Մարտ 02, 2022 13:01 Asia/Yerevan

Երաժշտագետ, կոմիտասագետ, կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր, երաժշտահասարակական գործիչ Ռոբերտ Աթայան:

Ասում են, որ երբ բառերը լռում են և այլևս իվիճակի չեն մեկնաբանել մարդկային ապրումներն ու զգացումները երաժշտական հնչյուններն գործի են անցնում և փորձում են լրացնել այդ բացը: Նվիրյալ արվեստագետներն իրենց կյանքը մաս առ մաս ստեղծագործությունների միջոցով բաշխում են ժողովրդին: Արվեստի իրական նվիրյալները սովորաբար քիչ են լինում, բայց հենց այդ քչերի գոյությունն էլ բավական է, որ արվեստը շարունակի իր կյանքը մարդկային կյանքում: Քանակը երբեք որակ չի ներկայացնում, սակայն երբ ունենում ենք որակյալ քանակ այդ ժամանակ ամեն ինչ իր տեղում է և մենք կարող ենք դրանով կատարել նոր հայտնագործություններ արվեստի ցանկացած ոլորտում: Այո այդպիսին է արվեստի իսկական ստեղծագործությունը: Այն իր մեջ գաղտնաբար պահում է ապագա արվեստի գործիչների և արվեստագետների ճանապարհային քարտեզը, որ նրանք անշուշտ պիտի բացահայտեն այդ ստեղծագործություններով, քանի որ յուրաքանչյուր ժամանակաշրջանի արվեստի իսկական ստեղծագործությունը մարդկային կյանքի, զգացումների, ապրումների, պատմության և այլնի խտացումն է: Այն մի կախարդական աշխարհ է այս աշխարհում, որտեղ ոչ բոլորին է վիճակաված ներս մտնել ու գտնել այն ինչ որոնում էին, քանի որ արվեստի աշխարհն իր գաղտնիքները պարզում է իրեն հարազատ դարձած ու նվիրված մարդկանց:

Բարև ձեզ թանկագին բարեկամներ Իրանահայ հանրահայտ գործիչներ հաղորդաշարի այս թողարկումը նվիրված  է երաժշտագետ, կոմիտասագետ, կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր, երաժշտահասարակական գործիչ Ռոբերտ Աթայանին:

Ռոբերտ Աթայանը ծնվել է 1915թ. նոյմեմբերի 7-ին Իրանի Թեհրան քաղաքում: Նա բանաստեղծ Արշակ Աթայանի որդին է: Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում: Ապա տեղափոխվել են Խորհրդային Հայաստան: 1934-35թթ Ռոբերտը հոր հետ անհիմն բռնադատվել և մոտ վեց ամիս անցկացրել է Երևանի բանտում, այնուհետև 3 տարի շարունակ գտնվել է ՀԽՍՀ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի հսկողության ներքո: 1941թ. Ռոբերտ Աթայանը ավարտել է Երևանի կոնսերվատորիայի ստեղծագործական դասարանը: 1944-ից Ռոբերտ Աթայանը դասավանդել է նույն կոնսերվատորիայում, որտեղ եղել է երաժշտության տեսության ամբիոնի վարիչը, իսկ 1977թ-ից` ստացել է պրոֆեսորի կոչում: 1962 թվականից եղել է երաժշտության տեսության և ստեղծագործության ամբիոնի վարիչ: Ռոբերտ Աթայանը ուսումնասիրել է հայկական ժողովրդական և միջնադարյան երաժշտություն, խազային նոտագրություն, կազմել և խմբագրել է Կոմիտասի երկերի ակադեմիական հրատարակությունը, գրել կամերային գործիքային և վոկալ երկեր, մշակել ժողովրդական և գուսանական երգեր, միջնադարյան մեղեդիներ:

Կոմիտասի մշակած Անուշ Օպերայի մասին լսենք Ռոբերտ Աթայանին․․․

--- 

Ռոբերտ Աթայանը պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով: 1962թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման:

Ռոբերտ Աթայանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում երաժշտագետ Հասմիկ Հարությունյանը իր ելույթում ասել է.«Կոմիտասյան ոգու ու մտքի արգասիքն էր նաեւ Ռ.Աթայանի հայ միջնադարյան խազային նոտագրության պատմատեսական քննասիրությունը, որտեղ հանգամանորեն եւ գիտական բացառիկ ճշգրտությամբ բացահայտվել են երաժշտական խազագրության երկու՝ Շարականի խազերի եւ Մանրուսման խազերի համակարգերի ձեւավորման, դրանց կիրառման եւ ճգնաժամի հասնելու պատմական փուլերը: Կոմիտասյան սկզբունքներին հետամուտ նա նաեւ խորապես ուսումնասիրեց հայ ժողովրդական երգարվեստի հատկապես տեսական խնդիրները եւ հանդես եկավ  բազմաթիվ հրապարակումներով: Նրա տեսադաշտում էին նաեւ հայ խմբերգային արվեստի զարգացման խնդիրները,  որոնց թվում առաջնահերթ էին կոմիտասյան խմբերգերի երաժշտաոճական առանձնահատկությունների յուրացումն եւ հանրահռչակման ուղիները»:

--- 

Ռոբերտ Աթայանը եղել է այն բացառիկ երաժշտագետներից, որ իր կոմպոզիտորական գործունեության կողքին խորապես ուսումնասիրել է հայ երգն ու երաժշտությունը: «Աթայանը համոզված էր, որ քաղաքային ժողովրդական երաժշտությունը նույնպես շոշափելի դեր ունի ազգային երաժշտարվեստի եւ ազգային ինքնության արժեքային համակարգում, ի հակակշիռ այն տեսակետի, որ միայն գեղջկական երգ-երաժշտության մեջ են խտացած  ազգային երաժշտական լեզվի մաքրամաքուր տարրերը», այսպես են արտահայտվել երաժշտագետները Գյումրիում նրա ծննդյան 100-ամյակին նվիրված երեկույթի ընթացքում:

Ռոբերտ Աթայանի կատարած ուսումնասիրությունների և գրած գրքերի ու հոդվածների ցանկը 23 էջերից կազմված մի պրակ է: Այստեղից էլ պարզվում է նրա աշխատասիրության ու հայ երաժշտությանը նվիրվածության աստիճանը:

Բարեկմաներ 2021թ. Կոմիտասագետ Լուսինե Սահակյանը հրատարակել է Ռոբերտ Աթայանին նվիրված «Ռոբերտ Աթայան. Մեծ նվիրումի պատմություն գիրքը»: Գրքի շնորհանդեսին ներկա էին անվանի երաժիշտներ: Այժմ ձեզ ենք ներկայացնում շնորհանդեսի ռեպորտաժից մի կարճ հատվածի ձայանային տարբերակը։ Տեսանյութը կարող եք  դիտել հետ յություբյան էջում (https://www.youtube.com/watch?v=-YBqHKozn0A) հասցեով:

Վերջում թանկագին բարեկամներ ներկայացնում ենք Ռոբերտ Աթայանի երկերի մի բաժինը միայն:

 «Երգեր առանց նվագակցության» Երևան, «Սովետական գրող», 1983։

«Կոմիտասական» ԳԱ հրատարակչություն, 1981։

«Քրդական ժողովրդական երգեր» ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1983:

«Քրդական ժողովրդական երգարվեստը» ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1976։

«Ժողովրդական երաժշտության ուսումնասիրումը, տարածումն ու հավաքումը Հայաստանում» Երևան, «Հայաստան», 1973։

«Ալեքսանդր Սպենդիարյան» կոմպոզիտորի մասին Երևան, «Հայաստան», 1971։

«Երկերի ժողովածու» Երևան, «Սովետական գրող», 1969։

Երաժշտության դասավանդման մեթոդիկա։ Ձեռնարկ միջնակարգ դպրոցների երաժշտության ուսուցիչների համար, Երևան, «Լույս», 1969։

Գուսան Հավասի։ (Կյանքը և ստեղծագործությունը)։ Հայպետհրատ, 1963։

Երաժշտության տարրական տեսություն։ Դասագիրք երաժշտական դպրոցների և ուսումնարանների համար: Երևան, «Հայպետհրատ», 1962։

Կոմիտաս։ Կյանքը, գործունեությունը, ստեղծագործությունը։ Երևան, Հայպետհրատ, 1961։

Հայկական խազային ՀՍՍՌ ԳԱ հրատարակչություն, 1959։

Երաժշտական դաստիարակության մեթոդիկան մասսայական դպրոցներում։ Երևան, Հայպետուսմանկհրատ, 1959։

Հայ երաժշտության պատմության ակնարկներ։ XIX-XX դդ.: (Մինչսովետական շրջան), Երևան, «Հայպետհրատ», 1959։

Երաժշտական գրագիտության և երգի ձեռնարկ։ Տարրական դպրոցի I-IV դասարանների համար: Երևան, Հայպետուսմանկհրատ, 1958։

Դասագիրք երաժշտության տարրական թեորիայի Երևան, Հայպետհրատ, 1957։

Կոմիտասը և հայ երաժշտական ​​մշակույթը: Երեւան, 1956:

Հայ կոմպոզիտորներ: Երեւան, 1956:

Աստղաձոր։ Քայլերգ փողային նվագախմբի համար։ Պարտիտուրա: Երևան, Հայպետհրատ, 1955։

Աթայանը Մահացել է 1994թ. 78 տարեկանում, ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում, թաղված է Երևանում:

 

Պիտակ