Փետրվար 25, 2018 20:27 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Եվրոպայի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում չորս տարբեր բաժիններում կանդրադառնանք Եվրոպայի անցած շաբաթվա գլխավոր իրադարձություններին:

Հաղորդման առաջին բաժնում կանդրադառնանք Եվրոպայի անցած շաբաթվա կարևոր իրադարձությունների խորագրերին,որոնք են՝ միգրացիայի հարցի կապակցությամբ հզոր քաղաքականություն որդեգրելու մասին Եվրախորհրդարանի նախագահի դիմումը, ԵՄ-ի ու Բրիտանիայի ապագա հարաբերությունների մասին Լոնդոնի պատկերացման ուղղված ԵԽ-ի նախագահի քննադատությունը, ապաստանյալների մուտքը Եվրոպա արգելելու մասին Ավստրիայի ընդգծումը, Եվրոգոտու ֆինանսների նախարարների նիստը և Եվրոպայի կենտրոնական բանկի ղեկավարության մեջ փոփոխությունների ուղղությամբ առաջին քայլը, Սիրիայի հարցով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված Գերմանիայի ու Ֆրանսիայի ղեկավարների Մերկելի ու Մակրոնի համատեղ նամակը, Գերմանիայի կանցլերի ու Լյուքսեմբուրգի վարչապետի հանդիպումը, Սիրիայի հարցով ԵՄ-ի հաղորդագրությունը, Ուկրաինայում Ռուսաստանի մշակութային որոշ կենտրոնների դեմ հարձակումը և Մոսկվայում Ուկրաինայի հավատարմատարի ԱԳ նախարարություն կանչվելը, Գերմանիայի ռազմական պատրաստվածության կապակցությամբ ՆԱՏՕ-ի մտահոգությունը, արևմուտքի կողմից պատժամիջոցների դադարեցման մասին Ռուսաստանի դումայի նախագահի կանխատեսումը, ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Հունաստանի հետ տարաձայնությունները կարգավորելու Մակեդիոնիայի դիմումը, Սիրիայի կառավարության հետ տեղեկատվական ոլորտում համագործակցություն ծավալելու համար Գերմանիայի դիմումը, ԱՄՆ-ի առևտրական սպառնալիքների հանդեպ Եվրահանձնաժողովի խիստ հակազդեցությունը, շվեդական սպառազինության վաճառքն Արաբիային ու Էմիրություններին, ուրիշների հարցերին միջամտելու պատճառով որոշ երկրներին ուղղված Ռուսաստանի քննադատությունը, ԵՄ-ի ու Հայաստանի միջև համագործակցության համաձայնագրի ստորագրումը, Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու շուրջ ԱՄՆ-ում ընթացող քննարկումները, Ռուսաստանի ԱԳ նախարարի Սերբիա կատարած այցը և արևմտյան Բալկաններում ՆԱՏՕ-ի ներազդեցության տարածման կանխմանն ուղղված ջանքը, Պուտինի ընդգծումն այն մասին, թե Ռուսաստանը վերականգնել է աշխարհում իր ռազմական գերազանցությունը, Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի կալանավորումը, Նիդերլանդների խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին զույգ բանաձևերի ընդունումն ու դրա հանդեպ Թուրքիայի խիստ հակազդեցությունը և Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը ոտնահարվելու կապակցությամբ ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի հնչեցրած խիստ քննադատությունը:

 ------------------------------

Հաղորդման երկրորդ բաժնում կանդրադառնանք Եվրոպայի քաղաքական իրադարձությունների քննարկմանը: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Լյուքսեմբուրգի վարչապետ Էկզավիե Բեթելը հանդիպեցին Բեռլինում: Մերկելի հետ մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ Բեթելն ընդգծեց, որ Գերմանիայում նոր հզոր կառավարության ձևավորումը միայն այդ երկրի համար կարևոր չէ, այլև դա մեծ նշանակություն ունի նաև Եվրոպայի համար: Էկզավիե Բեթելն ընդգծեց. «Բեռլինում հզոր կառավարության ձևավորումը իմ՝ ձեր լյուքսեմբուրգցի հարևանի ու նաև Եվրոպայի համար նշանակություն ունի»: 2017 թվականի սեպտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Գերմանիայում նոր կառավարության ձևավորման աննախընթաց ձգձգումը ոչ միայն դառը եղավ Մերկելի և նրա գլխավորած Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ավագ պաշտոնատարների համար, այլև մտահոգություն պատճառեց ԵՄ-ին ու դրա երկրորդ գլխավոր երկիրը համարվող Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնին: Մակրոնն անգամներ ընդգծել է, որ ԵՄ-ում բարեփոխումների իրականացման համար իր երազային ծրագիրը Գերմանիայի աջակցությանը կարիք ունի: Մերկելն էլ ընդգծել է, որ Գերմանիայում կայուն մի կառավարության գոյությունը ԵՄ-ում բարեփոխական ծրագրերի իրագործման համար խիստ անհրաժեշտություն է համարվում: Փարիզում Գերմանիայի դեսպան Նիկոլաս Մայեր Լանդրութը հավատացած է, որ այս պահին Գերմանիան անկարող է պատասխանել Մակրոնի առաջարկության մանրամասնություններին, քանի որ դրա համար մեծամասնություն ու կառավարություն է պահանջվում: Գերմանական կուսակցությունների հետ Մերկելի չորսամսյա բանակցությունների ընթացքում Մակրոնը հավանական որևէ հետևանքից խուսափելու նպատակով հրաժարվեց հօգուտ Մերկելի ուղղակի դիրքորոշում ընդունելուց: Այդուհանդերձ նա ընդգծել է, որ Գերմանիայում մեծ կոալիցիայի ձևավորումը եվրոպական իդեալների ուղղությամբ է լինելու: Մակրոնը նաև չի թաքցրել Գերմանիայի նոր կառավարության կազմում Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայության հետ կապված իր ուրախությունը: Մակրոնը և Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախկին առաջնորդ Մարտին Շուլցը եվրոպական համատեղ բյուջեի հարցում համակարծիք են: Շուլցը նաև ցանկություն է հայտնել, որ ԵՄ-ն մինչև 2025 թվականի Եվրոպայի միացյալ նահանգներ դառնա և այդ կառույցի համար նոր սահմանադրություն գրվի: Մերկելն ու Մակրոնն էլ 2017 թվականի դեկտեմբերին պայմանավորվեցին, որ մինչև 2018 թվականի մարտ ամիսը Եվրոգոտում բարեփոխումների համար նոր նախագծեր մշակեն: Եվրոգոտու ՀՆԱ-ի կեսը պատկանում է Գերմանիային ու Ֆրանսիային և առանց այդ երկրների միջև պայմանավորվածության Եվրոպայում տնտեսական ու ֆինանսական միասնականության ամրապնդման ցանկացած նախագծի գործադրումը և առաջիկա մարտահրավերների դիմագրավումը լուրջ բարդությունների կհանդիպի: Բեռլինն ու Փարիզը ձգտում են ԵՄ-ի անդամ երկրների միատարրությանն ու ի վերջո ֆեդերալականացմանը, որը տնտեսական, ռազմական ու արտաքին քաղաքականության բնագավառներում միասնականության տեր կլինի: Ներկա պայմաններում նկատի առնելով նոր կառավարության ձևավորման համար Քրիստոնյա կուսակցությունների և Սոցիալ-դեմոկրատական կուսակցության միջև ձեռք բերված պայմանավորվածությունն ըստ երևույթին ԵՄ-ում Գերմանիայի ապագա դերակատարության շուրջ առաջացած անորոշությունը վերացվում է:

----------------------

Երևանը շարունակելու է «և՛, և՛»-ի քաղաքականությունը: Այդ մասին չորեքշաբթի փետրվարի 21-ին Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում  հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Այդ կապակցությամբ մանրամասնություններ է հաղորդել լրագրող Հեղինե Բունիաթյանը:

-------------------

«Եվրոպայի իրադարձությունները» հաղորդաշարի երրորդ բաժնում կանդրադառնանք այս տարածաշրջանի անվտանգության հետ կապված հարցերին: Գերմանիան Սիրիայի կառավարության հետ տեղեկատվական համագործակցության ցանկություն է հայտնել: Այս կապակցությամբ Գերմանիայի անվտանգության ու տեղեկատվության կազմակերպության պետ Բրունո Քահլը ԻԼԻՊ-ի և ահաբեկչական այլ կազմակերպությունների դեմ պայքարի ուղղությամբ Սիրիայի կառավարության հետ տեղեկատվական համագործակցությունն անհրաժեշտություն համարեց: Քրիստոնեական միավորված կուսակցությունների, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության և «Այլընտրանք Գերմանիայի համար» ծայրահեղական կուսակցության քաղաքական գործիչները պաշտպանել են ԻԼԻՊ-ի վտանգների կապակցությամբ Սիրիայի կառավարության հետ բանակցության մասին Գերմանիայի անվտանգության և տեղեկատվության կազմակերպության դիրքորոշումը: Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչներից Արմին Շուսթերը պաշտպանելով Գերմանիայի անվտանգության ու տեղեկատվության կազմակերպության պետի առաջարկը, դա կարևոր է բնութագրել: Սոցիալ-դեմոկրատական ձախակողմյան կուսակցության ավագ պաշտոնատարներն էլ դրական են բնորոշելով այդ առաջարկը, այդ թվում այդ կուսակցության բարձրաստիճան գործիչներից Բորեք Հարդ Լիշքան պաշտպանել է տեղեկատվության բնագավառում Սիրիայի կառավարության հետ համագործակցությունը: Միայն Գերմանիայի Ձախակողմյան ու Կանաչների կուսակցություններն են դեմ գնացել այդ քայլին: Գերմանիայի անվտանգության ու տեղեկատվության կազմակերպության պետ Բրունո Քահլն անցած շաբաթ ասաց. «Մենք բնականաբար ցանկանում ենք Սիրիայի հետ հաստատել այն կապերը, որոնք անհրաժեշտություն են համարվում, որպեսզի նվազեցնենք կորուստները»: Նա այդ համագործակցությունն ԻԼԻՊ-ի, Ալ-Ղաիդայի ու ահաբեկչական այլ կազմակերպությունների մասին տեղեկություններ ձեռք բերելու հետ կապված անհրաժեշտություն համարեց: Եվրոպայի անվտանգության ոլորտի ավագ պաշտոնատարները մտահոգություն ունեն կապված մի քանի հազար հաշվող եվրոպացի այն քաղաքացիներին, ովքեր վերջին տարիներին միացել են ԻԼԻՊ-ին և կամ ահաբեկչական-թաքֆիրական այլ խմբերին ու այսօր հետզհետե վերադառնում են իրենց երկրները: Իրաքում ու Սիրիայում կրած պարտությունից հետո ԻԼԻՊ-ի արևմուտքցի անդամների իրենց երկրներ վերադառնալը հիշյալ երկրների անվտանգության համար լուրջ մարտահրավեր է համարվում: Արևմուտքի անվտանգության կազմակերպություններն անգամներ զգուշացրել են Իրաքից ու Սիրիայից վերադարձող ԻԼԻՊ-ի տարրերի նոր սերնդի ձևավորման կապակցությամբ:

------------------------

Հաղորդման վերջին հատվածը հատկացված է լինելու Եվրոպայի ֆինանսական ու տնտեսական հարցերին: Ռուսաստանի Դումայի նախագահ Վիաչեսլավ Վոլոդինն անդրադառնալով Ռուսաստանի դեմ արևմուտքի պատժամիջոցներին ասաց, որ արևմուտքը մոտ ապագայում վերջ կդնի հակառուսական պատժամիջոցներին և եվրոպական շատ երկրներ, այդ թվում Գերմանիան Ռուսաստանի հետ երկխոսության ընդլայնման ցանկություն կհայտնեն: Վոլոդինի ընդգծմամբ Մոսկվայի դեմ պատժամիջոցները որևէ օգուտ չեն բերելու արևմուտքին: Ուկրաինայի արևելքում ճգնաժամը դրվելով ԱՄՆ-ն ու ԵՄ-ն Ռուսաստանի միջամտության պատրվակով Մոսկվայի դեմ պատժամիջոցներ սահմանեցին: Ռուսաստանն էլ իր հերթին ԱՄՆ-ի ու ԵՄ-ի դեմ պատժամիջոցներ է սահմանել: Դա ի տես այն բանի, որ ամերիկացի պաշտոնատարներ անցած չորեքշաբթի օրը հայտարարեցին, որ Վաշինգտոնը քննարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման հարցը: ԱՄՆ պաշտոնատարները հավակնում են, թե Ռուսաստանը ցանկանում է ներազդել 2018 թվականի նոյեմբերի 6-ին կայանալիք ԱՄՆ-ի Կոնգրեսի միջնստաշրջանային ընտրություններում:

 

 

 

Պիտակ