Նոյեմբեր 21, 2016 15:20 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի այս համարում քննարկելու ենք Եվրոպայի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձությունները, որոնցից գլխավորներն էին Օբամայի Եվրոպա կատարած ուղևորությունը, Ռուսաստանի դեմ ճնշումները շարունակելու շուրջ համաձայնությունը, Բուլղարիայի նախագահական ընտրությունների արդյունքները և Իսպանիայի խորհրդարանի աշխատանքի մեկնարկը:

Անցած շաբաթ եվրոպացի ղեկավարներ ԱՄՆ-ի նախագահի եվրոպական վերջին շրջայցի ժամանակ նրա պատվին հրաժեշտի հանդիսություն կազմակերպեցին: Բարաք Օբաման այն պայմաններում Եվրոպա ուղևորվեց, երբ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի անսպասելի հաղթանակը մոլորեցնելով եվրոպացի ղեկավարներին նոր շունչ է փոխանցել տարածաշրջանի աջ ծայրահեղական շարժումներին: Օբաման այդ շրջայցի ժամանակ փորձեց Եվրոպայի իր գործընկերներին ու ՆԱՏՕ-ին վստահեցնել, որ իրեն փոխարինողը նպատակ չունի իր քարոզարշավի ժամանակ տված խոստումների համաձայն  սուր ճոճել ԱՄՆ-ի վաղեմի դաշնակիցների համար: Օբաման Վաշինգտոնի ու Եվրոպայի հարաբերությունների շուրջ մտահոգության կապակցությամբ, ասաց, որ առկա իրականություններն ԱՄՆ-ի ապագա նախագահին էլ պարտադրելու են շարունակել նրանց հետ ռազմավարական համագործակցությունները: Ավելի վաղ ԵՄ-ի ԱԳ նախարարները ոչ-պաշտոնական նիստում ԱՄՆ-ի հաջորդ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ արեցին հավատարիմ մնալ համաշխարհային պայմանագրերին, այդ թվում ջերմոցային գազերի հետևանքների կրճատման պայմանագրին ու նաև «Համատեղ քայլերի համապարփակ ծրագիր» կոչվող Իրանի հետ միջուկային համաձայնությանը:

Եվրոպական շատ պետություններ մտահոգ են ԱՄՆ-ի ընթացիկ տարվա նախագահական ընտրություններում Թրամփի տարած հաղթանակի հետևանքների համար: ԱՄՆ-ում կառավարության ղեկը ստանձնելու է այնպիսի մի անձնավորություն, ով իշխանության է հասել կլիմայական փոփոխությունների պայմանագիրն ու Իրանի միջուկային համաձայնությունն անտեսելու խոստումներ  և ՆԱՏՕ-ի ժամկետն անցած լինելու նման արտահայտություններ է կատարել: Թրամփը միևնույն ժամանակ խիստ դեմ է եվրոպացիների հետ ազատ առևտրի պայմանագրերին:

Այս արտահայտությունները մտահոգություն են պատճառել Ատլանտյան օվկիանոսի երկու ափերի միջև ավանդական համագործակցությունները շարունակվելու կապակցությամբ: ՆԱՏՕ-ի միջոցով Եվրոպային ցուցաբերվող  ԱՄՆ-ի հովանավորության թուլացումը մեծացրել է Եվրոպայի դեմ անվտանգության մտահոգությունները: Հատկապես որ վերջին տարիներին Եվրոպան խիստ մտահոգված է  ռուսների հզորացմամբ, իսկ Թրամփն իր քարոզարշավի ժամանակ գովեստով է արտահայտվել Ռուսաստանի և նրա նախագահ Վլադիմիր Պուտինի մասին:

--------------------

 Հայաստանն ու Եվրամիությունը հաջորդ տարի կավարտեն նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները և պատրաստ կլինեն այն ստորագրել: Երևանում հայտարարեցին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու Հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը: Թեմային անդրադարձել է լրագրող Սարգիս Հարությունյանը:

-----------------------

Այն պայմաններում, երբ հնարավոր է, որ Օբամային փոխարինողը բարեկամական դիրքորում ընդունի Մոսկվայի հանդեպ, ԱՄՆ-ի գործող նախագահը և Գերմանիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի ու Իտալիայի ղեկավարներն անցած շաբաթ Բեռլինում գումարած նիստում համաձայնեցին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ժամկետի երկարաձգմանը: Կայացած համաձայնությամբ հակառուսական պատժամիջոցները երկարաձգվելու են մինչև այնքան ժամանակ, երբ Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման համար Մինսկի համաձայնագիրը լիարժեքորեն չի գործադրվել: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անցած շաբաթ Ռուսաստանի պաշտպանության նախարարի ու բարձրաստիճան հրամանատարների ներկայությամբ գումարված նիստում ՆԱՏՕ-ին զգուշացրեց, որ Մոսկվան ինքնապաշտպանության և հավասարակշռության պահպանման համար ընդունակ է ամեն ինչի:

Վերջին օրերին նոր զարգացումների ֆոնին Ռուսաստանի ու արևմուտքի միջև լարվածությունը սրվել է: Եվրոպայի ղեկավարների հետ Օբամայի նիստի արդյունքը եղել է թշնամությունների շարունակվելը և Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման համար Մինսկ-2 համաձայնագիրը գործադրելու ուղղությամբ Ռուսաստանի վրա գործադրվող ճնշումների խստացումը:Ռուսաստանի հետ արևմտյան զինվորական դաշինք՝ ՆԱՏՕ-ի առճակատումը նույնպես հասել է վտանգավոր չափերի: Եվրոպայում Ռուսաստանի ծավալապաշտությունը դիմակայելու պատրվակով ՆԱՏՕ-ն փորձել է ուժ ու զինասարքեր տեղակայել Եվրոպայի արևելքում և շարունակելով դեպի արևելք ընդլայնման և Եվրոպայի արևելքում հակահրթիռային համակարգեր տեղակայելու քաղաքականությունը զայրույթ է պատճառել Մոսկվայի իշխանություններին: Եվրոպայի արևելքում հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայումը հայտնվել է Պուտինի ուշադրության կենտրոնում և նա ՆԱՏՕ-ի այդ քայլի նպատակը Ռուսաստանի հանդեպ գերազանցություն ձեռք բերելն է հայտարարել: Նկատի առնելով ՆԱՏՕ-ի քայլերը Պուտինը չափազանց վտանգավոր է բնութագրել ռազմական այս դաշինքը և արևմուտքին քննադատել է հակահրթիռային պաշտպանության համակարգերի մասին համաձայնությունն անտեսելու պատճառով:

----------------------

Բուլղարիայի նախագահական ընտրություններում ռուսամետ թեկնածուի տարած հաղթանակն ու այդ երկրի արևմտամետ կառավարության հրաժարականը Եվրոպայի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններից էին: Նրանից հետո երբ Սոցիալիստական կուսակցության թեկնածուն կարողացավ պարտության մատնել աջ-չափավորական թեկնածուին, Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովն անցած չորեքշաբթի օրը հայտարարեց, որ իր գլխավորած կուսակցության հանդեպ ժողովրդային հովանավորությունը նվազելու պատճառով հրաժարական է ներկայացնում: Բորիսովը, որի գլխավորած կուսակցությունը վերջին մեկ տասնամյակում եղել է Բուլղարիայում բոլոր ընդհանուր ընտրությունների հաղթողը հայտարարել է, որ վերջին ընտրությունները հստակ կերպով վկայեցին, որ ժողովուրդը փոփոխության է ձգտում: Բուլղարիայի խորհրդարանն ի վերջո 218 կողմ և առանց դեմ ձայների ընդունեց Բուլղարիայի կառավարության հրաժարականը: Բուլղարիայի կառավարությունն այն պայմաններում հրաժարական ներկայացրեց, երբ Բուլղարիայի բանակի ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար Ռոման Ռադովը կարողացավ ընտրությունների երկրորդ փուլում ձայների 58.1 տոկոսը շահելով հաղթել Բոյկո Բորիսովի գլխավորած «Գրաբա» ղեկավարող կուսակցությունից խորհրդարանի ներկա նախագահ Զեսկա Սաչիովային: Ընտրությունների երկրորդ փուլում Սաչիովան հավաքեց ձայների միայն 35 տոկոսը: Նախագահական ընտրությունների առաջին փուլում թեկնածուներից որևէ մեկը չկարողացավ հավաքել անհրաժեշտ ձայները: Բորիսովի փոքրամասնական կառավարության փլուզումը մեծ հավանականությամբ հանգեցնելու է քաղաքական անկայունության ու առաջիկա գարնանը վաղաժամկետ ընտրությունների կազմակերպմանը:

Ընտրություններում սոցիալիստներին ներկայացնող նորընտիր նախագահ Ռադովն իր քարոզարշավի ժամանակ խոստացել էր ընտրություններում հաղթելու դեպքում խստացնելու է փախստականների մուտքը կանխող միջոցառումները և ընդլայնելու է Ռուսաստանի հետ Բուլղարիայի հարաբերությունները:

Ռուսաստանի հետ Բուլղարիայի հարաբերությունների սերտացման հավանականությունը մտահոգություն է պատճառել ԵՄ-ում ու ՆԱՏՕ-ում Բուլղարիայի դաշնակիցներին: Դա ի տես այն բանի, որ նորընտիր նախագահը հայտարարել է, որ հարգելու է ԵՄ-ի օրենքները:  

------------------

Տասն ամիս տևած քաղաքական փակուղային վիճակից հետո անցած շաբաթ Իսպանիայի նախագահի ներկայությամբ աշխատանքն սկսեց այդ երկրի խորհրդարանը:

Իսպանիայի խորհրդարանի բացման հանդիսության ժամանակ երկրի թագավոր Ֆիլիպ վեցերորդը քաղաքական խմբերին միասնականության ու ազգային երկխոսության կոչ արեց:

Իսպանիայի խորհրդարանն այն պայմաններում սկսեց աշխատանքը, երբ ամիսներ տևած քաղաքական փակուղային վիճակից հետո նոյեմբերի 4-ին այդ երկրի նոր կառավարությունը ձևավորվեց Ժողովուրդ պահպանողական կուսակցության ղեկավար Մարիանո Ռախոյի գլխավորությամբ:

 Վերջին տասն ամիսների ընթացքում խորհրդարանական երկու ընտրություններ կազմակերպվեցին Իսպանիայում, որոնց ընթացքում որևէ կուսակցություն չկարողացավ ձեռք բերել կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ մեծամասնությունը և ի վերջո Մարիոնա Ռախոյի գլխավորությամբ փոքրամասնական կառավարություն ձևավորելու համար ճանապարհ հարթվեց: Իսպանիայում կառավարության ձևավորումն ու խորհրդարանի աշխատանքի մեկնարկը դեռ չեն նշանակում, որ Իսպանիայում ճգնաժամը վերջ է գտել: Իրականության մեջ Ռախոյի գլխավորությամբ նոր կառավարության աշխատանքը սկսվելով Իսպանիան քաղաքական ու տնտեսական նոր փուլ է մտնում: Նոր կառավարության գլխավոր բարդությունը տնտեսական խնդիրներն են և Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ իր կառավարության գերակայությունը լինելու է տնտեսական վիճակի բարելավումը:

 

 

 

Պիտակ