Հունիս 13, 2018 19:56 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք անցած շաբաթվա տնտեսական կարևոր իրադարձություններին:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին անցած շաբաթ Շանհայի համագործակցության կազմակերպության 18-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով ուղևորվեց Չինաստան:

 

Ահաբեկչության դեմ պայքարը, նաև համագործակցությունների ընդլայնումը Չինգդաո քաղաքում գումարված Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի գլխավոր առանցքներից էր:

Ռոհանին Շանհայի գագաթնաժողովում խիստ քննադատության ենթարկեց միահեծանության հարցը և ասաց, որ ամերիկացիները սկզբից էլ պատրանքների մեջ էին ու այն սին երևակայությունն ունեին, թե աշխարհի առաջնորդն են և այսօր էլ կարծում են, որ կարող են աշխարհի համար որոշում կայացնել:

«Բոլորը պիտի զգան, որ ԱՄՆ-ի նախընտրած մեթոդը վտանգ է ներկայացնում միջազգային հարաբերությունների ու միջազգային օրենքների համար և թուլացնում է միջազգային պայմանագրերը և մյուս երկրները չպիտի լռեն օրենքին հակառակ քայլի դիմաց»,-հայտարարեց Ռոհանին:

Մեր հաղորդման առաջին բաժնում կանդրադառնանք Իրանի ու Չինաստանի հարաբերություններին:

Իրանի ու Չինաստանի միջև քաղաքական հարաբերությունների հաստատումից անցնում է ավելի քան չորս տասնամյակ: Ասիական այս երկու երկրները վաղեմի և Մետաքսի ճանապարհի պատմության չափ երկար հարաբերությունների անցյալ ունեն:

Հատկապես ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարումից հետո և նկատի առնելով այս համաձայնության պահպանման ուղղությամբ գործադրվող ջանքերը, որի տակ դրված ստորագրություններից մեկը պատկանում է Չինաստանին, երկու երկրի հարաբերություններն առավել ուշագրավ նշանակություն են ստացել:

Արտադրության ցիկլում Իրանի ու Չինաստանի տնտեսությունները լրացնում են միմյանց:

Իրանի ու Չինաստանի տնտեսական հարաբերություններում 100 միլիարդ դոլարանոց առևտրաշրջանառության մակարդակին հասնելը կարևոր նպատակ է, որը հետապնդում են Իրանն ու Չինաստանը:

Իրանի Կենտրոնական բանկի գլխավոր տնօրեն Վալիոլլահ Սեյֆն ասում է. «Նկատի առնելով Իրանի ու Չինաստանի միջև առևտրական համագործակցությունների ծավալները, երկու երկրի արժույթների օգտագործմամբ վճարման մեխանիզմների գործարկումը կարգավորելու ե երկու կողմերի միջև ֆինանսական շրջանառության դիմաց ծառացած մարտահրավերները»:

Չինաստանը դարձել է աշխարհում ամենախոշոր ծավալով նավթ ներկրող երկիրը և ավելի քան 130 երկրների առևտրական առաջին գործընկերն է համարվում: Չինաստանն Իրանից նավթ գնող ամենախոշոր երկիրն է: Այս պահին Իրանի նավթի արտահանումների 25 տոկոսը կատարվում է Չինաստանի ուղղությամբ: Իրանը ասիական երկիր և Պարսից ծոցում նավթ արտադրող երկիր լինելուց, նաև պատկանում է եվրասիական տարածաշրջանի էներգետիկ գոտուն և Շանհայի խումբն ու մասնավորապես Հնդկաստանն ու Չինաստանը մեծ չափերով հիմնված են Իրանի էներգիայի ռեսուրսների վրա: Այս երկրներն աշխարհում ամենախոշոր արտադրողներն ու ամենախոշոր ծավալով էներգիա սպառողներն են և զբաղեցնում են աշխարհի ընդհանուր տարածության 25 տոկոսը:

Չինաստանն ու Ռուսաստանը որպես Շանհայի համագործակցության կազմակերպության երկու ազդեցիկ անդամներ մտադիր են անդամ երկրների մասնակցությամբ բանկ հիմնել: Շուրջ 30 միլիոն եվրո  կապիտալով այս բանկի հիմնադրումը տնտեսական շրջանառության մեջ դոլարի արժեզրկման պատճառ է դառնալու: Այս նախաձեռնությունը Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրներին կձերբազատի Համաշխարհային բանկից և կթուլացնի համաշխարհային շրջանառության մեջ ԱՄՆ-ի զբաղեցրած դիրքը:

Նկատի առնելով, որ Իրանն ու Չինաստանն Ասիայում հզոր երկրներ են համարվում և միմյանց հետ հարաբերություններն ընդլայնելու մեծ պոտենցիալ ունեն, կարելի է ակնկալել, որ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ քայլ են վերցնելու:

ԻԻՀ նախագահության գիտական ու տեխնոլոգիական հարցերով տեղակալության գիտության ու տեխնոլոգիայի միջազգային գործակցության կենտրոնի նախագահ Ալի Մոռթեզա Բիռանգն անդրադառնալով Չինաստանում Իրանի առևտրական կենտրոնի ու ազգային օթյակի շահագործմանն ու իրանական հատկապես գիտահեն արտադրանքների ներկայացման, ասել է. «Այս կենտրոնի կողմից հովանավորվելու է առևտրական պատվիրակությունների գործուղման ու հյուրընկալման, առևտրական նիստերի կազմակերպման և երկու երկրի միջազգային իրադարձություններին ու ցուցահանդեսներին մասնակցելու ուղղությամբ ցանկացած քայլ»:

Իհարկե Թեհրանի ու Պեկինի լավ հարաբերությունները միայն տնտեսության ոլորտով չեն սահմանափակվում և անվտանգության բնագավառում էլ լավ համագործակցություններ ունեն: Դեպի արևելք ուղղված հայացքը կարող է նոր հորիզոններ բացել միջազգային ասպարեզում Չինաստանի հետ Իրանի հարաբերությունների դիմաց:

--------------------------

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Իրանի ու Հայաստանի միջև սերտ ու բարեկամական հարաբերությունների նշանակությանն ընդգծեց փոխադարձ շահերի վրա հիմնված համագործակցությունների ընդլայնմանն ուղղված ջանքերի անհրաժեշտությունը և ասաց. «Չպիտի բավարարվել երկու երկրների հարաբերությունների ներկա մակարդակով»:

Այս մասին է պատմում մեր հաղորդման հաջորդ զրույցը:

ՀՀ վարչապետն այս մասին հայտարարեց անցած շաբաթ Երևանում ԻԻՀ դեսպանի հետ հանդիպման ժամանակ և հավելեց, որ Իրանն ու Հայաստանը պատմական կապերից ու ազգային շահերից ելնելով կանգնած են մնալու իրար կողքի:

Երևանում ԻԻՀ դեսպան Քազեմ Սաջադին այս հանդիպման ժամանակ հայտարարելով փոխադարձ շահերի հիման վրա համատեղ նախագծերի իրականացնելու Թեհրանի պատրաստակամության ու նաև  երկու երկրի միջև տնտեսական հարաբերությունների խորացմանը խթանելու մասին, ընդգծեց. «Իրանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին և Մեղրու տնտեսական ազատ գոտու շահագործումը կարող են մեծապես նպաստել Հայաստանի ու Իրանի նաև տարածաշրջանի երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը»:

2016 թվականի դեկտեմբերին ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանու Երևան կատարած ուղևորությամբ Իրանի ու Հայաստանի հարաբերությունները նոր փուլ մտան: Իրանի ու Հայաստանի միջև հարաբերությունները հիմնված են պատմա-մշակութային ընդհանրությունների վրա: Նաև ԵԱՏՄ-ի շրջագծում համագործակցության հարմար առիթներ են ստեղծվել երկու երկրների համար, որոնցից կարելի է օգտվել և դրանց հիման վրա ամրապնդել հարաբերությունները:

Իրանի «Ալամե Թաբաթաբայի» համալսարանի Եվրասիական ուսումնասիրությունների բաժնի ավագ փորձագետ Մեհդի Խոռսանդը գրում է. «ԵԱՏՄ-ի նպատակը տնտեսական միատարր միջավայրի ստեղծումը, համատեղ շուկայի ընդլայնումը, անդամ երկրների միացյալ շուկայում ապրանքի, կապիտալի, ծառայությունների ու աշխատուժի ազատ տեղաշարժը, անմշակ նյութերի փոխադրության ծախսերի կրճատմամբ արտադրված ապրանքի գնի նվազումը և համատեղ շուկայում, նաև գյուղատնտեսության, էներգետիկայի, տեխնոլոգիայի ու տրանսպորտի բնագավառներում առողջ մրցակցության տարածումն է»:

Միևնույն ժամանակ Իրանը որպես Եվրասիայում ռազմավարական տեղաշարժերի առանցք՝ Ռուսաստանի ու նաև այս տարածաշրջանի այլ երկրների հետ ռազմավարական հարաբերություններ է հաստատել և Հայաստանի նման տարածքներում գեոպոլետիկական ուղղակի շահեր է հետապնդում:

Այն պայմաններում, երբ ԱՄՆ-ն ցանկանում է վերականգնել Իրանի դեմ տնտեսական ու նավթային պատժամիջոցները, նավթի սուափի գաղափարն ու նաև տարածաշրջանի երկրների էներգակիրների փոխադրման հարցում համագործակցությունը մեծ նշանակություն ունեն Իրանի ու ասիական այլ երկրների համար: Դրան զուգահեռ Իրանը Մետաքսի ճանապարհը, Ասիայի համընդհանուր երկաթգիծը, Տրասիկան և Հյուսիս-Հարավ միջանցքը ներառող մայրուղում գլխավոր դերակատարություն ունի:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մատնանշելով, որ Թեհրան-Երևան հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակում, հավատացած է, որ երկու երկրի հարաբերությունները պիտի հեռու մնան գեոպոլետիկական ազդեցություններից և ընդգծում է, որ Երևանը մեծ կարևորություն է տալիս երկու երկրի հարաբերություններին:

ՀՀ վարչապետի ընդգծմամբ Հայաստանի կառավարության գերակայություններից մեկն է այն է, որ Իրանի հետ առևտրական ու տնտեսական հարաբերությունները հասցնի քաղաքական հարաբերություններին մակարդակին:

Էներգետիկայի բաժնում երկկողմ հարաբերությունների ընդլայնումը, բեռների ու էներգակիրների փոխադրման համար Սև ծով-Պարսից ծոց միջանցքի ստեղծումը, գազի դիմաց էլեկտրաէներգիայի փոխանակման ծավալների մեծացումը, Մեղրիում ՀԷԿ-ի կառուցումը, բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի շահագործումը, Իրանից ներկրվող գազի ծավալների մեծացումը և սուափի միջոցով Իրանի գազի տարանցման հնարավորությունը Հայաստանի կառավարության օրակարգային հարցերից են:

Վերջերս Իրանի ու ԵԱՏՄ-ի միջև ստորագրված համաձայնագրով ակնկալվում է, որ նաև թռիչքային աճ արձանագրվի Իրանի հետ Հայաստանի հարաբերություններում: