Հուլիս 31, 2019 11:14 Asia/Yerevan

Բարև ձեզ թանկագին բարեկամներ, «Իրանի հնարավորությունները օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար» հաղորդաշարի այս թողարկման ընթացքում կքննարկենք Իրանում արտասահմանյան ներդրումները դիմադրողական տնտեսության տեսնակյունից: Ընկերակցեք մեզ:

Բնակարանաշինությունը եւ քաղաքային պլանավորումը սերտ կապի մեջ են ՀՆԱ-ի և  տնտեսության հետ և լինելով արտադրության շղթայի վերջնամասում, այն ունի զգալի կարողություն ազդելու փոխկապակցված արդյունաբերությունների վրա, հետեւաբար երկրի տնտեսության վրա:

Այդ իսկ պատճառով բնակարանաշինությունը եւ քաղաքաշինության պլանները առաջատար արդյունաբերության ոլորտներից են և նպաստում են տնտեսության և արդյունաբերության զարգացմանը: 

Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք  Իրանի բնակարանային ոլորտում ներդրումներ կատարելու հնարավորությանը:

                        -----------------------------------

Տնային տնտեսությունում բնակարանի ապահովումը կենսական դեր է խաղում, և ամենաթանկ ապրանքն է, որ այն գնում են ընտանիքները: Բնակարանը կազմում է տնային տնտեսության ընդհանուր արժեքի 30% -ը: Բնակարանաշինության տնտեսությունը նույնպես մեծ դեր է խաղում կապիտալի ձեւավորման գործում, որը տարիների ընթացքում կազմում է Իրանի տնտեսության ընդհանուր կապիտալի 20-40 տոկոսը: Իրանում կառավարությունները միշտ փորձել են ցածր տոկոսադրույքներով և էժան շինանյութերով օգնել ընկերություններին կառուցել բնակարաններ: Արեւմտյան երկրներում, տուն գնելը շատ մարդկանց համար անհրաժեշտ չէ, եւ բնակարանի վարձկալությունը ավելի շատ տարածված է: Սակայն իրանցի ընտանիքների համար մշակութային եւ սոցիալական հոգեբանության առումով, բնակարան գնելը շատ կարեւոր է:

Իրանցի ընտանիքները ցանկանում են ներդրում կատարել բնակարանի ոլորտում, քան  իրենց ակտիվներն օգտագործել այլ արդյունաբերության և շուկայի ոլորտներում:

Իրանում բնակարանաշինության ոլորտում ներդրումային եւ գործառնական պոտենցիալները

Իրանում բնակարանաշինության հատվածի ցուցանիշները ցույց են տալիս, որ վերջին տասնամյակում բնակչության աճին համահունչ բնակարանների արտադրությունը լավ աճ է արձանագրել: Սակայն, հաշվի առնելով Իրանի 80 միլիոն բնակչության թիվը, որի  զգալի մասը ամուսնացած կամ ամուսնանալու շեմին կանգնած երիտասարդներ են, բնակարանի ոլորտը ներդրումների մեծ պոտենցիալ ունի:

Բնակարանաշինությունը մեծ պոտենցիալ ունի Իրանում ներդրումներ կատարելու համար: Մասնագիտացված էժան աշխատուժի առկայությունը եւս մեկ առավելություն է Իրանում բնակարանաշինության ոլորտում ներդրումների համար: Գործընկերության եւ ներդրումների զարգացման նպատակով և դիմադրողական տնտեսության քաղաքականության շրջանակում  «Իրանի հողերի եւ բնակարանաշինության ազգային կազմակերպություն»-ը աշխատում է հողատարածքների եւ  բնակարանաշինության ոլորտում  ներդրումների ապահովման և  համատեղ նախագծերի իրականացման ուղղությամբ: Կազմակերպությունը  աշխատում է պոտենցիալների ուսումնասիրության եւ ներդրումային ներուժի գնահատման, մասնավոր հատվածի եւ օտարերկրյա ներդրողների և  ռեսուրսների ներգրավման, աջակցության եւ ուղղորդման ոլորտներում:

Տվյալների համաձայն, մինչև 2026 թ. Իրանում պետք է կառուցվի առնվազն 900.000 բնակարանային միավորներ: Իրանի բնակարանաշինության կազմակերպությունը հատուկ հնարավորություններ է տրամադրում այս ոլորտում օտարերկրյա ներդրումների համար:

Իրանը, ինչպես շատ երկրներ, ունի երկու հիմնական ռազմավարություն բնակարանաշինության համար: Երկու ռազմավարությունը ներառում է քաղաքի  հին հյուսվածքների վերանորոգումը եւ խոշոր քաղաքների շուրջ փոքր քաղաքների կառուցումը: Այս երկու ռազմավարությունը պահանջում է քաղաքաշինության մի շարք գործողություններ, ինչպիսիք են ճանապարհաշինությունը, քաղաքային ենթակառուցվածքերը, կանաչապատ տարածքները, կրթական տարածքները եւ այլն: Դա վկայում է Իրանի բնակարանաշինության ոլորտում ներդրումների շահավետության մասին:

Իրանի ցեմենտի արդյունաբերությունը

Իրանի բնակարանաշինության հատվածում  ներդրումային արդյունավետ գործոններից մեկը Իրանի արդյունաբերությունն է ՝ պողպատի եւ երկաթի, ցեմենտի, կղմինդրի եւ կերամիկայի ոլորտներում: Այս երեք ոլորտներում Իրանը աշխարհի առաջատար երկրների թվում է:

Տնտեսագիտության համալսարանի դասախոս Ռուհոլլահ Թահերին ասում է. որ ցեմենտը ամենակարեւոր շինարարական նյութերից եւ հանքարդյունաբերության հիմնական արտադրանքներից մեկն է, ինչը 70 տարիներ է որ արտադրվում է Իրանում:

1933 թվականին Իրանում կառուցվել է ցեմենտի առաջին գործարանը,  որն օրական 100 տոննա ցեմենտ էր արտադրում:

2006 թվականից ի վեր, այս ոլորտում ներդրումների ավելացման եւ ներքին արտադրության հզորությունների աճի հետ մեկտեղ, նվազել է ցեմենտի ներմուծումը, իսկ 2009 թվականին Իրանը դարձավ ցեմենտի արդյունաբերության մեջ ինքնաբավ երկրներից մեկը։

Աշխարհի ցեմենտի արտադրողների շարքում Իրանի դիրքը վերջին տարիներին անընդհատ բարելավվել է եւ այժմ համարվում է ցեմենտի խոշոր արտահանող երկրներից մեկը: Նախատեսվում է, որ  2025 թ.-ին Իրանի ցեմենտի արտադրության կարողությունը կհասնի տարեկան 120 միլիոն տոննայի եւ ցեմենտի արտադրության եւ արտահանման առումով աշխարհում կզբաղեցնի երրորդ տեղը եւ առաջինը Արեւմտյան Ասիայում: Այս խոշոր պոտենցիալը կիրականացվի օտարերկրյա ներդրումների եւ նոր տեխնոլոգիաների փոխանցման միջոցով:

Տարբեր երկրներ, ներառյալ Իրաքը,  ԱՄԷ-ը, Կատարը, Քուվեյթը, Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Օմանը, Աֆղանստանը, Պակիստանը, Հնդկաստանը, Հարավային Կորեան, Ֆիլիպինները, Ղազախստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Տաջիկստանը, Հայաստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Թուրքիան, Հարավային Աֆրիկայի հանրապետությունը, Ավստրալիան, Ռուսաստանը, Բուլղարիան, Բելգիան եւ Գերմանիան ներմուծում են իրանական սպիտակ կամ մոխրագույն ցեմենտ:

«Իրանի արդյունաբերության, հանքերի եւ առեւտրի նախարարության ռազմավարական փաստաթղթում, «Ոչ մետաղային հանքային ապրանքների» գործունեությունը, ցեմենտի եւ կերամիկական արդյունաբերության առանցքայնությամբ, արձանագրված է, որպես երրորդ առաջնահերթություն, 12 արդյունաբերական առաջնահերթություններում, աշխատատեղեր ստեղծելու և արտահանումների ավելացման նպատակով:  Բնակարանաշինության արդյունաբերության մեջ կիրառվող մյուս ոլորտն է, կերամիկական կղմինդրի արդյունաբերությունը: Կերամիկական կղմինդրի արդյունաբերությունը Իրանում սկսվել է 1960 թվականին և 1979 թվականին Իսլամական հեղափոխության սկզբում Իրանը արտադրել է մոտ 12,57 մլն քառակուսի մետր կերամիկական կղմինդր: Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում Իրանում կերամիկական սալիկների արտադրման կարողությունը կտրուկ աճել եւ դարձել է արտահանվող ապրանք: 2011 թվականին 55 մլն քառակուսի մետր մակերեսով կերամիկական կղմինդրի արտահանմամբ, Իրանն աշխարհում արտահանումների առումով զբաղեցրել է  վեցերորդ  տեղը:

Իրանը կերամիկական կղմինդրի առաջատար երկրներից է 

Չինաստանից, Իսպանիայից, Իտալիայից եւ Հնդկաստանից հետո Իրանն այժմ հինգերորդ խոշոր  կերամիկական կղմինդր արտադրողն է աշխարհում:

Կառավարության  և բանկերի աջակցությունը, շահութաբեր արդյունաբերությունը  ազդել են այս ոլորտի ընդլայնմանն Իրանում:

Սաուդյան Արաբիան, Ադրբեջանը, Բրիտանիան, Իտալիան եւ Հունգարիան Իրանի կղմինդրի եւ կերամիկայի հիմնական հաճախորդներն են:

Իրանի կենտրոնական նահանգներում, հատկապես Յազդում, եւ հումքի համեմատական առատության և հասանելիության հատևանքով, կղմինդրի եւ կերամիկական գործարանների թիվն ավելի շատ է երկրի այլ նահանգների համեմատ: Յազդ նահանգն ավելի քան 179 մլն քառակուսի մետր   արտադրական հզորությամբ, արտադրում է երկրի 45%  կերամիկական կղմինդր: Մոտ 40,000 մարդ ուղղակիորեն ներգրավված է կերամիկական սալիկների եւ սանիտարական արտադրության բաժնում: Այս ոլորտում անուղղակիորեն զբաղված են շուրջ 200 հազար աշխատողներ: Ներկայումս Իրանում գործում են մոտ 90 կերամիկական կղմինդրային արտադրամասեր եւ  մոտ 15 գործարան ևս հումք եւ ջնարակ են արտադրում Իրանում: Իրանում կղմինդրի տեղադրման հզորությունը 750 միլիոն քառակուսի մետր է: Սակայն այս ապրանքի արտադրությունն այժմ կազմում է մոտ 500 միլիոն քառակուսի մետր, սա նշանակում է, որ օտարերկրյա ներդրումների համար կան լավ պայմաններ եւ այս ոլորտում հնարավոր է մեծացնել արտադրության ծավալները: Այս ոլորտում շահութաբերությունը մեծ կլինի ներդրողների համար:

Իրանն իր  80 միլիոն բնակչության, նոր ամուսնացած կամ ամուսնացող երիտասարդների, էժան պրոֆեսիոնալ աշխատուժի, Մետրոպոլիտեն քաղաքներում հին հյուսվածքների առկայության,  փոքր քաղաքների կառուցման հնարավորության և երկաթի, պողպատի, ալյումինի, ցեմենտի, կերամիկական սալիկների արդյունաբերության կարողության բերումով,  մեծ պոտենցիալներ ունի  բնակարանաշինության ու ճանապարհաշինության արդյունաբերության, կամուրջի  կառուցման եւ այգու շինարարության ոլորտներում ներդրումներ կատարելու  համար:

Այս հնարավորությունների շնորհիվ,  օտարերկրյա ընկերությունների ներդրումներն  Իրանի բնակարանային արդյունաբերության ոլորտում անկասկած կլինի ավելի շահավետ:

Հաջորդ հաղորդման ընթացքում կանդրադառնանք Իրանի նավթի եւ գազի ոլորտներում օտարերկրյա ներդրումների հնարավորություններին: