահմադինեժադը հերքեց ու մերժեց Իսրայելի ռեժիմին և հոլոքոստի հարցը: Համալսարանի դասախոս ՝ Ամիր Մոհամմեդ Հաջի Յուսեֆին ասել է.«Արևմուտքի հետ գործակցության հարցում բարեփոխումների կառավարությունը դրական փորձ չի ունեցել և հատկապես միջուկային բանակցությունենրում Իրանը միայն նահանջել է : Փաստորեն Ահմադինեժադը որդեգրել էր գործակցային ու առճակատման  քաղաքականություն : Գործակցային հարաբերություններ հարևան և արևելյան ու հարավային երկրների հետ: Առճակատման  քաղաքականությանը տեսնում ենք օրինակ Հոլոքոստի համագումարի անցկացման, նաև Իրանի միջուկային էներգիայի քաղաքականությունն առանց արգելակի գնացքի նմանեցնելու մեջ»:

Միջուկային քաղաքականության ոլորտում, Իրանը հայտարարել է , որ ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցելով հանդերձ, չի բանակցելու ուրանի հարստացումը դադարեցնելու շուրջ: Այդ ուղղությամբ, Իրանը ուրանի հարստացումը բարձրացրեց 20 տոկոսի, իսկ ցենտրիֆուգների քանակը հասցրեց 19 հազարի: Միջուկային գիտությունը ևս մեծ զարգացում ապրեց: Ահմադինեժադի կառավարության օրոք զարգացավ միջուկային արդյունաբերությունը, արևմուտքը հանդես եկավ մարդու իրավունքների հետ կապված հայտարարություններով, բարձրացավ հրթիռային կարողությունը : Տարածաշրջանային քաղաքականության պատճառով էր, որ այդ տարիներին Անվտանգության խորհուրդը յոթ բանաձևեր ընդունեց ԻԻՀ-ի դեմ, սրվեցին Իրանի հետ Արևմուտքի առճակատումները: Փաստորեն այդ տարիներին Իրանի հետ Արևմուտքի կապերը վատագույն պայմաններում էին և նույնիսկ ներքին ու արտասահմանցի վերլուծաբանները համոզված էին, որ կողմերը մինչև պատերազմի սահմաններն առաջ էին գնացել:

 

Պարսից ծոցի համագործակցության խորհրդի և Իրանի հարաբերությունները

Ահմադինեժադի ընտրությամբ, պարսիցծոցյան երկրները ենթադրում էին, որ փոխվելու է Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրների հետ Իրանի արտաքին քաղաքականությունը, սակայն խորհրդի անդամ երկրներ ՝ այդ թվում Արաբիան, Քուվեյթը, Կատարն ու Էմիրություններն Ահմադինեժադի և նրա դիվանագիտական կազմի անդամների այցելություններից հետո,  համոզվեցին, որ Իրանի քաղաքականությունն ուղղված է տարածաշրջանի երկրների հետ բարեկամական հարաբերությունների հաստատմանը: 2007 թ.-ի դեկտեմբերին Ահմադինեժադը և նրան ուղեկցող պատվիրակությունն առաջին անգամ ՝ խորհրդի կազմավորվելուց 27 տաի անց, դիտորդ անդամի կարգավիճակում մասնացեց Դուհայի համաժողովին: Ինչպես Ամիր Մոհամմեդ Հաջի Յուսեֆին է ասել, Ահմադինեժադի կառավարության արտաքին քաղաքականությունը ՝ նվազագույնը նախագահության առաջին շրջանում , ուղղված էր տարածաշրջանում, մասնավորապես Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրների հետ վստահության ստեղծմանը:

Այնուամենայնիվ, խորհրդի անդամ երկրները շարունակում էին պնդել եռյակ կղզիների հարցում իրենց նախկին դիրքորոշումը և միջուկային հարցում Իրանին մեղադրում էին միջուկային ռումբ ձեռքբերելու փորձի մեջ: Նրանց կարծիքով, Իրանի այդ քայլերը տարածաշրջանը դարձնում էին «ռազմական»: 2011 թ.-ին արաբական աշխարհում իսլամական զարթոնքից հետո, սրվեց համագործակցության խորհրդի երկրների և Իրանի միջև բացասական մրցակցությունը , քանի որ Իրանի ղեկավարությամբ և պահպանողական ու հաշտության առանցքով իսլամական զարթոնքն անցավ Արաբիայի ղեկավարության ներքո: ԻԻՀ-ը կարևորում էր արաբական երկրների ինքնիշխանությունը , իսկ համագործակցության խորհրդի անդամները ՝ բացառությամբ Կատարի, ցանկանում էին պահպանել արաբական աշխարհում թագավորական կարգերը:  

 

Պիտակ