Նոյեմբեր 22, 2017 15:31 Asia/Yerevan

Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք իրանցի փիլիսոփա, պատմագիր և մեկնաբան Մոհամմեդ Իբն Ջարիր Թաբարիի մասին:

Ողջույն թանկագին բարեկամներ: «Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ» հաղորդաշարի այս թողարկման ընթացքում շարունակելով նախորդ հաղորդման թեման  խոսելու ենք իրանցի պատմագիր, մեկնաբան, իսլամական օրենսգետ և հադիսագետ Մոհամմեդ Իբն  Ջարիր  Թաբարիի մասին:

---

Ասացինք, որ պատմագիր և Ղուրանի մեծ մեկնաբան Աբու Ջաըֆար Մոհամմեդ Իբն Ջարիր Թաբարին ծնվել է լուսնային հիջրեթի 224 թվականին Իրանի հյուսիսային Ամոլ քաղաքում։ Թաբարին օժտված էր  անսահման ընդունակություններով։ Նա ծանոթանալով օրվա գիտություններին 12 տարեկան հասակում իր հոր խրախուսմամբ գիտություն վաստակելու համար սկսում է ճանապարհորդել: Ռեյը, Բաղդադը, Շամն ու Եգիպտոսն այն վայրերն են, որտեղ Թաբարին որոշ ժամանակ բնակվելով գիտություն է վաստակել՝ աշակերտելով փիլիսոփայության, իսլամական օրենսգիտության ու հադիսի ժամանակի ուսուցիչներին: Այնուհետև բնակություն է հաստատում Բաղդադում, որտեղ մնում է մինչև կյանքի ավարտը: Թաբարին Բաղդադում կատարելագործելով իսլամական օրենսգիտության, պատմության ու հադիսի բնագավառում իր գիտելիքները նաև աշակերտներ է դաստիարակում ու հեղինակում է արժեքավոր աշխատություններ, որոնցից են նրա պատմության գիրքն ու Ղուրանի մեկնաբանությունը: Աբու Ջաըֆար Մոհամմեդ Իբն Ջարիր Թաբարին վախճանվեց լուսնային հիջրեթի 310 թվականի շավալ ամսվա 26-ին՝ Բաղդադում և մեկ օր անց նրա դիակն ամփոփվեց նրա տանը:

Թաբարիի չափազանց արժեքավոր մյուս ստեղծագործությունը Ղուրանի համար գրած նրա մեկնաբանությունն է: «Թաֆսիր Թաբարի»-ն կամ «Թաբարիի մեկնաբանությունը» իսլամական մշակույթի ու ուսուցողության բնագավառում համապարփակ ամենակարևոր ու հին մեկնաբանությունն է: Այս ստեղծագործությունը բանասերների մոտ ճանաչված է, որպես մեկնաբանական փաստագրական վկայությունների ընդարձակ ու քննադատական հավաքածու:

Թաբարիի մեկնաբանությունը

 

Թաբարին իր պատմության նախաբանում իր մեկնաբանության գիրքը ներկայացնում է «Ջամե-ալ-բայան Էնա թաըվիլ Այ-ալ-Ղուրան» անվան ներքո, սակայն ստեղծագործության մեջ դրան որևէ ակնարկ չի կատարվում: Դրա պատճառով էլ գրքի իսկական խորագիրը տարածում չի գտել ու այդ աշխատասիրությունը առավելապես ճանաչված է իր հեղինակի անվամբ և կոչվում է «Թաբարիի մեկնաբանությունը»:

Հստակ չե, թե հեղինակը երբ է սկսել աշխատել այս ստեղծագործության վրա: Աղբյուրներում հանդիպում ենք միայն երկու հաղորդումների, որոնցից մեկը նշում է, որ գրքի մի մասը շարադրվել է լուսնային 270՝ փրկչական 882 թվականին, իսկ մյուսի համաձայն գրքի ամբողջական շարադրումը կատարվել է լուսնային 283-ից 290՝ 896-ից 903 թվականների ընթացքում Թաբարիի աշակերտների միջոցով: Այս վկայությունների համաձայն կարելի է ենթադրել, որ գրքի տարբեր բաժինները պիտի շարադրված լինեն երկար ժամանակահատվածի ընթացքում, որից հետո դրա բովանդակությունն ընդլայնվել ու վերջում հեղինակի կամ նրա աշակերտների կողմից վերջնական տեսքի է բերվել:

Յաղութ Հոմավին և մի խումբ պատմագիրներ ասում են, թե Թաբարին նախ ցանկացել է իր մեկնաբանության գիտությունը 30 հազար էջերում թելադրել իր աշակերտների համար, սակայն հանդիպելով նրանց չկամությանը ցավ հայտնելով դա ամփոփում է 3000 էջերում: Էջերի այդ քանակը շատ մոտիկ է այսօր մեր տրամադրության գտնվող ստեղծագործության ծավալին: Թեև մեկնաբանության նախնական ծավալի մասին աղբյուրներում կատարված հիշատակումները մասամբ չափազանցված են համարվում, այդուհանդերձ վկայում են Ղուրանի մեկնաբանության հանդեպ Թաբարի ընդգրկուն հայացքի մասին:

Բանասերների համոզմամբ լուսնային 3-րդ դարի ավարտին՝ Բաղդադում, այս ստեղծագործության շարադրման հետ միաժամանակ մեկնաբանության պատմությունը մուտք է գործում իր դասական շրջանը: Այս շրջանը, որ մեկնաբանության ոլորտում ստեղծագործությունների զարգացման փայլուն ժամանակաշրջան է համարվում, մեկնաբանության պատմության նախկին ժամանակաշրջաններում այդ գիտությանը ծառայած միջոցներն ամբողջությամբ օգտագործման են ենթարկվում և մեկնաբանները ի մի հավաքելով նախորդների տեսակետներն ու օգտվելով այդ գիտություններից շարադրում են իրենց ստեղծագործությունները: Այսպիսով այս ժամանակաշրջանում նախորդ շրջանի համեմատությամբ առավել մեծ ծավալներ ունեցող մեկնաբանություններ են ստեղծվում, որոնց գլխավորում է Թաբարիի մեկնաբանությունը:

Թաբարին լինելով իր ժամանակի հայտնի իսլամագետներից ու մոհադեսներից, իր մեկնաբանությունը շարադրելիս ազդվելով այդ օրերի Բաղդադում տարածված փաստագրության մեթոդներից, նախ ի մի է հավաքում նախորդների մեկնաբանական տարբեր տեսակետները: Այդուհանդերձ միայն դրանց հավաքագրելով չի բավարարվում ու նաև դրանց քննադատելով փորձում է բոլոր տեսակետները ներկայացնելուց հետո հանգել մի հստակ տեսակետի: Այսպիսով նա մեկնաբանության ուղղությամբ տարվող աշխատանքներում տարածում է տարբեր տեսակետների քննարկման ու մեկ տեսակետի ընտրության մեթոդը և այդպիսով կարողանում նոր ուղղության մեջ դնել մեկնաբանության պատմությունը: Այդ օրերին մեկնաբանության ու բացատրության իմաստը նկատի առնելով պարզ է դառնում, որ նա տարբեր տեսակետները քննարկելու և դրանցից մեկն ընտրելու պատճառով իր գրքի խորագրում «մեկնաբանության» փոխարեն օգտվում է «բացատրություն» անվանումից:

 

Այդ ժամանակաշրջանում ու գրեթե Թաբարիի մեկնաբանության հետ միաժամանակ գրված արժեքավոր մեկնաբանություններից կարելի է հիշել Էբն Աբի Հաթամ Ռազիի և Էբն Մոնզեր Նեյշաբուրիի մեկնաբանությունները: Մյուսների, այդ թվում լուսնային 10-րդ դարում ապրած Սիվաթիի և լուսնային 8-րդ դարում ապրած Էբն Քասիրի կողմից հիշյալ երկու ստեղծագործություններից կատարված մեջբերումների ծավալները պարզում են, որ այս երկու ստեղծագործությունները ընդգրկուն լինելու և մեկնաբանական տարբեր տեսակետներ պարունակելու տեսակետից չեն զիջում Թաբարիի մեկնաբանությանը, սակայն հավանաբար Թաբարիի գրքի նման քննադատական բնույթ չկտրելու պատճառով նրա չափ տարածում չեն գտել:

Թաբարին իր մեկնաբանության համար գրած համեմատաբար ընդարձակ նախաբանում ներկայացրել է այս ստեղծագործության մեջ իր մեթոդաբանությունը: Թաբարին իր ստեղծագործության մեջ Ղուրանի այաների մեկնաբանման համար արաբերեն լեզուն անհրաժեշտ միջոց է համարում: Նա Ղուրանի լեզուն անխառն արաբերենն է համարում, որը հայտնվել է արաբ ժողովրդի լեզվի 7 բարբառներում: Նա ապա հիմք ընդունելով որոշ վկայություններ մեկնաբանության տեսակետից երեք խմբի է բաժանում Ղուրանի այաները: Առաջինն այն խմբի այաներն են, որոնց մեկնաբանությունը հայտնի է միայն Աստծուն: Թաբարի համոզմամբ երկրորդ խումբն այն այաներն են, որոնց մեկնաբանությանը կարելի է հասնել միայն իսլամի մեծարգո մարգարե Մոհամմեդի միջոցով: Եվ ի վերջո երրորդ խմբի այաները նրանք են, որ արաբերենին ծանոթ ցանկացած անձ կարող է հասկանալ դրանց իմաստը: Թաբարին վերջում կամայական մեկնաբանությունը պախարակող վկայություններ նշելով փակել է առաջին ու երկրորդ խմբի այաների մեկնաբանման փորձ կատարողների ուղին:

Կլոդ Ժոլյոն հավատացած է, որ Թաբարին այս ստեղծագործության մեջ փորձում է իսլամական ուղղափառության պատկեր ստեղծել: Հետևաբար իր քննարկումների ժամանակ որևէ անհատի կամ խմբի չի դիմում: Նրա համոզմամբ քանի որ Թաբարին դաստիարակվել է բանավոր վիճաբանություններից հեռու գտնվող միջավայրում, այդ միջավայրի ազդեցության ներքո գրավոր փաստարկներ ներկայացնելով, որոնց նախաբանը նրա ամբողջ գրքում տարածված վկայություններն են, փորձում է նման պատկեր ստեղծել: Որպես երկրորդ միջոց արաբերեն լեզվի ընտրությունը, որը նրա համոզումների համաձայն Ղուրանի լեզուն դրա կատարյալ տարբերակն է, նրան օգնում է ստեղծել իր ցանկացածը և իր փաստարկների համար նախադրյալներ ստեղծել: Այդ պատճառով էլ լեզուն նրա մեկնաբանության մեջ գլխավոր դերակատարություն ունի: Այսպիսով նրա մեկնաբանությունը տարբեր վկայություններով լեցուն լինելով հանդերձ, ինչ-որ արժեք է ստանում: