Ապրիլ 20, 2019 16:03 Asia/Tehran

Իսլամական հեղափոխության երկրորդ քայլի հաղորդագրությունում Այաթոլլահ Խամենեին նշել է.«Կամոք Աստծո, մեր ժողովրդի մոտ գիտա-հետազոտական աշխատանք կատարելու ունակությունն աշխարհի միջինից ավելի բարձր է: Մոտ երկու տասնամյակ է երկրում գիտական զարթոնք է սկսվել և այն առաջ է գնում միջազգային դիտորդներին զարմացնող ՝ աշխարհում գիտության միջին զարգացման աճին 11 անգամ գերազանցող տեմպերով»:

Արաբական թերակղզում Իսլամի հայտնությունից երկար չէր անցել, երբ իսլամական քաղաքակրթությունը սկսեց աճել: Այս լուսավոր քաղաքակրթությունը, որը ձևավորվել էր Իսլամի ուսուցումների հիմքերի վրա, որոշ ժամանակ համարվում էր աշխարհում մշակույթի, գիտության ու տնտեսության դրոշոկակիրը: Թեև մեծ քաղաքակրթություններն արդեն ոչնչացել են, սակայն այսօր Իրանի իսլամական հեղափոխությունը վերածնունդը դրել է իր օրակարգում: Այաթոլլահ Խամենեիի վերջին հաղորդագրությունում ևս հավաստիացվել է, որ իսլամական հեղափոխության երկրորդ քայլը ՝ իսլամական մեծ քաղաքակրթության ստեղծումն ու իմամ Մահդիի հայտնության համար պատրաստվելն է: Այսպիսով պարզ է դառնում, որ այս շքեղ հեղափոխության նոր էջը լինելու է ավելի զգայուն ու կարևոր, քան առաջին չորս տասնամյակների էջերն էին: Ընդհանուր առմամբ, իսլամական քաղաքակրթությունը ձևավորվել է իսլամական վեհ ուսուցումների հիմունքով ու ցուցանիշներով, որտեղ բարոյականությունն ունի որոշիչ ներկայություն ու նշանակություն: Բնականաբար Իրանի հեղափոխությունը, որը սկիզբ է առել Ղուրանական ու իսլամական արեժքներից, փորձում է վերականգնել իսլամական մեծ քաղաքակրթությունը:

 

Իրանի մեծարգո առաջնորդը իսլամական քաղաքակրթությունը համարում է միջավայր, որտեղ մարդը կարող է զարգանալ բարոյական ու նյութական առումներով և հասնել ցանկալի նպատակներին, որոնց համար արարվել է Աստծո կողմից: Նպատակներ ինչպիսիք են հանգիստ ու արժանապատիվ կյանքով ապրելն է և որտեղ ունենալու է բնական աշխարհի կառուցման համար կամքի ու նախաձեռնության ուժ: Նորին Վսեմություն առաջնորդը շեշտել է, որ իսլամական հանրապետության համակարգի գերնպատակը ՝ նման քաղաքակրթության ստեղծումն է:

Ժամանակակից քաղաքակրթությունն ունի աշխատանքի ու լուրջ քայլերի կարիք և այս շարունակական ջանադրությունը հնարավոր չէ առանց լուսավոր ապագայի նկատմամբ հուսադրության: Ուստի Այաթոլլահ Խամենեին որպես Իրանի ապագան ստեղծող երիտասարդներին տրվող առաջին խորհուրդ ու առաջարկ , կարևորել է բոլոր փականքները բացող գլխավոր բանալի հուսո և ապագայի նկատմամբ լավատեսական մոտեցում ունենալը: Ի հարկե հաշվի առնելով առկա հնարավորություններն ու խոչընդոտները, ապագայի նկատմամբ հուսադրությունն իրատեսական ու տրամաբանական չէ, այլև պետք է հույս կապել հնարավոր ու իրագործելի երևույթների հետ:

 

Մեծարգո առաջնորդն իր հաղորդագրությունում ասել է.«Իմ ասելիքն օբյեկտիվ իրողությունների հիմունքով անկեղծ հուսադրություն է: Միշտ զերծ եմ մնացել կեղծ հույսեր կապելուց ու խաբեությունից և միաժամանակ ինձ ու մյուսներին հեռու եմ պահել անտեղի վախերից ու հուսալքությունից»: Հուսահատությունից զերծ մնալն այն ժամանակ է կարևոր դառնում, երբ տեսնում ենք, թե իսլամական հեղափոխության դեմ պետություններն ու լրատվամիջոցներն ինչպիսի մեծ ջանքեր են տանում ապագայի հանդեպ հույսը մարելու համար: Մեծարգո առաջնորդը նշել է այդ նպատակին ուղղված նրանց միջոցներից մի քանիսը ՝ սուտ լուրերի տարածումը, նպատակադրված մեկնաբանումները, իրողության խեղաթյուրումը, հուսալի իրողությունների ծածկելը, փոքր թերությունների չափազանցումը և աննկատ դարձնել մեծ առավելությունները: նա սակայն շեշտում է, որ անկեղծ աշխատուժի մոտ հուսադրությունն ավելի մեծ է քան հուսալքությունն ու թերությունները:

 

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը հավաստիացրել է, որ իսլամական քաղաքակրթության ցուցիչների ու նպատակների հիմքը՝  աստվածային բարոյականությունն ու ուսմունքներն են: Իսլամական հեղափոխությունից հետո, ժողովուրդը հակվել է դեպի իսլամական արժեքներն ու բարոյականությունը: Կրոնական հակումներն ու աստվածապաշտությունը նկատելի են դարձել անհատական ու հասարակական տարբեր ոլորտներում:  Իրանի ժողովրդի իսլամատենչության ցանկությունն իր ազդեցությունն է ունեցել նաև արտերկրում: Մեծարգո առաջնորդը կարևորում է իսլամական մեծ քաղաքակրթության ստեղծման համար բարոյականության արժեքների ամրապնդումն, ասելով.«Բարոյականությունն ուղղորդիչն է անհատական ու հասարակական բոլոր քայլերի: Դրանց առկայությունը դրախտ է դարձնում սովորական կյանքը, նույնիսկ եթե կան թերություններ, իսկ դրանց բացակայությունը ՝ նյութապես ապահովվածության պայմաններում են , կյանքը դարձնում են դժոխք: Բարոյականություն ասելով հասկանում ենք անձնուրացություն, հավատք, համեստություն, քաջություն, ինքնավստահություն»: Իրանի առաջնորդը համոզված է , որ այս հարցում կառավարությունների պարտականությունը բարոյականության զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծելը և բարոյականության նորմերը խախտող լրատվամիջոցների դեմ պայքարելն է:

Քաղաքակրթությունների ձևավորմանն ու հզորացմանը նպաստող գործոններից մեկն էլ գիտական զարգացումն է: Գիտության կարևորմանմասին Այաթոլլահ Խամենեին ասել է.«Գիտությունը համարվում է երկրի զարգացման ամենակարևոր գործոնը: Գիտության մյուս կողմը կարողությունն է»: Ինչպես Եվրոպան անցյալ դարերում գիտական զարգացումներ ունեցավ, որը սակայն բարոյականության պակասի պատճառով , այն օգտագործեց սխալ ու անմարդկային ճանապարհներում և մյուս երկրներին գաղութացնելով, ստեղծեց պատերազմական տեխնիկա և զանգվածային սպանության զենքեր: Սակայն իսլամական քաղաքակրթությունում գիտական զարգացումը ծառայում է բարօրության ու նյութապես ապահովման բերող ծառայությունների: Չնայած թշնամիների կողմից սահմանված ու իրականացված բազմաթիվ պատժամիջոցներին, ԻԻՀ-ը վերջին տարիներին մեծ ու կարևոր ձեռքբերումներ է ունեցել գիտության ու տեխնոլոգիայի ոլորտում: Հեղափոխության երկրորդ քայլի հաղորդագրությունում մեծարգո առաջնորդն ասում է.« Կամոք Աստծո, մեր ժողովրդի մոտ գիտա-հետազոտական աշխատանք կատարելու ունակությունն աշխարհի միջինից ավելի բարձր է: Մոտ երկու տասնամյակ է երկրում գիտական զարթոնք է սկսվել և այն առաջ է գնում միջազգային դիտորդներին զարմացնող ՝ աշխարհում գիտության միջին զարգացման աճին 11 անգամ գերազանցող տեմպերով»: 

Ցանկացած երկրում գիտնականների թվի բարձրացումը նպաստում է գիտական մեծ շարժումների ձևավորմանը: Այսօր Իրանում գիտական տարբեր ճյուղերում սովորող երեք միլիոն 800 հազար ուսանողների կողքին,  համալսարանական միլիոնավոր շրջանավարտիներ են աշխատում տարբեր ոլորտներում: Գիտական օլիմպիադաներին բերված հաջողությունները կարող են լինել երիտասարդների գիտական մակարդակի ցուցիչները:

 

Վերջին երեսուն տարիներին, իրանցի աշակերտները տարբեր ճյուղերում 700 մեդալներ են շահել : Այդպիսով Իրանը հայտնվել է օլիպիադայում նվաճումներ արձանագրած տասնյակում: Նանոտեխնոլոգիան ամենաարդիական նոր ճյուղերից է: ԻԻՀ-ը այս ոլորտում հասել է չորրորդ դիրքի աշխարհում և իրանցի մասնագետները նանոտեխնոլոգիաների օգնությամբ ստացել են 420 բարձր սպառում ունեցող ապրանքներ, որոնք արտածվում են 47 երկրներ: Իրանը ակներև զարգացում է ունեցել նաև բժշկական ոլորտում  և բացի մատուցվող բարձրորակ բուժծառայություններից, Իրանում իրականացվել են բարդ վիրահատություններ և պատրաստվել են բարդ սարքավորումներ: Ցողունային բջիջների օգտագործման ոլորտում իրանցի գիտնականներն ունեցել են մեծ ձեռքբերումներ ՝ բուժման հարցում հուսահատված հիվանդներին նոր հույսեր տալով: Օրգանիզմի տարբեր անդամների փոխպատվաստումներ Իրանում կատարվում են մեծ հաջողությամբ ու առանց բարդությունների:

Իրանի գիտական զարգացումը

 

Իրանը կարողացել է նաև արբանյակ պատրաստել ու տիեզերք նետել : Իրանը Ասիայի արևմտյան միակ երկիրն է, որը ձեռք է բերել տեղայնական արբանյակի պատրաստման տեխնիկա և հայտնվել է արբանյակ տիեզերք նետելու կարողություն ունեցող 11 երկրների խմբում:  Իրանն առաջին արբանյակը տիեզերք է նետել 2009 թ.-ին , որից հետո ևս մի քանիսը: Ոլորտում Իրանի մյուս նվաճումը միջուկային վառելիքի ամբողջական ցիկլի արտադրումն է և այս խաղաղանպատակ գիտության ձեռքբերման շնորհիվ, Իրանը մեծ նվաճումներ է ունեցել էներգետիկ, բժշկագիտության, գյուղատնտեսության ու այլ ոլորտներում: Այս ձեռքբերումներից զերծ չի մնացել նաև երկրի պաշտպանական դաշտը : Մանսագետների ջանքերի արդյունքում, երկրում արտադրվել են տարբեր տեսակի հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր, նավեր ու այլ տեխնիակներ, որոնք պատրաստվել են իրանցի մասնագետների ձեռքով և ծառայում են երկրի սահմանների պաշտպանությանը:

Այս մեծ ու բազմաթիվ ձեռքբերումների կողքին, իսլամական նպատակասլաց քաղաքակրթության ստեղծումն ունի ավելի ծավալուն ջանքերի կարիք: Հեղափոխության երկրորդ քայլի հաղորդագրությունում մեծարգո առաջնորդն այս մասին ասել է.«Պետք է անցնենք գիտության կարևոր ճյուղերում դրված ներկա սահմաններից: Այսօր մենք սկսել ենք քայլել և առաջ գնում ենք արագ քայլերով : Տեմպերը պետք է շարունակվեն ՝ նախկինի հետամնացությունները հաղթահարելու համար»:

 

 

 

 

 

Պիտակ