Օգոստոս 21, 2019 15:48 Asia/Yerevan

Բարև ձեզ թանկագին բարեկամներ, «Իրանի հնարավորությունները օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար» հաղորդաշարի այս թողարկման ընթացքում կքննարկենք Իրանում արտասահմանյան ներդրումները դիմադրողական տնտեսության տեսնակյունից: Ընկերակցեք մեզ:

Նախորդ ծրագրերում անդրադարձանք Իրանի կարողությունները մետաղի և արդյունաբերության, բնակարանաշինության և քաղաքաշինության, ներդրումների, նավթի ու գազի ոլորտներում:

Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք օտարերկրյա ներդրումների համար նավթաքիմիական և մաքուր էներգիայի արդյունաբերությունների ոլորտներում Իրանհ հնարավորություններին:

Իրանի ազգային նավթաքիմիական ընկերությունը հիմնադրվել է 1964 թ.-ին: Մինչև 1979 թ.-ի իսլամական հեղափոխության հաղթանակը, նավթաքիմիական ապրանքների արտադրությունը տարեկան կազմում էր 2 միլիոն 7 հարյուր հազար տոննա:

1980-1988 թվականներին Իրանի Իրաքի  կողմից Իրանին պարտադրված պատերազմի տարիներին Իրանի  ազգային նավթաքիմիական ընկերության գործունեությունը անկում է ապրում: Այնուամենայնիվ Իրանի ազգային նավթաքիմիական ընկերությունը այդ տարիներին կարողացավ ավարտել Շիրազի նավթաքիմիական զարգացման ծրագիրը:

Սրբազան պաշտպանության տարիներից հետո, Իրանի ազգային նավթաքիմիական ընկերությունը սկսեց վերականգնել և վերանորոգել պատերազմից տուժած օբյեկտները:  

Պատերազմի հետևանքով տուժած համալիրների վերակառուցումը, հիմնարար նախագծերի օգտագործումը, ինչպիսիք են Սպահանի և Արաքի նավթաքիմիական համալիրները, Իմամ Խոմեյնիի անվան նավահանգստի համալիրի ավարտը, նավթաքիմիական ապրանքների արտահանման ընդլայնումը, առաքելությունների մի մասի հանձնումը մասնավոր հատվածին և արտադրության աճն ու շահավետությունը, Իրանի նավթաքիմիական արդյունաբերության վերակառուցման գործընթացներն են համարվում:

Իմամ Սադեղ համալսարանի դասախոս Դոկտ. Ալի Թահեր Ֆարդն ասել է, որ Իրանի նավթաքիմիական արդյունաբերության արտադրանքները, ինչպիսիք են քիմիական պարարտանյութերը, քիմիական նյութերը, ծծմբական թթուն, ծծումբը, ամոնիակը և պլաստիկը, ունեն բարձր որակ և համաշխարհային ճանաչում:

Չնայած 2014-2016 թվականներին  ԱՄՆ կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցներին, իրանական նավթաքիմիական ընկերությունները կարողացել են ավելի քան 30 միլիարդ դոլարի ապրանք արտահանել: Բացի այդ, նավթաքիմիական ընկերությունները 2 միլիարդ դոլար արժողությամբ ապրանքներ  են ներարկել Իրանի ներքին արդյունաբերությունում:

Այս ցուցանիշները ցույց են տալիս այս արդյունաբերության մեջ Իրանի ածխաջրածնային պաշարների միայն 7% –ի սպառման արդյունքը: Հետևաբար, մեծ ներուժ կա Իրանում նավթաքիմիական արդյունաբերության մեջ ներդրումներ կատարելու համար»:

Իրանում նավթաքիմիական արդյունաբերության և պաշարների բազմազանությունը

Տարբեր արդյունաբերությունների կախվածությունը նավթաքիմիական արտադրանքներից և այս արդյունաբերության մեջ ապրանքների մեծ բազմազանությունը, պատճառ են դարձել, որ աշխարհի երկրները հատուկ ուշադրություն դարձնեն այս ոլորտին: Նավթաքիմիական արդյունաբերությունը վերջին տարիներին ազդվել է մատակարարման, արտադրությոան և վաճառքի գլոբալ քաղաքականությունից: Մի կողմից  արտադրության ռեսուրսների այսինքն հումքի և մարդկային կապիտալի, ֆինանսի և տեխնոլոգիաների տեղաբաշխումը աշխարհի տարբեր տարածքներում, և մյուս կողմից նավթաքիմիական արդյունաբերության երկրներ և ընկերություններ աճը,  հանգել է երկրների և ընկերությունների միջև միջազգային համագործակցության: 

Հումքի առատ քանակի, էժան և արհեստավարժ աշխատուժի և նավթաքիմիական արտադրանքի արտադրության և տրանզիտ ճանապարհների շնորհիվ, Իրանը լավ երկիր է նավթաքիմիական արդյունաբերության մեջ ներդրումների համար: Հաշվի առնելով, որ նավթաքիմիական արդյունաբերության համար պահանջվող բոլոր ածխաջրածինները արտադրվում են Իրանի ներսում, Իրանի նավթաքիմիական արդյունաբերությունը կախված չէ ներմուծումից:

Իրանի ազգային նավթաքիմիական ընկերությունը ծրագրավորել է մինչև 2022 թվականը արտադրել 5 միլիոն տոննա նավթաքիմիական արտադրանք: Նման իրավիճակում, միջազգային ընկերությունները կարող են նոր տեխնոլոգիաներ փոխանցելով, ավելացնել այդ արդյունաբերության արդյունավետությունը և մեծ շահույթ ապահովել:

Իրանի տնտեսության և ֆինանսների նախարար դոկտոր Ֆարհադ Դեժփասանդն ասում է. «Այսօր մեծանում է նավթաքիմիական արդյունաբերության կարևորությունը սպառողական, միջնորդական և կապիտալ ապրանքների արտադրության ոլորտում: Նավթաքիմիական արդյունաբերության մեջ թեթև նավթային ածխաջրածինները, շատ արդյունաբերությունների ինչպիսին են քիմիական նյութերի, էլեկտրական, էլեկտրոնիկայի, տեքստիլի, բժշկական, ավտոմոբիլային, կենցաղային տեխնիկայի հումքն են կազմում»:

Հաշվի առնելով նավթաքիմիական արդյունաբերության դերը Իրանի նավթի ու գազի արդյունաբերույան շղթայի լրացման մեջ, այն հանգեցնում է Իրանի ոչ հումքային արտահանման աճին:  

2014 թվականին Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի կողմից հայտարաված «Դիմադրողական տնտեսության» քաղաքականության համաձայն, ընդգծվում է նավթային և նավթաքիմիական ապրանքների արտահանման ավելացման և նավթագազային արդյունաբերության արժեքային շղթայի լրացման կարևորությունը:

Անմշակ նավթի վաճառքը կրճատելու և արտահանման դիվերսիֆիկացումը բարձրացնելու Իրանի հատուկ միջոցառումներից մեկը, նավթավերամշակման գործարանի ստեղծումն է:

Նավթաքիմիական վերամշակման  (Petrochemical Refinery) նոր սերունդի գործարանները շեշտը դնում են  նավթի վերամշակման գործարանների և պետրոքիմիական համալիրների  միավորման վրա:

Փաստորեն, Նավթաքիմիական վերամշակման համալիրներում նպատակը ոչ միայն վառելիք, ներառյալ հեղուկացված գազը (LPG), բենզին, սպիտակ նավթ և նավթ արտադրելն է, այլ հատուկ արտադրանքներ, այդ թվում՝ պոլիմերային և քիմիական համալիրների համար պահանջված հումքը:

Իրանի առաջին նավթավերամշակման նոր սերնդի գործարանը իր աշխատանքն սկսել է 2013 թվականի ապրիլի 1-ին, Շազանդի Իմամ Խոմեյնիի նավթավերամշակման գործարանում:

Արաքի Շազանդի պետրոմծակման գործարանը

Իրանի Իսլամական Հանրապետությունը իր էներգիայի պահանջները բավարարելու և տարածաշրջանային և արտատարածաշրջանային երկրներին էներգիայի արտահանման համար, մշակել է մաքուր էներգիայի աղբյուրների շահագործման և վերականգնվող մաքուր էներգիայի տարբեր աղբյուրների օգտագործման ծրագիր:

Իրանը էներգետիկ ռեսուրսների առումով աշխարհի ամենահարուստ երկրներից մեկն է և բացի հանքային վառելիքի և նավթի ու գազի հսկայական ռեսուրսներից, այն ունի վերականգնվող էներգիաներ՝ ներառյալ քամու, արևի, կենսազանգվածային և երկրաջերմոցային էներգիաների հսկայական պոտենցիալ: 

Հանքային վառելիք օգտագործումը՝ էլեկտրաէներգիա արտադրելու նպատակով, վնասակար է երկր մոլորակի և շրջակա միջավայրի համար:

Հանքային վառելիքի բարձր ծախսերի պատճառով,, երկրները ձգտում են էլեկտրաէներգիա արտադրել վերականգնվող աղբյուրներից, ինչպիսիք են արևային, քամու և ծովի ալիքների էներգիան:

Իրանը արևային էներգիա արտադրելու մեծ ներուժ ունի: Իրանում տարեկան կա մոտավորապես 300 արևոտ օր, ինչը զգալի պոտենցիալ է արևային էլեկտրակայանների համար: Իրանը  նաև լայն տարածքներ ունի հողմային տուրբինների համար: Կասպից ծովի և Պարսից ծոցի ջրային սահմանները նույնպես ապահովել են անհրաժեշտ պոտենցիալները՝ էլեկտրակայանների օգտագործման համար: Բազմաթիվ ջրամբարտակների առկայությունը վկայում է Իրանում մաքուր էներգիայի արտադրության կարողությունների մասին:

Հաշվի առնելով Իրանում մաքուր էներգիայի հնարավորությունների բազմազանությունը, այս տեսակի էներգիայի օգտագործումը Իրանի համար գերակա խնդիր է: Իրանի կառավարությունն մասնավոր հատվածի ներդրումներին աջակցելու համար օրենքներով և պայմանագրերով խթանում է ներդրողներին: 

Իրանը արևային էներգիայի ներդրման լավագույն երկրներից մեկն է:

Իրանի խոշորագույն արևային էլեկտրակայանը շահագործման հանձնվեց 2017-ին Սպահանում: Արևային էլեկտրակայանը շահագործման հանձնվեց Իրանի «Գադիր» էլեկտրական և էներգետիկ ընկերության և հունական (Metka) ընկերության մասնակցությամբ շուրջ 55 միլիարդ թուման արժեքով: 10 ՄՎտ հզորությամբ էլեկտրակայանը ամսեկան արտադրում է մոտ 2 միլիոն կՎտժ:  Էլեկտրակայանը ամսական խնայում է մոտ 420,000 խմ գազ: Այս էլեկտրակայանը նաև չի ապականում օդը:

Իրանում նավթաքիմիական արդյունաբերության և մաքուր էլեկտրակայանների ներդրումներն օգուտ կբերի ներդրող ընկերություններին:

Իրանի կառավարությունը փորձել է խրախուսել և բարձրացնել օտարերկրյա ներդրողների համար անվտանգությունն ու եկամտաբերությունը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Պիտակ