Հոկտեմբեր 25, 2017 13:42 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի այս շաբաթվա համարում կանդրադառնանք երկրի տնտեսության և ՀԳՀԾ-ի կապակցությամբ Իրանի Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի վերջին արտահայտություններին, ԻԻՀ ԱԳ նախարարի հարավաֆրիկյան ուղևորության ձեռքբերումներին, Բաղդադում Իրանի տնտեսական ցուցահանդեսին և մի քանի այլ լուրերի:

Իրանի Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին անցած շաբաթ երկրի հարյուրավոր էլիտա երիտասարդների հետ հանդիպման ժամանակ գիտական առաջադիմությունը, պաշտպանական բարձր կարողություն ու աճող տնտեսությունն Իրանի հզորության գործանները համարեց և ասաց. «Կախվածությունների ազատվելով և տնտեսական  հզորության մեծացման ուղղությամբ ամուր կամքով պետք է լուրջ քյլեր ձեռնարկել»: Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն այս կապակցությամբ ընդգծեց. «Բազմիցս հայտարարել ենք, որ դեմ չենք արտասահմանյան, այդ թվում արևմտյան ներդրումներին, սակայն երկրի տնտեսության սյուներն այնքան ամուր լինեն որ չսասանվեն Թրամփի բղավոցից»:

«Իրանի տնտեսությունը պիտի կառուցվի հզոր սյուների և ներքին կարողության վրա և իրագործի «դիմադրողական տնտեսության» հայտարարված քաղաքականությունները»,-հավելել է մեծարգո առաջնորդը: ՆՎ Այաթոլլահ Խամենեին  միևնույն ժամանակ նշել է, քանի դեռ ՀԳՀԾ-ի մյուս կողմը չի պատռել միջուկային համաձայնությունն, Իրանն այն չի պատռելու, իսկ եթե նրանք պատռեն ՀԳՀԾ-ն, ապա Իրանն այն մանրացնելու է:

Անդրադառնալով ԱՄՆ-ից Իրանի կախվածության լիարժեք վերացմանն մեծարգո առաջնորդն ասաել է.-. «Թշնամին ԻԻՀ քայլերին ու զարգացումներին հետևելով լիովին զայրացած ու խիստ մտահոգված  է, որ Իրանը հետամնաց ու կախված մի երկրից վերածվում է ազդեցիկ, դերակատար և քաղաքական, պաշտպանական ու գիտական աճող կարողություն ունեցող մի երկրի»:

Հեղափոխության մեծարգո առաջնորդը նաև հորդորելով եվրոպացիներին,  ասել է. «Եվրոպացիները պետք է կտրականապես դեմ գնան ԱՄՆ-ի  կառավարության քայլերին , այդ թվում ՀԳՀԾ-ի խախտման դեմ, ինչպես արեցին  ԱՄՆ-ի կոնգրեսի կողմից առաջարկվող շրջափակումների դեպքում:  Նրանք պետք է զերծ մնան տարածաշրջանում Իրանի  ներկայության և Թեհրանի պաշտպանունակության նման հարցերում ամերիկացիների հետ ձայնակցելուց, քանզի Իրանը բացարձակապես չի հանդուրժելու ԱՄՆ-ի զոռբայություններին զուգահեռ եվրոպացիների ձայնակցումը»:

Դա ի տես այն բանի, որ ԱՄՆ-ի նախագահը կիրակի օրը «Ֆաքս Նյուզ» հեռուստակայանին տված հարցազրույցում հայտարարեց, որ դեմ չէ Ֆրանսիայի ու Գերմանիայի առևտրական հարաբերությունները շարունակվեն Իրանի հետ:

«Ֆրանս Պրես»-ը Վաշինգտոնից հաղորդեց. «Հակառակ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վերջին արտահայտություններին, թե Իրանը հավատարիմ չի մնացել Վիեննայի միջուկային համաձայնության շրջանակներում ստանձնած պարտավորություններին, նա ասել է, որ չի ցանկանում արգելք առաջացնել Իրանի հետ Ֆրանսիայի և Գերմանիայի առևտրական հարաբերությունների ճամբին և նրանք կարող են շարունակել Թեհրանի հետ իրենց առևտրական համատեղ աշխատանքները»:

«Ֆաքս Նյուզ» հեռուստակայանին տված հարցազրույցում Թրամփն ասել է. «Ավելի վաղ Ֆրանսիայի ու Գերմանիայի պաշտոնատարներին ասել եմ, որ չմտահոգվեն այս գործընթացից, քանի որ մենք ձեզ կարիք չունենք»:

ԱՄՆ նախագահը հոկտեմբերի 13-ին մերժեց Վիեննայի միջուկային համաձայնության Իրանի հավատարմությունը և ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչներին հանձնարարեց որոշում ընդունել՝ այդ կապակցությամբ: Եվրոպական երկրներն անմիջապես արձագանքեցին Դոնալդ Թրամփի քայլին և պահանջեցին պահպանել Վիեննայի միջուկային համաձայնությունը և դա իրենց անվտանգության ապահովման համար լավագույն այլընտրանքը համարեցին:

-----------------------------

Հարավյին Աֆրիկայի հանրապետության ԱԳ նախարար Մայթ Նեքոանա-Մաշաբանեի հրավերով և երկու երկրի տնտեսական միջպետական հանձնաժողովի 13-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով ԻԻՀ ԱԳ նախարարն այս շաբաթ քաղաքական ու տնտեսական բարձրաստիճան մի պատվիրակության գլխավորությամբ Պրետորիա մեկնեց:

Զարիֆի Հարավային Աֆրիկայի հանրապետություն կատարած ուղևորության հետ միաժամանակ գումարվեց երկու երկրի առևտրական համաժողովը՝ նպատակ ունենալով քննարկել տնտեսության ու ներդրման հետ կապված հարցեր:

Իրանի ու Հարավաֆրիկյան հանրապետության առևտրական համաժողովին մասնակցեցին  ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը, Հարավային Աֆրիկայի հանրապետության մանր արդյունաբերության նախարար Լինդիվի Զուլոն, գիտահեն ընկերությունների տնօրեններ, առևտրականներ, արդյունաբերության, գյուղատնտեսության, բանկային, նավարկության ու ձկնարդյունաբերության բաժիններից երկու երկրի առևտրական ու տնտեսական գործարարներ:

Հարավային Աֆրիկայի հանրապետությունը նաև ռազմավարական և աշխարհագրական կարևոր դիրք է գրավում և համարվում է Աֆրիկայի շուկաներ դուրս գալու դարպասը: Հարավային  Աֆրիկայի զարգացման հավաքականության կազմակերպության առևտրի 53 տոկոսը կատարվում է Հարավային Աֆրիկայի հանրապետության միջոցով: Այս բոլորը  ցույց է տալիս որ տարածաշրջանի երկրները կապված են Հարավային Աֆրիկայի հանրապետության նավահանգիստներին և տրանսպորտային ցանցին:

Այս ուղևորության ընթացքում Զարիֆին ընկերակցում էր մասնավոր ու պետական բաժնի և հատկապես գիտահեն ընկերությունների տնտեսական չափազանց հզոր մի պատվիրակություն:

Իրանի ԱԳ նախարարն ու Հարավային Աֆրիկայի հանրապետության միջազգային հարաբերությունների և համագործակցության նախարար Մայթ Նեքոանա-Մաշաբանեն երկուշաբթի օրը ստորագրեցին Իրանի և Հարավաային Աֆրիկայի հանրապետության տնտեսական համագործակցությունների միջպետական հանձնաժողովի 13-րդ նստաշրջանի ամփոփիչ հուշագիրը, որը ներառում է գյուղատնտեսության, ձկնարդյունաբերության, տրանսպորտի, նավարկության, ավիացիայի, բանկային համագործակցությունների, ներդրման , նանոտեխնոլոգիայի և բիոտեխնոլոգիայի ոլորտներում երկու երկրի հարաբերությունների ընդլայնումը:

Անցած տարիների ընթացքում Թեհրանն ու Պրետորիան համագործակցության ավելի քան 60 փաստաթուղթ են ստորագրել: Այդուհանդերձ հատկապես բրոքերային հարաբերությունների բաժնում բանկային հարաբերություններ չհաստատվելը լուրջ արգելք է համարվում երկու կողմերի մասնավոր բաժինների համագործակցության ճամբին և ակնկալվում է, որ Հարավային Աֆրիկայի հանրապետությունն այդ արգելքի վերացման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր կձեռնարկի:

---------------------

Թեհրանն ու Անկարան անցած շաբաթ տնտեսական ոլորտում ընդլայնված բանակցություններ ունեցան: Այդ բանակցություններն իրականացվեցին ԻԻՀ նախագահի առաջին տեղակալի Թուրքիա կատարած ուղևորության ընթացքում:

D-8 խմբի 9-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Թուրքիա այցելած Էսհաղ Ջահանգիրին անցած ուրբաթ օրը, Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ, ասել է. «Թեհրանն ու Անկարան լայն հնարավորություններ և կարողություններ ունեն, որոնք պիտի օգտագործման ենթարկվեն համատեղ հարաբերությունների ամրապնդման ու ընդլայնման ուղղությամբ»:

ԻԻՀ նախագահի առաջին տեղակալի Անկարա կատարած այցի շրջանակում ԻԻՀ կենտրոնական բանկի գլխավոր տնօրեն Վալիոլլահ Սեյֆն ու Թուրքիայի կենտրոնական բանկի գլխավոր տնօրեն Մուրադ Չեթին Քայան ստորագրել են իրանական ռիալի և թրքական լիրայի երկկողմ սուափի մասին համաձայնագիրը:

Այս համաձայնագրի շրջագծում, որի նպատակն է առևտրի ֆինանսավորման և ուղղակի ներդրման ուղղությամբ ազգային արժույթների օգտագործմամբ առևտրի ընթացքի հեշտացումը, իրանական ռիալն ու թրքական լիրան հեշտությամբ կարող են փոխանակվել:

Թեհրանն ու Անկարան նպատակադրել են տարեկան առևտրաշրջանառության ծավալները բարձրացնել 30 միլիարդ դոլարի:

-----------------------------

Այս շաբաթ Իրաքի մայրաքաղաքում բացվեց Բաղդադի միջազգային 44-րդ միջազգային ցուցահանդեսը, որին իրենց մասնակցություն են բերել աշխարհի 14 երկրների 350 ընկերություններ, որոնց շարքում նաև Իրանի հայտնի ընկերությունները: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի այս համարի էջերը կփակենք թռուցիկ անդրադարձ ունենալով այս ցուցահանդեսին:

Բաղդադի միջազգային ցուցահանդեսի բացման հանդիսության ընթացքում, որին մասնակցում էին նաև ԻԻՀ դեսպան Իրաջ Մասջեդին և Իրանի ու Իրաքի տնտեսական հարաբերությունների ընդլայնման շտաբի նախագահ Սաիդ Օհադին, Իրաքի առևտրի նախարարի պաշտոնակատարն ասաց. «Այս ցուցահանդեսով կոչ է արվում արտասահմանյան երկրներին  Իրաքի մասնավոր ու պետական բաժինների համագործակցությամբ Իրաքում ներդրում անելու համար: Բաղդադի այս տարվա միջազգային ցուցահանդեսը կազմակերպվում է այն պայմաններում, երբ Իրաքն ԻԼԻՊ ահաբեկչական խմբի դեմ ռազմական մեծ հաղթանակներ է արձանագրել և տնտեսական աշխատանքներ ծավալելու համար Իրաքի ապահովական պայմանները առավել քան երբևե բարելավել են»:

ԻԻՀ-ն 60 ընկերություններով անցյալի նման ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Բաղդադի միջազգային ցուցահանդեսին: Բաղդադի միջազգային ցուցահանդեսին մասնակցած իրանական ընկերություններն աշխատում են արդյունաբերության, գյուղատնտեսության, պետրոքիմիայի, ծառայությունների, սննդամթերքի ու այլ տարբեր բնագավառներում: Բաղդադի միջազգային ցուցահանդեսն այս տարի «Մեր տարածքներն ազատագրեցինք ու դրանք վերակառուցելու ենք ձեր օգնությամբ» կարգախոսով մեկնարկել է հոկտեմբերի 21-ին և տևելու է մինչև հոկտեմբերի 30-ը:

 

 

 

Պիտակ