Ապրիլ 29, 2018 20:03 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Եվրոպայի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում, չորս տարբեր առանցքներում քննարկելու ենք Եվրոպայի անցած շաբաթվա իրադարձությունները:

Հաղորդման առաջին բաժնում կանդրադառնանք շաբաթվա կարևոր լուրերի խորագրերին, որոնցից գլխավորներից էին՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ԱՄՆ կատարած այցն ու ՀԳՀԾ-ի հարցով Թրամփի հետ բանակցությունը, Բրյուսելում ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների նիստը, ՀԳՀԾ-ին հավատարիմ մնալու կապակցությամբ Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի ընդգծումը, սոցիալական ցանցերի վրա առավել վերահսկողություն գործադրելու համար ԵՄ-ի պահանջն ու այդ կապակցությամբ վեցամսյա վերջնագիր ներկայացնելը, Սիոնիստական Ռեժիմի գոյության հանդեպ Գերմանիայի խորհրդարանի հովանավորությունը, Թրամփի Լոնդոն կատարելիք ուղևորության հետ Բրիտանիայի ժողովրդի հակառակությունը, Սիրիայի հարցով Բրյուսելի համաժողովը, Բրէքզիթից հետո ԵՄ—ի հետ ազատ առևտրի համաձայնության կապակցությամբ Լոնդոնի հայտնած վստահությունը, կառավարության տնտեսական քաղաքականությունների դեմ ի նշան բողոքի հույների ցույցերը, ահաբեկչության ֆինանսավորումը կանխելու թեմայով Փարիզի նստաշրջանի գումարումը, երկաթգծերի գործադուլ հայտարարած աշխատողների հետ ուղղակի բանակցության կապակցությամբ Ֆրանսիայի վարչապետի հայտնած համաձայնությունը, ՀԳՀԾ-ի հանդեպ Ռուսաստանի ավագ պաշտոնատարների հովանավորությունը, ՀԳՀԾ-ի հանդեպ ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատու Մոգերինիի հայտնած աջակցությունը, Էմմանուել Մակրոնի ԱՄՆ կատարած ապարդյուն ուղևորությունը և ՀԳՀԾ-ի  հարցով Թրամփի  հետ նրա հանդիպումը, ՀԳՀԾ-ում Թրամփի մնալու վերաբերյալ Մակրոնի վատատեսությունը, Բրիտանիայի ՆԳ նախարարի հրաժարականի համար Ջերեմի Քորբինի ներկայացրած պահանջը, Վաշինգտոնի հակապաղեստինյան կողմնորոշման հետ արևելյան Եվրոպայում ԱՄՆ-ի որոշ գործընկերների համընթացությունը,  այսպես կոչված ԻԼԻՊ-ի դեմ կոալիցիային Ֆրանսիայի մասնակցության ընդլայնումը, Իսպանիայի Բասկոնիայի անջատական կազմակերպության զենքերի հանձնումը Ֆրանսիայի դատական համակարգին, ֆուտբոլի համաշխարհային առաջնության պատճառով Ռուսաստանի տնտեսության 31 միլիարդ դոլարանոց շահը, Պուտինի ընդգծումն այն մասին, թե արևմուտքն աջակցում է ծայրահեղական ահաբեկիչներին, Ռուսաստանի Սոչի քաղաքում աշխարհի հինգ մայրցամաքների անվտանգության բարձրաստիճան պաշտոնատարների 9-րդ համաժողովի գումարումը, ՆԱՏՕ-ին արևմտյան Բալկանների տարածաշրջանի երկրների անդամակցության հետ Ռուսաստանի հակառակությունը, Ֆրանսիայի ազգային խորհրդարանում Մակրոնի կառավարության միգրացիոն օրինագծի վավերացումը, Շանհայի համագործակցության կազմակերպության պաշտպանության նախարարների նստաշրջանին մասնակցելու համար Ռուսաստանի պաշտպանության նախարարի Չինաստան կատարած ուղևորությունը, Եվրոգոտու կողմից Հունաստանի պարտքերի որոշ բաժնի ներման հավանականությունը, 2018 թվականի ապրիլին Ֆրանսիայում արդյունաբերական արտադրության ցուցանիշի նվազումը, քաղաքական փակուղային վիճակից դուրս գալու համար Իտալիայի Սենատի և հանրապետության նախագահների հանդիպումը, նախագահական վաղաժամկետ ընտրությունների հարցով Նիդերլանդների ու Ավստրիայի հետ Թուրքիայի լարվածությունների սրումը, Եվրոպայում միգրացիոն միատեսակ օրենքի սահմանման համար Գերմանիայի պահանջը, Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ի պատժամիջոցների դիմակայման կենտրոնի ստեղծումը, ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև առևտրական հակամարտության հարցում ԵՄ-ի հայտնած անկողմնակալությունը և ԶԼՄ-ների վրա կառավարության տիրակալության տարածման դեմ Հունգարիայում տեղի ունեցած բողոքի հանրահավաքը:

---------------------------

Հաղորդման երկրորդ բաժնում կանդրադառնանք Եվրոպայի քաղաքական իրադարձություններին: Շաբաթվա քաղաքական կարևոր իրադարձություններից մեկը Եվրոպայում միգրացիոն միատեսակ օրենքի սահմանման համար Գերմանիայի պահանջն էր: Այս կապակցությամբ Գերմանիայի խորհրդարանի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեն անդրադառնալով միգրացիայի աճին, անհրաժեշտ համարեց Եվրոպայում միատեսակ օրենքի սահմանումը: Նա ընդգծելով, որ Գերմանիան ավելի վաղ ազդարարել էր դեպի Եվրոպա միգրացիայի աճի մասին, ասաց. «Փաստերը վկայում են այն մասին, որ միգրացիայի ընթացքն ու դեպի եվրոպական երկրներ ապաստանյալների հոսքն աննախընթաց աճ են արձանագրել: Շոյբլեն ընդգծեց. «Եվրոպան միգրացիայի երևույթի հանդեպ հաշվված ու տրամաբանական քաղաքականություն պիտի որդեգրի, քանի, որ այդ կապակցությամբ օրենքի վավերացումը կարող է հանգուցալուծող լինել և մասամբ վերջ տալ ներկա ճգնաժամին: Գերմանիայի խորհրդարանի նախագահն ընդգծեց, որ եվրոպական երկրներն իրենց կարողության սահմաններում միգրացիայի երևույթի կապակցությամբ միատարր ու համընթաց քաղաքականություն պիտի որդեգրեն: Նկատի առնելով ծավալն ու ձգձգվելը, ինչպես նաև ԵՄ-ի անդամ երկրների իրար հակասող դիրքորոշումները փախստականների ճգնաժամը մեծ մարտահրավեր է դարձել ԵՄ-ի համար: ԵՄ-ի անդամ երկրները միգրացիայի հարցով տարաձայնություններ ունեն ու դեռ չեն կարողացել այդ հարցով միատարր դիրքորոշման հանգել: Չնայած նրան, որ ԵՄ-ի երկրների մեծ մասը դիմագրավում են փախստականների ճգնաժամը, սակայն ճակատային գծում գտնվող այդ միության անդամ երկու երկրներն, այսինքն Բալկանների ճանապարհի վրա գտնվող Հունաստանն ու Միջերկրական ճանապարհի վրա գտնվող Իտալիան այդ կապակցությամբ ամենաշատ խնդիրն ունեն: Եվրոպական որոշ երկրներն էլ Հունաստանում ու Իտալիայում բնակեցված փախստականների մուտքն իրենց երկիր արգելելու համար սահմանային պատնեշներ ստեղծելուց բացի նաև անվտանգության ու նույնիսկ բանակի ուժեր են տեղակայել իրենց սահմաններին: Միգրացիայի հարցերով փորձագետ Օլիվեր Անգլին փախստականների դեմ եվրոպական երկրների առավել կոշտ քաղաքականությունների որդեգրման պատճառների մասին ասում է. «Իշխանությունները վախենում են իրենց քվեարկողներից»: Նրա ընդգծմամբ հատկապես արևելյան Եվրոպայում միգրանտների հետ հակառակությունն ավելի խիստ է:

---------------------------

Ով էլ ընտրվի Հայաստանի վարչապետ, Ռուսաստանը կաշխատի Հայաստանի նոր կառավարության հետ,  Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ռուսաստանի Պետական դումայի ԱՊՀ գործերով ու եվրասիական ինտեգրման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը: Այդ կապակցությամբ մանրամասներ է հաղորդում լրագրող Սարգիս Հարությունյանը:

--------------------

Հաղորդման երրորդ բաժինը հատկացված է լինելու Եվրոպայի ապահովական հարցերին: Այս կապակցությամբ կարելի է անդրադառնալ ՆԱՏՕ-ին արևմտյան Բալկանների երկրների անդամակցության հետ Մոսկվայի հակառակությանը, Այս կապակցությամբ Ռուսաստանի դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Բոսինա-Հերցեգովինայի խորհրդարանում ունեցած ելույթում հայտարարեց, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը և արևմտյան Բալկանների որոշ երկրների անդամակցությունն այդ ռազմական դաշինքին թուլացնելու է տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը: Նա որոշակիորեն ակնարկ կատարեց Մոնտենեգրոյին որ վերջերս է միացել ՆԱՏՕ-ին ու միևնույն ժամանակ քննադատեց ռազմական այդ դաշինքին միանալու համար Մակեդոնիայի հայտնած ցանկությունը: Ռուսաստանը  միառ ժամանակ է ինչ խիստ կերպով քննադատում է ՆԱՏՕ-ի դեպի արևելք ընդլայնումը: Այս ուղղությամբ ՆԱՏՕ-ի վերջին քայլը Մոնտենեգրոյի անդամակցության ընդունումն էր, ինչը խիստ դժգոհություն պատճառեց Մոսկվային: Արևմուտքցիները հավակնում են, որ 1990-ական թվականներին Հարավսլավիայում մեկ տարի տևած պատերազմից ու փլուզումից հետո ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին անդամակցությունն արևմտյան Բալկաններում կայունության ու անվտանգության պահպանման լավագույն միջոցն է համարվում: ՆԱՏՕ-ի ավագ պաշտոնատարների դիտանկյունից ցանկացած նոր երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ի տարածման ու ներազդեցության ոլորտի ընդլայնման ուղղությամբ արձանագրված հաջողություն է բնութագրվում: Այս շրջագծում նրանք հավակնում են, որ Մոնտենեգրոյի անդամակցությունը Բալկաններում ՆԱՏՕ-ի ուժերի ներկայության ընդլայնման պատճառ կդառնա: ՆԱՏՕ-ին Մոնտենեգրոյի անդամակցությունն այդ երկրի ժողովրդի պահանջը չէ: Վալենտինա Մատվիենկոն այդ կապակցությամբ ասել է. «ՆԱՏՕ-ին Մոնտենեգրոյի անդամակցությունը դեմ է այդ երկրի քաղաքացիների կեսի ցանկությանը»: Արևմտյան Բալկաններում գտնվող Խորվատիան 2009 թվականի ապրիլին միացավ ՆԱՏՕ-ին: ՆԱՏՕ-ին անդամակցելու հերթում են գտնվում Մակեդոնիան և Բոսնիա-Հերցեգովինան: Բոսնիա Հերցեգովինան հույս ունի կկարողանա ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել, սակայն այդ դաշինքին անդամակցության համար ծրագրերը ձախողել են Ռուսաստանի գլխավոր դաշնակիցը համարվող Բոսնիայի սերբերի կողմից: Ռուս փորձագետ Սերգեյ Ռեքդայի ընդգծմամբ ՆԱՏՕ-ում ներկայացվող հրահրիչ հարցերը վկայում են, որ այս դաշինքը մտադիր չէ մեղմել Ռուսաստանի հետ լարվածությունները: Ռուսների դիտանկյունից նման քայլերով ՆԱՏՕ-ն ցանկանում է ճգնաժամային ներկայացնել արևելյան Եվրոպայում տիրող իրավիճակն ու լարվածություն հարուցել: Դա ի տես այն բանի, որ Ռուսաստանը հայտարարել է այս ուղղությամբ հարմար պատասխան կտա ՆԱՏՕ-ին:

--------------------------

Հաղորդման չորրորդ և վերջին բաժինը հատկացված է Եվրոպայի ֆինանսական ու տնտեսական հարցերին: Լոնդոնը վստահեցրեց, որ ԵՄ-ից Բրիտանիայի հրաժարումից հետո հնարավոր է ԵՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնության հանգել: Այս կապակցությամբ Բրիտանիայի Բրէքզիթի հարցերով նախարար Դեյվիդ Դեյվիսը Բրիտանիայի խորհրդարանում լսումների ժամանակ, ասաց, որ Բրիտանիան մտադիր է մինչև նախքան 2019 թվականի մարտ ամիսը առևտրական պայմանագիր ստորագրել ԵՄ-ի հետ: ԵՄ-ի օրենքների համաձայն Բրիտանիայի ու այդ միության միջև ապագա համագործակցությունների համար միակ շրջանակը առևտրական համաձայնության հանգելն է: Բրէքզիթի հարցերով ԵՄ-ի ավագ բանագնաց Միշել Բարնիեն ասել է, որ այդ միությունը ճկուն է ու պատրաստ է գործարքներ կնքելու համար: Նրա ընդգծմամբ, եթե Բրիտանիայի կարմիր գծերը փոխվեն հնարավոր է, որ ԵՄ-ն պատրաստ լինի քննարկել Լոնդոնի ներկայացրած առաջարկը:

  

 

 

Պիտակ