Հունիս 28, 2023 13:33 Asia/Tehran

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը երկրի տնտեսական խնդիրների վերաբերյալ իր արտահայտություններում միշտ հատուկ ուշադրություն է դարձրել տնտեսական վնասներին։Նախորդ հաղորդման ընթացքում համառոտ քննարկեցինք  Իրանի տնտեսության արտաքին մարտահրավերը ,իսկ այս հաղորդման ընթացքում  կանդրադառնանք Իրանի տնտեսության որոշ ներքին վնասներին , հեղափոխության առաջնորդի դիտանկյունից:

Հեղափոխության գերագույն առաջնորդի դիտանկյունից,Իրանի տնտեսության կարեւորագույն վնասներից մեկը, կառավարության ծայրահեղ վերահսկումն  է։ Պարտադրյալ  պատերազմից հետո առաջին տարիներին ձեռնարկվեց տնտեսության ազգայնացման ռազմավարությունը՝ ստեղծելու տնտեսական արդարություն, սակայն անտեսվեց, որ պետականացման ակտիվացման մյուս կողմը պետական և մասնավոր տնտեսական կարողությունների սառեցումն է։ Ակնկալվում էր ,որ այդ  հարցը կկարգավորվեր  1380-ականների սկզբին 44-րդ հոդվածի տնտեսական քաղաքականության հայտարարմամբ, բայց գործադիր կարողականություններին անուշադրություն դարձնելու  պատճառով պետական տնտեսության հիմնական մասը վերածվեց կիսապետական  տնտեսության։

Ըստ տվյալների՝ կառավարության մասնաբաժինը գնահատվում է Իրանի տնտեսության 80%-ը, և երկրում գործող տնտեսական ընկերությունների կեսից ավելին պետական ​​են, իսկ մնացածը գոյատևման համար ինչ-որ կերպ կապված են կառավարության հետ։ Տնտեսության մեջ կառավարության դերը , ոչ թե մասնավոր հատվածին լրացնելն է, այլ մասնավոր հատվածի փոխարինողն ու մրցակիցը և միաժամանակ շատ հզոր մրցակից լինելն է:

Հեղափոխության առաջնորդը, ֆարվարդինի առաջին օրը Ռազավիի սրբավայրի ուխտավորների հավաքում ունեցած ելույթում , երկրի տնտեսության ամենակարևոր խնդիրն ու թույլ կետն համարեց պետական ​​տնտեսությունը և 60-ական թվականներից տնտեսական քաղաքականությունից բխող ծայրահեղ վերահսկողությունը և ընդգծեց.- «Այս ծայրահեղության  արդյունքն այն է, որ ժողովուրդը  հեռու մնաց խոշոր և հարստություն ստեղծող տնտեսական գործունեությունից ,որը ստեղծեց դժվարություններ ,որոնց ականատեսն ենք այսօր երկրում»:

Հում նավթի արտահանումից կախվածությունը, Իրանի տնտեսության այլ վնասներից է: Իրանում, կառավարության կողմից նավթային եկամուտների հեշտ հասանելիության պատճառով, լուրջ ջանքեր չեն գործադրվել ամուր հարկային համակարգ ստեղծելու համար, որը կարող է բավարար եկամուտ ապահովել կառավարության պարտականությունները իրականացնելու համար: Տարիներ շարունակ կառավարության բյուջեն կախված է եղել նավթի վաճառքից: Այսինքն փաստօրեն աստվածատուր հարստությունը , բյուջեում ծախսվում է ընթացիկ ծախսերի վրա։

Նավթային եկամուտներից կախվածությունը մակրոտնտեսության բազմաթիվ խնդիրների աղբյուր է դարձել: Վերջին տասնամյակների ընթացքում նավթը միշտ եղել է կառավարության բյուջեի հանգստացնող դեղամիջոց: Շինարարական նախագծերի ռեսուրսների փոխհատուցումը, սուբսիդիաների վճարումը, ընթացիկ ծախսերը, ինչպիսիք են աշխատողների աշխատավարձերը և այլն, եղել են այն հիմնական բաժինները, որ նավթն օգտագործվել է բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար: Այնուամենայնիվ, քանի որ այս ապրանքը միջսերնդային կապիտալ է, ակնհայտորեն սխալ է այն վաճառել ընթացիկ սպառումների ապահովման կամ ոչ կապիտալ նպատակներով։

Նավթից ստացված եկամուտը դեռևս կազմում է երկրի եկամտի կարևոր մասը: Նախ՝ այս եկամուտը մեկ արտադրանքից է և ստացվում է երկրի կապիտալ ակտիվների վաճառքից և երկրորդ՝ դրա վրա ազդում է թշնամական երկրների պահվածքը, որի բացահայտ  օրինակն է՝ Եվրամիության կողմից Իրանի նավթի գնման էմբարգոն։ Հատկապես, երբ այս որոշումը ուղեկցվում է ֆինանսական պատժամիջոցներով, գործնականում դժվար է դառնում այդ քանակությամբ նավթի այլ երկրներ վաճառքից եկամուտ ստանալը։ Ուստի երկրի բյուջեի կախվածությունը նավթային եկամուտների այս ծավալից կարեւոր թուլություն է:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Իրանի նավթի վաճառքի ծավալը նավթի հայտնաբերման ամենավաղ տարիներից այսինքն՝13-րդ դարի վերջից մինչև 1352 թվականը, հավասար է 26 միլիարդ ութ հարյուր միլիոն դոլարի և այս ցուցանիշը տարօրինակ աճ է արձանագրում 1352-ից 1357 թվականներին։ Իրանի նավթային եկամուտները միայն 1352-1357 թվականներին հասել են ավելի քան 112 միլիարդ դոլարի։ Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, թեև Իրանը նավթի վաճառքի հետ կապված խնդիրներ ունեցավ ԱՄՆ-ի և Եվրոպայի պատժամիջոցների պատճառով, այնուամենայնիվ, նավթային եկամուտները դեռևս կազմում են կառավարության եկամուտների հիմնական մասը։

Իրանի կառավարությունները միշտ օրակարգում են մտցրել նավթից կախվածությունը նվազեցնելու ծրագիրը բայց գործնականում, այս միաձուլումը նույնությամբ խնդիրներ է հարուցել Իրանի տնտեսության համար: ԻԻՀ մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին 1402 թվականի Ֆարվարդինի առաջին օրվա իր ելույթում երկրի տնտեսության մեկ այլ խնդիրը համարել  է հում նավթից կախվածությունը և ընդգծել.«Տնտեսության պորտալարը պետք է անջատել հում նավթի արտահանումից և առավել եկամուտ ապահովելու համար ոչ նավթային գործունեություն ծավալել ,որ բարեբախտաբար զեկույցների համաձայն ,այս ոլորտում լավ աշխատանքներ են ձեռնարկվել»:

Դոլարից կախվածությունը ,Իրանի տնտեսության այլ խնդիրներից է:Երկրի կախվածությունը հիմնական ապրանքների ներմուծումից, ինչպես նաև այդ ապրանքների ներկրման կախվածությունը դոլարից, պատճառ է դարձել ,որ այս արժույթը դերակատար լինի  ժողովրդի առօրյաում։Երկրի տնտեսությունը դոլարից կախված պահելը ,արևմտյան երկրներին առիթ է ընձեռնում ,որպեսզի ֆինանսական այս կարողականությունը օգտագործեն երկրի դեմ ճնշում բանեցնելու համար: ԱՄՆ-ն ​​դոլարն օգտագործում է ,որպես զենք անկախ երկրների, այդ թվում՝ Իրանի դեմ:

Փաստորեն, երկրների, այդ թվում՝ Իրանի կողմից  դոլարի կախվածությունից ազատվելու կարևորագույն պատճառներից մեկը, միջազգային պատժամիջոցների խնդիրն է և ԱՄՆ-ի կողմից դոլարի օգտագործումը, որպես զենք պատժամիջոցների տակ գտնվող երկրների դեմ: Ելնելով դրանից՝ վերջին տարիներին հեղափոխության առաջնորդը քննադատել է տնտեսության կախվածությունը դոլարից՝ ընդգծելով Իրանի տնտեսությունը դոլարից ազատելու անհրաժեշտությունը: 

Երկրի տնտեսության կախվածությունը դոլարից եւս մեկ թուլություն էր, որի մասին  մատնանշեց հեղափոխության առաջնորդը 1402 թվականի ֆարվարդինի առաջին օրվա իր ելույթում և ընդգծեց.« Որոշ երկրներ, որոնց վրա էմբարգո է դրվել Արևմուտքի կողմից, դոլարից իրենց կախվածությունը  խզելով և աշխատելով տեղական արժույթներով,ավելի լավ պայմաններում են,և մենք ևս պետք է այդ քայլին գնանք»:

Ներքին տնտեսական այս խնդիրները պատճառ դարձան, որ Իրանի Իսլամական Հանրապետության թշնամիները կենտրոնանան տնտեսական պատերազմի վրա,մի հարց, որի մասին բազմիցս նշել է հեղափոխության գերագույն առաջնորդը: Այս առնչությամբ ներկայացնում ենք  հեղափոխության առաջնորդի կողմից տարբեր ժամանակներում կատարած հայտարարություններից մի քանիսը ,ըստ հետևյալի.

«Երբ սահմանափակ ժամանակներում դիտարկում ենք առաջնահերթությունները, առաջին տեղում է երկրի տնտեսության խնդիրը... Թշնամու  հնարքներից էր՝ պարբերաբար պատերազմով սպառնալը. և [որ] ռազմական  տարբերակը դրված է սեղանին և նման խնդիրներ... [Բայց] իրական պատերազմն այլ բան է, իրական պատերազմը տնտեսական պատերազմն է, իրական պատերազմը պատժամիջոցներն են, իրական պատերազմը աշխատանքի ու գործունեության ոլորտներն ու տեխնոլոգիաները երկրի ներսում խլելն է,դա է իրական պատերազմը:1395.11.27

Թշնամին ցանկանում է մարդկանց հոգնեցնել և հիասթափեցնել տնտեսական ճնշումներով: Համայն երկրում , այսօր թշնամու դավադրությունն է՝  Իրանի ժողովրդի զանգվածի վրա տնտեսական ճնշում բանեցնելը՝ նրանց հոգնեցնելու, հիասթափեցնելու նպատակով։1397.03.25

Թշնամու նպատակն է ,որ տնտեսական ճնշումով կարողանա Իրանի ժողովրդին հուսահատեցնել իսլամական համակարգից և Իսլամական հանրապետությունից  և տարածություն ստեղծել Իրանի ժողովրդի և իսլամական համակարգի միջև և այսպիսով հետամուտ լինել  իր նպատակներին:1396.01.01

Վերջին մի քանի տարիներին ես կարևորել եմ տնտեսական կարգախոսները, որովհետև զգացել եմ, որ թշնամին այս միջոցով ուզում է հարձակվել ազգային այս հսկայական ռեսուրսի վրա: Երբ մենք տնտեսական խնդիր ունենանք, տարբեր հատվածները չեն կարողանա իրենց պատշաճ աշխատանքը կատարել, հետևաբար, պետք է տեսնել, թե որն է այն զգայուն և առանցքային կետը այս պարտականությունների շարքում, որն այսօր դրված է երկրի պաշտոնյաների, կառավարության, եռյակ ուժերի և տարբեր կազմակերպությունների վրա։Այսօր դա կարող է լինել մի առանցքային կետ,իսկ վաղը մեկ ուրիշ առանցքային կետ: Այսօր երկրում տնտեսական հզորացումը առանցքային և առաջնահերթ կետ է.այդ պատճառով է,որ ես շեշտում եմ  դա, շեշտում եմ ժողովրդի կենսապրուստը:1396.01.30

 

 

Պիտակ