Մարտ 08, 2018 19:55 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Եվրոպայի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում չորս տարբեր բաժիններում կանդրադառնանք Եվրոպայի անցած շաբաթվա իրադարձություններին:

Հաղորդման առաջին բաժնում թռուցիկ հայացք կնետենք  Եվրոպայի անցած շաբաթվա գլխավոր իրադարձություններին,որոնք են՝ ԱՄՆ-ի միջուկային սպառնալիքներին դիմակայելու համար Պուտինի միջուկային սպառնալիքները, Ղրիմը զավթելու պատրվակով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ժամկետը երկարացնելու ԱՄՆ-ի քայլը, Ռուսաստանի նոր սպառազինության մասին Պուտինի արտահայտությունների կապակցությամբ ԱՄՆ-ի ու Գերմանիայի մտահոգությունները, տարիֆների պատերազմի մասին ԱՄՆ-ին ուղղված Եվրոհանձնաժողովի ազդարարությունը, Սաուդյան Արաբիա և նրա դաշնակից երկրներ կատարվող սպառազինական արտահանման կապակցությամբ Գերմանիայի ընդդիմության խիստ քննադատությունը, Ռուսաստանի դիմակայելու նպատակով Շվեդիայի ռազմական բյուջեն կրկնապատկելու համար այդ երկրի բանակի դիմումը, կոալիցիան լքելու կապակցությամբ Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդի սպառնալիքը, Մուգերինու կողմից ԵՄ-ի արտաքին քաղաքականության կառույցի գործունեության տարեկան զեկույցի հրապարակումը, Ուկրաինայում պատերազմի վերսկսման մասին Մոսկվայի ազդարարությունը, ահաբեկիչների վերադարձի մասին ԵՄ-ի սահմանային գործակալության ազդարարությունը, Սև ծովում ԱՄՆ-ի ռազմական ընդլայնմանն ուղղված Ռուսաստանի խիստ քննադատությունը, Թուրքիայի կողմնորոշման ուղղված Գերմանիայի քննադատությունը և Անկարա-Բրյուսել հարաբերությունների վրա դրա բացասական ազդեցությունը, 2018 թվականի մարտի 1-ից Հոլոքոստում Լեհաստանի դերակատարության մասին արտահայտություն արգելող օրենքի գործադրումը, Պուտինի միջոցով Ռուսաստանի նոր սպառազինության ծրագրի ստորագրումը, Սիրիայում հրադադարի կապակցությամբ Մերկելի, Մակրոնի և Պուտինի հեռախոսազրույցը, Բրէքզիթից հետո Եվրոպայի մաքսային միության կազմում մնալու հանդեպ Լեյբորիստական կուսակցության հովանավորումը, Հունգարիայի և ՄԱԿ-ի միջև լարվածությունը և Բուդափեշտի կողմից ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նախագահի հրաժարականի պահանջը, ծայրահեղ աջակողմյան հոսանքների կողմից սպառնալիքների սրման կապակցությամբ Բրիտանիայի անվտանգության ավագ պաշտոնատարի ազդարարությունը, Եվրոպայի ավագ բանագնաց Միշել Բարնիեի ընդգծումն այն մասին, որ Բրէքզիթի հարցով ԵՄ-ի ու Բրիտանիայի միջև տարաձայնությունը շարունակվում է, Մակրոնի վայելած համակրանքի տոկոսի անկումը, սաուդացի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանի Բրիտանիա կատարելիք ուղևորության հետ այդ երկրի իրավապաշտպան կազմակերպությունների հակառակությունը, Մակեդոնիայի անվան շուրջ Աթենքի հետ Սկոպիեի համաձայնության դեմ ի նշան բողոքի Մակեդոնիայում կազմակերպված ցույցերը, Մերկելի կառավարության ռազմական քաղաքականություններին ուղղված Գերմանիայի Ձախակողմյան կուսակցության խիստ քննադատությունը, Մոսկվայի դեմ ճնշումները շարունակվելու կապակցությամբ Սպիտակ տան կողմից Ռուսաստանին ուղղված սպառնալիքները, 2017 թվականին Ռուսաստանում ահաբեկչական 25 հարձակումների կանխումը, 2017 թվականին Գերմանիայում փախստականների դեմ ավելի քան 2000 հարձակումների իրականացումը, Գուանտանամոն չփակվելու կապակցությամբ Ռուսաստանի հայտնած մտահոգությունը, ամերիկացի ավագ հրամանատարի ընդգծումն այն մասին, թե Ռուսաստանն ամենամեծ սպառնալիքն է համարվում ԱՄՆ-ի համար, Սիրիայում հրադադարի պայմաններ ստեղծվելու համար Մուգերինու դիմումը, Բրէքզիթի մասին ԵՄ-ի պայմանագրի նախագծի հետ Թերեզա Մեյի հակառակությունը, Մոսկվայի անվտանգության համաժողովին մասնակցելու համար ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին ուղղված Ռուսաստանի հրավերը, Ռուսաստանի դեմ միջուկային սպառազինության կիրառման համար ԱՄՆ-ի կողմից Եվրոպային ներկայացվող վարժությունները, Սաուդյան ռեժիմի հանդեպ Բրիտանիայի ԱԳ նախարարի հայտնած լիարժեք հովանավորությունը և Ռուսաստանի ՆԳ նախարարության գործունեությանն ուղղված Պուտինի քննադատությունը:

---------------------  

Մեր հաղորդման երկրորդ բաժինը հատկացված է Եվրոպայի անցած շաբաթվա քաղաքական իրադարձությունների քննարկմանը:

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։ Փորձագետի խոսքով` Ռուսաստանի նախագահի հայտարարությունը և ելույթի այն դրվագը, որը վերաբերում էր ռազմական կոմպոնենտին, ուղերձ էր կոնկրետ ԱՄՆ-ի իշխանությանը և ոչ ավելին։

----------------------

Անցած շաբաթ քաղաքական կարևոր իրադարձություններից մեկը ԵՄ-ի հետ Բրէքզիթի շուրջ պայմանագրի առաջին նախագծի հետ Լոնդոնի հակառակությունն էր: Այս շրջագծում Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հակառակեց Բրյուսելի կողմից առաջարկված Բրէքզիթի պայմանագրի նախագծի հետ և դա վտանգավոր համարեց այդ երկրի համար: ԵՄ-ի ավագ բանագնաց Միշել Բարնիեն անդրադառնալով Բրէքզիթի մասին պայմանագրի առաջին նախագծին ընդգծեց բանակցություններին թափ հաղորդելու անհրաժեշտությունը: Բրիտանիան 2019 թվականի մարտի 31-ին պիտի հեռանա ԵՄ-ից: Բարնիեի համոզմամբ այդ կապակցությամբ բանակցությունները պիտի եզրակացվեն աշնանը: Այնուհետև հրապարակված նախագծի հիման վրա իրական մի պայմանագիր պիտի մշակվի: Այսպիսով կողմերը համաձայնագրի վավերացման համար բավարար ժամանակ կունենան: Չորեքշաբթի օրը Բարնիեի կողմից ներկայացված նախագիծը պարունակում է ԵՄ-ի դիրքորոշումներն այն հարցերի մասին, որոնց մանրամասնության շուրջ դեռ համաձայնություն չի կայացել: Լոնդոնը դեկտեմբերին իր համաձայնությունը տվեց այն հարցին, որ Իռլանդիայի հյուսիսի և Իռլանդիայի միջև սահմանային հսկողություն չլինի, սակայն ժամանակի ընթացքում բացահայտ է դառնում, որ դա չի համապատասխանում ԵՄ-ի մաքսային միությունից հրաժարվելու համար Լոնդոնի պահանջին: Եվրոխորհրդարանի գերմանացի պահպանողական պատգամավոր Քարքաս Ֆրեբերը հավատացած է, որ ոչ անցումային շրջանում և  ոչ էլ Լոնդոն-Բրյուսել ապագա հարաբերություններում չպիտի հատուկ արտոնություններ նկատի ունենալ Բրիտանիայի համար: Բրէքզիթի շուրջ նախկին տարաձայնություններին այժմ պիտի ավելացնել նաև ԵՄ-ից Բրիտանիայի հրաժարման անցումային շրջանի շուրջ տարաձայնությունը: Անցումային շրջանի համար Լոնդոնի նկատի ունեցած պայմանների հետ Բրյուսելի համաձայնության մասին որևէ հուսադրիչ հեռանկար գոյություն չունի ռ հենց դա էլ զայրույթ ու դժգոհություն է առաջացրել Բրիտանիայի պահպանողական կառավարության պաշտոնատարների մոտ:

----------------------------

Հաղորդման երրորդ բաժնում կանդրադառնանք Եվրոպայի ապահովական հարցերին: Այս շրջագծում կարելի է ակնարկել ահաբեկիչների կանաչ մայրցամաք վերադառնալու կապակցությամբ ԵՄ-ի սահմանային գործակալության ազդարարությանը: ԵՄ սահմանային գործակալությունն ազդարարել է Իրաքում ու Սիրիայում ԻԼԻՊ ահաբեկչական խմբի կրած պարտությունից հետո ԻԼԻՊ-ի անդամ ավելի քան հազար կանանց Եվրոպա վերադառնալու կապակցությամբ: Բրիտանական «Դեյլի Մեյլ» օրաթերթը գրել է. «ԻԼԻՊ ահաբեկչական խմբի կրած պարտությունից հետո, հազար կանանցից բաղկացած մի խումբ արևմուտք է վերադառնում, ինչը սարսափելի ահաբեկչությունների նոր ալիքի վտանգի մասին է հուշում»: Այս կանանց հետ, որոնց «Դեյլի Մեյլ»-ը «ԻԼԻՊ-ի հարսներ» է կոչել, այդ երկրներ մուտք կգործեն մեծ թվով երեխաներ: ԵՄ սահմանային գործակալության ազդարարության համաձայն, այս կանանց կողմից արևմտյան երկրներին սպառնացող վտանգը մեծանում է և դժվար կարելի է դրա երկարաժամկետ հետևանքների մասին կանխատեսումներ կատարել: Համաձայն այս կենտրոնի հայտարարության, Իրաքում, Սիրիայում ու Լիբիայում ԻԼԻՊ-ին միացած արևմուտքցի 5000 ահաբեկիչների 30 տոկոսը վերադարձել է արևմուտք, իսկ մնացյալը հետզհետե հեռանում են Միջին Արևելքից: Ահաբեկիչների վերադարձի վտանգի մասին արևմտյան երկրների մտահոգության մասին հայտարարվում է այն դեպքում, երբ այդ երկրներից շատերը վերջին տարիներին տարբեր տարածաշրջաններում, այդ թվում Սիրիայում ու Իրաքում ահաբեկչական խմբերի ֆինանսական ու սպառազինական գլխավոր հովանավորներն են եղել: Եվրոպական երկրներն այն դեպքում են ահաբեկչական աճող սպառնալիքների հանդեպ մտահոգություն հայտնում, երբ իրենք դրա առաջացման ուղղությամբ գլխավոր դերակատարություն են ունեցել: Գերմանիայի խորհրդարանում Ձախակողմյան կուսակցության խմբակցության նախագահ Սահրա Վագենքնեշթը ԻԼԻՊ-ի ահաբեկչության տարածման պատճառներին անդրադառնալով համոզմունք է հայտնել, որ ծայրահեղական ահաբեկչությունը Միջին Արևելքում ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների հրահրած պատերազմների արդյունքն է: Նա արևմուտքի ահաբեկչության դեմ պատերազմի նախագիծը սարսափելի ու վտանգավոր խորամանկություն է համարել:

----------------------

Մեր հաղորդման չորրորդ և վերջին բաժնում կանդրադառնանք Եվրոպայի անցած շաբաթվա ֆինանսական ու տնտեսական հարցերին: Այս կապակցությամբ կարելի է ակնարկել ԱՄՆ-ին ուղղված Եվրոհանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունքերի ազդարարությանը: Եվրոհանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն ուրբաթ օրը հայտարարեց. «Եթե ամերիկացիները գործադրեն Եվրոպայից ներկրվող պողպատի ու ալյումինի պարագային մաքսատուրքեր սահմանելու ծրագիրը, ԵՄ-ն պարտավոր է լինելու համապատասխան կերպով հակազդել այդ ծրագրին»: «ԵՄ-ն պիտի ապացուցի, որ իր ձեռքերը կապված չեն ու Ատլանտյան օվկիանոսի այն կողմից ամերիկացիների միակողմանի քայլի նկատմամբ միայն դիտորդի դերում չի մնալու»,-հավելել է Եվրոհանձնաժողովի նախագահը: Եվրոհանձնաժողովի նախագահն ասել է. «Միշտ չէ, որ հնարավոր է հաշտեցնել ԱՄՆ-ի ու Եվրոպայի շահերը և ԵՄ-ն ԱՄՆ-ի կողմից մշակված մաքսատուրքերին հակազդելու համար պետք է քայլեր ձեռնարկի»: Պողպատի ու ալյումինի ներկրման համար մաքսատուրքեր սահմանելու  ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշման գործադրման սեմին առևտրական ընկերությունները զգուշացրել են մաքսատուրքերի պատերազմ սկսվելու մասին: ԱՄՆ պողպատ ու ալյումին արտահանող ԵՄ-ի, Բրազիլիայի, Չինաստանի ու Կանադայի բարձրաստիճան պաշտոնատարները հայտարարել են, որ ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի ցանկացած հավելմանը կպատասխանեն ԱՄՆ-ի արտահանվող արտադրանքներից մաքսատուրքեր գանձելով:

 

 

Պիտակ