Դեկտեմբեր 26, 2016 18:04 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: Մեր այս հաղորդման ընթացքում քննարկելու ենք 2016 թվականին Եվրոպայի կարևոր իրադարձությունները, որոնցից գլխավորներն էին ԵՄ-ից Բրիտանիայի հեռանալը, փախստականների ճգնաժամի ընդլայնումը և Ռուսաստան-ՆԱՏՕ հակադրության շրջագծում Ռուսաստանի և արևմուտքի միջև լարվածությունների աննախընթաց սրումը:

Brexit անունով հայտնի դարձած ԵՄ-ից Բրիտանիայի հեռանալու հանրաքվեն տեղի ունեցավ 2016 թվականի հունիսի 23-ին, որի ընթացքում բրիտանացիների քվեարկողներն իրենց ձայնը տվեցին հօգուտ ԵՄ-ն լքելուն: Քվեարկողների 48 տոկոսը կողմ քվեարկեց ԵՄ-ին Բրիտանիայի անդամակցությունը շարունակվելուն, մինչդեռ նրանց 52 տոկոսը կողմ էր այդ միության շարքերը թողնելուն: Վերլուծաբանների համոզմամբ ԵՄ-ն լքելու օգտին բրիտանացիների տված ձայնը ճակատագրական ու կտրուկ ազդեցություն կգործի ոչ միայն Բրիտանիայի, այլև ԵՄ-ի ու նույնիսկ արևմտյան աշխարհի վրա: Հանրաքվեի արդյունքները մեծ ցնցում առաջացրեցին թե Բրիտանիայում, թե ԵՄ-ում և թե միջազգային ասպարեզում: Նկատի առնելով այս հանրաքվեի արդյունքները շոտլանդացի ու հյուսիսային իռլանդացի անկախատենչներ Բրիտանիայից անջատվելու համար առավել մեծ դրդապատճառներ ձեռք բերեցին: Եվրոպայի մասշտաբով էլ Բրիտանիայում անցկացված հանրաքվեն ԵՄ-ին հասցված ծանր հարված ընկալվեց: Իրականության մեջ Brexit-ին բրիտանացիների տված կողմ ձայնը մտահոգություն առաջացրեց անդամ մյուս երկրներում այդ միության անդամակցության ընդդիմադիրների դիրքերի հզորացման և նրանց կողմից նման հանրաքվեների պահանջ ներկայացվելու կապակցությամբ: Ծայրահեղական և ԵՄ-ին դեմ քաղաքական այրերն ու կուսակցությունները անդամ շատ երկրներում ողջունեցին Բրիտանիայի ժողովրդի վերցրած քայլը: Միջազգային մասշտաբով էլ այդ հանրաքվեի արդյունքները դժգոհություն պատճառեցին շատ երկրների ու հատկապես Բրիտանիայի ռազմավարական դաշնակից ԱՄՆ-ին:

Թվում է, որ հանրաքվեին նախորդած չորսամսյա քարոզարշավի ժամանակ Brexit-ի կողմնակիցների ներկայացրած պատճառները կարողացան գրավել Բրիտանիայի ժողովրդի մեծամասնության դրական կարծիքը: ԵՄ-ից հեռանալու կողմնակիցները սխալ ու անիրական համարեցին ԵՄ-ին այդ երկրի անդամակցությունը դադարեցվելու տնտեսական բացասական հետևանքների կապակցությամբ պետական պաշտոնատարների հավակնությունները: Նրանք հավակնում էին, որ Brexit-ը պատճառ կդառնա, որ ազգային արժույթի, սահմանների իշխանության ու Բրիտանիայի տնտեսության վերահսկողությունը կրկին վերադառնա այդ երկրի կառավարությանը: Brexit-ի կողմնակիցները նաև ընդգծում էին ԵՄ-ից Բրիտանիայի հեռանալու ֆինանսական ու տնտեսական առավելությունները, հատկապես այն որ Բրիտանիան այլևս պարտավոր չի լինելու տարեկան միլիարդավոր ֆունտ գումար վճարել ԵՄ-ին:

ԵՄ-ից Բրիտանիայի հեռանալը վավերացվելուց հետո ԵՄ-ի ավագ պաշտոնատարներ անգամներ ցանկացել են, որ ներկա անորոշ վիճակին վերջ տրվելու ու նաև ԵՄ-ին առավել վնասների պատճառումը կանխելու նպատակով ինչքան շուտ հստակեցվի այդ միության մեջ Բրիտանիայի կարգավիճակը: Այդուհանդերձ, քանի որ Brexit-ի օրինականությունը դրա ընդդիմադիրների կողմից հարցականի տակ է տարվել Բրիտանիայում և նրանք այդ հարցով բողոք են ներկայացրել Գերագույն դատարան, հետևաբար չնայած Լիսաբոնյան պայմանագրի 50-րդ հոդվածը 2017 թվականի մարտ ամսից գործադրման հանձնելու համար այդ երկրի պահպանողական կառավարության ցանկության, այդ խոստումի գործադրումը կասկածի տակ է գտնվում: Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի պահպանողական կառավարությունը նկատի առնելով ԵՄ-ի հետ Բրիտանիայի ծավալուն համագործակցությունները գիտակցում է, որ ԵՄ-ից այդ երկրի շտապ հեռանալը ինչ բացասական ու վնասակար հետևանքներ կարող է ունենալ:

--------------------

Փախստականների ճգնաժամը կարելի է 2016 թվականին Եվրոպայի դիմագրաված գլխավոր հարցերից համարել: 2014 թվականից ի վեր Միջին Արևելքի ու Աֆրիկայի երկրներից հարյուր հազարավոր փախստականներ ահաբեկչական խմբերի վայրագությունների ու անապահովությունից փրկվելու և կյանքի առավել լավ պայմաններ ձեռք բերելու համար ուղևորվեցին Եվրոպայի կողմը, եվրոպական պետություններ տարբեր միջոցների դիմելով փորձել են խոչընդոտել փախստականների ու անօրինական էմիգրանտների հոսքը:  2015 թվականին փախստականների թիվը գերազանցեց մեկ միլիոն 300 հազար հոգին: 2016 թվականին փախստականների մուտքը շարունակվեց երկու հիմնական խողովակները համարվող Հունաստանից ու Իտալիայից: Փախստականների հանդեպ մոտեցման ձևը նոր մարտահրավեր է առաջացրել ԵՄ-ի համար ու դարձել է այդ միության մեջ տարաձայնության գլխավոր ազդակներից մեկը: Նկատի առնելով այն, որ փախստականների ճգնաժամի հանդեպ վերաբերմունքի հետ կապված ԵՄ-ն բաժանվել է երկու ընդդիմադիր ճակատների և նրանցից յուրաքանչյուրը ցանկանում է իր տեսակետը գործադրել, հետևաբար եվրոպական այդ կառույցի ղեկավարները ձևավորման օրից այդ միության առջև ծառացած ամենամեծ մարտահրավերը համարվող այդ հարցի կարգավորման համար նախկինի համեմատությամբ տարբեր ընթացք են որդեգրել: Նրանք 2016 թվականի մարտ ամսին Թուրքիայի հետ ստորագրած համաձայնագրով փորձեցին կանխել հատկապես Թուրքիայի սահմաններից փախստականների հոսքը դեպի Եվրոպա: Նկատի առնելով դեպի Եվրոպա փախստականների հոսքը կանխելու ուղղությամբ այս համաձայնության համեմատական հաջողությունը, ըստ երևույթին եվրոպացի ղեկավարներ հանգել են այն եզրակացության, որ այլ երկրների հետ էլ նման համաձայնություններ կնքելով կարող են կանխել փախստականների հոսքը:

Միջին Արևելքի պատերազմից տուժած երկրներից, այդ թվում Իրաքից, Սիրիայից ու Աֆղանստանից փախստականների հոսքը լուրջ բարդություններ է առաջացրել ԵՄ-ի անդամ երկրների համար: Հետևաբար հիշյալ երկրները չնայած նախապես տրված խոստումներին ու մարդու իրավունքների պաշտպանության հավակնության, հրաժարվում են փախստականներին ընդունելուց և այդ կապակցությամբ խիստ օրենքներ են գործադրել: Փախստականների ճգնաժամի հետ կապված ակնհայտ է եվրոպական երկրների մոտ համադրության բացակայությունն ու տարբեր պատրվակներով փախստականներ ընդունելուց եվրոպական երկրների շատերի հրաժարման: Փախստականների ճգնաժամի պատճառով ԵՄ-ն այդ միության էության ու նաև անդամ երկրների ինքնիշխանության և ԵՄ-ի ընդունած որոշումների միջև եղած սահմանի հետ կապված լուրջ մարտահրավեր է դիմագրավում: Թեև երկրները ԵՄ-ի անդամ դառնալով համաձայնում են ԵՄ-ի օրենքները գերադասել ներքին օրենքներին, սակայն այսօր փախստականների ճգնաժամն ու դրա ցավալի հետևանքները հատկապես Եվրոպայի կենտրոնական ու արևելյան փոքր երկրներին, այդ թվում Ավստրիային, Հունգարիային, Սլովակիային, Սլովենիային, Խորվատիային, Չեխական հանրապետությանն ու Լեհաստանին պարտադրել են իրենց ինքնիշխանությունը գերադասել ԵՄ-ին ու հրաժարվել փախստականներին ընդունելու պատասխանատվությունից:

--------------------

2016 թվականին Եվրոպայի մայրցամաքում քաղաքական, տնտեսական ու անվտանգության գործընթացների վրա ուշագրավ ազդեցություն գործած հարցն Ուկրաինայի ճգնաժամի հարցով Ռուսաստանի ու արևմուտքի միջև լարվածության աննախընթաց սրումն էր: 2014 թվականին Վիկտոր Յանուկովիչի իշխանության կործանմամբ և Կիևում արևմտամետ կառավարություն իշխանություն հասնելով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածությունը սրվեց, ինչն ի վերջո հանգեց Ղրիմի թերակղզու Ռուսաստանին կցվելուն ու նաև Ուկրաինայի արևելքում ռուսամետ ընդդիմության և պետական ուժերի միջև ներքին պատերազմի, որի հետևանքով մինչ այսօր զոհվել է ավելի քան տասը հազար մարդ: Ի հակազդեցություն այս զարգացման, ՆԱՏՕ-ն, որի արևելյան անդամները գտնվում են Ռուսաստանի ու Ուկրաինայի հարևանությամբ փորձեցին դիմադրել Ռուսաստանին: Արդյունքում Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի լարվածությունը սրվել է և Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունները իջել են սառը պատերազմից հետո ամենացածր մակարդակին: Վերջին երկու տարիներին ՆԱՏՕ-ն ընդլայնել է Եվրոպայում ու հատկապես Ռուսաստանի հարևանության մեջ գտնվող այդ մայրցամաքի արևելյան երկրներում ռազմական ներկայությունը: Այդ քայլը հատկապես Բալտյան ու Սև ծովի տարածաշրջաններում իրականացվել է Ուկրաինայի արևելքում Ռուսաստանի միջամտության պատրվակով: Եվրոպայի արևելքում ՆԱՏՕ-ի ընդլայնումը տեղի է ունենում այն պայմաններում, երբ Ռուսաստանն անգամներ ազդարարել է նման քայլերի կապակցությամբ:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիտանկյունից Լեհաստանում ու բալտյան տարածաշրջանում իր ռազմական դիրքերի ամրապնդման ուղղությամբ ՆԱՏՕ-ի քայլերն իրականացվում են խախտելու համար Եվրոպայի արևելքում ռազմական հավասարակշռությունը: Նաև Ղրիմը Ռուսաստանին կցվելուց հետո ՆԱՏՕ-ի անդամ երկրներ ուշագրավ կերպով ընդլայնել են Սև ծովում իրենց ռազմական ներկայությունը, ինչը հանգեցրել է Ռուսաստանի բացասական հակազդեցության: Ուկրաինայի ճգնաժամը հանգեցրել է Սև ծովում, Բալտյան ծովում ու Միջերկրական ծովում ՆԱՏՕ-ի ծովային ներկայության հզորացմանը և այդպիսով ռուս ստրատեգիստների դիտանկյունից այսօր հատկապես Ռուսաստանի մերձակա ծովերում ու նրա արևմտյան սահմաններում արևմտյան բլոկի կողմից ծովային սպառնալիքը մեծացել է: Այդ պատճառով էլ Ռուսաստանի ծովային նոր հայեցակարգում ընդգծվել է Սև ծովում ներկայության ընդլայնման անհրաժեշտությունը, ինչը բացահայտում է ՆԱՏՕ-ի ու հատկապես ԱՄՆ-ի սպառնալիքները դիմագրավելու համար Ռուսաստանի ծովային պատրաստվածության մակարդակի բարձրացումը: Միևնույն ժամանակ չնայած Ռուսաստանի հակառակության ՆԱՏՕ-ն շարունակում է դեպի արևելք ընդլայնումը: Այդ կապակցությամբ վերջին քայլը Մոնտենեգրոյի անդամակցության գործընթացի մեկնարկն էր, որը դեմ առավ Ռուսաստանի լուրջ հակառակության: Մոսկվայի դիտանկյունից այդ քայլը կարող է սրել Եվրոպայում լարվածությունը: Ռուսաստանը համոզված  է, որ Եվրոպայում ՆԱՏՕ-ի ընդլայնումն այդ մայրցամաքում բացասական գործընթաց է համարվում: Ընդհանուր առմամբ Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնատարների, այդ թվում պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգոի դիտանկյունից Ռուսաստանի դեմ ՆԱՏՕ-ի սպառնալիքները տարածվում են երեք բնագավառներում: Առաջինը՝ տակտիկային միջուկային ռումբերի բարեկարգման ու դրանք Թուրքիայում ու ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրներում տեղակայելու ուղղությամբ  ՆԱՏՕ-ի գլխավոր անդամ ԱՄՆ-ի ջանքերն են: Երկրորդ առանցքը Ռուսաստանի մերձակայքում ՆԱՏՕ-ի տեղեկատվական գործունեության ծավալումն է: Այս կապակցությամբ Ռուսաստանի պաշտպանության նախարարն ասել է, որ ՆԱՏՕ-ի հետախուզական թռիչքները հավելում են կրել և դրանց թիվը Ռուսաստանի սահմանների մերձակայքում գրեթե երեք անգամ, իսկ այդ երկրի հարավ-արևմտյան սահմաններում ութ անգամ մեծացել է: Երրորդ առանցքը Ռուսաստանի սահմանների հարևանությամբ ՆԱՏՕ-ի զորուժի ու զինասարքերի ներկայության ընդլայնումն է, ինչը Ռուսաստանի դիտանկյունից ուղղակի սպառնալիք է համարվում Ռուսաստանի անվտանգության դեմ:  

 

Պիտակ