Մարտ 18, 2018 20:36 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Եվրոպայի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում չորս տարբեր բաժիններում կանդրադառնանք այս մայրցամաքի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին:

Հաղորդման առաջին բաժնում թռուցիկ հայացք ենք նետելու անցած շաբաթվա իրադարձությունների խորագրերին, որոնք են՝  Ռուսաստանի ու Բրիտանիայի հարաբերություններում քաղաքական աննախընթաց լարվածությունը, Լոնդոնի վերցրած քայլերն ու այդ թվում Բրիտանիայից ռուս դիվանագետների արտաքսումը, Լոնդոնին ուղղված Ռուսաստանի պատասխան քայլերը, Ռուսաստանի դեմ արևմտյան չորս երկրների հաղորդագրությունը, ՆԱՏՕ-ի անդամների ներքին հարցերին միջամտելու ուղղությամբ Ռուսաստանին ուղղված այդ կազմակերպության քննադատությունը, Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի հրաժարականը, ԱՊՀ-ից հեռանալու կապակցությամբ Ուկրաինային կատարված ազդարարությունը, ԱԽ-ում Ռուսաստանի դեմ ուղղված եվրոպական-ամերիկյան առանցքի հրահրիչ քայլերը, Բրիտանիայի պաշտպանության նախարարի անպարկեշտ արտահայտություններին Ռուսաստանի պաշտպանության նախարարության հակազդեցությունը, Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության նոր առաջնորդի ընտրությունը, Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները, տնտեսական հովանավորչական քաղաքականությունների բացասական հետևանքների կապակցությամբ Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահ Լագարդի ազդարարությունը, Գուգելի ու Ափելի դեմ ուղղված Ֆրանսիայի բողոքը, Բրէքզիթից հետո Բրյուսելի հետ համագործակցության պայմանագիր կնքելու կապակցությամբ Բրիտանիային ուղղված Եվրախորհրդարանի դիմումը, Սլովենիայի վարչապետ Միրո Սերարի հրաժարականը, Կիևի իշխանության կողմից ուկրաինացի մարզիկների Ռուսաստան մեկնելու համար դրված արգելքը, Փարիզում Գերմանիայի ու Ֆրանսիայի ԱԳ նախարարների խորհրդակցությունը, ԵՄ-ի ապագայի կապակցությամբ Հունաստանի նախագահի ազդարարությունը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից նոր մաքսատուրքերին ցուցաբերված Եվրոպայի կտրուկ հակազդեցությունը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Ղրիմի թերակղզի, Երուսաղեմում պաղեստինցիների բնակության արտոնությունը չեղարկելու Իսրայելի որոշման հետ ԵՄ-ի հակառակությունը, CIA-ի պետի պնդումն այն մասին, թե Պուտինի կառավարության հետ կապեր ունեցող ռուսներ միջամտել են ԱՄՆ-ի ընտրություններին, ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության ուղղությամբ այդ ռազմական դաշինքի կողմից վերցված առաջին քայլը, Բալտյան տարածաշրջանում Ռուսաստանի ռազմական միջամտության հավակնությունն անհիմն լինելու կապակցությամբ ՆԱՏՕ-ի պաշտոնատարի խոստովանությունը, ԵՄ-ի ավագ պաշտոնատարների հետ Թրամփի ներկայացուցչի խորհրդակցությունը, ԱՄՆ-ի առևտրական ընչաքաղցությանը դիմակայելու վրա ԵՄ-ի դրած շեշտը, Թուրքիայի հետ լարվածությունների սրման կապակցությամբ Հունաստանի պաշտպանության նախարարի ազդարարությունը, Ռուսաստանի և Չինաստանի դեմ ուղղված ԱՄՆ-ի ռազմական նոր սպառնալիքը, Պուտինի ընդգծումն այն մասին, որ Մոսկվա-Վաշինգտոն հարաբերություններում լարվածության գլխավոր ազդակն ԱՄՆ-ն է, Իսպանիայի Կատալոնիա նահանգում կրկին ընտրություններ անցկացվելու հնարավորության հանդեպ Պոչդեմունտի հակազդեցությունը, Անվտանգության խորհրդին Աֆրիկայի մշտական անդամակցությանը Ռուսաստանի հայտնած աջակցությունը. ԵՄ-ի կողմից Ուկրաինային մեկ միլիարդ եվրո օժանդակության հատկացումը և Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնի Հնդկաստան կատարած ուղևորությունը:

----------------------------

Իսկ այժմ բարեկամներ մեր հաղորդման երկրորդ բաժնում կանդրադառնանք Եվրոպայի քաղաքական իրադարձություններին: Անցած շաբաթվա քաղաքական գլխավոր իրադարձություններից մեկը վերաբերում էր Բրէքզիթից հետո Բրյուսելի հետ համագործակցության համաձայնագիր կնքելու ուղղությամբ Բրիտանիային ներկայացված Եվրախորհրդարանի դիմումին: Այս շրջագծում Եվրախորհրդարանի պատգամավորները չորեքշաբթի օրը առաջարկեցին, որ ԵՄ-ից վերջնականապես հրաժարվելուց հետո Բրիտանիան Ուկրաինայի կամ Վրաստանի նման համաձայնագիր կնքի ԵՄ-ի հետ: Եվրախորհրդարանի պատգամավորների ընդունած բանաձևում ասված է. «ԵՄ-ի ու Բրիտանիայի միջև ասոցացման համաձայնագրի ստորագրումը կարող է Լոնդոն-Բրյուսել ապագա հարաբերությունների համար հարմար շրջանակ մշակել»: Եվրախորհրդարան պատգամավորներից 110-ն այս բանաձևին դեմ քվեարկեցին, իսկ 51 պատգամավորներ մնացին ձեռնպահ: Եվրախորհրդարանի պատգամավորների կողմից առաջարկված Բրիտանիայի ու ԵՄ-ի ասոցացման համաձայնագրի գլխավոր առանցքներից են առևտրական ու տնտեսական հարաբերությունները, ներքին անվտանգությունը, արտաքին և պաշտպանական հարցերում համագործակցությունը, ինչպես նաև այլ բնագավառներում, այդ թվում անդրսահմանային հետազոտական ու ինովացիոն նախագծերում համագործակցությունը: Եվրախորհրդարանի պատգամավորները հավատացած են, որ Լոնդոն-Բրյուսել հետագա համագործակցությունների ու հարաբերությունների համար նման շրջանակ պահանջում է միատարր կառավարում և տարաձայնությունների կարգավորման ամուր  մի ընթացակարգ: Բրէքզիթի գործով Եվրախորհրդարանի համադրող Գայ Վերհոֆշտադը հայտարարել է, որ նկատի առնելով Լոնդոնի հետ վերջին խորհրդակցությունները վստահ է, որ Բրիտանիայի պատասխանատուները նույնպես տեղյակ են այն առավելությունների մասին, որ ԵՄ-ի հետ ասոցացման մի համաձայնագիր կարող է պարգևել իրենց երկրին: Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն այդ երկրի քաղաքացիներին խոստացել է, որ ԵՄ-ի հետ հարմար համաձայնագիր կնքելով Բրիտանիայի ընկերությունների ու քաղաքացիների համար առավել հասանելիություն կապահովի Եվրոպայի միավորված շուկային և դա ի տես այն բանի, որ եվրոպացի ղեկավարներ, որոնք պահանջում են ԵՄ-ում քաղաքացիների ազատ երթևեկության պահպանումը, դեմ են Բրիտանիայի այդ պահանջին: Անցած շաբաթ Բրյուսելում հրապարակված մի ուսումնասիրության արդյունքները վկայում են այն մասին, որ եթե Լոնդոնն ու Բրյուսելը ԵՄ-ից Բրիտանիայի հրաժարման կապակցությամբ ազատ առևտրի որևէ համաձայնություն չստորագրեն երկու կողմերի ընկերությունների տարեկան ծախսերը 65 միլիարդ եվրո հավելում կկրի և այդ միջոցին Բրիտանիայի ֆինանսական բաժնի կրած վնասը շատ ավելի մեծ կլինի:

--------------------

Ռուսաստանի նկատմամբ դիվանագիտական ու տնտեսական պատերազմ հայտարարելու մասին Բրիտանիայի հայտարարությանն ու դրա հնարավոր հետևանքներին անդրադարձել է տնտեսագետ Ատոմ Մարգարյանը:

---------------------

Հաղորդման այս բաժինը հատկացված է Եվրոպայի ապահովական հարցերին: Այս կապակցությամբ կարելի է առանձնացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Ղրիմի թերակղզի կատարած այցը: 2014 թվականի փետրվարին Ղրիմի կցումը Ռուսաստանին համարվում է Ռուսաստան-արևմուտք հարաբերությունների սրման և Եվրոպայի արևելքում Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի ռազմական առճակատման գլխավոր պատճառներից մեկը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի օրը Սևաստոպոլ քաղաքում իր աջակիցների հանրահավաքում ելույթի ժամանակ հայտարարել է, որ Ղրիմի վերակցումը Ռուսաստանի տարածքին պատմական արդարության իրագործում ու իրական ժողովրդավարության դրսևորում էր: Ռուսաստանի նախագահական ընտրություններից չորս օր առաջ կատարված այցի ընթացքում Վլադիմիր Պուտինը ծանոթանալով Ռուսաստանը Ղրիմի թերակղզուն միացնող կամրջի կառուցման ընթացքին, ասաց. «Ղրիմը Ռուսաստանին կցվելու պատճառով Ռուսաստանի դեմ գործադրված արևմուտքի պատժամիջոցները չկարողացան ծնկի բերել Մոսկվային»: Ղրիմի թերակղզու Ռուսաստանի տնտեսությանն ինտեգրվելու գործընթացին թափ հաղորդելու, ինչպես նաև այդ տարածքում իր իշխանությունն ամրապնդելու նպատակով Ռուսաստանի կառավարությունը ձեռնամուխ է եղել «Կերչ»-ի նեղուցի վրա 19կմ երկարությամբ կամուրջի կառուցմանը: Այս կամուրջը, որ կրում է Պուտինի անունը ,Ղրիմի թերակղզու բնակիչներից շատերի համոզմամբ արտացոլում է Մոսկվայի առատաձեռնությունը մի տարածքի հանդեպ, որը տնտեսական տեսակետից տարիներ անտեսման է ենթարկված եղել: Պուտինը փետրվարի 10-ին հեռուստատեսային ելույթի ժամանակ բացահայտ կերպով հայտարարեց, որ Ղրիմի թերակղզին որևէ դեպքում Ուկրաինային չի վերադարձվելու և դա անհնարին է: Ղրիմի թերակղզին 2014 թվականին անցկացված հանրաքվեի արդյունքների հիման վրա միակողմանի կերպով իր անկախությունը հռչակեց Ուկրաինայից և Ռուսաստանին միանալու դիմում ներկայացրեց։ Ռուսաստանի իշխանությունները Ղրիմն այդ երկրին կցվելու պայմանագիր ստորագրելով հաստատեցին այդ դիմումը: Ուկրաինայում իշխանափոխությունից, ինչպես նաև Ղրիմի տարածքն այդ երկրից անջատվելուց և Ուկրաինայի արևելքում ներքին պատերազմ ծագելուց հետո արևմուտքը և հատկապես Եվրոպան ու ԱՄՆ-ն քաղաքական, դիվանագիտական, ֆինանսական, տնտեսական, ռազմական ու սպառազինական բազմաթիվ պատժամիջոցներ գործադրեցին Ռուսաստանի դեմ: Միևնույն ժամանակ Մոսկվայի ավագ պաշտոնատարներն Ուկրաինայի ճգնաժամի և Ղրիմը Ռուսաստանին կցվելու պատրվակով Ռուսաստանի արևմտյան սահմաններում Բալտյան ծովից սկսած մինչև Սև ծով ՆԱՏՕ-ի ռազմական ուժերի ու զինատեխնիկայի տեղակայման կապակցությամբ իրենց մտահոգությունն են հայտնել: 

----------------------------

Մեր այս շաբաթվա հաղորդման չորրորդ և վերջին բաժնում կարճ հայացք կնետենք Եվրոպայի տնտեսական ու ֆինանսական զարգացումներին: Այս կապակցությամբ կարելի է անդրադառնալ աշխարհի և այդ թվում Եվրոպայի տնտեսության պարագային տնտեսական հովանավորչական քաղաքականության բացասական հետևանքների կապակցությամբ Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահ Քրիստիան Լագարդի ազդարարությանը: Լագարդը հինգշաբթի օրն այս կապակցությամբ ասաց, որ հովանավորչությունը կանխում է տնտեսական աճը: Նրա ընդգծմամբ տնտեսական հովանավորչության վրա հիմնված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունները գործադրման հանձնվելու դեպքում 2018 և 2019 թվականների համար նախատեսված տնտեսական աճը դանդաղելու է: «Այս գործընթացը միջին ժամկետներում տնտեսական հեռանկարը բարդացնելու է որոշ երկրների և մասնավորապես զարգացած տնտեսությունների համար»,-հայտարարել է Լագարդը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդգծում է տնտեսական հովանավորչական քաղաքականությունների գործադրումը նպատակ ունենալով սահմանափակել ամերիկյան ընկերությունների արտաքին ներդրումները և մաքսատուրքեր սահմանել ներկրվող արտադրանքների համար և այս կապակցությամբ նոր քայլեր է ձեռնարկել:

Պիտակ