Ապրիլ 29, 2019 15:26 Asia/Tehran

Թրամփի կառավարությունը չերկարաձգեց Իրանի նավթի գնորդ երկրների արտոնությունները : Այդ որոշումն ընդունվեց ԱՄՆ-ի 12 պահանջները բավարարելու համար Թեհրանի վրա գործադրված տնտեսական առավելագույն ճնշումների շրջանակում  : Այդ քայլը միջազգային մասշտաբով հանդիպեց լայն քննադատությունների :

Թուրքիայի որոշ գնորդներ՝ ինչպես օրինակ Թուրքիան , նաև ԱՄՆ-ի գերմրցակիցները ՝ Ռուսաստանը և Չինաստանն անարդար են որակել այդ քայլը և դատապարտել են այն: Վաշինգտոնի եվրոպացի գործընկերը սակայն բավարարվել են այդ կապակցությամբ ցավ հայտնելով: ԱՄՆ-ի որոշման մեջ են ընգրկվում հինգ երկրներ՝ Չինաստանը, Հնդկաստանը, Հարավային Կորեան , Ճապոնիան և Թուրքիան, որոնք շարունակելու են Իրանից նավթ գնել: ԱՄՆ-ը նավթային արտոնություններ էր սահմանել ութ երկրի համար, սակայն Իտալիան, Հունաստանը և Թայվանը չօգտվեցին արտոնություններից և դադարեցրեցին Իրանից նավթի գնումները: ԱՄՆ Պետքարտուղարությունում Իրանի ակտի խմբի նախագահ Բրայան Հուքը  ապրիլի երկուսին ասել էր, որ Վաշինգտոնը գտնվում է Իրանի անմշակ նավթի գնումները զրոյացնելու ճանապարհին և նավթային արտոնությունների ցուցակում ընդգրկված ութ երկրներից երեքը, զրոյի են հասցրել Իրանից նավթի գնումները:

Թուրքիան որպես հարևան երկիր, առևտրա-տնտեսական լայն հարաբերություններ ունի Իրանի հետ: Համարվելով Իրանի նավթի գնորդ երկրներից մեկը, Թուրքիան այդ կապակցությամբ կտրուկ դիրքորոշում է ընդունել: Անկարան հայտարարել է, որ չի ընդունելու նավթային արտոնությունների դադարեցումը: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն թուիթերում գրել է.«Ընդունելի չէ հարևան երկրների հետ հարաբերությունների թելադրումը : Թուրքիան չի ընդունելու հարևան երկրների հետ հարաբերությունների առնչությամբ մյուս երկրների նախասիրությունների պարտադրումն ու միակողմանի շրջափակումները: ԱՄՆ քայլը կարող է վնասել տարածաշրջանի կայունությանը: Իրանի նավթի գնորդների համար սահմանած արտոնությունները դադարեցնելու ԱՄՆ որոշումը չի օգնելու տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը: Թուրքիայի դիտանկյունից, Վաշինգտոնն իր այս քայլով  ոտնահարում է Առևտրի համաշխարհային կազմակերպության օրենքները»: Չինաստանի ԱԳ նախարարության մամուլի խոսնակ ՝ Գանգ Շուանգը երեքշաբթի ապրիլի 23-ին , ԱՄՆ-ի այս որոշումը որակել է Միջին Արևելքում լարվածությունը թեժացնող գործոն: Պեկինը դեմ է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցներին: Շուանգի ասածով, «Իրանի նավթի մասին միակողմանի որոշումներ ընդունելով, ԱՄՆ-ը գործում է իր օրինական իրավունքերի սահմանից դուրս»: Պեկինի համոզմամբ, Իրանի և մյուս երկրների միջև սովորական հարաբերություններն օրինական ու տրամաբանական են և պետք է հարգել այդ գործակցությունը: Իրանի անմշակ նավթի մյուս գնորդ երկիր Հնդկաստանն այլ կարծիք ունի: Հնդկաստանի նավթի նախարար Դարմենդ Պրադահանը երեքշաբթի օրը հայտարարել է, որ իր երկիրը խնդիրներ չի ունենալու նավթային պահանջը բավարարելու հարցում և Հնդկաստանի նավթազտարանները կարող են ապահովել նավթի, գազի ու պետրոքիմիական պահանջարկը: Ճապոնիայի առևտրի ու նավթի նախարար Հիրոծիկե Սեկոն հայտարարել է, որ իր երկիրն ակնկալում է, որ ԱՄՆ-ի որոշումը սահմանափակ ազդեցություն է ունենալու: Հարավային Կորեան դեռևս ԱՄՆ-ի այլ քայլի նկատմամբ պաշտոնական հայտարարություն չի կատարել : «Յունհապ» գործակալությունը հաղորդել է , որ այդ երկրից մի պատվիրակություն Վաշինգտոն է մեկնելու ՝ ԱՄՆ-ի նոր որոշման հարցում բանակցելու նպատակով:

ԱՄՆ-ի տարածաշրջանային գործընկերները գոհունակություն են հայտնել ԱՄՆ-ի այս որոշման կապակցությամբ: Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Էբրահիմ Ալ-ասաֆը ողջունել է Վաշինգտոնի այդ քայլն ՝ այն այսպես կոչված «Տարածաշրջանում Իրանի ապակայունացնող քաղաքականություններին» դիմագրավելու անհրաժեշտ քայլ գնահատելով: Արաբիայի ԱԳ նախարարը մի հաղորդագրությամբ հայտնել է իր երկրի աջակցությունը և հայտնել, որ այսպիսով տարածաշրջանում ապակայունացնող քաղաքականությունների պատասխանատվությունը դրվում է Իրանի ուսերին: Էբրահիմ Ալ-ասաֆը նաև հաստատել է այդ երկրի էներգետիկայի նախարարի խոսքերն առ այն, որ սպառողների համար նավթի ապահովման նպատակով անհրաժեշտ է համագործակցել մյուս նավթարտադրողների հետ, որպեսզի նավթի համաշխարհային շուկայում կայունություն հաստատվի: Սիոնիստական ռեժիմը ևս ողջունել է ԱՄՆ-ի որոշումը : Իսրայելի վարչապետ Նեթանյահուն բարձր է գնահատել Թրամփի կառավարության այդ քայլը: Նրա գրասենյակը մի հաղորդագրություն է տարածել, որտեղ նշված է.«Չափազանց կարևոր է Իրանին ճնշումները խստացնելուն ուղղված ԱՄՆ-ի կառավարության և Թրամփի ընդունած որոշումը»:

Ռուսաստանը, որպես 4+1 խմբի անդամ, կտրուկ դիրքորոշում ունի Վաշինգտոնի հակաիրանական քայլերի հանդեպ: Մոսկվայի համոզմամբ, Թրամփի կառավարության այս որոշումը գնահատվում է Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի վաղեմի քաղաքականության շրջանակում արված քայլ: ՌԴ ԱԳ նախարարության խոսնակ  Մարիա Զախարովան ասել է .«Իրանցիներին ճնշելը և նրնաց հակադրվելը Վաշինգտոնի հին քաղաքականությունն է»: Մոսկվան ենթադրում է, որ Վաշինգտոնը Իրանի դեմ բազմակողմ քայլերի է հետևելու, որոնց մեջ են ընդգրկվում նավթային պատժամիջոցները: Զախարովային խոսքերով, Իրանի դեմ ԱՄՆ որոշումները չպետք է գնահատել առանձնակի: Իրանին ճնշելու համար ԱՄՆ-ի համապարփակ ծրագրի մաս է կազմում նաև Իրանի իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսի անունն ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ընդգրկելը : Ռուսների համոզմամբ, ԱՄՆ-ը մշտապես պատրվակներ է փնտրել: Ուստի չնայած այն փաստին, որ Իրանը հարգել է ՄԱԳԱՏԷ-ի կողմից հաստատված Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը, Վաշինգտոնը շարունակում է իր թշնամական գործելաոճը:

Եվրոպացիները պասիվ վերաբերմունք են ունեցել Իրանի նավթի գնորդ երկրների արտոնությունները չերկարացնելու Թրամփի քայլի նկատմամբ: Եվրամիությունը բավարարվել է որոշման ընդունման կապակցությամբ ցավ հայտնելով: ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակ Մայա Կոչիյանչիչը լրագորղներին ասել է .«Բրյուսելը ցավ է հայտնում Իրանի նավթի գնորդների արտոնությունները վերացնելու Վաշինգտոնի հայտարարության վերաբերյալ , քանի որ այս քայլը թուլացնում է միջուկային համաձայնության իրագործումը»: Փաստորեն Եվրամիությունը Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևը և ՀԳՀԾ-ին հակասող ԱՄՆ-ի այդ միակողմանի քայլը դատապարտելու փոխարեն, բավարարվել է ցավ հայտնելով: Բրիտանիայի ԱԳ նախարարությունը երեքշաբթի երեկոյան ցավ է հայտնել Իրանի նավթի գնորդների արտոնությունները չերկարաձգվելու կապակցությամբ: Ավելի վաղ ևս, 2018 թ.-ի մայիսին ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարման ժամանակ, եվրոպացիները Վաշինգտոնին ճնշելու նպատակով գործնական քայլեր անելու փոխարեն, միմիայն դատապարտել էին այդ արարքը: Այսօր Թրամփի կառավարությունը մեկ քայլով առաջ է անցել և փորձել է իր կարծիքով, Իրանին դնել առավելագույն ճնշման ներքո ՝ իր անօրիանական պահանջներն ընդունելու համար: ՀԳՀԾ-ի աջակցության հարցում եռյակ երկրների ՝ Ֆրանսիայի , Գերմանիայի և Բրիտանիայի և Եվրամիության դիրքորոշումն ուղղված է Եվրոպայի շահերի պաշտպանությանը:

Մի հարց է առաջանում, որ արդյոք Իրանի նավթային արտահանումները զրոյացնելու ԱՄՆ նոր ծրագիրը հնարավո՞ր է  իրականացնել: Ներկայումս ԱՄՆ-ի նպատակը նավթի վաճառքի արգելումը, Իրանի և մյուս երկրների միջև ֆինանսական, բանկային, առևտրական ու տնտեսական գործարքերի խափանումը և այդպիսով Իրանի տնտեսությունը քայքայելն է: Այնուամենայնիվ, Իրանի նավթային պատժամիջոցները և շուկայում նավթի պակասորդի հեռանկարի հետևանքով, նավթի գները բարձրացել են և դա դրսևորվել է ԱՄՆ-ում բենզինի գների բարձրացմամբ: Սրա պատճառով, անկասկած ավելանալու են Թրամփի կառավարությունից դժգոհությունները: Վերլուծաբաններն ավելի վաղ զգուշացրել էին բենզինի գների բարձրացման կապակցությամբ : Դե հենց այն գործոնն է, որը բացասաբար է ազդելու սպասվող ընտրություններում հանրապետականների հաղթանակի վրա: «Բլումբերգ» գործակալության հաղորդմամբ, եթե Թրամփն իրոք ցանկանում է բենզինի գինն անփոփոխ պահել, միակ ելքն Իրանի նկատմամբ իր քաղաքականության վերանայումն է:

Թրամփի կառավարությունը կարող է սահմանափակել Իրանի նավթի վաճառքը, սակայն չի կարող այն զրոյացնել, քանի որ անհնար է բոլոր ներմուծող երկրներին համոզել Իրանից նավթ չգնել: Չինաստանը համարվում է Իրանից նավթ գնող խոշոր երկիրը, որը Թեհրանի հետ սերտ կապեր ունի : Մյուս կողմից, Թուրքիան և Չինաստանը պնդում են շարունակել Իրանից նավթ գնել և չի թվում, որ նույնիսկ ԱՄՆ-ի պատժամիջոցները կարող են նրանց այդ որոշումից հետ պահել : Չի թվում, որ միացյալ նահանգները չինացիների կամ թուրքերի նկատմամբ գործադրելու է իր սահմանած պատժամիջոցները : Ընդսմին միջազգային շուկաներում իրանական նավթի բացը հանգեցնելու է գների աննախադեպ բարձրացմանը: «Վաշինգտոն փոստ» օրաթերթի գրությամբ, ներկայումս Հնդկաստանը և Չինաստանը Իրանի նավթի ամենամեծ գնորդներն են և եթե այդ երկրները քայլ չպահեն Թրամփի հետ, հավանաբար ԱՄՆ-ի հետ այդ երկրների երկկողմ հարաբերություններում լարվածություն է առաջանալու: Լարվածություն, որը կարող է տարածվել առևտրի և այլ ոլորտների վրա:

ԱՄՆ-ի որոշումը հետևանքներ է թողնելու նաև նավթի համաշխարհային շուկայի համար: Լիբիայում ու Ալժիրում նավթի արտադրման մասին մտահոգությունները, Վենեսուելայի նավթարտադրության ակներև կրճատումը, նաև այդ երկրի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները, բոլորն ազդել են նավթի համաշխարհային գների վրա: Իրանի նավթի վաճառքը զրոյացնելու քաղաքականության գործադրումից հետո, ԱՄՆ-ի հույսը Արաբիան է , սակայն 2018 թ.-ի նոյեմբերին և իրանական նավթի պատժամիջոցները վերականգնելուց հետո տեղի ունեցած դեպքերը ցույց տվեցին, որ Արաբիան և տարածաշրջանում ԱՄՆ-ի մյուս դաշնակիցները չեն կարող փոխարինել շուկայում նավթի պահանջարկը: ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է , որ Արաբիան և Էմիրություններ Վաշինգտոնին խոստացել են բավարարել միջազգային շուկային նավթային պահանջարկը:

Իսլամական խորհրդարանի էներգիայի հանձնաժողովի փոխնախագահ Հոսեյն Ամիրին ասել է .«Արաբիան գործնականապես չի կարող փոխարինել Իրանի նավթին և օրական երկու միլիոն բարելի նավթ արտադրել: Նա տեխնիկապես նման հնարավորություն չունի և պետք է օգտվի իր ստրատեգիական պաշարներից: Ի հարկե Արաբիան նավթի համաշխարհային շուկայից Իրանի քվոտաների հավանական պակասորդի փոխարինումը պայմանավորել է շուկայում դրա ազդեցության գնահատմամբ: «Ռոյտերզ» գործակալությունը հաղորդել է  .«Ռիադը պատրաստ է ԱՄՆ-ի կողմից Իրանի նավթի շուկաների արտոնությունների չեղարկման դեպքում, հատուցել շուկայի պակասորդը, սակայն մինչ այդ, գնահատելու է շուկայի վրա այդ քայլի թողած հետևանքները»:

«Բլումբերգ»-ը և վերլուծական մյուս կայքեր բազմիցս հայտարարել են, որ Արաբիայի արտադրաչափը սահմանափակ է: Հաշվի առնելով շուկայի հարաճող պահանջարկը և Լիբիայում, Վենեսուելայում ու Նիգերիայում նավթարտադրման պայմանները, Արաբիան նույնիսկ իր ողջ արտադրաչափով չի կարող բավարարել շուկայի պահանջարկը: Անցյալ տարի սաուդցի գահաժառանգ Մոհամմեդ Բին Սալմանը հայտարարեց օրական 12 միլիոն բարել նավթ շուկա ներարկելու Ռիադի կարողության մասին: Երկու շաբաթ անց, այդ երկրի նավթի նախարար Խալեդ Ալ-ֆալեհը հայտարարեց, որ իր երկիրը չի կարող հատուցել Իրանի նավթի բացը:

Պատժամիջոցային քայլերն ամեն դեպքում չեն կարող Իրանին հարկադրել ընդունել ԱՄՆ-ի պահանջները: Թեհրանը քաջ տեղյակ է Վաշինգտոնի նպատակների մասին: ԱՄՆ-ի գլխավոր նպատակն է թուլացնել Իրանի տարածաշրջանային դերն ու ներթափանցումը, ոչնչացնել ազգային ուժը և ի վերջո Իրանին պարտադրել անվերապահորեն ընդունել Վաշինգտոնի պահանջները : «Էլմանիթոր» կայքի գրությամբ «Վաշինգտոնն այսպիսով նպատակ ունի ճնշել Իրանին ՝ մինչև 2020 թվականի հոկտեմբերը ՝ այն է մինչև ՄԱԿ-ի կողմից Իրանի սպառազինական պատժամիջոցների ավարտը, 5+1 խմբի հետ միջուկային համաձայնությունից հրաժարվելու համար»:

Վերջին քառասուն տարիներին Իրանը դիմակայել է ԱՄՆ-ի ճնշումներին և չեզոքացրել է Վաշինգտոնի դավերը և ապացուցել է, որ կարող է դիմագրավել ԱՄՆ-ի պատժամիջոցներին և Թրամփի կառավարության թշնամական դիրքորոշումներին: Իրանի հետ միջուկային բանակցություններում ԱՄՆ նախկին բանագնաց Վենդի Շերմանն անազդեցիկ է որակել Իրանի իսլամական հանրապետության դեմ Թրամփի կառավարության սահմանած պատժամիջոցները և հստակեցրել .«Դիմադրությունն իրանցիների գլխավոր կարգախոսն է»:

 

Պիտակ