Ապրիլ 08, 2018 19:12 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Եվրոպայի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում ինչպես միշտ չորս տարբեր առանցքներում քննարկելու ենք Եվրոպայի անցած շաբաթվա կարևոր իրադարձությունները:

Հաղորդման առաջին բաժնում հպանցիկ հայացք ենք նետելու Եվրոպայի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին,որոնք են՝ Գազայում Իսրայելի ոճրագործություններին վերահասություն տալու համար ԵՄ-ի պահանջը, Ռուսաստանի դեմ ուկրաինացի ազգայնականների կազմակերպության սպառնալիքը, Իսպանիայի կառավարության հետ բանակցության համար Պուչդեմոնի դիմումը, Սպիտակ տնում Թրամփի հետ Բալտյան տարածաշրջանի երկրների ղեկավարների հանդիպումը, ԱՄՆ-ի նոր սպառնալիքներին Ռուսաստանի բացասական հակազդեցությունը, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկման համար Շվեյցարիայի խորհրդարանի պահանջը, Ռուսաստանի ոստիկանության կողմից տուրիզմի ոստիկանության ստեղծումը, Պուտինի Թուրքիա կատարած ուղևորությունը, ԱՄՆ-ի վարչակազմում վերջին փոփոխությունների վտանգավոր հետևանքների կապակցությամբ Մոսկվայի ազդարարությունը, ռուս դիվանագետներին արտաքսելու  Լոնդոնի պահանջի հետ Սերբիայի հակառակությունը, Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունն անօրինական լինելու վրա Լավրովի դրած շեշտը, Բրիտանիայի առևտրական խոշոր ընկերությունների Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովին չմասնակցելու հավանականությունը, Ռուսաստանի դեմ իր հավակնությունն ապացուցելու հարցում Բրիտանիայի անկարողությունը, Սերբիայի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը, ռազմաբազաներ կառուցելով ու ռազմական ենթակառուցվածքներ ստեղծելով Մոսկվայի կարմիր գիծը հատելու կապակցությամբ արևմուտքին ուղղված Ռուսաստանի ազդարարությունը, Մոսկվայի անվտանգության համաժողովի գումարումը, Սկրիպալի գործի բացահայտման հարցում արևմուտքի խափանարարությունը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հավակնությունն այն մասին, թե Ռուսաստանի հետ սպառազինական որևէ նոր մրցակցություն գոյություն չունի, Ֆրանսիայի խորհրդարանական մանդատների քանակի կրճատումը, սահմանների վերահսկողությունը շարունակելու կապակցությամբ ԵՄ-ին ուղղված Ավստրիայի դիմումը, Գերմանիայից Բոսնիայի ավելի քան 3000 քաղաքացիների արտաքսումը, համաշխարհային կայունության վրա արևմուտքի շրջափակումների բացասական ազդեցության մասին Լավրովի հնչեցրած խիստ քննադատությունը, իր տարածքում ամերիկացի ուժերի ու զինատեխնիկայի հաստատման համար Էստոնիայի դիմումը, եվրոպական երկրներին 5 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ ամերիկյան սպառազինության վաճառքը, Վլադիմիր Պուտինի կողմից 11 ռուս գեներալների պաշտոնազրկումը, Հունգարիայի խորհրդարանական ընտրությունները և ՆԱՏՕ-ի զորայինների Աֆղանստան վերադառնալու հավանականության մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հավակնությունը:

-------------------------------

Հաղորդման երկրորդ բաժնում կանդրադառնանք Եվրոպայի անցած շաբաթվա քաղաքական իրադարձություններին, որոնց գլխավորում էր 2018 թվականի մարտի 4-ին, Բրիտանիայի հարավ-արևմուտքում գտնվող Սալսբերիում ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր քիմիական թունավորման հարցով Ռուսաստանի ու Բրիտանիայի միջև լարվածության շարունակվելը: Ռուսաստանի ու արևմուտքի  լարված հարաբերությունները Սկրիպալի հարցի պատճառով նոր փուլ են մտել: Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հավակնում է որ ռուս նախկին հետախույզն ու նրա դուստրը թունավորվել են «Նովիչուք» քիմիական նյութի միջոցով, որը խորհրդային միությունում արտադրված և նյարդերի վրա ազդող քիմիական նյութ է համարում: Հաղորդումների համաձայն Սկրիպալին ու նրա դստերը լուրջ վտանգ չի սպառնում և  նրանք հետզհետե ապաքինվում են:  Նույնիսկ Սկրիպալի եղբորորդին հայտարարեց, որ նրանք Սալսբերիի մի ճաշարանում հնացած ձուկ ուտելու պատճառով են թունավորում ստացել: Դա ի տես այն բանի, որ բրիտանացի պաշտոնատարները մերժում են այդ հավակնությունը: Միևնույն ժամանակ Բրիտանիայի քիմիական զենքերի փորձագետներն անկարող են եղել ապացուցելու, որ Սկրիպալի թունավորման համար օգտագործված նյութն արտադրված է եղել Ռուսաստանում: Միևնույն ժամանակ պարզ է դարձել, որ Սկրիպալի թունավորման համար օգտագործված նյութը կարող է արտադրված լինել 20 երկրներում: Հետևաբար անհնարին է լինելու ապացուցել, որ Սկրիպալի թունավորման պատճառ դարձած նյութն արտադրվել է Ռուսաստանում: Այդուհանդերձ Բրիտանիան ու ԱՄՆ-ն Քիմիական սպառազինության տարածումն արգելող կազմակերպության մեջ իրենց որոշ գործընկերների հետ միասին կանխեցին Սկրիպալի գործի կապակցությամբ այդ կազմակերպության հետաքննությունը  պահանջող Ռուսաստանի, Չինաստանի ու Իրանի առաջարկած հաղորդագրության վավերացումը: Այդ պատճառով էլ Ռուսաստանը հարցն արծարծեց ԱԽ-ում: ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբնեզիան այդ նիստում Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորման սցենարը կեղծված հաստատեցին, ինչն ավելի շուտ նման է պատմության: Նա այն կարևոր հարցադրումը կատարեց, թե ինչպե՞ս կարելի է Ռուսաստանը ութ տարիներից հետո այն էլ վտանգավոր մի մեթոդով որոշի թունավորել իր մի քաղաքացուն, որին մի առ ժամանակ է բանտից արձակել: Չնայած Ռուսաստանի պնդումներին արևմուտքցիները Սկրիպալի գործը հարմար  միջոց են համարում խստացնելու համար Մոսկվայի դեմ ճնշումները ու հենց այդ պատճառով էլ պիտի ակնկալել Ռուսաստանի ու Բրիտանիայի միջև քաղաքական ներկա լարված վիճակի շարունակվելը: Միևնույն ժամանակ Ռուսաստանի ու արևմուտքի միջև ներկա դիվանագիտական ճգնաժամը սառը պատերազմից ի վեր աննախընթաց է բնութագրվել:

---------------------

 ՀՀ Նախագահ Սերժ սարգսյանի ընդգծմամբ միաժամանակ ԵԱՏՄ և ԵՄ հետ համագործակցությունը սկզբունքային քաղաքականության արդյունք է: Այդ կապակցությամբ լսենք լրագրող Աստղիկ Բեդևյանին:

------------------------

Հաղորդման երրորդ բաժինը հատկացված է Եվրոպայի ապահովական հարցերի քննարկմանը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն անցած չորեքշաբթի օրը հայտարարեց, որ այդ կազմակերպությունը Ռուսաստանի հետ սպառազինական նոր մրցակցության չի ձգտում: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Օտավայում Կանադայի վարչապետ Ջասթին Թրոդոյի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծեց. «Մենք որևէ դեպքում սպառազինական նոր մրցակցության չենք ձգտում, հետևաբար մեր ջանքն ու ուշադրությունը կենտրոնացնելու ենք այնպիսի պատասխան քայլի վրա, որը կտրուկ սակայն միևնույն ժամանակ հաշվված ու պաշտպանական կլինի»: «Մենք նոր սառը պատերազմ չենք ցանկանում, Ռուսաստանը մեր հարևանն է ու փորձելու ենք կառուցողական հարաբերություններ ունենալ այդ երկրի հետ»,-հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Ստոլտենբերգն այդ հայտարարությունը կատարեց պատասխանելով Սկրիպալի թունավորման գործի հետ կապված Ռուսաստանի դեմ ՆԱՏՕ-ի անդամների նոր պատժամիջոցների գործադրման հնարավորության մասին հարցումին: Ուկրաինայի ճգնաժամի և Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի անդամ արևելյան Եվրոպայի երկրների միջև լարվածությունը սրվելուց ի վեր ՆԱՏՕ-ն թափ է հաղորդել Եվրոպայի արևելքում ու հատկապես Բալտյան ծովի ու Սև ծովի տարածաշրջաններում ռազմական ներկայության ընդլայնմանը: Ռուս քաղաքագետ Վլադիմիր Փոզների ընդգծմամբ Ռուսաստանի ղեկավարները ՆԱՏՕ-ի մշտական ընդլայնումն իրական սպառնալիք են համարում: Մոսկվայի բարձրաստիճան պաշտոնատարները բալտյան ծովից մինչև Սև ծով Ռուսաստանի արևմտյան սահմանների հարևանությամբ ՆԱՏՕ-ի ուժերի ու զինատեխնիկայի տեղակայման կապակցությամբ իրենց մտահոգությունն են հայտարարել: Իհարկե ՆԱՏՕ-ն դրանով չի սահմանափակվել այլ ռազմական ներկայության ընդլայնմանը զուգահեռ կազմակերպել է ցամաքային, օդային ու ծովային զորավարժություններ, որոնք Ռուսաստանի դիտանկյունից հարձակողական բնույթ են կրում: Հետսառպատերազմյան շրջանում Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի հարաբերությունները գտնվում են ամենավատ պայմաններում: Ռուս փորձագետ Սերգեյ Ռեքդան հավատացած է, որ ՆԱՏՕ-ի շրջանակներում հրահրող հարցեր են արծարծվում, որոնք վկայում են այն մասին, թե այդ դաշինքը նպատակ չունի մեղմել Ռուսաստանի հետ հարաբերություններում առաջացած լարվածությունը: ԱՄՆ-ի ներազդեցության ներքո գտնվող ՆԱՏՕ-ն վերջին տարիներին միանշանակ աշխատել է  Եվրոպայում Վաշինգտոնի նպատակների իրագործման ուղղությամբ: Եվրոպայի արևելքում Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի առճակատման խստացումը, որն իրականացվում է Ռուսսատանին սանձելու ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ուղղությամբ, վկայում է այն մասին, որ ՆԱՏՕ-ն միջոց է ծառայեցվում Վաշինգտոնի կողմից:

------------------------------

Այս շաբաթվա մեր հաղորդման չորրորդ և վերջին առանցքը նվիրված է Եվրոպայի անցած շաբաթվա ֆինանսական ու տնտեսական հարցերին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատեց Ռուսաստանից գազի ներկրման համար Գերմանիայի գազատար խողովակագծի կառուցումը: Թրամփն ասել է. «Գերմանիան ցանկանում է Ռուսաստանից գազի ներկրման խողովակագիծ կառուցել և էներգիայի ապահովման համար միլիարդավոր դոլարներ վճարել: Գերմանիան ինչո՞ւ պիտի խոշոր գումար վճարի Ռուսաստանին: Սա ճիշտ չէ»: Գերմանիան ցանկանալով պահել Ռուսաստանի դեմ գործադրված ճնշումները, սակայն հակառակել է «Քաթսա»-ի օրենքի շրջանակներում ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին, որոնք 2017 թվականի օգոստոսին Կոնգրեսում վավերացվելուց հետո ստորագրվեցին Դոնալդ Թրամփի կողմից: Հատկապես որ այդ պատժամիջոցները կարող են բացասաբար ազդել նավթի ու գազի նախագծերի և եվրոպական ընկերությունների վրա: 2014 թվականին Ուկրաինայում իշխանափոխությունից և այնուհետև Ղրիմի տարածքը Ռուսաստանին կցվելուց ու Դոնբասի տարածքում բախումներ ծագելուց հետո ԱՄՆ-ն ֆինանսական ու տնտեսական պատժամիջոցների փաթեթ վավերացրեց Ռուսաստանի դեմ և ԵՄ-ն նույնպես հետևեց այդ պատժամիջոցներին: Ռուսաստանի Եվրոպական տեղեկությունների կենտրոնի տնօրեն Նիկոլայ Թոփոռնինի համոզմամբ պատժամիջոցները լուրջ վնասներ են հասցրել եվրոպական ընկերությունների հետ Ռուսաստանի հարաբերություններին: ԵՄ-ն շարունակելով Ռուսաստանի դեմ իր պատժամիջոցների գործադրումը ցանկանում է, որ հարգվեն այդ կապակցությամբ կարմիր գծերը:

 

 

Պիտակ