Հուլիս 03, 2023 12:50 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ամփոփելով շաբաթը անդրադառնալու ենք Միջին Ասիայի և Կովկասի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք Ձեր ուշադրությանը։ Ընկերակցեք մեզ:

Վերջին օրերին աննախադեպ մեծացել է լարվածությունը ադրբեջանական և հայկական ուժերի շփման գծում և ադրբեջանական ուժերը գրեթե ամեն օր կրակ են բացում հայկական դիրքերի ուղղությամբ:

Հունիսի 29-ին հրավիրվել է Արցախի Ազգային ժողովի 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանի եզրափակիչ նիստը: Օրակարգի առաջին հարցն Արցախի նախագահի 2022 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի ընթացքի, արդյունքների և 2023 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի վերաբերյալ հաղորդումն էր:

Նախագահ Արայիկ Հարությունյանը պատասխանել է պատգամավորների բազմաթիվ հարցերի, որոնք առնչվում էին ինչպես հաղորդմանը, այնպես էլ երկրում ստեղծված իրավիճակին, Ադրբեջանի սադրանքներին ու բանակցային գործընթացին: Հարությունյանն ասել է Բաքուն մի թեմա է քննարկում մեզ հետ՝ ինտեգրացիան, երկրորդ թեմա չի քննարկում:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի«հակաադրբեջանական հայտարարություններ է արել և Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ արձագանքելով Մակրոնի հայտարարությանը, ասել է, որ նրա խոսքերը արտացոլում են «միակողմանի աջակցություն» Հայաստանին և «անընդունելի են»: 

 Ֆրանսիայի ղեկավարն ասել էր, որ «ինքն Ալիևի վրա ավելի շատ ճնշում է գործադրել և ավելի շատ ճնշում է գործադրելու, քան ինքը՝ Փաշինյանը»: «Հարցը Փաշինյանն է, Արցախի հարցում ես միակն եմ, որ հստակ դիրքորոշում և ուղերձ ունեմ»,- ասել է Մակրոնը Մարսելի հայ համայնքի հետ հանդիպմանը:

ԱՄՆ ԱԳ նախարար Էնթոնի Բլինկենը հյուրընկալել էր իր ադրբեջանցի և հայ գործընկերներին և հանդիպել ու զրուցել նրանց հետ: Երեքշաբթի գիշերը մեկնարկած այս բանակցությունները շարունակվում են երեք օր։ Նկատի ունենալով ադրբեջանական և հայկական ուժերի շփման գծում հակամարտությունների սրումը և հայերի սպանության շարունակվելը, անկասկած, պետք է ասել, որ ԱՄՆ-ում վերջին բանակցությունները ոչ մի կառուցողական արդյունք չեն կարող ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի համար:

Ամերիկայում վերջին անարդյունք բանակցություններն անցան մի իրավիճակում, երբ նախորդ բանակցությունները, որոնք վարում էր Վաշինգտոնի կառավարությունը՝ արտգործնախարարների մակարդակով, նույնպես անարդյունք էին ավարտվել։

Փաստորեն, Միացյալ Նահանգները, որպես Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի անդամ, որը Իլհամ Ալիևի կառավարության կողմից լուծարված է հայտարարվել, փորձում է խուսափել Հարավային Կովկասի երկու երկրների միջև խաղաղ բանակցությունների գործընթացից դուրս մնալուց։ Այս բոլորն այն դեպքում, երբ Իլհամ Ալիևի կառավարությունը փորձում է վերացնել Մինսկի միջնորդական խումբը և այն փոխարինել Թուրքիաով՝ ելնելով Թուրքիայի ազգային շահերից։

Փորձագետների կարծիքով Իլհամ Ալիևի կառավարության վերջին երկու տարիների գործողությունները՝ հարավկովկասյան տարածաշրջանում ցանկալի հողեր ձեռք բերելու ուղղությամբ, հակասում են միջազգային սովորույթներին ու օրենքներին և բարիդրացիությանը։ Բաքվի պետական ​​պաշտոնյաների այս արկածախնդիր շարժումները պատճառ են դարձել բազմաթիվ փորձագետներ հաջորդ տարի կամ 2025 թվականին հավանական համարեն ղարաբաղյան երրորդ պատերազմը։

Իլհամ Ալիևի կառավարության ռազմական տեղաշարժերից պարզ է դառնում, որ Բաքվի պաշտոնյաները, ովքեր Թուրքիայի կամակատարն են, սպասում են միայն Թուրքիայի և Ռուսաստանի միջև համաձայնությանը, որը անհավանական է:

*

Վիրջինիա նահանգի Առլինգթոն քաղաքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպմանը զուգահեռ՝ աննախադեպ սրվել է լարվածությունը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի հունիսի 28-ին  իր թվիթերյան միկրոբլոգում  զգուշացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանում  ապակայունացման  բարձր ռիսկի առկայության կապակցությամբ։ Իր թվիթերյան գրառման մեջ  Հայաստանի վարչապետը Լաչինի միջանցքի արգելափակումն ու ադրբեջանական ուժերի մահաբեր հարձակումը Ղարաբաղի հայերի  համար վտանգավոր և Ղարաբաղյան երրորդ պատերազմի հիմք է որակել։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրությանը կոչ է արել գործնական քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման համար:ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Հարավային Կովկասում ապակայունացման բարձր ռիսկ կա: «Մինչ Լաչինի միջանցքը մնում է ապօրինի արգելափակված, հունիսի 28-ի գիշեր,  Ադրբեջանի կողմից անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարձակման հետևանքով կա 4 զոհ»,–գրել է Փաշինյանն իր թվիթերյան միկրոբլոգում։

ՀՀ վարչապետն ասել է,-«Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը շարունակվում է ի հեճուկս Արդարադատության միջազգային դատարանի՝ սույն թվականի փետրվարի 22-ին կայացրած միջանկյալ որոշման: Պարտադիր իրավական ուժ ունեցող որոշմամբ դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել էր ձեռնարկել իրեն հասու բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորային միջոցների և բեռների երկու ուղղություններով անխափան տեղաշարժը և շեշտել էր, որ այդ որոշումն պարտադիր իրավական ուժ է առաջացնում Ադրբեջանի համար»:

Հայտնելով, որ դատարանի որոշումը չի կատարվում և ոչ մի բեռ չի տեղափոխվում միջանցքով՝ ՀՀ գործադիր մարմնի ղեկավարը հավելեց, որ արգելվել է նույնիսկ Կարմիր խաչի մեքենաների երթևեկությունը:

«Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելը և դատարանի որոշման կատարման ապահովումը միջազգային օրակարգի հիմնահարց է և մենք  խնդրին պետք է մոտենանք հենց այս տրամաբանությամբ»,-հայտարարել է  Փաշինյանը և արձանագրել, որ այդ որոշման չկատարումը բերել է հումանիտար ճգնաժամի:

Իլհամ Ալիևի իշխանությունը անընդհատ հարվածում է պատերազմի թմբուկին և փորձում է կատարել Թուրքիայի պահանջները Հայաստանի դեմ։

Օրինակ՝ Ադրբեջանի Հանրապետության քաղաքական փորձագետ Արիֆ Յունուսը, ով արտագաղթել է ԱՄՆ,  ասել է,որ  Ղարաբաղյան երրորդ պատերազմը  հավանական է տեղի ունենա 2024 և 2025 թվականներին։Արիֆ Յունուսը Հայաստանի՝ ռուսական և հնդկական նոր զինատեսակներով, իսկ Ադրբեջանի Հանրապետության՝ իսրայելական ու թուրքական զինատեսակներով զինվելը որպես ղարաբաղյան երրորդ պատերազմի նախապատրաստություն համարելով կանխատեսել է, որ  ղարաբաղյան երրորդ պատերազմում Ռուսաստանը չեզոք  չի մնա, այլ հօգուտ Հայաստանի, կպատժի Ադրբեջանին: 

Այժմ մենք ականատես ենք , որ զարգացումների գործընթացը ընթանում է հօգուտ հայերի, և հայկական բանակը վերազինվում է։ Թուրք պաշտոնյաները փորձում են ՆԱՏՕ-ի անդամակցության հարցը օգտագործելով և Ս-400 զենիթահրթիռային համակարգեր գնելով արտոնություններ կորզել Ռուսաստանից: Այնուամենայնիվ  չի թվում,որ Մոսկվայի պաշտոնատարները պատրաստ լինեն ՆԱՏՕ-ի անդամ և Արևմուտքի առաջնորդների հետ բանակցության մեջ գտնվող  Թուրքիային  արտոնություն տալ Հարավային Կովկասում: 

*

Վաշինգտոնում Երևան-Բաքու հանդիպմանը զուգահեռ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն ընդգծել է Լեռնային Ղարաբաղում միջազգային մեխանիզմի ներդրման անհրաժեշտությունը:

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում   նշել է,որ  Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավական և անվտանգության խնդիրները չեն կարող լուծվել առանց միջազգային հանրության  համագործակցության և ջանքերի։  ՀՀ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ ասված է,-«Այս պայմաններում միջազգային հանրությունը չի կարող կույր ձևանալ և պատրանքներ ունենալ, թե ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերը կարող են հասցեագրվել առանց միջազգային հատուկ և անհետաձգելի ուշադրության, ներգրավման և ջանքերի»:

Հայտարարության մեջ ընդգծվել է,-«Տարածաշրջանում իրական և տևական խաղաղություն կառուցելու նպատակով Հայաստանը և Ադրբեջանը բանակցային գործընթացում պետք է փոխադարձ ընդունելի լուծումներ գտնեն գոյություն ունեցող բոլոր խնդիրների համար՝ կանխելով ատելության և թշնամանքի հետագա դրսևորումները»:

Պաշտոնական Երևանի հրապարակած վերջին հայտարարության համաձայն՝ Հայաստանի պաշտոնատարները մտադիր են Ղարաբաղյան հակամարտությունը միջազգային դարձնել: Սա այն դեպքում,երբ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն հենց այս տարածաշրջանի երկրների կողմից: Պարզից էլ պարզ է,որ արևմտյան երկրների ղարաբաղյան հակամարտության մեջ ներքաշելը հարմար լուծում չէ Կովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար: Հատկապես ,որ ԱՄՆ-ի գլխավորությամբ արևմտյան պետությունները մտադիր են ռազմական և քաղաքական առումով ներթափանցել Կովկասյան տարածաշրջան, այս տարածաշրջանի երկրների վրա ճնշում գործադրելու նպատակով: 

Այս իրավիճակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության պաշտոնյաների  կողմից պնդումը  ԼՂ հիմնախնդրի միջազգայնացման և այս երկարաժամկետ հակամարտությանը միջազգային հանրության միջամտության կապակցությամբ, անկասկած, կարող է խորացնել տարածաշրջանի ժողովուրդների խնդիրները։ . Այնուամենայնիվ թվում է, թե ՀՀ պաշտոնյաները դեռ կասկածով են նայում ՌԴ իշխանության դիրքորոշմանը և  իրական մտադրություններին՝ ԼՂ հակամարտությանը  միջնորդելու հարցում։

Ի դեպ չպետք է անտեսել Ղարաբաղյան հակամարտության ընթացքում առկա իրողությունները: Իլհամ Ալիևի կառավարության ռազմական տեղաշարժերը վկայում են այն  մասին,որ նա օտարերկրացիների կողմից առաքելություն ունի հնարավորինս շուտ սկսելու երրորդ Ղարաբաղյան պատերազմը։

Այս կապակցությամբ տարածաշրջանային հարցերի բազմաթիվ փորձագետներ տարբեր կերպ են անդրադարձել այս հարցին։ Օրինակ, Կարնեգի հիմնադրամի ավագ  հետազոտող և ղարաբաղյան հակամարտության փորձագետ Թոմաս դե Վաալն ասել է. «Ես կանխատեսում եմ, որ ղարաբաղյան երրորդ պատերազմը տեղի կունենա»: Կովկասի հարցերի այս փորձագետը նաև կարծում է. «Անցակետի ստեղծումը ևս մեկ քայլ է դեպի նոր հակամարտություն Իլհամ Ալիևի կառավարության կողմից, և մինչ այդ Բաքվի կառավարությունը տակտիկաներ է կիրառելու Ղարաբաղի հայերին խեղդելու համար և գործնականում հրաժարվելու է իրականացնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները»։

Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի վրա ճնշումների ուժեղացումից և Մոսկվայի իշխանությունների հարաբերական լռությունից հետո, Երևանի կառավարության իշխանությունները զինադադար հաստատելու նպատակով հայտարարել են,որ Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքներն ու անվտանգությունը Բաքվի կողմից հարգվելու պայմանով պատրաստ են այս տարածքը ճանաչել Ադրբեջանի կազմում: Այդուհանդերձ Իլհամ Ալիևի կառավարությունը օտարների ցանկության ու շահերի շրջանակում մտադիր է պատերազմել Հայաստանի դեմ: Բաքվի պաշտոնատարները ենթադրում են,որ Ղարաբաղյան երրորդ պատերազմի ծագման դեպքում կկարողանան գրավել Հայաստանի հարավում գտնվող Սյունիքի մարզը և Իրանի հետ Հայաստանի սահմանը դարձնել իրենց մենաշնորհը: