Նոյեմբեր 10, 2018 02:39 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում դուք կծանոթանաք Թեհրանում գտնվող Իրանի գորգի թանգարանին։

00:57 - 03:00 - Իրանի գորգի թանգարանի շենքը գտնվում է Թեհրանի Լալե զբոսայգու հյուսիս-արևելյան մասում:

Շենքն ունի գեղեցիկ ճարտարապետական տեսք: Դա հիշեցնում է  գորգագործության դազգահ: Շենքի դրսի պատի վրա ընկնող ստվերն օգնում է պահպանել շենքի ներքին զովությունը: Երկհարկանի թանգարանն ունի երկու ցուցահանդես և զբաղեցնում է 3400 քառակուսի մետր տարածք: 

Առաջին հարկում է գտնվում իրանական գորգերի մշտական ցուցահանդեսը, իսկ ժամանակավոր ցուցահանդեսները կայանում են թանգարանի երկրորդ հարկում :

01:10 - 01:30 - Թանգարանում պահվում են 7-րդ դարից մինչև մեր օրերին պատկանող շուրջ 150 գորգեր, փոքր գորգեր ու  կարպետներ (քիլիմներ)։ Այցելուները կարող են թանգարանում տեսնել իրանական կրոնական ու տարբեր թեմաների ցուցանմուշներ: 

01:54 - 02:14 - Իրանական գորգը համարվում է Իրանի ձեռարվեստի ամենաբնորոշ գործը: Այն մեծ համբավ ունի նաև գույների բազմազանության առումով: Իրանական գորգերում կարելի է տեսնել 15-25 տարբեր իմաստներ ունեցող գույներ ու երանգներ:

02:25-02:42- Գորգերի նախշերն արտացոլում են արվեստագետի զգացումներն ու համոզումները: Իրանական գորգերի նախագծումը խոսում է գորգագործի մշակույթի, հավատքի ու կենցաղի մասին:

02:52 - 03:28 - Իրանական գորգը հանդիսանում է իրանական արվեստի ու մշակույթի ամենավառ արտացոլանքն ու հայելին: Թանգարանում ցուցադրվում են Իրանի տարբեր քաղաքների բազմազան գորգեր:

Նախշերում պատկերված են բույսեր, ծաղիկներ ու կենդանիներ, նաև հնամենի ու պատմական դաջեր: Որոշ գորգեր նույնիսկ համարվում են արքունական տոհմածառ :

03:50 - 04:10 -  Յուրաքանչյուր գորգի  ունի եզակի պատմություն: Նրանց մի մասը խոսում է գյուղացու առօրյա հոգսերի մասին, իսկ մյուս մասում պատկերված են իրանցի դյուցազներգու ՝ Ֆիրդոսու գլուխգործոց՝ Շահնամեի հերոսները:

04:20 - 04:45 - Ձեռագործ գորգի ամենահին նմուշներից ՝ «Պազիրիկ» կոչվող գորգը պահվում է Իրանի գորգի թանգարանում:Գորգում նկատելի են իրանական պատմական ու Աքեմենյան նախշեր : Դա ապացուցում է, որ գորգն ունի 2500 տարվա վաղեմություն:

04:56 - 05:05 - Այստեղ կա գրադարան, որտեղ պահվում են գիտնականներին ու արվեստասերներին հետաքրքրող ավելի քան 7000 անուն գրքեր:

 

 

 

 

Պիտակ