Ապրիլ 25, 2020 06:48 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ:  Միջին Ասիայի և Կովկասյան տարածաշրջանի երկրները շարունակում են պայքարել կորոնավիրուսի համավարակի դեմ, այդուհանդերձ տարածաշրջանում տեղի են ունեցել կարևոր իրադարձություններ, որոնց կփորձենք անդրադառնալ « Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում:

 

Ապրիլի 21-ին տեղի ունեցած Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի տեսակոնֆերանսից հետո,  Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները համատեղ հայտարարություն տարածեցին ։

Տեսակոնֆերանսն անցկացվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ։

Ըստ հայտարարության՝ հեռահար խորհրդակցությունների ընթացքում մասնակիցները քննարկել են տարածաշրջանի համար Առողջապահության համաշխարհային ճգնաժամի հետեւանքները։ Նրանք նաև դիտարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում իրականացվող հաջորդ քայլերը ՝ համաձայն 2020 թվականի հունվարի 30-ին Ժնևի համատեղ հայտարարության:

COVID-19 համաճարակի հետևանքով առաջացած արտառոց իրավիճակի պատճառով հետաձգվել է նախկինում համաձայնեցված մարդասիրական միջոցառումները: Հետաձգվել են նաև դեմ առ դեմ նախարարների հանդիպումներն ու համանախագահների այցերը տարածաշրջան։ Այնուամենայնիվ, դրանք նախապատրաստելու համար անհրաժեշտ աշխատանքները շարունակվում են:

Համանախագահներն ընդգծել են հրադադարի ռեժիմը խստորեն պահպանելու և ներկայիս իրավիճակում սադրիչ գործողություններից զերծ մնալու կարևորությունը և կողմերին կոչ են արել միջոցներ ձեռնարկել լարվածության հետագա նվազեցման ուղղությամբ: Այս տեսակետից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարևորել են իրենց հայտարարությունը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի համաշխարհային զինադադարի վերաբերյալ կոչը: Նաեւ հայտարարությամբ շեշտել են , թե կորոնավիրուսի համաճարակ-մարտահրավերը, որը չի ճանաչում սահման, հիշեցրել է՝ ինչքան թանկ է մարդկային կյանքը։

Նրանք նաև երախտագիտություն են հայտնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին՝ շարունակական աշխատանքի համար և շեշտել են դիտարկումների հնարավորինս արագ վերսկսման անհրաժեշտությունը։

Արտաքին գործերի նախարարներն ու համանախագահները պայմանավորվել են սերտ կապի մեջ մնալ և հնարավորինս արագ շարունակել բանակցությունները:

------------------

Քաղաքագետ Նարեկ Մինասյանն անդրադարձել է Մնացականյան–Մամեդյարով առցանց բանակցություններին, նաև փուլային լուծման նախագիծը ԼՂ-ի հակամարտության կարգավորման բանակցությունների սեղանի վրա լինելու մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը։

----------------

Չնայած խաղաղության հաստատման նպատակով Բաքվի և Երևանի միջև ընթացող բանակցություններին, հակամարտ կողմերի միջև լարվածությունը շարունակվում է:

Ապրիլի 21-ին Ղարաբաղի ՀՕՊ համակարգը խոցել է Ադրբեջանի Օդուժին պատկանող ԱԹՍ:

Հանդես գալով մի  հաղորդագրությամբ Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է. «Ադրբեջանին պատկանող «ORBITER» տիպի ԱԹՍ-ն երեքշաբթի ապրիլի 21-ին մտել է Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետության տարածք ու խոցվել է»:

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածությունը սրվելու ֆոնին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպել են տեսակոնֆերանսի միջոցով:

Տեսակոնֆերանսի անցկացման նախօրեին, Հայաստանի ԱԳ նախարարությունը հայտարարել է. «Այս տեսակոնֆերանսի ընթացքում քննարկվելու են կորոնավիրուսի տարածման պայմաններում հակամարտ երկրների կողմից Ղարաբաղի խնդրի լուծման ու Հայաստանի ու Ադրբեջանի միջև հրադադարի պահպանման խնդիրները»:

3 մլն. դոլար արժողությամբ խոցված ԱԹՍ-ն 2011թ. Իսրայելն էր վաճառել Ադրբեջանին:

Բաքվի  ,Իսրայելական «ORBITER 1» և «ORBITER 2» տիպի ԱԹՍ-ները արտադրվում են Ադրբեջանում:

Չնայած Իսրայելի ռեժիմի կողմից Ադրբեջանին վաճառված զենքերի վատ որակին, դրանց օգտագործման հարցում այդ ռեժիմի կողմից Ադրբեջանի բանակի համար ճշտված սահմանափակումներն էլ մտածելու տեղիք են տալիս, ինչին ուշադրություն դարձնելով կարելի է հայտնաբերել կողմերի հարաբերության շատ գաղտնիքներ:

Իրականում Թել-Ավիվն Իլհամ Ալիևի կառավարությանը հարձակողական բնույթի զենքերը վաճառում է պայմանով, որ Ադրբեջանը այդ զենքերը չօգտագործի Հայաստանի դեմ: Այս պայմանը այն դեպքում է պարտադրվել Բաքվի կառավարությանը, երբ Հայաստանը տարածաշրջանում ու նույնիսկ աշխարհում համարվում է Բաքվի միակ թշնամին:

----------------------

Միջազգային համաներում կազմակերպությունը «2019 թվականին Մարդու իրավունքներն արևելյան Եվրոպայում, Կենտրոնական Ասիայում ու Հարավային Կովկասում» խորագրով զեկույցում գրել է, որ Հայաստանում դատական իշխանությունը գտնվում է Նիկոլ Փաշինյանի իշխանության խիստ ազդեցության ներքո:

Այս զեկույցում Միջազգային համաներում կազմակերպությունը մտահոգություն հայտնելով Հայաստանի դատական իշխանության վրա այդ երկրի իշխանությունների կողմից գործադրված  ճնշումների կապակցությամբ անդրադարձել է այդ երկրի  նախկին իշխանության ներկայացուցիչների կալանավորմանն ու նրանց դեմ հարուցված դատական գործերին:

Այս զեկույցում ընդգծված է. «Երբ դատարանը փոխեց ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ կալանքն այդ երկրի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցներին հրահանգեց շրջափակել դատարանները»:

Զեկույցում նաև անդրադարձ է կատարվել դատական համակարգում փոփոխությունների մասին Նիկոլ Փաշինյանի նախագծին:

Ռոբերտ Քոչարյանի դեմ որպես խափանման միջոց ընդունված ժամանակավոր կալանքի մասին որոշումը փոխելուց հետո Նիկոլ Փաշինյանը բացահայտ կերպով քննադատեց այդ երկրի դատավորներին:

------------------------

Ադրբեջանում այդ երկրի իշխանություններն ազերի կարիքավոր ընտանիքներին օժանդակելու համար իրենց կյանքը նվիրաբերող հավատացյալներին աջակցություն ցուցաբերելու փոխարեն նրանց դիմակայելով ու կալանավորելով կրկին անգամ փորձել են այնպես ձևացնել, որ իբր Ադրբեջանի մուսուլման ժողովուրդը կախված է Բաքվի իշխանություններից: Վերջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանի իրավապահ ու անվտանգության ուժերի օրակարգում է ներառվել կարիքավոր ընտանիքներին սնունդ բաժանելու պատճառով «Մուսուլմանների միության շարժման» և Իսլամ կուսակցության անդամների հետապնդումը:  Ադրբեջանի «Մուսուլմանների միության շարժման» ակտիվ անդամներից Հիքմաթ Աղաևը Բաքվի իրավապահ ուժերի կողմից խոշտանգումների ենթարկվելու պատճառով պարտավորվեց դադարեցնել ազերի կարիքավոր ընտանիքներին սնունդ բաժանելու աշխատանքը:

Ոստիկանության ուժերն ապրիլի 11-ին նրան կալանավորելուց հետո խիստ խոշտանգումների են ենթարկել և նրան հարցաքննել իր բաժանած օժանդակությունների ֆինանսական աղբյուրի և դրա նպատակի մասին:

Խոշտանգումների հետևանքով Աղաևի ձեռքի մատներից մեկը կոտրվել և նրա աջ ականջի լսողությունը խանգարվել է:

Աղաևի կալանավայրից իր հարազատների համար ուղարկած նամակում բացատրել է իր վիճակը և պահանջելով իրեն խոշտանգման ենթարկած ոստիկանների նկատմամբ դատական հետապնդում իրականացնելու անհրաժեշտությունը հավելել է, որ ոստիկանները շարունակ իրեն հարցրել են, թե «Ինչո՞ւ է նման օժանդակություններ բաժանում և ո՞վ է ֆինանսավորում այս անհատույց օգնությունները»:

Հավելենք, որ Հիքմաթ Աղաևը միրգ ու կանաչի է վաճառում և անցյալում էլ շարունակ օժանդակել է կարիքավորներին:

----------------------

ՌԴ ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց. «ԱՄՆ-ն Վրաստանի իշխանություններին բիոլոգիական-ռազմական ոլորտում համագործակցության առաջարկ է ներկայացրել»:

«Մենք տեղեկացված ենք արտասահմանում ԱՄՆ-ի բիոլոգիական ուղղակի ներկայության մասին: Տեղեկություններ են ստացվել այն մասին, որ վերջին շրջանում ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ այցելել են Վրաստանի «Ռիչարդ Լոգար»-ի անվան առողջապահական կենտրոն և բիոլոգիական ոլորտում հետազոտությունների ընդլայնման առաջարկ են ներկայացրել վրացական կողմին»:

Կասկած չկա, որ Կենտրոնական Ասիայում ու Կովկասում աշխատող ԱՄՆ-ի բիոլոգիական լաբորատորիաները հետագայում կարող են լուրջ խնդիրներ առաջացնել այդ տարածաշրջանների ժողովուրդների համար: Չնայած տարածաշրջանի որոշ անկախ երկրների և քաղաքական ակտիվ շրջանակների կողմից կատարված բացահայտումներին, Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի որոշ երկրների ղեկավարների անտարբերությունը կանխել է ամերիկյան այդ լաբորատորիաների գործունեության մասին առավել բացահայտումները: