Հունվար 30, 2017 15:50 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարը հատկացված է ԱՄՆ-ում նոր նախագահի պաշտոնավարության շրջանը սկսվելու կապակցությամբ տարածաշրջանի երկրների մտահոգությունների քննարկմանը: Ընկերակցեք մեզ:

ԱՄՆ-ում սկանդալային նախագահի պաշտոնավարության շրջանը սկսվելով այդ երկրի ու Եվրոպայի միջև լարվածությունն անցած շաբաթ սրվեց: Դոնալդ Թրամփը, որ մինչև Սպիտակ տուն մուտք գործելը սպառնալիքներ էր կարդացել Վաշինգտոնի եվրոպացի գործընկերների հասցեին առաջին քայլով մի հրամանագիր ստորագրելով իրագործեց Տրանսխաղաղօվկիանոսյան պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին իր խոստումը: Այս հրամանագիրը ստորագրելուց հետո Թրամփը հայտարարեց, որ այդ պայմանագրից հրաժարումն ամերիկացի աշխատավորների օգտին է լինելու:

Այդ քայլն, իհարկե առթեց եվրոպացիների զայրույթը և ԵՄ-ի առևտրի կոմիսար Սեցիլիա Մալմստրոմը քննադատելով ԱՄՆ-ի նոր նախագահի առևտրի բնագավառում քաղաքականություններն, ասաց, որ հակառակ Թրամփի գաղափարներին ԵՄ-ի անդամ շատ երկրները շարունակում են պաշտպանել բաց առևտրի ու ներդրման համատեղ գաղափարը:

Թրամփի քաղաքականություններին ուղղված ամենախիստ քննադատությունը պատկանում է նրա ֆրանսիացի պաշտոնակցին: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն անցած շաբաթ Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ մարտահրավեր նետելով ԱՄՆ-ի նոր նախագահ Դոնալդ Թրամփի կառավարությանը, նրան բարդություն համարեց Եվրոպայի համար: Օլանդն ասաց, որ առևտրի օրենքների հետ կապված ԱՄՆ-ի կողմից մեզ պարտադրվող խնդիրներն ազդում են աշխարհում ճգնաժամերի ու բախումների կարգավորման համար մեր կարողության վրա: Մերկելն էլ միանալով Օլանդին ընդգծեց ազատ առևտրի չեղարկման կապակցությամբ ԱՄՆ-ի սպառնալիքները դիմագրավելու համար Եվրոպայի միասնականության անհրաժեշտությունը:

Դա ի տես այն բանի, որ Գերմանիայի էկոնոմիկայի նախարարն ԱՄՆ-ի հետ առևտրական պատերազմն առիթ է համարել այդ երկրի համար և ասել է, որ Գերմանիայի արդյունաբերությունը պիտի օգտագործեն ցանկացած առիթ, որն ԱՄՆ-ի առևտրի հովանավորման քաղաքականությունը կարող է ստեղծել Ասիայում ու հարավային Ամերիկայում առևտրի համար:

Թեև ԵՄ-ի անդամ որևէ երկիր Տրանսխաղաղօվկիանոսյան պայմանագրին մաս չի կամում, այդուհանդերձ եվրոպացիները մտահոգ են նրանից, որ ազատ առևտրի հետ հակառակության կապակցությամբ Թրամփի կառավարության առևտրական քաղաքականություններն ապագայում կարող են տարածվել նաև Ատլանտյան օվկիանոսի երկու ափերի միջև առևտրական պայմանագրերի վրա: Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի նոր կառավարության կողմից տնտեսության ու առևտրի հովանավորման քաղաքականությունների որդեգրման կապակցությամբ մտահոգությունը սրվել է միջազգային տնտեսության ասպարեզի մյուս դերակատարների մոտ:

Այս պահին և երկար տարիներ համաշխարհային տնտեսության ձևավորման ուղղությամբ շարունակված հավաքական համագործակցությունից հետո ԱՄՆ-ի կառավարությունը, որպես աշխարում տնտեսական ամենամեծ ուժ տնտեսության համաշխարհայնացման հակառակ ուղղությամբ է քայլ վերցնում: Դոնալդ Թրամփի թիկունքին կանգնած ամերիկացի պահպանողականները համաշխարհայնացման գործընթացը և հատկապես աշխարհում այլ երկրների կամ տնտեսական բլոկների հետ ազատ առևտրի պայմանագրի մեջ մտնելը դեմ են համարում ԱՄՆ-ի ազգային շահերին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր նախընտրական քարոզարշավում «Կրկին կկերտենք հզոր Ամերիկան», «Նախ Ամերիկան» և «Ամերիկյան ապրանք գնիր և ամերիկացու աշխատանքի վերցրու» կարգախոսներով հանդես եկավ: Այս խոստումների իրագործումն ԱՄՆ-ին առաջնորդելու է դեպի հովանավորչական քաղաքականություններ, որոնք իրագործվելու են արտասահմանյան արտադրանքների համար ծանր մաքսատուրքեր սահմանելով և ամերիկյան կապիտալի աշխարհի այլ տարածաշրջաններ փոխադրվելը կանխելով: Այս քաղաքականությունները ոչ միայն հակասում են տնտեսության համաշխարհայնացման հիմնարար սկզբունքներին, այլև ոմանց համոզմամբ վտանգում են ազատ տնտեսության շրջանակները: ԵՄ-ի անդամ երկրները Կանադայի ու Մեքսիկայի հետ միասին ԱՄՆ-ի հետ համագործակցում են NAFTA-ի պայմանագրի շրջագծում: Դրան զուգահեռ Չինաստանն էլ տարեկան ավելի քան մեկ միլիարդ դոլարի հասնող առևտրաշրջանառություն ունի ԱՄՆ-ի հետ: ԱՄՆ-ի շուկային այդ երկրների հասանելիության արգելումը կամ համատեղ ներդրումների կանխումը կարող է վտանգել համաշխարհային տնտեսությունը:

----------------------

ԱՄՆ-ի նոր կառավարության հանդեպ եվրոպական երկրների մտահոգությունները միայն առևտրի հետ կապված հարցերով չեն սահմանափակվում: ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին ուղղված Թրամփի հարձակումները առավել լուրջ մտահոգություններ են պատճառել Եվրոպայի ղեկավարներին: ՆԱՏՕ-ին ուղղված Թրամփի բացարձակ ու աննախընթաց հարձակումները և եվրոպացի գործընկերների հանդեպ ԱՄՆ-ի կողմից անվտանգության բնագավառում ցուցաբերվող հովանավորությունների կրճատման անհրաժեշտության վրա դրած շեշտը քաղաքական ցնցում են առաջացրել Եվրոպայում:

Թրամփը, որ մինչև ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթելը սպառնացել էր, որ կրճատելու է ՆԱՏՕ-ում այդ երկրի ներկայությունը, իշխանության ղեկն ստանձնելուց հետո այդ ռազմական դաշինքը «անգործների ակումբ» անվանեց:

2015 թվականին ԱՄՆ-ն ապահովել է ՆԱՏՕ-ի պաշտպանական ու ռազմական ծախսերի շուրջ 72 տոկոսը և դա ի տես այն բանի, որ Թրամփը համաձայն չէ այս մասշտաբով ծախսերին և ասել է, որ թեև ցանկանում է պահպանել ՆԱՏՕ-ի դաշինքը, սակայն մյուս անդամները պաշտպանության դիմաց ավելի մեծ գումար պիտի վճարեն:

Այս արտահայտությունները սարսափ պատճառելով եվրոպացի ղեկավարներին միևնույն ժամանակ պարգև են համարվում Ռուսաստանի համար, որը տարիներ է ինչ երազում է ՆԱՏՕ-ի փլուզման մասին:Սառը պատերազմի տարիներին ստեղծված արևմուտքի ռազմական դաշինքը Խորհրդային Միության փլուզումից հետո տարածվեց Ռուսաստանի սահմանների կողմը և Մոսկվան էլ շարունակ հակառակել է դրան:

ՆԱՏՕ-ի ամենավաղեմի թշնամուն՝ Ռուսաստանին գոհացում պատճառելը և դրան զուգահեռ ռուս պաշտոնակցի հանդեպ Սպիտակ տան նոր բնակչի դրական կողմնորոշումը առավել սրում են եվրոպացիների մտահոգությունները: Եթե ԱՄՆ-ն Թրամփի պաշտոնավարության շրջանում չափից ավելի բարեկամական կողմնորոշում ցուցաբերի Ռուսաստանի նկատմամբ և կամ նվազեցնի ՆԱՏՕ-ի հանդեպ իր հանձնառությունը, իրականություն կդառնա եվրոպացիների կոշմարը: Թեև Սպիտակ տուն մուտք գործելուց հետո ՆԱՏՕ-ի կապակցությամբ Թրամփի ընդունած արտահայտությունները մասամբ մեղմացան և նրա պաշտպանության նախարարն այդ ռազմավարական համագործակցությունը շարունակվելու անհրաժեշտության մասին արտահայտվեց, այդուհանդերձ եվրոպացիներն իրենց անվտանգության ռազմավարությունը վերատեսության ենթարկելու և կամ առնվազն պաշտպանական կարողության վրա առավել կենտրոնացում ունենալու համար լուրջ պատճառներ ունեն:

Թվում է, որ ԵՄ-ի ղեկավարները հանգել են այն եզրակացության, որ պիտի մեծացնել Եվրոպայի անվտանգության հարցում իրենց մասնակցության բաժինը և առավել քիչ կախվածություն ունենալ ԱՄՆ-ից:

Դա ի տես այն բանի, որ Ռուսաստանի Պետդումայում քննարկվում են ռուս-ամերիկյան հարաբերությունների հնարավոր բարելավմանը վերաբերող հարցեր։ Այդ կապակցությամբ մանրամասնություններ է հաղորդել լրագրող Ազա Բաբայանը:

------------------

Առևտրի ու անվտանգության բնագավառում մտահոգությունները սրվելուց բացի մտահոգիչ է համարվում այդ միության սահմաններից ներս ԵՄ-ին ընդդիմացող շարժումների վրա Թրամփի ու նրա քաղաքականությունների ազդեցությունը:

Մինչ Եվրոպան վերջին տարիներին տարբեր ճգնաժամեր ու հարցեր է դիմագրավվում, որոնց շարքն են դասվում փախստականների ու էմիգրանտների, ահաբեկչության, Բրեքզիթի ու նաև պոպուլիստ քաղաքական այրերի աճի հետ կապված ճգնաժամերը, Թրամփի դիրքորոշումները ջուր է լցրել այդ միության մեջ զուգամերձության ընդդիմադիրների ջրաղացը:

Թրամփը ոչ միայն ԵՄ-ին է ծաղրի ենթարկել, այլև պաշտպանել է ԵՄ-ի անդամակցությունից Բրիտանիայի հրաժարումը: Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն առաջին արտասահմանցի առաջնորդն էր, որ Թրամփի իշխանության հասնելուց հետո Վաշինգտոն մեկնելով հանդիպեց նրան: Հանդիպում, որը կարող է վկայել ԵՄ-ից հրաժարված Բրիտանիայի հանդեպ Թրամփի գլխավորած ԱՄՆ-ի հովանավորության մասին:  Բացի այդ Թրամփի նման պոպուլիստ քաղաքական գործչի իշխանության հասնելը  նման արդյունք կրկնելու կապակցությամբ գոտեպնդել է եվրոպացի պոպուլիստներին: Ծայրահեղ աջակողմյան ու Եվրոպախույս հոսանքները, որոնք մինչ այս Եվրոպայում տարբեր ճգնաժամերի հանդեպ դժգոհությունների ալիքը հեծնելով ու նաև ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու հանրաքվեն արդյունքի հանգելով սաստկացրել են ԵՄ-ի դեմ ուղղված հարձակումներն, այսօր առավել քան երբևէ հուսադրված են «Բրյուսելի հրեշ»-ից ձերբազատվելու կապակցությամբ:

Եվրոպացի քաղաքական այրերի մոտ առկա է այն լուրջ մտահոգությունը որ Եվրոպայում աջակողմյան կուսակցությունների ու շարժումների հանդեպ հակումը  կարող է ի վերջո հանգեցնել ԵՄ-ի երկրներում այնպիսի քաղաքական այրերի իշխանության հասնելուն, որոնք որևէ հավատք չեն ընծայում եվրոպական զուգամերձության ու միավորման գաղափարին և համարում են ծայրահեղ ազգայնականներ, որոնք ցանկանում են քաղաքական, տնտեսական, հասարակական, մշակութային, ռազմական ու անվտանգության բնագավառներում լիարժեք անկախության ու նաև ազգային ինքնության վերականգնումը:

 

 

 

 

Պիտակ