Հոկտեմբեր 05, 2019 16:43 Asia/Yerevan

Ինչ լավ է երբ կան գեղեցիկ մտքեր՝ Հեռուն սլացող, Դեպի լուսաբաց,դեպի հրացոլք։ Ինչ լավ է երբ կան մարդիկ ժպտացող։ Ինչ լավ է երբ կան սիրո արցունքներ՝ Ինչպես այգացող։ Ինչ լավ է երբ քո սրտի խորքերում հավերժանում է ամեն գնացող, Ամեն հեռացող,ամեն մահացող։ Ինչ լավ է երբ միշտ ամենաբարի մարդիկ են լինում Քո դուռը բացող, Աստղերի նման Քեզ շողշողացող։