Փետրվար 18, 2018 20:20 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Եվրոպայի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում չորս տարբեր բաժիններում կանդրադառնանք Եվրոպայի անցած շաբաթվա գլխավոր իրադարձություններին:

Հաղորդման առաջին բաժնում  թռուցիկ հայացք ենք նետելու Եվրոպայի տարածաշրջանի անցած շաբաթվա իրադարձությունների խորագրերին, որոնք են՝ ԵՄ-ից կոշտ հեռացման համար Բրիտանիայի ԱԳ նախարար Ջանսոնի պահանջը, մինչև 2018 թվականի նոյեմբերին կայանալիք ընտրություններն ԱՄՆ-ի հակառուսական քաղաքականությունները խստացվելու մասին Լավրովի ընդգծումը, Գերմանիայի նոր կոալիցիոն կառավարության ձևավորման համար Գերմանիայի մեծ կուսակցությունների վերջնական համաձայնությունը, ԵՄ-ի պաշտպանական կարողության հզորացման վրա Ֆրանսիայի պաշտպանության նախարարի դրած շեշտը, Գերմանիայի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորման ճանապարհին բազմաթիվ արգելքների գոյության մասին Մերկելի ակնարկը, ԱՄՆ-ից Ուկրաինա զենքի առաքման հետ եվրոպական երկրների հակառակության կապակցությամբ Լավրովի ընդգծումը, Ռուսաստանի հետ առճակատման ուղղությամբ ՆԱՏՕ-ի նոր քայլը, Սերբիայի ու Խորվատիայի նախագահների հանդիպումն ու երկու երկրների քաղաքական ու տնտեսական հարաբերությունների բարելավման վրա դրված շեշտը, Եմենի պատերազմում Սաուդյան ռեժիմից դրական պատկերացում ստեղծելու ուղղությամբ Բրիտանիայի ջանքը, ԻԼԻՊ-ի անդրսահմանային գործունեության մասին Իտալիայի ԱԳ նախարարի ազդարարությունը, Գերմանիայում Մյունխենի անվտանգության համաժողովի մեկնարկը, Ռուսաստանի մերձակա տարածքներում ԱՄՆ-ի ռազմական տեղաշարժերի կապակցությամբ Մոսկվայի խիստ քննադատությունը, Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մարտին Շուլցի հրաժարականը, Մոգերինիի ընդգծումն այն մասին, թե ԵՄ-ն միավորված բանակ ստեղծելու մտադրություն չունի, Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ գործադրելու կապակցությամբ դեմոկրատական սենատորների պահանջը, Բրէքզիթի շուրջ բանակցություններում ԵՄ-ի կողմից Բրիտանիայի չնվաստացվելու կապակցությամբ Ֆրանսիայի դիմումը, Ուկրաինայի արևելքում 20 հազար խաղարար ուժերի տեղակայումը, Կիպրոսի հանդեպ ինքնազսպվածություն ցուցաբերելու համար Թուրքիային ուղղված ԵՄ-ի կոչը, Բրիտանիայի ու Իռլանդիայի ղեկավարների Հյուսիսային Իռլանդիա կատարած ուղևորությունը, Կատալոնիայի քաղաքական ճգնաժամին Ռուսաստանի միջամտության հերքումը, ահաբեկչական հարձակումների բարձր վտանգի կապակցությամբ գերմանացի պաշտոնատարների ազդարարությունը, Գերմանիայի կառավարության ձևավորման համար սոցիալ-դեմոկրատականների դիմաց զիջումների գնալու համար Մերկելի արդարացումը, Ուկրաինայի արևելքի շուրջ բանակցություններին ԱՄՆ-ի մասնակցության հետ Ռուսաստանի հակառակությունը, Իրանի միջուկային ծրագրի դեմ արևմուտքի հավակնությունները սխալ լինելու վրա Լավրովի դրած շեշտը, Աքսֆամ հումանիտար կազմակերպության պաշտոնյաների բարոյական սկանդալի հանդեպ Լոնդոնի հակազդեցությունը, Ֆրանսիայի վարչապետի Էմիրություններ կատարած ուղևորությունը, Ֆրանսիայի կառավարության իսլամատյացության հողի վրա քաղաքականությունների շարունակվելը, հնգամյա ժամանակաշրջանի համար Ֆրանսիայի 200 միլիարդ եվրո կազմող բյուջեն, Իտալիայում ծայրահեղ աջակողմյան խմբերի դեմ ցույցերը, Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն անօգուտ լինելու կապակցությամբ Պուտինի ընդգծումը, Ֆրանսիայի ընդգծումն այն մասին, թե Արաբիային զենքի վաճառքը չի դադարեցվելու, Ռուսաստանի նախագահական ընտրությունների ութ թեկնածուների արժանավորության հաստատումը և իր թեկնածությունը հետ վերցնելու համար Պուտինին ուղղված թեկնածուներից մեկի դիմումը և Բրիտանիայից դեպի ԵՄ-ի անդամ այլ երկրներ արտահանումների ծավալի մեծացումը:

