Ապրիլ 22, 2018 20:02 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Եվրոպայի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում չորս տարբեր բաժիններում կանդրադառնանք Եվրոպայի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին:

Հաղորդման առաջին բաժնում հպանցիկ հայացք ենք նետելու շաբաթվա կարևոր իրադարձություններին, որոնք են՝ Ռուսաստանի հետ բանակցությունները բարդ սակայն կարևոր լինելու մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կատարած ընդգծումը, Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հետ Գերմանիայի հակառակությունը, Բալթյան տարածաշրջանում հակահրթիռային պաշտպանության համակարգեր հաստատելու համար Լատվիայի կողմից ԱՄՆ-ին ներկայացված դիմումը, Բրիտանիայի խորհրդարանում հակառուսական խմբի ձևավորումը, Գերմանիայի ու Ֆրանսիայի ղեկավարների հանդիպումը և Եվրոգոտում բարեփոխումներում առաջընթացի արձանագրման ընդգծումը, կիբեր-հարձակումների կապակցությամբ ԱՄՆ-ի ու Բրիտանիայի կողմից Ռուսաստանի դեմ ուղղված աննախընթաց մեղադրանքը, ներկա ընթացքը փոխելու կապակցությամբ Ռուսաստանին ուղղված Գերմանիայի դիմումը, Կատալոնիայի անկախատենչների առաջնորդի ազատ արձակման պահանջով Բարսելոնայում կայացած ժողովրդային մեծ երթը, Մոնտենեգրոյի նախագահական ընտրություններում Ջոքանովիչի հաղթանակը, Ռուսաստանի ընդգծումն այն մասին, թե համարժեք պատասխան է տալու ԱՄՆ-ի հակառուսական քայլերին ու Ռուսաստանի մեկուսացմանն ուղղված ջանքերին, Գերմանիայի արևելյան նահանգների սուբսիդներ հատկացնելու կապակցությամբ Մերկելի հայտարարությունը, ՀԳՀԾ-ի գործադրման վրա ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինիի դրած շեշտը, ԵՄ-ի ԱԳ նախարարների նստաշրջանը, որի ընթացքում Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցում համաձայնություն ձեռք չբերվեց, 2018 թվականի ավարտին ՆԱՏՕ-ի վերջին տարիների ամենամեծ զորավարժությունը հյուրընկալելու համար Նորվեգիայի նախապատրաստական քայլերը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցը Թուրքիա և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնատարների հետ հանդիպումը, Սիրիայի ճգնաժամի կարգավորման քաղաքական գործընթացի վերսկսման համար ԵՄ-ի պահանջը, Սիրիայի դեմ հրթիռային հարձակման հետ կապված Բրիտանիայի վարչապետի խեղաթյուրումներն ու այդ հարձակումը պատճառաբանելու ուղղությամբ գործադրված ջանքերը, ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատուի կողմից ՀԳՀԾ-ի հանդեպ Թրամփի դիրքորոշման պաշտպանումը, Սիրիայի դեմ հարձակումներն անօգուտ լինելու կապակցությամբ Մակրոնի կատարած ընդգծումը, Եվրախորհրդարանում Մակրոնի ելույթը և Սիրիայի դեմ հարձակմանն ուղղված պատգամավորների բողոքները, ԵՄ-ի նոր զեկույցը և այն հարցի ընդգծումը, թե Թուրքիան հեռացել է այդ միությանն անդամակցելու գործընթացից, տուրիզմի զարգացման համար Իտալիայի կառավարության վեցամյա ծրագրի հայտարարումը, Մոգերինիի ընդգծումն այն մասին, թե Սիրիայի ճգնաժամը ռազմական լուծում չունի, ՀԳՀԾ-ի չեղարկման հետ Իտալիայի վարչապետի հակառակությունը, Բրէքզիթի նախագծի որոշ բաժնին Բրիտանիայի Լորդերի պալատի բացասական քվեն, Ավստրիայում միգրանտների համար կոշտ օրենքների գործադրումը, ԱՄՆ-ի հետ առևտրական լարվածությունների կապակցությամբ ԵՄ-ի առևտրական հարցերով հանձնակատարի զգուշացումը, Իսպանիայում Բասկոնիայի անջատական շարժման լուծարումը և զինված պայքարի կապակցությամբ ժողովրդից ներողություն խնդրելը, Գազայի շրջափակմանը վերջ տալու համար Եվրախորհրդարանի պահանջը և ՀԳՀԾ-ից չհրաժարվելու համար Կոնգրեսին ուղղված եվրոպական խորհրդարանների 500 պատգամավորների նամակը:

-----------------------

Հաղորդման հաջորդ բաժնում կանդրադառնանք Եվրոպայի անցած շաբաթվա քաղաքական իրադարձություններին:

Երևանյան այս օրերի իրադարձություններին անդրադարձել է ֆրանսիական Liberation-ը գրելով . «Սերժ Սարգսյանը պատրաստ է ամեն ինչի իշխանությունը պահպանելու համար»: Թեմային անդրադարձել է Գևորգ Ստամբոլցյանը:

---------------------------

Անցած շաբաթվա Եվրոպայի կարևորդ իրադարձություններից մեկը Բրէքզիթի կապակցությամբ Պահպանողական կառավարության ներկայացրած նախագծի մի բաժնին Բրիտանիայի Լորդերի պալատի տված բացասական քվեն էր: Այս խորհրդարանը չորեքշաբթի օրը կողմ չքվեարկեց Եվրոպայի մաքսային միությունից Բրիտանիայի հրաժարման մասին օրինագծին և պահանջեց դրա մեջ սրբագրումներ կատարել: Այս քվեարկության ժամանակ 348 պատգամավորներ դեմ, իսկ 225 պատգամավորներ կողմ քվեարկեցին այդ նախագծին: Ընդդիմախոսները պահանջեցին օրինագծում կատարել սրբագրումներ, որոնք Բրիտանիային թույլ կտան Բրէքզիթին հաջորդող շրջանում մնալ ԵՄ-ի Մաքսային միության մեջ: Այդպիսով նախագիծն առավել քննարկումների համար Համայնքների պալատ վերադարձվեց: Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պնդում է, որ ԵՄ-ից հրաժարվելով այդ երկիրը պիտի հեռանա եվրոպական բոլոր կառույցներից, որոնց մեջ է մտնում նաև Մաքսային միությունը: Նա ասել է, որ այդ կառույցներից հրաժարվելով Բրիտանիան կկարողանա լիովին իր վերահսկողության տակ առնել այդ երկրի տնտեսական հարցերի տնօրինումը: Բրիտանիայի ստվերային կառավարության Բրէքզիթի հարցով նախարար Քեյեր Սթարմերը ողջունելով Լորդերի պալատի ընդունած որոշումն ընդգծել է, որ Թերեզա Մեյը վերատեսություն պիտի կատարի ԵՄ-ի Մաքսային միությունից այդ երկրի հրաժարման հարցում: Ընդդիմադիր մյուս կուսակցություններն էլ նույն տեսակետն ունեն: Լորդերի պալատում Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Լորդ Նյուբայն ասել է. «Պատգամավորների տված ձայնը հստակ մեսիջ է ուղղված Բրիտանիայի վարչապետին, այն մասին որ ԵՄ-ի Մաքսային միությանն անդամակցության շարունակվելը Լոնդոնի օգտին կլինի: Բրէքզիթի բանակցությունների երկրորդ փուլի մեկնարկի սեմին Լորդերի պալատի տված ձայնը մեծ պարտություն է համարվում Թերեզա Մեյի համար: Ընդդիմադիրներն ասում են, որ կառավարությունը նախագծում սրբագրումներ կատարելով և մնալով Եվրոպայի Մաքսային միության կազմում պիտի հետապնդի իր նպատակները: Թերեզա Մեյը Պահպանողական կուսակցության տարեկան նստաշրջանում ընդգծել էր, որ Բրիտանիան հրաժարվելու է ԵՄ-ի Մաքսային միությունից: Այժմ Լորդերի պալատի կողմից այդ նախագիծը մերժվելով Բրիտանիայի կառավարությունը պարտավոր է դա կրկին քննարկման դնել Համայնքների պալատում ու դրա մեջ  կատարել այնպիսի սրբագրումներ որոնք կապահովեն Լորդերի պալատի համաձայնությունը, ինչը Բրէքզիթի շուրջ բանակցությունների նոր փուլի սեմին նոր մարտահրավերի առջև է կանգնեցնում Պահպանողական կառավարությանը:

-------------------------------

Հաղորդման երրորդ բաժինը հատկացված է Եվրոպայի անվտանգության հարցերին, որտեղ կանդրադառնանք Ռուսաստանի մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի վերջին արտահայտություններին: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում ԱԳ նախարարների նիստի սեմին Ռուսաստանի հետ երկխոսությունը բարդ սակայն չափազանց կարևոր բնութագրեց: Ստոլտենբերգը քննադատելով Մոսկվայի որոշ քաղաքականություններն, ասաց. «Մենք բարելավելու ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները, սակայն Մոսկվան պիտի հարգի միջազգային իրավունքը»: Նա այնուհետև անդրադարձավ չնայած արևմուտքի հակառակության Սիրիայի կառավարությանը ցուցաբերվող Ռուսաստանի հովանավորությանը և ասաց. «Ռուսաստանի հետ բանակցությունը չափազանց բարդ է: Մենք Ռուսաստանի հետ բանակցությունները շարունակելու ենք հստակեցված ու որոշված նախապայմանների շրջագծում»: «Մենք չենք ձգտել ու չենք ձգտում Ռուսաստանի մեկուսացմանը: Ռուսաստանը մեր հարևանն է»,-հայտարարել է Ստոլտենբերգը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը հակասում է Ռուսաստանի կապակցությամբ արևմտյան ռազմական այդ դաշինքի գործնական ընթացակարգին: Ուկրաինայում ճգնաժամ ծագելուց և Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի անդամ արևելյան Եվրոպայի երկրների միջև լարվածությունները սրվելուց հետո ՆԱՏՕ-ն աննախընթաց թափ ու ծավալ է հաղորդել Եվրոպայի արևելքում գտնվող ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, մասնավորապես Բալթյան ու Սևծովյան տարածաշրջաններում ռազմական ուժի տեղակայմանը:    Ռուս քաղաքագետ Վլադիմիր Փոզների ընդգծմամբ Ռուսաստանի իշխանություններն իրական սպառնալիք են համարում ՆԱՏՕ-ի մշտական ընդլայնումը:  Մոսկվայի բարձրաստիճան պաշտոնատարներն իրենց մտահոգությունն են հայտնել Ռուսաստանի արևմտյան սահմաններում՝ Ադրիատիկ ծովից մինչև Սև ծով, ՆԱՏՕ-ի զորայինների ու զինատեխնիկայի ուշագրավ ներկայության կապակցությամբ: Իհարկե ՆԱՏՕ-ն միայն դրանով չի բավարարվել և իր ռազմական ներկայությանը զուգահեռ կազմակերպել է ցամաքային, օդային ու ծովային զորավարժություններ, որոնք Ռուսաստանի դիտանկյունից հարձակողական բնույթ են կրում: Այս պահին Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի հարաբերությունները գտնվում են հետսառպատերազմյան շրջանի ամենավատ պայմաններում: Ռուս փորձագետ Սերգեյ Ռեքդան հավատացած է, որ ՆԱՏՕ-ի շրջանակներում ներկայացվում են հրահրիչ թեմաներ, որոնք վկայում են այն մասին, թե այդ դաշինքը մտադրություն չունի մեղմել Ռուսաստանի հետ լարվածությունները:

--------------------

Հաղորդման չորրորդ և վերջին բաժնում կարծ հայացք կնետենք Եվրոպայի ֆինանսական ու տնտեսական հարցերին: Այս կապակցությամբ կարելի է անդրադառնալ Իսպանիայի տնտեսության վրա Կատալոնիայի ճգնաժամի կարճաժամկետ ազդեցությունը Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից մերժվելուն: Եվրոպայում ԱՄՀ-ի տնօրեն Փոլ Թոմսոնը հայտարարեց. «Կատալոնիայի ճգնաժամը քաղաքական հարց է, հետևաբար ոմանք ենթադրում են, որ դա ազդելու է տնտեսական աճի վրա, սակայն մինչ այս պահը նման պատկերացում չունենք»: Թվում է, որ միջազգային ֆինանսական այս կառույցը մտահոգություն չունի այն մասին, որ կարճաժամկետում Իսպանիայի տնտեսական աճը կարող է դանդաղել: Այդուհանդերձ Իսպանիան մեծագումար պարտքեր ունեցող եվրոպական երկրներից է և ԱՄՀ-ի համոզմամբ իր տնտեսական ծաղկումը պիտի ծառայեցնի պարտքերի չափի նվազմանը:

 

 

Պիտակ