Մայիս 27, 2018 20:03 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Եվրոպայի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում չորս տարբեր բաժիններում կանդրադառնանք Եվրոպայի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին:

Հաղորդման առաջին բաժնում հպանցիկ հայացք կնետենք շաբաթվա կարևոր իրադարձություններին, որոնցից կարելի է առանձնացնել՝  Սանկ Պետերբուրգում տնտեսական միջազգային համաժողովի գումարումը, որի գլխավոր առանցքներից էին Իրանն ու ՀԳՀԾ-ն, Վիեննայում 4+1 նիստի գումարումը և ՀԳՀԾ-ի պահպանման վրա դրված շեշտը, ՀԳՀԾ-ն պահպանելու մասին Պուտինի և Մակրոնի ընդգծումը, ՀԳՀԾ-ից հեռանալու ուղղությամբ ԱՄՆ-ի միակողմանի քայլին ուղղված Պուտինի քննադատությունը, ԱՄՆ-ին հակադարձելու կապակցությամբ Պուտինի սպառնալիքը, ահաբեկչությանը դիմակայելու հարցում ԵՄ-ի ու ՄԱԿ-ի ընդգծումը, Մերկելի միգրացիոն քաղաքականության դեմ դատարանին ներկայացված «Այլընտրանք Գերմանիայի համար« ծայրահեղ աջակողմյան կուսակցության բողոքը, Թերեզա Մեյի կոշտ քաղաքականության բերումով Լոնդոնում հանցագործությունների քանակային աճը, Եվրոպայի էներգետիկայի հարցերով կոմիսարի Իրան կատարած այցը, Իրանի միջուկային համաձայնությունը պաշտպանող Եվրահանձնաժողովի հաղորդագրությունը, ԱՄՆ-ի հանդեպ գերմանացիների վստահության խիստ անկման մասին վկայող սոցհարցումների վերջին արդյունքների հրապարակումը, Իտալիայում հակաամերիկյան ցույցերը, «Բրէքզիթ»-ի դեմ ուղղված Շոտլանդիայի քաղաքականությունների հասցեին Թերեզա Մեյի քննադատությունները, Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունների մասին Գերմանիայի Ձախակողմյան կուսակցության ընդգծումը, «Բրէքզիթ»-ի կողմնակիցներին չդավաճանելու կապակցությամբ Թերեզա Մեյին ուղղված Բորիս Ջոնսոնի պահանջը, Բրիտանիայում ռուսական կեղտոտ փողերի մասին այդ երկրի խորհրդարանի մի կոմիտեի զգուշացումը և դրան ցուցաբերված Մոսկվայի հակազդեցությունը, Ռուսաստանի պնդումն այն մասին, թե ԱՄՆ-ն ոտնահարել է միջին հեռահարությամբ միջուկային ուժերի պայմանագիրը, Իրանի կապակցությամբ ԱՄՆ-ի նոր ռազմավարության հանդեպ Եվրոպայի բացասական հակազդեցությունը և ՀԳՀԾ-ի համար որևէ այլընտրանք չլինելու վրա դրված շեշտը, «Բրէքզիթ»-ի պատճառով Բրիտանիայի տնտեսության 40 միլիարդ ֆունտ ստերլինգ վնասի մասին հայտարարությունը, Ֆրանսիայի 140 քաղաքներում այդ երկրի տնտեսական քաղաքականությունների դեմ ծավալուն ցույցերը, Փարիզում կայացած ցույցերի բրտության հանգելը և որոշ ցուցարարների բերման ենթարկվելը, Իտալիայի նոր վարչապետի ընտրությունը, Իրանի կապակցությամբ ԱՄՆ-ի նոր ռազմավարության հանդեպ Ռուսաստանի բացասական դիրքորոշումը, Թրամփի հետ համատեղ ու շտապ նիստ գումարելու կապակցությամբ Եվրախորհրդարանի պատգամավորներ պահանջը, Գերմանիայի ու ԱՄՆ-ի ԱԳ նախարարների հանդիպումը և ՀԳՀԾ-ի շուրջ համաձայնության հանդեպ վատատեսությունը, ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության կապակցությամբ ԱՄՆ-ի գործադրած ջանքերը, Ֆրանսիայի վարչապետի զավթված Պաղեստին այցի չեղարկումը, Իրանի հետ Գերմանիայի ֆինանսական ամենախոշոր խմբի համագործակցությունը, Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին դիմակայելու համար Եվրոպայի ջանքը, Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդիայի հանրապետության միավորման համար Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության առաջնորդի հայտնած ցանկությունը, երկկողմ տնտեսական հարաբերությունների ընդլայնման կապակցությամբ Կուբայի և Ռուսաստանի խորհրդակցությունը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Չինաստան կատարած ուղևորությունը, որի գլխավոր առանցքներից էին համարվում առևտրական համագործակցություններն ու ՀԳՀԾ-ն, Ռուսաստանի դեմ Ուկրաինայի պատժամիջոցներին ուղղված Լրագրողների միջազգային ֆեդերացիայի քննադատությունը, ՀԳՀԾ-ի չեղարկման վտանգավոր հետևանքների մասին Պուտինի զգուշացումը, Իրանի ու Ռուսաստանի հանդեպ ԱՄՆ-ի կողմնորոշմանն ուղղված Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահ Քրիստիան Լագարդի քննադատությունը և ՆԱՏՕ-ի կողմից Ռուսաստանի դեմ ուղղված լարվածության սրումը:

----------------------

Հաղորդման երկրորդ բաժնում կանդրադառնանք Եվրոպայի քաղաքական իրադարձություններին: Անցած շաբաթվա քաղաքական կարևոր իրադարձություններից մեկը Իտալիայի նախագահ Սերջիու Մաթառելայի կողմից այդ երկրի նոր վարչապետի նշանակումն էր: Այս շրջագծում Իտալիայի նոր վարչապետ ընտրվեց Ջոզեփե Քոնթեն, որի թեկնածությունը առաջադրվել էր ԵՄ-ի շրջանակներում այդ երկրի դերակատարության հանդեպ դրականորեն չտրամադրված Իտալիայի երկու աջակողմյան կուսակցությունների կողմից: Ջոզեփե Քոնթեի վարչապետությունը «Հինգ աստղանի շարժում» և «Լիգա» աջակողմյան կուսակցությունների կոալիցիայի արդյունքն էր: Այս նշանակումը Իտալիայի ու ԵՄ-ի հարաբերություններում խնդիրներ ծագելու կապակցությամբ մտահոգություն է պատճառել Եվրոպայի ու ԵՄ-ի ղեկավարներին:

Տնտեսագետ Ֆրանչեսկո Բերնին ասում է. «Հստակ է, որ Իտալիայի նախագահ Սերջիո Մաթառելան մտահոգ է Իտալիայի ու ԵՄ-ի ապագա հարաբերությունների կապակցությամբ»: 53-ամյա Քոնթեն, որ փաստաբանությամբ ու համալսարանում դասավանդությամբ զբաղվելու անցյալ ունի, վարչապետ նշանակվելու պահից հայտնվել է սուր քննադատությունների թիրախում և նրա հակառակորդները նրան մեղադրում են քաղաքական անփորձության և իր աշխատանքային ռեզումեում սխալ տեղեկություններ ներկայացնելու մեջ: «Հինգ աստղանի շարժում» և «Լիգա» կուսակցություններն իրենց կողմնակիցներին խոստացել են, որ Իտալիան փրկելու են ԵՄ-ի կողմից պարտադրված տնտեսական կոշտ քաղաքականությունից: Քոնթեն վարչապետ նշանակվելուց հետո իր առաջին ելույթում ասել է, որ իր կառավարությունը «փոփոխության կառավարություն» է լինելու և խոստացել է Իտալիայի ժողովրդի իրավունքների պաշտպան փաստաբանը կլինի: Քոնթեի հայտարարությունները, որոնք միանշանակ ազգայնական բնույթի են և վկայում են ԵՄ-ին դիմակայելու նրա ցանկության մասին, արժանացել են ԵՄ-ի կարևոր տնտեսություններից մեկը համարվող Իտալիայի տնտեսական գործարարների հակազդեցության: Այնպես որ շատ դրամատերեր սկսել են վաճառել իրենց գույքերը և այս ընթացքը շարունակվելով վերջին օրերին Իտալիայի արժեթղթերի շուկան հանկարծակի անկում է արձանագրել: Եթե Քոնթեն կարողանա վստահության ձայն ստանալ Իտալիայի խորհրդարանից և որպես Իտալիայի վարչապետ իր աշխատանքն սկսել, կարելի է ակնկալել, որ տարբեր հարցերում Իտալիայի ու ԵՄ-ի միջև լարվածության շրջանի ականատես ենք լինելու: Տարաձայնության առարկա հարցերի մեջ են մտնում փախստականների վիճակն ու նրանց հանդեպ վերաբերմունքը, ԵՄ-ի կողմից թելադրված տնտեսական քաղաքականությունները վերանայելու համար Իտալիայի նոր կառավարության պահանջը և Իտալիայում ազգայնական հակումների սրվելը, որոնք պահանջում են ԵՄ-ից Իտալիայի հրաժարումը:

-----------------------

Անկարան վերստին քննադատում է Բեռլինին․ «Գերմանիայում ժողովրդավարության պակաս կա»: Այս կապակցությամբ լսենք լրագրող Հեղինե Բունիաթյանին:

-------------------------

Այս շաբաթվա հաղորդման երրորդ բաժինը հատկացված է Եվրոպայի անվտանգության հարցերին: Այս կապակցությամբ կարելի է անդրադառնալ ՆԱՏՕ-ի կողմից Ռուսաստանի դեմ ուղղված լարվածության սրմանը: Եվրոպայում ամերիկյան ուժերի հրամանատար և ՆԱՏՕ-ի ռազմական ուժերի գլխավոր հրամանատար գեներալ Քրթիս Սքափառոթին հայտարարեց, որ Ռուսաստանի բանակի արդիականացման ծրագիրը նկատի առնելով ԱՄՆ-ի ռազմական ուժերի գերազանցության պահպանման և Ռուսաստանի սանձման նպատակով ՆԱՏՕ-ն մտադիր է մեծացնել Եվրոպայում տեղակայված իր ուժերի և հետախուզական ինքնաթիռների քանակը: Սքափառոթին Եվրոպայի զինվորական ավագ պաշտոնատարների հետ հանդիպումից հետո Ռուսաստանին սանձելն իր գլխավոր առաքելությունը համարեց: Գերմանիայի Ֆրակֆուրտ քաղաքի մերձակայքում գտնվող Վիսբադենում գումարված ՆԱՏՕ-ի զինվորական պաշտոնատարների ու ավագ հրամանատարների եռօրյա նստաշրջանում սպառնալիքների բնույթի փոփոխման, տեղեկությունների փոխանակման ոլորտում առաջընթացի և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների միջև  ավելի լավ համադրումներին ուղղված ջանքերի շուրջ սեղմ բանակցություններ տեղի ունեցան: Մոսկվան անգամներ զգուշացրել  է Բալտյան երկրներում ու Եվրոպայում ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ուժերի ներկայության կապակցությամբ և դա Ռուսաստանի անվտանգության դեմ ուղղված սպառնալիք է համարել: Թեև ՆԱՏՕ-ն 2011 թվականին ուշագրավ կերպով կրճատեց Եվրոպայում տեղակայված իր ուժերի թիվը, սակայն ւկրաինայում ճգնաժամ ծագելուց և Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի անդամ արևելյան Եվրոպայի երկրների միջև լարվածությունները սրվելուց հետո ՆԱՏՕ-ն աննախընթաց թափ ու ծավալ է հաղորդել Եվրոպայի արևելքում գտնվող ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, մասնավորապես Բալթյան ու Սևծովյան տարածաշրջաններում ռազմական ուժի տեղակայմանը: Ռուս քաղաքագետ Վլադիմիր Փոզների ընդգծմամբ Ռուսաստանի իշխանություններն իրական սպառնալիք են համարում ՆԱՏՕ-ի մշտական ընդլայնումը:  Մոսկվայի բարձրաստիճան պաշտոնատարներն իրենց մտահոգությունն են հայտնել Ռուսաստանի արևմտյան սահմաններում՝ Ադրիատիկ ծովից մինչև Սև ծով, ՆԱՏՕ-ի զորայինների ու զինատեխնիկայի ուշագրավ ներկայության կապակցությամբ: Իհարկե ՆԱՏՕ-ն միայն դրանով չի բավարարվել և իր ռազմական ներկայությանը զուգահեռ կազմակերպել է ցամաքային, օդային ու ծովային զորավարժություններ, որոնք Ռուսաստանի դիտանկյունից հարձակողական բնույթ են կրում: Այս պահին Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի հարաբերությունները գտնվում են հետսառպատերազմյան շրջանի ամենավատ պայմաններում: Ռուս փորձագետ Սերգեյ Ռեքդան հավատացած է, որ ՆԱՏՕ-ի շրջանակներում ներկայացվում են հրահրիչ թեմաներ, որոնք վկայում են այն մասին, թե այդ դաշինքը մտադրություն չունի մեղմել Ռուսաստանի հետ լարվածությունները:

---------------------

Հաղորդման վերջին բաժնում կարճ հայացք կնետենք Եվրոպայի ֆինանսական ու տնտեսական իրադարձություններին: «Վստահության ստեղծում տնտեսության համար» նշանաբանով և 140 երկրների պատվիրակությունների ու ներկայացուցիչների մասնակցությամբ գումարվեց Սանկտ Պետերբուրգի տնտեսական միջազգային 22-րդ համաժողովը: Սանկտ Պետերբուրգի այս տարվա համաժողովը մասնակիցների թվի տեսակետից աննախընթաց էր: Համաժողովին մասնակցեցին ավելի քան 1500 ռուսական, նաև 72 այլ երկրների ընկերություններ: Վերջին մեկ տասնամյակում Սանկտ Պետերբուրգի միջազգային համաժողովը աշխարհի տնտեսական կարևոր հարցերի շուրջ քննարկումների հարմար հարթակ է ստեղծել: Այս տարվա համաժողովում ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարումն ու միջուկային համաձայնության ապագան աշխարհի ղեկավարների և մասնավորապես Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Էմմանուել Մակրոնի զրույցների գլխավոր առանցքներից էին:

 

 

Պիտակ