----------------------

Հաղորդման երկրորդ բաժինը հատկացված է Եվրոպայի անցած շաբաթվա քաղաքական իրադարձությունների քննարկմանը: Բրէքզիթի համառ պաշտպաններն ընդգծում են ԵՄ-ից Բրիտանիայի  կոշտ հեռացումը: Այս շրջագծում Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջանսոնը պահանջեց ԵՄ-ից Բրիտանիայի կոշտ հեռացումն ու եվրոպական բոլոր օրենքներից ու կանոններից հրաժարումը: Նա ասել է. «Բրիտանիան լիարժեք անջատման պիտի գնա և 2019 թվականի մարտին այդ միությունը լքելուց հետո պիտի լիովին թիկունք դարձնի ԵՄ-ի օրենքներին»: Ջանսոնը ԵՄ-ից տնտեսական ձերբազատման համար այդ առիթի բաց թողնվելը բացարձակ խենթություն է համարել: Բրիտանիայի ԱԳ նախարարի այդ դիրքորոշումը առավել խորացնում է Բրիտանիայի կառավարության մեջ գոյություն ունեցող ճեղքվածքը, քանի որ հակառակ նրան Բրիտանիայի ֆինանսների նախարար Ֆիլիպ Համոնդը ցանկանում է, որ ԵՄ-ից հրաժարվելուց հետո իր երկիրը հնարավորին չափով մոտիկ մնա Եվրոպայի ներքին շուկային ու մաքսային միությանը: Սակայն Ջանսոնը մերժել է նման թույլ հրաժարումը և հայտարարել է, որ ԵՄ-ից հրաժարումը Բրիտանիային հնարավորություն է տալիս ԱՄՆ-ի ու աշխարհի այլ երկրների հետ առևտրական նոր համաձայնագրեր կնքել և այդպիսով իր վերահսկողության տակ առնել մաքսային օրենքներն ու մաքսատուրքերը: Եվրահանձնաժողովի նախագահը լիովին անիմաստ է համարում Ջանսոնի այն հավակնությունը, թե ԵՄ-ն ցանկանում է եվրոպական գերպետության վերածվել և ընդգծել է, որ մենք ԱՄՆ-ն չենք: ԵՄ-ն պահանջում է, որ անցումային շրջանում Լոնդոնը հավատարիմ մնա եվրոպական օրենքներին և վերջերս էլ հայտարարել է, որ եթե Լոնդոնը հավատարիմ չմնա եվրոպական օրենքներին, այդ երկրի դեմ պատժամիջոցներ կկիրառի: Եվրախորհրդարանի գերմանացի պահպանողական ներկայացուցիչներից Քարքաս Ֆրեբերը հավատացած է, որ ոչ անցումային շրջանում և ոչ էլ Լոնդոն-Բրյուսել ապագա հարաբերություններում որևէ յուրահատուկ զիջում չպիտի կատարել Բրիտանիայի դիմաց: Բրիտանիայի վարչապետն այժմ գտնվում է Բրյուսելից բացահայտ ու կոշտ անջատման հովանավորների խիստ ճնշման ներքո: Անցումային շրջանի շուրջ պայմանավորվածությունները վերջնական տեսքի պիտի բերվեն մինչև մարտ ամսին, այսինքն շուրջ վեց շաբաթ հետո գումարվելիք ԵՄ-ի առաջիկա նստաշրջանը և մինչ այդ թափանցիկություն պիտի մտցվի տարաձայնության առարկա հարցերում:

-----------------------

Անցած շաբաթ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնեց Գերմանիա մասնակցելու է Մյունխենի անվտանգության համաժողովին: Համաժողովի ընթացքում համաշխարհային առաջնորդները քննարկել են գլոբալ խնդիրներ: Համաժողովին անդրադարձել է Վարդան Հովսեփյանը:

--------------------------

Հաղորդման երրորդ բաժնում կանդրադառնանք Եվրոպայի ապահովական զարգացումներին: Այս կապակցությամբ կարելի է անդրադառնալ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի տեղեկատվական կազմակերպությունների ղեկավարների աննախընթաց նիստին: Բրիտանիայի գաղտնի տեղեկությունների կազմակերպություն՝ «Էմ Այ 6»-ի և Ֆրանսիայի ու Գերմանիայի տեղեկատվական կազմակերպությունների ղեկավարները մասնակցելով Մյունխենի անվտանգության համաժողովին առընթեր գումարված նիստին ընդգծեցին նույնիսկ ԵՄ-ից Բրիտանիայի հրաժարումից հետո միջազգային սերտ համագործակցության պահպանման անհրաժեշտությունը: Տեղեկատվական այդ կազմակերպությունների ղեկավարները հաղորդագրություն հրապարակելով ընդգծեցին ահաբեկչության տարածումը, անօրինական միգրացիան ու կիբերային հարձակումները կանխելու ուղղությամբ տեղեկությունների փոխանակման անհրաժեշտությունը: Եվրոպան այսօր ապահովական աննախընթաց իրավիճակում է հայտնվել: Նոր իրավիճակի շրջագծում ԻԼԻՊ-ի թաքֆիրական խմբի կողմից ահաբեկչական սպառնալիքները շարունակվելու, ինչպես նաև եվրոպացի ծայրահեղականների Իրաքից ու Սիրիայից վերադառնալու պատճառով ապահովական վիճակի սրման վտանգի ականատեսն ենք: Իրականության մեջ ԻԼԻՊ-ի անդամ եվրոպացիների իրենց երկրներ վերադառնալը կարող է նրանց կողմից ահաբեկչական ծավալուն հարձակումների հող նախապատրաստել: Այս շրջագծում կարևոր հարցը ահաբեկչության մեջ կասկածվողների մասին տեղեկությունների փոխանակման հարցում Եվրոպայի տեղեկատվական ու ապահովական կազմակերպությունների համագործակցության բացակայությունն է: Եվրոպայի մասշտաբով մինչ այսօր տեղեկատվական ու ապահովական համագործակցությունների ընդլայնման ուղղությամբ բազմաթիվ կոչեր են հնչեցվել: Այդ թվում Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Թաջանին 2017 թվականի մարտին ԵՄ-ի անվտանգության ապահովման համար համագործակցության կոչ ուղղեց եվրոպական երկրներին: 2016 թվականի մարտին էլ Եվրախորհրդարանի պատգամավորները եվրոպական երկրներում ահաբեկչության դեմ պայքարի օրենքները լիարժեք չգործադրվելու դեմ իրենց բողոքը ներկայացրեցին: Եվրոպացի օրենսդիրները եվրոպական որոշ մեծ երկրներին մեղադրեցին այն հարցում, որ ԵՄ-ի անդամ այլ երկրների հետ ապահովական տեղեկությունների փոխանակման հարցում թերանում են: Եվրոպայի ապահովական ոլորտի որոշ պաշտոնատարներ հանդես են եկել նման կոչերով: Այդ թվում Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս Դի Մայզիերը քննադատելով ապահովական ոլորտում ԵՄ-ի սահմանափակ լիազորություններն ու կարողությունները պահանջել է, որ ԵՄ-ն ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ առավել ազդեցիկ ու լավ համագործակցություն ցուցաբերի:

----------------------

Հաղորդման վերջին բաժինը հատկացված է Եվրոպայի ֆինանսական ու տնտեսական հարցերի քննարկմանը: Այս շրջագծում կարելի է անդրադառնալ Եվրոգոտու հանդեպ խիստ կողմնորոշման վերաբերյալ Գերմանիայի ապագա կոալիցիոն կառավարության ֆինանսների նախարար Օլաֆ Շուլցի հնչեցրած քննադատությանը: Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամը, որ Անգելա Մերկելի կոալիցիոն կառավարության կազմում ստանձնելու է ֆինանսների նախարարի պաշտոնն ընդգծել է, որ Գերմանիան չպիտի իր տնտեսական քաղաքականությունները պարտադրի Եվրագոտում իր մյուս գործընկերներին: Շուլցը հավելել է, որ չի ցանկանում տնտեսական զարգացման հարցում Գերմանիան իրեն պարտադրի եվրոպական այլ երկրներին: Շուլցը քննադատելով Գերմանիայի ֆինանսների պաշտոնավարող նախարար Վոլֆգանգ Շոուբլեին ասել է. «Անցյալում որոշ սխալներ են թույլ տրվել և 8 տարի Գերմանիայի ֆինանսների նախարարի պաշտոնը վարած Շոուբլեն Հունաստանի ու Պորտուգալիայի նման երկրներին Եվրոգոտու ֆինանսական օժանդակությունը պայմանավորել էր կառավարության ծախսերի խիստ կրճատմամբ»: Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր, որ մեղմելու է այլ երկրների հանդեպ կոշտ քաղաքականությունները:  

 

 

Պիտակ