Հունվար 08, 2018 20:09 Asia/Yerevan

Այս շաբաթ «Իրանական շուկա» հաղորդաշարում անդրադառնալու ենք Իրանում Ճենապակյա ամանեղենի արդյունաբերությանը:

Առողջ սննդակարգը մարդկային հասարակություններում կարևոր խնդիրներից մեկն է: Առողջ սննդամթերքից բացի, առողջ սնուցումը պահանջում է սնվելու հիգիենիկ ու հարմարավետ սպասք: Աշխարհում մեծ է ճենապակյա ամանեղենի օգտագործողների ու հաճախորդների թիվը նրանց արտադրման որակի և հիգիենիկ ստանդարտների շնորհիվ:  Ճենապակյա իրերի ստեղծման պատմությունը սերում է մթ հազարավոր տարիներ առաջ թվականներից: Իրանի Աքեմենյանների դինաստիայից առաջ (մթա 550-330) խեցեգործության արվեստը սպասքի վրա նկարչության արվեստի հետ միասին Իրանից Չինաստան մուտք գործեց: Երկար ժամանակ չպահանջվեց, որ չինացիները գերազանցեցին մյուսներին՝ յուրացնելով այս արվեստը, որով իսկապես հիանում էին: Որակյալ հողի տեսակի բացահայտման, ինչպես նաև վարպետի հմտության շնորհիվ չինացի խեցեգործներին հաջողվեց խեցե իրերի համար պատրաստել սպիտակ գույնի, բարակ ու նուրբ խմոր, որը թրծվելուց հետո բարձր դիմացկունություն էր ցույց տալիս ջերմության նկատմամբ: Չինական կավից պատրաստված, որակյալ կերամիկե այս արտադրանքը կոչվեց ճենապակի, իսկ պարսկերենում «չինի»: Չինացի խեցեգործ արվեստագետները այդ երկրի կայսրերի համար ստեղծած խեցե իրերը զարդարում էին գունավոր տարբեր նախշերով ու պատկերներով, ինչպիսիք են թագավորների ընդունելության միջոցառումները, թռչունների որսը կամ թագավորական ընտանիքի անդամները:

Իրանական ճենապակյա ամանեղենը

Չինաստանի ու Իրանի ժողովուրդների միջև անցուդարձն ու արտադրանքների փոխանակումը նպաստեց այդ երկու երկրների խեցեգործության արվեստի փոխազդեցություններին: Իրանի պատմության որոշ ժամանակաշրջաններում , այդ թվում Սեֆյանների հարստության օրոք, աճեց ու բարգավաճեց խեցեգործության արվեստը: Սեֆյանների ժամանակաշրջանում խեցեգործության արվեստի ու էմալապատ իրերի մասին այսպես է գրում ֆրանսիացի ճանապարհորդ Շարդենը (1643-1713թթ.) .

«Շատ հաճախ կարելի է իրանական էմալապատ սպասքը շփոթել չինական արտադրանքի հետ և չկարողանալ միմյանցից տարբերակել այդ երկու երկրների արտադրանքը: Նույնիսկ երբեմն իրանական ճենապակյա ամանեղենը ավելի բարձր կգնահատեք քան չինականը՝ էլեգանտության, փայլի ու զօծման առումով»:

Ներկայումս ճենապակյա իրերի արդյունաբերությունը մեծ փոփոխության է ենթարկվել: Անցյալում այս արդյունաբերության արտադրանքն արտադրվում էր հմուտ ու արհեստավարժ վարպետների ձեռքով սահմանափակ քանակությամբ հատուկ հաճախորդների համար, սակայն ներկայումս առաջադիմած տեխնոլոգիաների ու տեխնիկական գիտելիքների շնորհիվ աշխարհում ճենապակյա իրերը լինում են տարբեր ձևերի ու տեսակների և մատչելի են բազմաթիվ մարդկանց համար: Իրականում, ճենապակյա ամանները էմալապատ կերամիկե իրեր են, որոնք բաժանվում են տարբեր կարգերի ըստ արտադրման գործընթացի գործոնների, ինչպիսիք են ջերմությունը, թրծման ջերմաստիճանը, ջրի կլանման քանակը և թափանցիկությունը (լույսն անցկացնելու աստիճանը): Որակյալ ճենապակյա իրերի առավելություններից են համարվում թեթևությունը, հարված ընդունելու ունակությունը, ջերմային ցնցումների  նկատմամբ դիմացկունությունը, թափանցիկությունը, մշտապես լվացվելու պայմաններում ամանի վրա առկա նախշերի չվնասվելը, միկրոալիքային վառարանում և աման լվանալու մեքենայում օգտագործման հնարավորությունը:Ճենապակյա իրերը սովորաբար թրծվում են 1400 ջերմաստիճանում և ողորկ մակերևույթ ունենալու և լվացվելու հնարավորության շնորհիվ բարձր մակարդակում են գտնվում հիգիենայի առումով: Նրանց վրա ազդեցություն չունեն սննդային միացությունները և այս ամանեղենը կարելի է օգտագործել տաք և սառը սննդամթերքի համար:

Արդեն հինգ տարի է, ինչ Հայաստանցի մեծածախ վաճառական Սամվել Գրիգորյանը Իրանից ներկրում է ճենապակյա, բյուրեղյա և ապակյա սպասք և դրանք վաճառում Երևան քաղաքում մեծածախ առևտրի կենտրոնում գտնվող իր վաճառասրահում: Պարսկական արտադրանք վաճառող այս առևտրականը գտնում է. «Իրանը ոչ միայն լավ հարևան է, այլ նաև լավ բարեկամ Հայաստանի ժողովրդի համար այս հատկությունը ավելի դյուրին է դարձնում իրանական ընկերությունների հետ համագործակցությունը:» Շարունակելով խոսքը նա ասում է. «մի քանի տարի է, ինչ ներկրում է միայն իրանական արտադրության սպասք բարձր որակի ու մատչելի գնի շնորհիվ: Իրանցի գործընկերների հետ համագործակցությունը բավականին դյուրին է, մենք միմյանց լեզուն լավ ենք հասկանում»: Արմեն Հարությունյանը խանութ ունի Վրաստանի սահմանի մոտ գտնվող Հայաստանի Ստեփանավան քաղաքում: Ժամանակ առ ժամանակ նա ավելի քան 140 Կմ ճանապարհ է անցնում պարոն Գրիգորյանի վաճառասրահից իրանական արտադրության սպասք գնելու համար: նա աում է. «Հաճախորդներս հիմնականում պարսկական սպասք են հավանում»:

Իրանական ճենապակյա ամանները օժտված են բարձր որակով ու բազմազանությամբ:

Ուսումնասիրությունների համաձայն այսպես է գնահատվել, որ աշխարհում տարեկան արտադրվում է 1-1.5 միլիոն տոննա ճենապակյա արտադրանք: Արտադրելով տարբեր տեսակի ճենապակյա իրեր, Իրանը Չինաստանից հետո աշխարհի երկրորդ ճենապակյա արտադրողն է: Իրանում ճենապակյա իրերի արդյունաբերությունն իր պատմության ընթացքում ունեցել երկու տարբեր կառուցվածք: Մինչև մի քանի տասնյակ տարիներ առաջ Իրանի ճենապակյա իրերը արտադրվում էին ավանդական արհեստանոցներում, սակայն նրանց սահամանափակ քանակի արտադրությամբ հարդերձ երբեմն արվեստի մեծ արժեք էին ներկայացնում: Իրանի պատմության տարբեր ժամանակաշրջաններից ձեռք բերված  բազմաթիվ ճենապակյա իրեր  այսօր զարդարում են աշխարհի հանրահայտ բազմաթիվ թանգարանների ցուցափեղկերը: Իրանում ճենապակյա իրերի արտադրման ժամանակակից արդյունաբերությունը շուրջ չորս տասնամյակի պատմություն ունի: Իսլամական Հեղափոխությունից առաջ Իրանում գործում էին ճենապակյա իրերի արտադրման՝ սահմանափակ թվով գործարաններ: Սակայն Իսլամական Հեղափոխությունից հետո Իրանի ղեկավարության խրախուսական քաղաքականության շնորհիվ այս արդյունաբերությունը էական առաջադիմություն ունեցավ քանակական ու որակական առումով: Քանակական առումով Իրանի ճենապակյա իրերի արդյունաբերությունը ունեցավ 1500 տոկոսանոց աճ, որն ուղեկցվում էր ամանների իրանի , նախշերի ու հարդարանքի դիզայնի բնագավառում զգալի առաջադիմությամբ:

Ներկայումս Իրանում տարբեր տեսակ ճենապակյա իրերի արտադրման ոլորտում գործում են ավելի քան 20 խոշոր գործարան: Այդ գործարանների արտադրանքի մոտ 90 տոկոսը ներկայացվում է հենց Իրանի ներքին շուկայում և ավելի քան 10 տոկոսն արտահանվում նպատակային երկրներ: Իրանական արտադրությամբ ճենապակյա իրերն արտահանվում են տարբեր երկրներ, այդ թվում Իրաք, Թուրքիա, Վրաստան, Թուրքմենստան, Ադրբեջան, Աֆղանստան, Ռուսաստան, ԱՄԷ, Ղազախստան և Հայաստան:

«Զառին»-ի սպասքը Ռադիանսի շարքից

Իրանի Իսլամական Հեղափոխությունից հետո հիմնադրված առաջին գործարանը պատկանել է «Զառին» ճենապակյա արդյունաբերական ընկերությանը, որը ավելի քան 130 տարի փորձառությամբ համարվում է մերձավոր Արևելքի ամենախոշոր ճենապակյա արտադրողը և իր տրամադրության տակ ունի աշխարհում այս բնագավառի ամենաժամանակակից գործարանները: Այդ իսկ պատճառով նա ի զորու է իր արտադրանքն արտահանել ավելի քան 20 երկրներ, այդ թվում գերմանիա, Իսպանիա, Իտալիա, Ֆրանսիա, Անգլիա, Շվեդիա, Նիդեռլանդներ, Թուրքիա, Ռուսաստան, Կանադա, Սաուդիան Արաբիա, ԱՄԷ և Հնդկաստան: Այս ընկերության արտադրանքը ընդգրկում է կարծր ճենապակյա իրերի (Fine Hard Porcelain) լայն տեսականի, որոնք արտադրվում են տարբեր մոդելներով որակի վերահսկման ամենաճշգրիտ համակարգերի միջոցով: Այդ արտադրանքները բազմազան են իրենց նախշերով ու հարդարանքով և ընդգրկում տարբեր ճաշակներին գոհացնող լայն տեսականի՝ պարզ ու հասարակ մոդելներից սկսած մինչև ժամանակակից ու դասական մոդելներ:

Ճենապակիների «ոսկորային» տեսակը  դիմացկուն է բարձր ջերմային ցնցումների դիմաց, ունի ցանկալի մեխանիկական ամրություն, յուրահատուկ նրբագեղություն և թափանցիկություն: «Մաղսուդ» գործարանների խմբի ենթակայության տակ աշխատող «Սարգոլե-Շարղ» ընկերությանը հաջողվել է առաջին անգամ տարածաշրջանում արտադրել ու շուկա հանել այս արտադրանքը բարձր որակով տարեկան 2 հազար տոննա թողունակությամբ: Այժմ կերակուրների սպասքում բազմազանություն մտցնելու համար այս ընկերությունը անհրաժեշտ տեխնիկական գիտելիքների ու մեխանիզացիայի ներկրմամբ ներքին ու արտաքին սպառողին է ներկայացնում իր արտադրանքները: «Մաղսուդ»-ի գործարանները տարեկան ավելի քան 40 հազար տոննա արտադրման թողունակությամբ աշխարհում «Օփալ» տեսակի հաղճապակյա իրերի ամենախոշոր արտադրողն է: Ճենապակյա ամանների հետ համեմատած  «Օփալ» տեսակի ամանների հատկություններից կարելի է նշել թեթևությունը, ավելի բարձր դիմացկունությունը և նրբագեղությունը:

«Օփալ» տեսակի հաղճապակյա ամանները

Այսօր հետազոտությունների ու զարգացման բաժինը տնտեսական ձեռնարկությունների ու ընկերությունների գլխավոր բաժիններից է շուկա դուրս գալու և այդ իրավիճակը պահպանելու համար: Հաջողված արդյունաբերությունը իր առաջադիմության համար պարտական է հետազոտությունների ու զարգացման բաժնին: «Չինի Թաղդիս» ընկերությունը այն ձեռնարկություններից է, որ այս բաժնում ներդրումներ կատարելով կարողացել է երեք տարվա ընթացքում հետազոտությունների, փորձարկումների, լաբորատորային պայմաններում արտադրության, անհրաժեշտ թույլտվությունների ու միջազգային հավաստագրերի ձեռքբերման շնորհիվ տեղական ու արտաքին շուկա ներկայացնել նանո ծածկույթով իր առաջին ճենապակյա արտադրանքը, որի առավելություններից կարելի է նշել մաքրող-լվացող նյութերի անհրաժեշտության բացակայումը, տարբեր տեսակի սննդամթերքի ու հեղուկների (թեյ ու սուրճ) հետ շփման արդյունքում էմալի գույնի կայունությունը, լվանալուց հետո մակերևույթի չորացման անհրաժեշտության բացակայումը, էմալի և ամանի վրա առկա նախշերի որակի պահպանումը: Նանո հակաբծային ծածկույթի կիրառումը նպաստում է ամանների մակերևույթի վրա հեղուկների չտարածվելուն ու չներծծվելուն, ինչը կանխում էճենապակյա սպասքի մակերևույթի վրա ըմպելիքներից բխող բծերի առաջացումը:

Պիտակ