Մայիս 20, 2018 20:01 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Եվրոպայի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում չորս տարբեր բաժիններում կանդրադառնանք Եվրոպայի անցած շաբաթվա գլխավոր իրադարձություններին:

Հաղորդման առաջին բաժնում հպանցիկ հայացք կնետենք Եվրոպայի անցած շաբաթվա գլխավոր լուրերին, որոնք են՝ Ռուսաստանի Դումայում ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների դեմ պատժամիջոցների օրինագծի վավերացումը, փախստականների հանդեպ  Հունգարիայի նոր կառավարության վերաբերմունքի խստացումը, Եվրոպայում առկա քաղաքական ու հասարակական վտանգների կապակցությամբ Հունաստանի նախագահի զգուշացումը, Եվրոպայում ներկա սպառնալիքների կապակցությամբ Անգելա Մերկելի դիրքորոշումը, Լեհաստանի հազարավոր քաղաքացիների հակապետական ցույցը, Թուրքիայի, Ռումինիայի ու Բուլղարիայի բանակի միացյալ շտաբի պետերի նիստը, ՀԳՀԾ-ի կապակցությամբ Թրամփի ընդունած որոշմանն ու Մակրոնի չափազանց թույլ գործունեությանն ուղղված Ֆրանսիայի Ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Մարին Լը Փենի քննադատությունը, պատերազմող երկրներին զենք չվաճառելու վրա Մերկելի դրած շեշտը, Ֆրանսիայում ահաբեկչական նոր հարձակումը, Իրաքում խորհրդարանական ընտրությունների հանդեպ ԵՄ-ի աջակցությունը, ԱՄՆ-ի վարքագծում փոփոխություններ մտցնելու ուղղությամբ ջանք գործադրելու կապակցությամբ Գերմանիայի ընդգծումը, Իրանին դիմակայելու համար ԱՄՆ-ի ու Եվրոպայի ընդհանուր շահերի մասին Պոմպեոյի հավակնությունը, Մերկելի կողմից ՀԳՀԾ-ի նշանակության ընդգծումը, Կատալոնիայի տեղական կառավարության  նախագահի ընտրությունը, Բրէքզիթի բանակցությունների առաջընթացի կապակցությամբ ԵՄ-ի կողմից Բրիտանիային ուղղված զգուշացումը, ՀԳՀԾ-ն պահպանելու վրա Բրիտանիայի ու Ֆրանսիայի ԱԳ նախարարների դրած շեշտը, «Թվայնացման անտառում» մարդկանց անհատական տեղեկությունների առավել պաշտպանվածության մասին ԵՄ-ի ընդգծումը, արևմտյան ժողովրդավարությունների դեմ Ռուսաստանի քարոզչական աշխատանքի ընդլայնման մասին ՆԱՏՕ-ի հավակնությունը, Բրյուսելում եվրոպական եռյակի ու Իրանի  ԱԳ նախարարների և Մոգերինիի նստաշրջանը և ՀԳՀԾ-ի տնտեսական օգուտների իրագործման ուղղությամբ Իրանի ու Եվրոպայի միջև ձեռք բերված պայմանավորվածության առանցքների հայտարարումը, ԵՄ-Կուբա հարաբերությունների ընդլայնման վրա Մոգերինիի դրած շեշտը, Ռուսաստանի նոր կառավարության ձևավորման մասին Պուտինի ստորագրած հրամանագիրը, Սորոսի հիմնադրամի Հունգարիայից հեռանալը, զարգացող երկրների դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին ուղղված Ռուսաստանի Դումայի նախագահի խիստ քննադատությունը, Ռուսաստանի դաշնային խորհրդի նախագահի պնդումն այն մասին, թե ԱՄՆ-ն ՀԳՀԾ-ից հեռանալով մտադիր է իրեն հնազանդեցնել Եվրոպան, սպառազինական պայմանագիրը ոտնահարելու պատրվակով Ռուսաստանի դեմ կրկին պատժամիջոցներ սահմանելու ուղղությամբ Թրամփի ջանքը, կոռուպցիայի պատճառով ԵԽԽՎ-ի մի քանի անդամների լիազորությունների կասեցումը, Սոֆիայում ԵՄ գագաթնաժողովի գումարումն ու ՀԳՀԾ-ն փրկելու շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը, Իրանի դեմ պատժամիջոցները խոչընդոտելու համար ԵՄ-ի հայտնած պատրաստակամությունը, ՀԳՀԾ-ն պահպանելու վրա Ավստրիայի նախագահի դրած շեշտը, Ղրիմի կամուրջի կառուցմամբ Ղրիմում իր տիրապետության ամրագրմանն ուղղված ջանքերի հանդեպ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի բացասական հակազդեցությունը, արևելյան Միջերկրականում Ռուսաստանի ծովային ներկայությունը շարունակվելու մասին Պուտինի հայտարարությունը, ԱՄՆ-ի հետ առևտրական բանակցություններ սկսելու համար Եվրոպայի նախապայմանի հայտարարումը, Վաշինգտոնում Դոնալդ Թրամփի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հանդիպումը և ՆԱՏՕ-ի եվրոպացի անդամներին ուղղված Թրամփի խիստ զգուշացումը, եվրոպացի պաշտոնատարների կասկածներն այն մասին, թե խոչընդոտող օրենքները կարող են ազդեցիկ լինել ԱՄՆ-ի պատժամիջոցների դիմաց և սպառազինության տեսակետից Ռուսաստանի հզորացման մասին Պուտինի հրահանգը:

------------------------

Հաղորդման երկրորդ բաժնում կանդրադառնանք Եվրոպայի անցած շաբաթվա քաղաքական իրադարձություններին: Անցած շաբաթ Մոսկվան քննադատեց Բրիտանիայի կողմից Ռուսաստանի դեմ սարսափի տարածման քաղաքականությունը: Այս շրջագծում Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն «Ռուսաստանաֆոբիա»-ի քաղաքականություն որդեգրելու պատճառով քննադատեց Բրիտանիայի կառավարությանը: Մատվիենկոն ասաց, որ մինչև այնքան երբ իշխանության ղեկին են գտնվում վարչապետ Թերեզա Մեյն ու նրա կառավարությունը Լոնդոնի ու Մոսկվայի միջև հարաբերությունները չեն կարող կարգավորվել: Նրա դիտանկյունից Ռուսաստան-Բրիտանիա հարաբերությունները գտնվում են իրենց պատմության ամենալարված ժամանակաշրջանում և հավանաբար ամբողջ պատմության ընթացքում Լոնդոնի ու Մոսկվայի միջև հարաբերություններն այս չափ սառը չեն եղել: Ռուսների դիտանկյունից Թերեզա Մեյն ու նրա կառավարությունը գտնվում են հակառուսական քաղաքականությունների ճակատային գծում և կեղտոտ միջոցներով փորձում են դիմակայել Ռուսաստանին: Լոնդոնի ու Մոսկվայի միջև վերջին լարվածությունը ծագեց մարտի 4-ին ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորումից հետո, այն էլ այնպիսի նյութով, որ Լոնդոնը հավակնում է ռազմական նշանակությամբ քիմիական նյութ է եղել: Բրիտանիան Սկրիպալի ու նրա դստեր թունավորման հարցում մեղավոր է ճանաչել Ռուսաստանին: Դա ի տես այն բանի, որ Ռուսաստանը մերժելով այդ մեղադրանքը հայտարարել է, որ ճշմարտությունը երևան հանելու համար պատրաստ է համագործակցել Բրիտանիայի հետ: Այդուհանդերձ Լոնդոնը հրաժարվում է համագործակցել և ներկայացնել այդ կապակցությամբ Մոսկվայի մասնակցության մասին վկայող ենթադրյալ ապացույցները: Սկրիպալի թունավորման գործին ուղղակի մասնակցություն ունենալու կապակցությամբ Բրիտանիայի կողմից Ռուսաստանին ուղղված մեղադրանքը արևմուտքցիների համար պատրվակ է ծառայել, որպեսզի դիվանագիտական ու քաղաքական երկու բնագավառներում աննախընթաց պատժամիջոցներ կիրառեն Մոսկվայի դեմ: Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը Ֆուտբոլի համաշխարհային առաջնությունը բոյկոտելու համար իր դաշնակիցներին ուղղված Բրիտանիայի դիմումի կապակցությամբ ասել է, որ նրանք հավակնում էին թե քաղաքականությունը չպիտի խառնել սպորտին:

------------------------

1915-ի դեպքերը ցեղասպանություն որակելու համար Գարո Փայլանը կարող է դատարանի առաջ կանգնել: Թեմային անդրադարձել է լրագրող Տաթևիկ Սարգսյանը:

----------------------

Հաղորդման երրորդ բաժինը հատկացված է Եվրոպայի ապահովական հարցերին: Այս շրջագծում կարելի է անդրադառնալ ՆԱՏՕ-ի եվրոպացի անդամներին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի զգուշացմանը: Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հանդիպման ժամանակ Թրամփն ընդգծելով ՆԱՏՕ-ի հետ ԱՄՆ-ի չափազանց լավ հարաբերություններն ու սերտ համագործակցությունը կրկին անգամ սպառնալիք հնչեցրեց ՆԱՏՕ-ի եվրոպացի անդամների հասցեին: Նա անդրադառնալով ՆԱՏՕ-ի բյուջեի հարցին և ընդգծելով բյուջեի ծավալները մեծացնելու անհրաժեշտությունը հայտարարեց, որ խոշոր գումար է հայթայթելու այն երկրներից որոնք կամ որևէ հատկացում չեն կատարել և կամ նրանց ֆինանսական մասնակցության բաժինն անարդար է եղել: 2016 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների քարոզարշավից սկսած Դոնալդ Թրամփը իր խիստ դժգոհությունն է արտահայտել ՆԱՏՕ-ի բյուջեի վիճակի և իրենց ռազմական պարտավորություններն իրագործելու հանդեպ ՆԱՏՕ-ի եվրոպացի որոշ անդամների անուշադրության հանդեպ: Թրամփի հաղթանակից ու Սպիտակ տուն մուտք գործելուց հետո նա անգամներ տարբեր առիթներով քննադատել է իրենց ռազմական պարտավորությունների իրագործման, այդ թվում ՀՆԱ-ի 2 տոկոսը պաշտպանական ու ռազմական հարցերին հատկացնելու և ՆԱՏՕ-ի ծախսերի ապահովման հարցում բավարար մասնակցություն ունենալու հանդեպ: Թրամփը լրջորեն հակված է վերատեսության ենթարկելու ՆԱՏՕ-ի հանդեպ ԱՄՆ-ի պարտավորությունները: «Նյու Յորք Թայմզ»-ին տված հարցազրույցում Թրամփն ասել է, որ ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ կետի համաձայն եթե դաշինքի անդամ որևէ երկիր ռազմական հարձակման ենթարկվի դաշինքի մյուս անդամները պիտի աջակցություն ցուցաբերեն նրան, բայց ԱՄՆ-ն այսուհետ կաջակցի միայն այն երկրներին, որոնք իրենց ՀՆԱ-ի 2 տոկոսը ՆԱՏՕ-ին վճարած կլինեն: Այս հարցը լուրջ մտահոգություն է պատճառել ՆԱՏՕ-ի եվրոպացի անդամներին: Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի 29 անդամներից 23-ը դեռ իր ՀՆԱ-ի 2 տոկոսը չի հատկացրել ռազմական ծախսերին: Թրամփի խոսքն ամենից առաջ ուղղված է Եվրոպայի ամենախոշոր տնտեսությունը համարվող Գերմանիային, որ չնայած այդ երկրի կանցլեր Անգելա Մերկելի տված խոստումներին ռազմական բյուջեի հավելման կապակցությամբ որևէ ուշագրավ քայլ չի ձեռնարկել: ՆԱՏՕ-ում Սլովակիայի նախկին դեսպան Թոմաս Վալասեքն ասել է. «Թրամփի սիրտը ՆԱՏՕ-ի համար չի տրոփում: Աշխարհի հանդեպ նրա հայացքը հիմնված է կամ բոլորը կամ ոչ մեկը սկզբունքի վրա և հավատացած չէ մշտական բարեկամության կամ դաշնակցությանը: Նման մտածողությամբ նա ընդունակ չե կանգնելու մի դաշնակցի կողքին»:

---------------------------

Հաղորդման չորրորդ և վերջին առանցքում կանդրադառնանք Եվրոպայի անցած շաբաթվա տնտեսական ու ֆինանսական իրադարձություններին: Այս կապակցությամբ կարելի է առանձնացնել ԱՄՆ-ի հետ առևտրի բնագավառում բանակցություններ սկսելու համար ԵՄ-ի նախապայմանը: Սոֆիայում գումարված վերջին գագաթնաժողովի ժամանակ ԵՄ-ի անդամ երկրների ղեկավարները պայմանավորվեցին այն հարցում, որ մինչև այնքան ժամանակ երբ ԱՄՆ-ն այդ երկրներին մշտապես չի ազատել ալյումինի ու պողպատի մաքսատուրքերից առևտրի բնագավառում որևէ բանակցություն չսկսեն ԱՄՆ-ի հետ: Իրենց արտահանած մետաղները մաքսատուրքից չազատվելու դեպքում եվրոպացիները մտադիր են պատասխան քայլերի դիմել ԱՄՆ-ի դեմ: Այդուհանդերձ նրանք հույսով են, որ հուլիսի 1-ը Վաշինգտոնի հետ բանակցություններ վարելով կկարողանան կանխել առևտրական պատերազմը: Ի դեպ Եվրոպայից ներկրվող պողպատն ու ալյումինը մաքսատուրքերից ազատելու ուղղությամբ ԱՄՆ-ին խրախուսելու համար ԵՄ-ն որոշ առաջարկներ է ներկայացրել: Հունիսի 1-ից ԱՄՆ ներկրվող պողպատի ու ալյումինի մաքսատուրքը համապատասխանաբար բարձրացվելու է 25 և 10 տոկոսի:    

 

 

 

Պիտակ