Օգոստոս 06, 2017 20:15 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարում չորս առանցքներում կանդրադառնանք Եվրոպայի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին: Ընկերակցեք մեզ:

Մեր հաղորդման առաջին բաժնում թռուցիկ հայացք կնետենք անցած շաբաթվա գլխավոր իրադարձությունների խորագրերին, որոնք  են՝ Ռուսաստանի դեմ ԵՄ-ի նոր պատժամիջոցների գործադրումն ու դրան Մոսկվայի ցուցաբերած արձագանքը, պաշտպանական բնագավառում Եվրոպայի ռազմավարական անկախության համար Գերմանիայի ու Ֆրանսիայի համատեղ նախագիծը, Փարիզում Շվեդիայի ու Ֆրանսիայի ղեկավարների հանդիպումը և երկկողմ ու միջազգային հարցերի քննարկումը, Կրեմլի կողմից այն հարցի ընդգծումը, որ Մոսկվա-Վաշինգտոն հարաբերությունները իջել են սառը պատերազմին հաջորդած շրջանի ամենացածր մակարդակին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունն այն մասին, թե Ռուսաստանի հետ այդ ռազմական դաշինքի հարաբերությունները գտնվում են ամենածանր պայմաններում,  ՆԱՏՕ-ի հակառուսական կողմնորոշումների մեղմացման անհրաժեշտության կապակցությամբ այդ դաշինքում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի հայտարարությունը, ահաբեկչության մեջ մեղադրվող ռուսներին քաղաքացիության իրավունքից զրկելու մասին օրենքի ստորագրումը Պուտինի կողմից, Քալեի գաղթակայանում գտնվող փախստականների վիճակի շուրջ Ֆրանսիայի ՆԳ նախարարության և իշխանական խորհրդի միջև ծագած տարաձայնությունը, Իտալիայի միգրացիոն նախագծի հետ Մարդու իրավունքների դիտորդ կազմակերպության հակառակությունը, ԱՄՆ-ի դիմաց ԵՄ-ի տնտեսական շահերը պաշտպանելու վրա Եվրահանձնաժողովի նախագահ Յունկերի դրած շեշտը, «Բրէքզիթ»-ից հետո շրջափակումների սահմանման իրավունքը պահպանելու ընդգծումը Բրիտանիայի կառավարության կողմից, կիբերային բնագավառում Ռուսաստանի վերցրած նոր քայլը և «Վի Փի Էն-ի օգտագործումն արգելող օրենքի ստորագրումը Պուտինի կողմից, Անկարային Բրյուսելի օժանդակությունների դադարեցման կապակցությամբ Գերմանիայի պահանջը, Ռուսաստանից ամերիկացի դիվանագետների արտաքսման մասին Պուտինի հայտարարությունը և «Բրէքզիթ»-ից հետո Եվրոպայի միավորված շուկային հասանելիություն ունենալու կապակցությամբ Բրիտանիայի պահանջը:

----------------

Մեր հաղորդման երկրորդ բաժնում կանդրադառնանք Եվրոպայի անցած շաբաթվա քաղաքական մի քանի իրադարձություններին: Եվրոպայի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններից մեկը Ղրիմի թերակղզու հարցի հետ կապված Ռուսաստանի դեմ ԵՄ-ի նոր պատժամիջոցների գործադրումն էր: Այս կապակցությամբ Եվրահանձնաժողովը գերմանական «Զիմենս» ընկերության արտադրած գազային թուրբինները Ղրիմի տարածք փոխադրվելու սկանդալի հետ կապված ուրբաթ օրը նոր պատժամիջոցներ գործադրեց ռուսական երեք ընկերությունների և երեք իրավական անձանց դեմ: Մոսկվայի դիտանկյունից Ռուսաստանի դեմ ԵՄ-ի նոր պատժամիջոցները թշնամական ու անհիմն են: Թվում է, որ այս պահին պատժամիջոցների հարցը ԵՄ-ի ու Ռուսաստանի հարաբերություններում վերածվել է բարդ հարցի: Բրյուսելը 2017 թվականի հունիսի կեսերին երկարացրեց Ղրիմի թերակղզին Ռուսաստանի տարածքին կցելու պատճառով 2014 թվականին Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների գործադրման ժամկետը, սակայն այսօր դրանք համալրում է նոր պատժամիջոցներով: Այդ քայլը Մոսկվայի դիտանկյունից Բրյուսելի կողմից վերցված ոչ-բարեկամական ու վանողական ակտ է բնութագրվում: Միևնույն ժամանակ չնայած նրան, որ ԵՄ-ն ցանկանում է պահպանել Ռուսաստանի դեմ ճնշումները, սակայն դեմ է Մոսկվայի դեմ ԱՄՆ-ի կողմից գործադրված պատժամիջոցներին: Հատկապես որ այդ պատժամիջոցները բացասական ազդեցություն կարող են ունենալ եվրոպական ընկերությունների և նավթի ու գազի հետ կապված նախագծերի վրա: Եվրահանձնաժողովի նախագահը մատնանշելով, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները համարում է ԱՄՆ-ի արդյունաբերական քաղաքականության բաղադրիչ տարրն, ասել է. «ԱՄՆ-ի դիմաց պաշտպանելու ենք մեր տնտեսական շահերը»: Իրականության մեջ ԵՄ-ն շարունակելով հանդերձ Ռուսաստանի դեմ իր պատժամիջոցային քաղաքականությունը, ցանկանում է, որ պահպանվեն այդ կապակցությամբ իր նկատի ունեցած կարմիր գծերը, մինչդեռ ԱՄՆ-ն ինքնագլուխ կերպով և առանց ուշադրություն դարձնելու եվրոպացիների շահերին ընդլայնում ու խստացնում է Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցները:

-----------------

Ռուսաստանի վարչապետ Մեդվեդևը հայտարարել է. «Ռուսաստանին առևտրային պատերազմ է հայտարարվել»: Այս թեմային անդրադարձել է լրագրող Գևորգ Ստամբոլցյանը:

--------------

«Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի երրորդ առանցքը հատկացված է այդ տարածաշրջանի անվտանգության հետ կապված կարևոր իրադարձություններին: Այս առնչությամբ պիտի անդրադառնալ Ռուսաստանի հետ հարաբերությունների տեսադաշտի կապակցությամբ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի դիրքորոշմանը: Յենս Ստոլտենբերգը հինգշաբթի օրը «Սի Էն Էն»-ին տված հարցազրույցում ասել է. «Իմ համոզմամբ, սխալված չենք լինի եթե ասենք, որ այս պահին Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունները գտնվում են սառը պատերազմին հաջորդած ժամանակաշրջանի ամենածանր պայմաններում»: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այդ հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Վաշինգտոնի ու Մոսկվայի հարաբերությունները գտնվում են հնարավոր ամենացածր մակարդակում: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է. «Քանի դեռ մենք հզոր ու կանխատեսելի լինենք, կարող ենք Ռուսաստանի հետ քաղաքական բանակցությունների մեջ մտնել և լարվածության սրվելու և մեկ այլ սառը պատերազմի սկսվելը կանխելու ուղղությամբ ջանք գործադրել»: Կիևն ու արևմուտքը Ռուսաստանին մեղադրում են Ուկրաինայի անջատականներին աջակցություն ցուցաբերելու մեջ, սակայն Մոսկվան մերժելով այդ հավակնությունը հայտարարել է, որ կողմերը միջազգային համաձայնության շրջագծում պիտի շարունակեն բանակցությունները:

Անվտանգության բնագավառում Եվրոպայի կարևոր իրադարձություններից կարելի է անդրադառնալ Բրիտանիայի կառավարության նախագծին, որն այդ երկրին թույլատրում է ԵՄ-ից հեռանալուց հետո պատժամիջոցներ սահմանել ահաբեկչության հովանավորների դեմ: Բրիտանիայի կառավարությունը չորեքշաբթի օրը հայտարարեց, որ ահաբեկչության հովանավորների դեմ պատժամիջոցների գործադրման նախագիծը, որը նաև հաստատվել է Բրիտանիայի եվրոպական հարցերով նախարար Ալեն Դոնքենի կողմից, նպատակ ունի այդ երկրի կառավարության համար հնարավորություն ստեղծել կտրելու ահաբեկիչների ֆինանսավորման աղբյուրները և սառեցնել նրանց ակտիվները: Ներկա դրությամբ Բրիտանիան ՄԱԿ-ի շրջագծում և ԵՄ-ի օրենքների ներքո պատժամիջոցներ է գործադրում, որոշ երկրների դեմ, սակայն «Բրէքզիթ»-ի իրականացման և ԵՄ-ից այդ երկրի հրաժարման դեպքում այդ պատժամիջոցները  կարող են շարունակվել նոր օրենքի վավերացման դեպքում: Բրիտանիայում ահաբեկչության հովանավորների դեմ պատժամիջոցները շարունակվելու մասին օրենքը ներկայացվել է այն պայմաններում, երբ ահաբեկչության ամենամեծ հովանավորներից համարվող Արաբիան Բրիտանիայի կառավարության մոտիկ դաշնակիցներից է: Եմենի հարցերի փորձագետ Սերգեյ Սեյրիբրովը հավատացած է, որ բրիտանացիները պաշտպանում են Եմենի պատերազմի կողմերից մեկին և դա միանշանակ Սաուդյան Արաբիան է, որ գլխավորում է Եմենի դեմ արաբական կոալիցիան:

Իսկ փախստականների հարցի հետ կապված կարելի է ակնարկել Իտալիայի հակամիգրացիոն նախագծի հետ Մարդու իրավունքների դիտորդ կազմակերպության հակառակությանը: Իրավապաշտպան այդ կազմակերպությունը մի հաղորդագրությամբ զգուշացրեց, որ Իտալիայի խորհրդարանի հակամիգրացիոն նախագծի գործադրումը հանգեցնելու է փախստականների առանց հիմնավորումների կալանավորմանը և միգրանտներն իրենց երկրներում տիրող անապահովության պատճառով պարտավոր են լինելու բնակվել ժամանակավոր գաղթակայաններում, որտեղ նրանց մեծ վտանգներ են սպառնում: Մարդու իրավունքների դիտորդ կազմակերպությունը հայտարարել է, որ ժամանակավոր գաղթակայանների բնակիչները հաճախ կտտանքների ու սեռային բռնության են ենթարկվում և կամ պարտադիր աշխատանքի են լծվում և դա Իտալիային դարձնում է մարդու իրավունքների ամենախոշոր խախտողներից մեկը: Իտալիայի խորհրդարանը չորեքշաբթի օրը նախագիծ ընդունեց, որի համաձայն այդ երկրի ծովուժը Լիբիա է գործուղվելու և մեկնակետից կանխելու է անօրինական միգրանտների ծովային ուղևորությունը դեպի Իտալիա: 2018 թվականին Իտալիայում անցկացվելիք ընտրությունների սեմին անօրինական միգրանտների մուտքն Իտալիա կանխելը մեծ մարտահրավեր է դարձել այդ երկրում:

---------------------

Մեր այս շաբաթվա հաղորդման չորրորդ և վերջին բաժնում կանդրադառնանք Եվրոպայի անցած շաբաթվա ֆինանսական ու տնտեսական կարևոր հարցերին: Այս շրջագծում Բրիտանիայի ֆինանսների նախարար Ֆիլիպ Համոնդը Լոնդոնում այդ երկրի առևտրական գործընկերների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ բրիտանական ընկերությունները ցանկանում են ԵՄ-ից Բրիտանիայի հեռանալուց հետո մինչև երկու տարի հասանելիություն ունենալ Եվրոպայի միավորված շուկային ու մաքսային միություններին: Բրիտանիայի ֆինանսների նախարարն ուրբաթ օրն այդ երկրի առևտրական գործընկերների հետ հանդիպման ժամանակ հավելեց, որ ցանկանում է ԵՄ-ի հետ Բրիտանիայի բանակցությունների հաջորդ փուլը հատկացվի Լոնդոնի և Բրյուսելի միջև առևտրական նոր համաձայնագրին: «Բրէքզիթ»-ն արդյունքի հասցնելն ու Բրյուսելի հետ համաձայնության հանգելը Լոնդոնի համար մտահոգություններից է համարվում և վարչապետ Թերեզա Մեյն այդ կապակցությամբ խիստ ճնշման տակ է գտնվում: Այդ կապակցությամբ «Նյու Յորք Թայմզ» օրաթերթը Բրյուսելում «Բրէքզիթ»-ի շուրջ բանակցությունները նմանեցրել է լեռան բարդ գագաթի նվաճմանը:

 

 

 

Պիտակ