Մարտ 11, 2018 20:17 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Եվրոպայի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում չորս տարբեր բաժիններում կանդրադառնանք Եվրոպայի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին:

Հաղորդման առաջին բաժնում թռուցիկ հայացք ենք նետելու անցած շաբաթվա կարևոր իրադարձությունների խորագրերին, որոնցից գլխավորներն էին՝ Արաբիային ռազմական ինքնաթիռներ վաճառելու պատճառով Բրիտանիային ուղղված միջազգային համաներում կազմակերպության քննադատությունը, ԱՄՆ-ի հետ միջուկային և հրթիռային տարաձայնությունների կարգավորմանն ուղղված բանակցությունների վերսկսման համար Ռուսաստանի դիմումը, Սլովակիայի ժողովրդի ցույցերն ու այդ երկրի վարչապետի հրաժարականի համար պահանջը, ԱՄՆ-ում ու ԵՄ-ում միգրանտների վիճակի կապակցությամբ ՄԱԿ-ի գերագույն կոմիսարի խիստ քննադատությունը, Կիևի իշխանությունների կողմից Ռուսաստանի «Գազպրոմ»-ին պատկանող գույքի բռնագրավման պատճառով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածությունների աննախընթաց աճը, Մոգերինիի զգուշացումն այն մասին թե ԱՄՆ-ի հետ առևտրական պատերազմը աղետալի կլինի երկու կողմերի համար, Թրամփին ուղղված Մակրոնի ազդարարությունը, թե առևտրական պատերազմում բոլորը պարտվելու են, Ռուսաստանին դիմակայելու նպատակով ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ներկայության ընդլայնումը, Բրէքզիթի շուրջ բանակցություններում Լոնդոնի և Բրյուսելի բանկային առճակատումը, Պուտինի ընդգծումն այն մասին, թե Ռուսաստանի դեմ ուղղված ահաբեկչական հարձակումները նվազել են, Ռուսաստանի դեմ արևմուտքցիների հոգեբանական պատերազմին որպես հետևանք Նիդերլանդների ԱԳ նոր նախարարի նշանակումը, Ժնևի կիբերային անվտանգության նիստից ԱՄՆ-ի բացակայությանն ուղղված Ռուսաստանի քննադատությունը, ահաբեկչության դիմակայման համար Եվրոհանձնաժողովի ծրագրերը, Ռուսաստանի դաշնային անվտանգության կազմակերպության համար Պուտինի նկատի ունեցած առաքելության հստակեցումը, Իտալիայի խորհրդարանական ընտրություններում չափավորական ու ծայրահեղական աջակողմյանների հաղթանակը, Իտալիայում կայուն կառավարության ձևավորման հանդեպ Գերմանիայի ու Ֆրանսիայի հայտնած հովանավորությունը, ԱՄՆ-ի ընտրություններին միջամտելու մեջ մեղադրվող ռուսների արտահանձնման հետ Պուտինի հակառակությունը, Մակեդոնիայի անվան փոփոխմանը դեմ հազարավոր մակեդոնացիների ցույցը, կլիմայական փոփոխությունների դիմակայման հարցը Ֆրանսիայի սահմանադրության մեջ ներառելու Էմանուել Մակրոնի մտադրությունը, Իտալիայում եկեղեցու հետ կապված նոր սկանդալի բացահայտումը, Բելգարդի քաղաքապետարանի ընտրություններում ղեկավարող կուսակցության հաղթանակը, Բրիտանիայի ժողովրդի կենցաղի վրա Բրէքզիթի բացասական հետևանքները, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցն Իրաք, Մերկելի կոալիցիային սոցիալ-դեմոկրտականների տված կողմ ձայնը, Ռուսաստանի հետ ԱՊՀ երկրների համագործակցություններն նվազեցնելու ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերի կապակցությամբ Մոսկվայի ազդարարությունը, Ռուսաստանի ընդգծումն այն մասին, թե ընդունակ է ձախողման մատնել ռազմական ցանկացած սպառնալիք, Եվրոհանձնաժողովի հայտնած վստահությունն այն մասին, թե Ռուսաստանը հարգելու է գազի հարցով ԵՄ-ի հանդեպ ստանձնած պարտավորությունները, Պուտինի միջուկային վերջին ազդարարության հանդեպ ՆԱՏՕ-ի քննադատական արձագանքը, Ուկրաինայում կոռուպցիայի դեմ բողոքների ծավալումը, Թրամփի սպառնալիքն այն մասին թե մաքսատուրքեր է սահմանելու Եվրոպայից ներկրվող ինքնաշարժների վրա, Իտլաիայում տնտեսական անկայունության կապակցությամբ Եվրոհանձնաժողովի ազդարարությունը, Արաբիային ցուցաբերվող աջակցության պատճառով Բրիտանիայի կառավարությանն ուղղված Լեյբորիստական կուսակցության առաջնորդի քննադատությունը, Եվրոպայում ցեղապաշտության հողի վրա հարձակումների հավելմանն ուղղված Մարդու իրավունքների դիտորդ կազմակերպության քննադատությանը, Գերմանիայի կանանց մոտ չքավորության վտանգի ուշագրավ աճը և Ֆրանսիայի նախագահ Մակրոնի Հնդկաստան կատարած եռօրյա այցը:

----------------------

Հաղորդման երկրորդ բաժնում կանդրադառնանք Եվրոպայի անցած շաբաթվա քաղաքական կարևոր իրադարձություններին: Անցած շաբաթ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խիստ քննադատության ենթարկեց Ռուսաստանի հանդեպ արևմուտքի կողմնորոշումը: Լավրովի ընդգծմամբ արևմուտքցիներն ամեն առիթ, նույնիսկ ջերմաստիճանի նվազումը ծառայեցնում են Ռուսաստանի դեմ ճնշում գործադրելու համար: Ռուսաստանի ԱԳ նախարարն ասաց, որ թվում է վերջին տարիներին արևմուտքում տարածված Ռուսաստանաֆոբիան անտրամաբանական ընթացք է ստացել և նույնիսկ կլիմայական փոփոխությունների ավերիչ հետևանքները համարում են Կրեմլի սադրանքը: 2014 թվականի Ուկրաինայի ճգնաժամը ծագելուց, նաև Ուկրաինայում ու արևելյան Եվրոպայում Ռուսաստանի ու արևմուտքի բացահայտ առճակատումից հետո ԱՄՆ-ն ու նրա եվրոպացի գործընկերները ծավալուն արշավ են սկսել Ռուսաստանի դեմ: Այս արշավը քաղաքական, տնտեսական ու ապահովական տարբեր ծավալներ ունի: Դրան զուգահեռ Ռուսաստանի դեմ քարոզչական ու հոգեբանական ծավալուն պատերազմ է ընթանում: Հոգեբանական այս պատերազմն իրականացվում է Մոսկվայի և կամ Կրեմլի բարձրաստիճան պաշտոնատարների, մասնավորապես նախագահ Պուտինի դեմ մեղադրանքների առաջադրմամբ: ԱՄՆ-ի 2016 թվականի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության կապակցությամբ ԱՄՆ-ի կողմից Մոսկվային մեղադրանքներ ուղղվելուց հետո եվրոպական որոշ պետություններ շարունակ ազդարարում են այդ գործընթացը Եվրոպայում տեղի ունեցող ընտրություններում կրկնվելու կապակցությամբ և այնպես են ձևացնում, որ իբր Մոսկվան ցանկանում է անկայունություն առաջացնել այդ երկրներում և կամ աջակցել այդ երկրներում ծայրահեղ աջակողմյան հոսանքներին: Դա ի տես այն բանի, որ նկատի առնելով Ռուսաստանի ներքին հարցերի և մասնավորապես ընտրությունների պարագային Եվրոպայի ու ԱՄՆ-ի գործունեությունը պարզ է դառնում, որ արևմուտքցիները բացահայտ միջամտություն են կատարում Ռուսաստանի խորհրդարանական ու նախագահական ընտրություններում և այդ երկրի ժողովրդին քաղաքացիական անհնազանդության և նախագահ Պուտինի ու Ռուսաստանի կառավարության քաղաքականությունների  դեմ բողոքելու կոչ են անում: Ռուսաստանի Քաղաքական տեղեկությունների կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մոխինի ընդգծմամբ Վլադիմիր Պուտինի ընդդիմադիրները թե Ռուսաստանում և թե դրա սահմաններից դուրս իրենց գործունեությունը կենտրոնացրել են այդ երկրում սպառնալիքներ ու բարդություններ առաջացնելու վրա:

-----------------

Հայաստանն ու Եվրոպական Միությունը երբեք այնքան մոտ չեն եղել, ինչպես այժմ։ Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին՝ այս օրերին Երևանում անցկացվող «Եվրոպական պլանավորման խորհրդաժողովի» մասնակիցներին հղած իր տեսաուղերձում։ Այդ կապակցությամբ լսենք լրագրող Հովհաննես Մովսիսյանին:

--------------------

Մեր հաղորդման երրորդ բաժնում անդրադառնալու են Եվրոպայի ապահովական հարցերին: Այս շրջագծում կարելի է անդրադառնալ Ռուսաստանի դաշնային անվտանգության կազմակերպության համար Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի սահմանած նոր առաքելությանը: Այս կապակցությամբ Պուտինն ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարը և ընտրությունների սեմին այդ երկրի տեղեկատվական դաշտի պաշտպանությունը Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության գլխավոր առաքելությունը համարեց: Պուտինն ընդգծեց, որ ահաբեկչության դեմ պայքարը պահանջում է բոլոր երկրների համագործակցությունը, որոնց մեջ են մտնում նաև այն երկրները, որոնց հետ ԱՄՆ-ն որոշ հարցերում տարաձայնություններ ունի: Ռուս քաղաքագետ Լեոնիդ Իվաշչևի ընդգծմամբ ահաբեկչական խմբերին ուղղված արևմուտքցիների աջակցության դադարեցումն ահաբեկչության դեմ ազդեցիկ պայքարի նախապայմանն է: Ռուսաստանի նախագահը մարտի 18-ին սպասվող նախագահական ընտրությունների սեմին կիբերային հարձակումների դիմաց այդ երկրի տեղեկատվական դաշտի վստահելի պաշտպանությունը չափազանց կարևոր բնութագրեց: Ռուսաստանի ղեկավարության մասնավորապես Վլադիմիր Պուտինի դիտանկյունից ծայրահեղականությունից ակունք առնող ահաբեկչության սպառնալիքները աճող ու խստացող վտանգ են համարվում, որին պիտի լուրջ, միատարր ու համակողմանի կերպով դիմակայել: Ռուսաստանում ծայրահեղական խմբերին ու ահաբեկչական քայլերին դիմակայելու համար տարբեր նախաձեռնություններ են իրականացվել: Դրանցից ամենակարևորը 2015 թվականի դեկտեմբերի վերջերին ափամերձ մի քանի տարածքներում, այդ թվում Կասպից ծովում, Ղրիմի թերակղզում, հեռավոր արևելքում ու Արկտիկայում ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնների ստեղծումն է: 2016 թվականի ապրիլի սկզբին էլ ահաբեկչական սպառնալքիների հայտնաբերման ու վնասազերծման գործընթացների ամրագրման ու հզորացման նպատակով ձևավորվեց Ռուսաստանի ազգային պահակագունդը: Պուտինը նաև 2016 թվականի հուլիսին նոր օրենքներ ստորագրեց, որոնք նպատակ ունեն կանխել ահաբեկիչների կողմից ինտերնետի ու վիրտուալ միջավայրի հատկապես նոր անդամների ներգրավման ու ծայրահեղական գաղափարների քարոզման ուղղությամբ չարաշահումը:

-----------------------

Մեր այսօրվա հաղորդման չորրորդ և վերջին բաժինը հատկացված է Եվրոպայի անցած շաբաթվա տնտեսական ու ֆինանսական հարցերի քննարկմանը: ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին հինգշաբթի օրը հույս հայտնելով այն կապակցությամբ, որ Եվրոպան ԱՄՆ-ի հետ առևտրական պատերազմի մեջ չի մտնի, ազդարարեց, որ առևտրական պատերազմը երկու կողմերի համար աղետալի կլինի: Ֆեդերիկա Մոգերինին «Բրյուսելի ֆորում» նիստում ունեցած ելույթում հավելեց. «Մենք ԵՄ-ում տնտեսական հովանավորչական քաղաքականություն չեն գործադրելու, դա եվրոպական մոտեցում չէ, սակայն պարզ է, որ անհրաժեշտության դեպքում պաշտպանելու ենք մեր շահերը»: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անտեսելով ալյումինի ու պողպատի մաքսատուրքերը բարձրացնելու հետևանքով առևտրական պատերազմ ծագելու հավանականությունը, հինգշաբթի օրը ստորագրեց այդ երկիր ներկրվող ալյումինի ու պողպատի մաքսատուրքերի բարձրացման հրամանագիրը, ինչը կարող է առևտրական պատերազմի սկիզբ դնել: Սպիտակ տան հայտարարության համաձայն պողպատի ներկրման համար 25 տոկոս, իսկ ալյումինի համար 10 տոկոս մաքսատուրք է սահմանվել:

 

 

 

 

Պիտակ