Հունիս 27, 2018 19:12 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք անցած շաբաթվա տնտեսական կարևոր իրադարձություններին:

Անցած շաբաթ Վիեննայում գումարվեց ՕՊԵԿ-ի անդամ երկրների 174-րդ նստաշրջանը: Նստաշրջանն ավարտվեց 2016 թվականի նոյեմբերին նավթի արդյունահանումը օրական 1 միլիոն 800 հազար բարելով կրճատելու կապակցությամբ ձեռք բերված պայմանավորվածության վերահաստատմամբ: Մեր հաղորդման առաջին զրույցը հատկացված է այս նստաշրջանին ու նավթի համաշխարհային շուկաների վրա դրա ազդեցությանը:

2016 թվականի նոյեմբերի 30-ին ընդունված որոշմամբ ՕՊԵԿ-ը նավթի շուկայում հավասարակշռություն ստեղծելու նպատակով իր արդյունահանման ծավալը 1 միլիոն 200 հազար բարելով կրճատեց: Դա տարբերվում էր ՕՊԵԿ-ին չանդամակցող նավթ արտադրողների պայմանավորվածությունից: Չնայած այս համաձայնության ՕՊԵԿ-ի որոշ անդամներ իրենց համար որոշված քվոտաներից ավելի մեծ ծավալով կրճատումներ կատարեցին և գործնականում իրենց պարտավորությունների սահմաններից ավելի մեծ ծավալով հավատարիմ մնացին համաձայնությանն, այնպես որ ձեռք բերված պայմանավորվածության հանդեպ անդամների հավատարմության չափը մայիս ամսին հասավ 152 տոկոսի և այդպիսով նավթի սպառման շուկայում պահանջարկը բարձրացավ: Հետևաբար ՕՊԵԿ-ի անդամներն ընդգծում էին, որ արտադրության այդ կրճատումը պիտի փոխարինվի:

Իրանի նավթի նախարար Զանգանեն Վիեննա ժամանելուն պես ընդգծեց, որ նավթի արդյունահանման ծավալի ավելացման փոխարեն պիտի 100 տոկոսի հասցնել պարտավորությունների հանդեպ հավատարմությունը և նկատի առնելով ուրբաթ օրվա նիստում այս առաջարկի հաստատումը, որի շուրջ բազմաթիվ քննարկումներ կատարվեցին, ՕՊԵԿ-ի անդամներն իրենց պայմանավորվածությունը կենտրոնացրեցին ՕՊԵԿ-ի նախկին որոշման հանդեպ 100 տոկոսանոց հավատարմության վրա:

ՕՊԵԿ-ի համաձայնության 2-րդ կետն ընդգծում է, որ ՕՊԵԿ-ի անդամ և ոչ-անդամ երկրներն անցած ամիսների ընթացքում իրենց պարտավորություններից մեկի միլիոն բարել ավելի քիչ նավթ են արտահանել շուկա և դա այն իմաստով է, որ օրական 1 միլիոն 800 հազար բարելի փոխարեն 2 միլիոն 800 հազար բարել կրճատում է կատարվել, այնպես որ նրանց հավատարմության չափը շուրջ 150 տոկոս է եղել:

ՕՊԵԿ-ի 174-րդ նստաշրջանի որոշման համաձայն պայմանավորվածության մեջ գտնվող անդամները, որոնք իրենց քվոտաներից ավելի շատ են արտադրության կրճատում կատարել՝ բացառությամբ Լիբիան, Նիգերիան ու Իրանը, այսուհետ իրենց քվոտաների համաձայն են նավթ արտադրելու, այնպես որ ՕՊԵԿ-ի անդամների հավատարմության չափը կրճատվելու և 150 տոկոսի փոխարեն իջնելու է 100 տոկոսի:

Այս որոշումն իրականացվելու դեպքում գործնականում օրական մեկ միլիոն բարել ավելի շատ նավթ է արտահանվելու համաշխարհային շուկաներ, ինչը նավթի արդյունահանման ծավալի ավելացման իմաստով չէ և նշանակում է, որ ՕՊԵԿ-ի անդամ և ոչ-անդամ երկրները 100 տոկոսով հավատարիմ են լինելու համագործակցության համաձայնությանը: Միևնույն ժամանակ նաև կարող է պատահել, որ հնարավոր չլինի միանգամից օրական մեկ միլիոն բարել հավելյալ նավթ արտահանել շուկաները և դա գործնականում ավելի քիչ լինի:

Եթե պայմանավորվածության մեջ գտնվող անդամներից որևէ մեկի արդյունահանումը ուշագրավ չափերով կրճատվի, դրա փոխարինման համար այդ երկրի հետ բանակցություն կսկսվի և կողմերի համաձայնության դեպքում այդ պակասը կլրացվի:

Անցյալի փորձը ցույց է տալիս, որ մեկ անգամ՝ 2015 թվականին, Արաբիայի կողմից արդյունահանման ծավալի ավելացման առաջարկի հետ հակառակությունը պատճառ դարձավ, որ արտադրության քվոտաները վերացվեն և նավթն անսահմանափակ կերպով շուկա արտահանվի, որի պատճառով էլ նավթի գինը խիստ անկում արձանագրելով իջավ 30 դոլարի: Այժմ այն պայմաններում, երբ նավթի արդյունահանման կրճատման նախագծի գործադրման շնորհիվ աշխարհի նավթի պահեստների մակարդակը հասել է վերջին հինգ տարիների միջինը համարվող չափերին, թվում է, որ արդյունահման ծավալի վերահսկված ու հստակ քվոտաներով ավելացումը կարող է համաշխարհային շուկաներում նավթի գնի մեղմ տատանումների հանգեցրել: Նկատի առնելով արդյունահանման ավելացման համար Ռուսաստանի նավթային ընկերությունների պատրաստությունը, թվում է, որ ՕՊԵԿ-ի անդամ և ոչ-անդամ երկրների նստաշրջանում ընդունված որոշումը կարելի է չարյաց փոքրագույնը համարել, որն առնվազն կարող է կանխել առանց քվոտաների արդյունահանման ավելացումը:

-----------------------

ՀԳՀԾ-ի պահպանման նպատակով Եվրոպայի հետ բանակցության համար որևէ պարզ հեռանկար գոյություն չունի:

Այս մասին անցած շաբաթ հայտարարեց ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Սեյեդ Աբբաս Էրաղչին:

Մայիսի 8-ին ՀԳՀԾ-ից հրաժարվելու կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերցրած քայլից և միջուկային համաձայնության պահպանման համար եվրոպական երկրների դիմումից հետո, Իրանը սահմանափակ ժամանակ տվեց եվրոպացիներին, որպեսզի գործնական երաշխիքներ ներկայացնեն այն կապակցությամբ, որ ԱՄՆ-ի պատժամիջոցների վերականգնման դեպքում ՀԳՀԾ-ից Իրանի քաղած օգուտը երաշխավորվելու է:

Սեյեդ Աբբաս Էրաղչին Բրյուսելում գումարված Իրանի ու Եվրոպայի տնտեսական միջազգային համագործակցությունների երկրորդ համաժողովում, նաև անցած ուրբաթ օրը «Եվրոնյուզ»-ին տված հարցազրույցում ընդգծեց. «Իրանը պահանջում է բոլոր կողմերի միջոցով ՀԳՀԾ-ի լիարժեք գործադրումը և եթե Եվրոպան կամ ՀԳՀԾ-ն ստորագրած մյուս կողմերը ցանկանում են այս համաձայնությունը պահպանել, պիտի ավելի շատ զոհողություն կատարեն և փոխարինեն ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարումն ու Իրանի դեմ այդ երկրի պատժամիջոցների վերականգնումը»:

ԻԻՀ ԱԳ նախարարի  քաղաքական հարցերով տեղակալն ընդգծելով, որ եվրոպացիները ՀԳՀԾ-ի պահպանման և ԱՄՆ-ի պատժամիջոցները շրջանցելու համար որևէ ելք պիտի գտնեն, հավելեց. «Իրանում եվրոպական ընկերությունների ներկայության շարունակվելը, անմշակ նավթի վաճառքը և ԻԻՀ-ի հաշիվներին դրամային փոխանցումների համար դյուրությունների ստեղծումը, Թեհրանի համար մեծ նշանակություն ունեն»:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին ՀԳՀԾ-ն եվրոպացիների մասնակցությամբ շարունակելու պայմանները պարզաբանելով ընդգծել է. «Եվրոպացիները պիտի ԱՄՆ-ի դեմ բանաձևեր ներկայացնեն ԱԽ-ին ու բողոքեն ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարման դեմ, եվրոպացիները նաև պիտի պայմանավորվեն, որ որևէ դեպքում առաջ չեն քաշելու հրթիռային և Իրանի տարածաշրջանային ներկայության հարցերը, ընդդիմանան Իրանի դեմ ԱՄՆ-ի ցանկացած պատժամիջոցին, Իրանին անհրաժեշտ չափերով երաշխավորեն Իրանից նավթի գնումը, եվրոպական բանկերն էլ ԻԻՀ-ի պետական ու մասնավոր բաժինների առևտրական գործարքերից գոյացած գումարներն ստանալու  ու փոխանցելու  համար դյուրություններ պիտի ստեղծեն»:

 

Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Չինաստանը, Գերմանիան և ԵՄ-ն, որպես ՀԳՀԾ-ի կողմեր պաշտպանում են այս միջազգային համաձայնությունը:

Այս շրջագծում ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Հելգա Շմիդտն ընդգծել է. «Եվրոպան առավել վճռականորեն փորձելու է պահպանել ՀԳՀԾ-ն և մասնավոր մեխանիզմներ ստեղծելով հասնել այդ նպատակին»:

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին Օսլոյում Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիի հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Իրանի հետ ԵՄ-ի փոքր ու միջին ձեռնարկությունների առևտրական բանակցությունները ներառող արդյունաբերական ոլորտում նախաձեռնությանը և ասաց. «Մոտ ժամանակներս 100 ընկերություններ իրանական կողմի հետ աշխատանքային բանակցություններ կսկսեն»:

«Նկատի առնելով այն պարագան, որ Եվրոպայում ձեռնարկությունների ավելի քան 60 տոկոսն աշխատում է այս մակարդակում, ակնկալվում է, որ դա ԵՄ-ի ուղղակի աջակցությամբ ու մասնակցությամբ համագործակցության հարմար շրջանակ ստեղծի»,-հայտարարել է Մոգերինին:

Եվրոպան մինչ այսօր ՀԳՀԾ-ի պահպանման ուղղությամբ լավ քայլեր է կատարել, սակայն ներկա պայմաններում պիտի կենտրոնանալ ԵՄ-ի կողմից հայտարարված քաղաքականությունների գործնական արդյունքների վրա:

ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալը շաբաթ օրը Թեհրանում գումարված մի համաժողովում մատնանշելով, որ Իրանն ու ՀԳՀԾ-ում մնացած անդամները ձգտում են, որպեսզի ՀԳՀԾ-ն շարունակի ընթանալ իր ուղիով, ասաց. «Ֆրանսիան, Գերմանիան, Բրիտանիան ու ԵՄ-ն խոստացել են ՀԳՀԾ-ի հետ կապված Իրանի ակնկալիքներին բավարարող գործնական լուծումների փաթեթ ներկայացնել»:

------------------------

Իրանի ու Սերբիայի միջպետական հանձնաժողովի 15-րդ նստաշրջանն անցած շաբաթ գումարվեց Բելգրադում, որի ընթացքում ստորագրվեցին համագործակցության երեք փոխհուշագրեր:

Մեր հաղորդումը կավարտենք այդ մասին կարճ զրույցով:

Բելգրադում գումարված Իրանի ու Սերբիայի միջպետական հանձնաժողովի 15-րդ նստաշրջանն ընդգծեց երկու երկրի միջև բանկային համագործակցությունների, նաև զբոսաշրջության ու կապի ոլորտներում հարաբերությունների ու տնտեսական շրջանառության անհրաժեշտությունն ու քննարկեց երկու երկրի միջև հարաբերությունների խորացման ուղիները:

Սերբիայի Առևտրի պալատի  նախագահը համոզված է, որ Թեհրանն ու Բելգրադը գերազանցել են առևտրական երկխոսության մակարդակը և երկու երկրի առևտրականների կողմից գործնական քայլերի պահը հասել է:

Տրանսպորտն Իրանի ու Սերբիայի միջև համագործակցության ուղղությամբ ուշագրավ բաժիններից է:

Էներգետիկայի բաժնում էլ Սերբիայի էներգետիկայի ու հանքերի նախարար Ալեքսանդր Անթիչն ընդգծել է. «Էներգետիկայի ու հանքերի բաժիններում համագործակցությունը և հանքերի հայտնաբերման ու շահագործման ոլորտում փորձի ու գիտության փոխանակումը  համագործակցության համար լավ ենթահող է ստեղծում»:

Երկու երկրները կարող են համագործակցել էներգետիկայի, հանքերի և հայտնաբերման ու հորատման սարքավորումների բնագավառներում: