Հունվար 25, 2023 10:48 Asia/Tehran

Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ: Այս հաղորդման ընթացքում քննարկելու ենք Charlie Hebdo ամսագրի վերջերս թույլ տված անարգալից ու վիրավորական քայլը:

Որոշ ժամանակ առաջ  ֆրանսիական «Շառլի Էբդո» պարբերականի կողմից  Իրանի Իսլամական հեղափոխության իմաստուն առաջնորդին ուղղված վիրավորանքը դարձավ  արևմտյան օրաթերթերի և լրատվամիջոցների մեծ մասի գլխագիրը։ Թվում է, թե Իսլամի մեծ մարգարեին և մուսուլմանների սրբություններին ուղղված անարգանքից  հետո, Եվրոպայում սկսվել է ծաղրի և վիրավորանքի մեկ այլ փուլ։ Շառլի Էբդո պարբերականը   , որն Աստծո առաքյալի հասցեին գեշ  վիրավորանքների և ծաղրանկարների պատմություն ունի,հակակրոնական բովանդակությամբ պարբերական է և չի հարգում որևէ կրոնի, բայց իսլամին անարգելու առումով ,այն գործում է ոչ միայն ,որպես ֆրանսիական անսկզբունք մի պարբերական, այլ որպես իմպերիալիստական ճակատի հակաիսլամական մեծ պազելի մի մասը:

 

Ֆրանսիայում այս պարբերականը քիչ ընթերցող ունեցող  հրատարակություն է, որը ֆինանսական ճգնաժամերի պատճառով բազմիցս հայտնվել է բացարձակ փակվելու եզրին, և իհարկե մեկ-երկու անգամ փակվել է։Նրանք իրենց գոյությունը ապահովելու միակ ելքը գտել են նման սկանդալային քայլեր կատարելու մեջ:

Իհարկե, ֆրանսացի պատասխանատու անձինք  դա անվանում են խոսքի  ազատության նշան, սակայն այս հավակնությունը  ավելի շատ նման է դառը երգիծանքի: Քանի որ ,նրանք ովքեր հիշում են 90-ականները , ծանոթ են «Ռոժե Գարոդիի» անհատականությանը։ Ֆրանսիացի այս փիլիսոփան Ֆրանսիայում դատապարտվեց պարզապես այն պատճառով, որ նա դեմ էր Հոլոքոստին: Նա 1998 թվականին ֆրանսիական մի դատարանի կողմից տուգանվել է 120.000 ֆրանսիական ֆրանկով, որը համարժեք է 40.000 դոլարին՝ «Իսրայելի քաղաքականության հիմնադիր առասպելները» գիրքը հեղինակելու համար։Բացի այդ Ֆրանսիան այն երկիրն է ,որ մի քանի  տարի անընդմեջ ,դրա անվտանգության հատուկ կարգավիճակը երկարաձգվել է կառավարության կողմից և այդ երկրի նախագահ Էմանուել Մակրոնը 2021 թվականին դատի տվեց գովազդային վահանակի դիզայներին, որը նրան համեմատում էր Հիտլերի հետ,ուրեմն այս  երկիրը ի՞նչպես է կարող հավակնել խոսքի ազատության մասին:

Ֆրանսիացի փիլիսոփա ՌոԺե Գարոդին, ով Ֆրանսիայում դատապարտվել է ՝ Հոլոքոստին դեմ գնալու  պատրվակով

Շառլի Էբդոն ևս չի կարող խոսքի ազատության համար մի տրիբունա լինել :Քանի որ այն ,վերջին տարիներին վիրավորելուց բացի այլ արվեստ չի ունեցել ,որի օրինակը անցյալ տարիներին այդ պարբերականի անարգանքն էր Իսլամի մեծ մարգարեի նկատմամբ: Երկրորդ հերթին այն չի առնչվում խոսքի ազատության հետ: Որովհետև վերջին տարիներին, երբ այս պարբերականի  ծաղրանկարիչ Մորիս Սինեն (1928-2016), քննադատեց Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզիի որդուն, թե ինչու է նա ամուսնացել հրեա Ջեսիկա Դարտիի հետ, ով մի հարուստ ընտանիքի աղջիկ էր ,որը դրամի պատճառով էր ընդունել հրեականությունը ,նա պարտավորվեց իր հրաժարականը ներկայացնել: Մորիսը բոլորովին  չէր վիրավորել հրեականությանը: Բայց միայն հրեականության մասին ակնարկելը  բավական էր, որ նա մեղադրվեր այդ կրոնի հանդեպ թշնամաբար տրամադրված լինելու մեջ և պատճառ դառնար, որ նրան հանձնեին  դատական ​​իշխանություններին և ազատեին աշխատանքից: Այն ժամանակ Շառլի Հեբդո պարբերականը   չպաշտպանեց իր պաշտոնյային  և չփորձեց արդարացնել նրա ակտը «խոսքի ազատության» կեղծիքով:

Մուսուլմանների հավատալիքների նկատմամբ անարգանքի ու ծաղրանքի բազմաթիվ օրինակները ՝ԱՄՆ-ում  Անգլիայում, Ֆրանսիայում, Դանիայում, Նիդեռլանդներում և մի շարք այլ եվրոպական երկրներում իմի բերելը խոսում է այն փաստի մասին , որ նման գործողությունները ոչ միայն մի քանի հիվանդագին գրողների և հոգևորականների  մտքի ծնունդ են , այլ՝ավելի բարդ խնդիրները շեղելու և կասեցնելու ընթացք:

Այսօր Իսլամական Հանրապետության թշնամիները լավապես գիտեն ,որ համակարգի առաջնորդը և վալի Ֆաղիհը համարվում են հիմնասյունը և հանրապետականության  ու իսլամության միմյանց միացնող օղակը: Այդ հիմամբ ,և այն պայմաններում երբ Իսլամական հեղափոխությունը հիմք է դրել կրոնական ու իսլամական հավատալիքների,որոնք տարածվել են երկրի սահմաններից դուրս, և մյուս կողմից՝ վիճարկել է Ֆրանսիաի հեղափոխության պառակտիչ արժեքները և Արևմուտքի  սին մարդու իրավունքները, նրանք թիրախավորել են այս համակարգի հիմնասյուները: Նման  վիրավորական ու նողկալի քայլի գնալը  այն ժամանակ, երբ Իրանում ներքին ու արտաքին գործոնների միջոցով կազմակերպած խռովությունները  ոչնչացել են և վերջին շունչներն է փչում, նման է կիսամեռ  մարմնի մեջ փչելուն։ Թշնամին ցանկանում է, որ բռնության ու բողոքի այս ցիկլը շարունակվի, և իր սյուժեները կրկնվեն ու վերարտադրվեն: Հետեւաբար, նրանց լրատվամիջոցներն ու գործակալները ամեն տեսակի  սադրանքի են դիմում  տարաձայնության ու քաոսի կրակը թեժացնելու  համար: Բայց այս կիսամեռ մարմինը այս շնչառություններով չի կենդանանլու և միայն նրանց նեղություն է պատճառելու: Ինչպես իրանցի մեծ բանաստեղծ Հաֆեզն է ասել.-«Նրանք իրենց պատիվն են տանում  և մեզ նեղություն պատճառում»:

Հատկանշական է, որ վիրավորանքների ու անարգանքի  պատճառը թույլ տրամաբանությունն է:Ինչպես առակն է ասում՝ամանից թորում է այն,ինչը դրա մեջ է: Ստոր և նողկալի արարածից  պետք է սպասել միայն ստորություն :

Ով տրամաբանություն  ու պատճառաբանություն չունի, դիմում է անտրամաբանական մեթոդների։ Կամ վիրավորում է, ճիշտ այնպես,երբ  Մեքքայի անհավատ բազմաստվածներն ուղտի կղանքը  լցրին Աստծո առաքյալի գլխին: Կամ չարախոսում  ու հայհոյում են, ինչպես որ անարգում  էին Աստծո մարգարեին: Մեքքայի բանաստեղծներն իրենց բանաստեղծություններով այնքան էին ծաղրել, անարգել ու վիրավորել Աստծո առաքյալին, որ Աստծո առաքյալը վշտացել էր  ու դիմել Աստծուն,ուստի Աստված մխիթարելով  իր առաքյալին ասել էր.«Մենք քեզ պաշտպանեցինք նրանցից, ովքեր անարգում են»: (Հեջր սուրահ,95-րդ այա):

Այժմ ևս գոյություն ունի այդ ծաղրանքն ու հայհոյանքը :Իսլամի հայտնությունից 1500 տարի անց,Աստվածային այս կրոնի տարածման և աշխարհում Մուհամմեդ մարգարեի լույսի փայլատակման պատճառով,երբեմն ականատեսն ենք ,որ անարգանք է հասցեագրվում Աստծու մարգարեի նկատմամբ ,որը անօգուտ ջանք է ,ճիշտ այնպես որ արևի վրա ցեխ ու փուշ շպրտես: Վերլուծաբանները, Շառլի Էբդո պարբերականի նողկալի արարքը համարում են Իրանի Իսլամական հանրապետության համակարգի հարաճուն առաջընթացի և ուշագրավ հզորությանը  դիմակայելու հարցով համաշխարհային սիոնիզմի և իմպերիալիզմի անճարակության  ուղղությամբ:

Այաթոլլահ Խամենեին հզորության ու վեհության գագաթնակետին է և նման անարգանքներ ,ծաղրանկարներ կամ գեշ բառեր ու պատկերներ չեն ազդելու նրա անհատականության վրա: Սակայն ծաղրական պատկերներով ու անհանգստացնող արտահայտություններով նրա անհատականության դեմ ոտնձգությունը ,իրականության մեջ ոտնձգություն է Իսլամական ումմայի ամենաազնիվ ու ամենախիզախ անհատի նկատմամբ ,ով արարել է մարդկային ամենագեղեցիկ վարքագիծը և խորը իմացականություն ու հայեցողություն ունի: Անտարակույս շատ զարմանալի չէ, որ նվաստ անհատներ անարգում են վեհ ու մեծ մարդկանց: Սակայն անտարակույս Աստված ինքն է ստանձնելու անհավատների ու հավատուրացների ոչնչացումը և նրանց չարիքը իրենց է վերադարձնելու : Ղուրանը Բաղարա սուրահի 15-րդ այայում ասում է.« Աստված ծաղրի է ենթարկելու նրանց և ժամանակ կտա, որ զարմանան իրենց ըմբոստության  վրա»:

Այաթոլլահը Խամենեի

 

Հենց այս առնչությամբ Շահիդ  Սանին իր «Մոնիյե ալ Մորիդ Ֆի ադաբ օլ մոֆիդ վալ  մոսթաֆիդ» գրքում  երկու մարդու պատմությունն է ներկայացնում ,որոնք առանձին  կրոնագիտական դպրոց են գնում : Երկուսն էլ իրենց կոշկի տակ մեխ էին  ամրացրել: Երբ նրանցից մեկից պատճառը հարցնում ,ասում է Իսլամի մարգարեն գիտության  կարևորության մասին ասել է.«Հրեշտակների թևը՝ գիտությամբ հետևողների համար վերածվում է նրանց ոտքի տակի գորգի:Ուզում եմ հրեշտակների թևերը մեխով ամրացնել :Շահիդ Սանին նշում է ,որ այդ երկուսը մի քանի օրից հետո սկսեցին տառապել:Սուրբ Ղուրանը իր այաներում ավետում է.«Նրանք ցանկանում են Աստծու լույսը մարել իրենց բերանով,սակայն Աստված միայն ցանկանում է կատարելագործել իր լույսը ,նույնիսկ եթե անաստվածները դժգոհ մնան»(Թոբա սուրահի 32-րդ այա):

Անկասկած, մի  արարքի, նորարարության, աննորմալ ու տհաճ պահվածքի դեմ հակազդեցությունը անհրաժեշտություն է:՝ Իսլամի տրամաբանության մեջ, յուրաքանչյուր անհարիր հակազդեցության փոխարեն ,անհրաժեշտ է ,պարզել այդ արարքի հեղինակների դեմքը: Հատկանշական է ,որ իմամ Ալին ,Սաֆֆեյնի պատերազմում իր զինվորներին պատվիրեց ,որ Մոավիեի հետևորդներին չհայհոյեն ու նրանց չանիծեն,այլ ներկայացնեն նրանց պատկերն ու վարքագիծը ,որը ավելի լավ է քան հայհոյանքը»:( Նահջ ալ-Բալաղա):

Մի կողմից, Շառլի Հեբդո պարբերականը   չգիտի ,այս   մասին, որ Իսլամի մարգարեի դեմ նախատող  ծաղրանկարներով ,իսլամաֆոբիա հրահրելու մի քանի փորձից հետո և այժմ Այաթոլլահ Խամենեիի դեմ ծաղրանկարների կոչ անելով, Իսլամ աշխարհում չի նսեմանալու Այաթոլլահ Խամենեիի դիրքը և նա ազդեցիկ անձնավորություն է, և Խամենեիի իսլամը՝ Մուհամեդ մարգարեի անարատ  իսլամի շարունակությունն է: Եվ այս նողկալի  գործողությունները պատճառ կդառնան , որ Իսլամ աշխարհն  Աստծու Կամքով ավելի համախմբվի Իսլամի և իսլամական հեղափոխության շուրջ: