Միացյալ Նահանգները՝ ահաբեկչության և թմրանյութերի տարածման պատճառ Աֆղանստանում (5)
(last modified Mon, 10 Jun 2019 15:16:58 GMT )
Հունիս 10, 2019 19:46 Asia/Tehran
  • Միացյալ Նահանգները՝ ահաբեկչության և թմրանյութերի տարածման պատճառ Աֆղանստանում (5)

Ողջույն ձեզ թանկագին ուղեկիցներ: Այս հաղորդման ընթացքում քննարկելու ենք Աֆղանստանում ԱՄՆ-ի կողմից թմրադեղերի արտադրմանն ու մաքսանենգմանը ցուցաբերվող աջակցության խնդիրը: Ընկերակցեք մեզ:

Աֆղանստանի վրա հարձակվելուց շուրջ 2 տարի անց 2003թ. ԱՄՆ-ն հարձակվեց Իրաքի վրա ու գրավեց այդ երկիրը: Դիվանագետ և Հնդկաստանի արտաքին անվտանգության վարչության նախկին պաշտոնատար Մաշկոնդ Դուբին՝ Իրաքի վրա հարձակվելու ԱՄՆ-ի թաքուն շարժառիթները այսպես է վերլուծում.«Իրաքի ռեժիմը փոխելուց ԱՄՆ-ի նպատակը այդ երկրի նավթի պաշարների վրա հսկողություն ունենալն է եղել»: Իհարկե այս մեկնաբանությունը լիովին ճիշտ է, սակայն միայն իրականության մի մասն է: Քանի որ ռեժիմները այդ թվում Իրաքի ռեժիմը փոփոխության ենթարկելուց ԱՄՆ-ի հիմնական ու ընդգրկուն նպատակն է՝ պարտադրել երկրներին համակերպվել ԱՄՆ-ի տնտեսական միջազգային հայացքների և ԱՄՆ-ի քաղաքական համակարգի շահերի հետ, որպեսզի ապահովվի ամերիկյան ընկերություններին անհրաժեշտ հումքը:

ԱՄՆ-ի հանցագործությունները Աֆղանստանում

Սակայն Իրաքի ու Աֆղանստանի վրա ԱՄՆ-ի հարձակման նպատակը ինչ էլ որ եղած լինի աշխարհի ու տարածաշրջանի ժողովուրդների համար ահաբեկչության ու անապահովության տարածումից բացի ուրիշ արդյունք չի ունեցել: Այն ահաբեկչությունը, որ Աֆղանստանում նրա եկամուտի գլխավոր աղբյուրներից մեկը թմրադեղերի առևտուրն է: Ահաբեկչությունն ու թմրադեղերի առևտուրը փոխադարձ կապի մեջ են միմյանց հետ և իրար զորացնում են: 1992թ. իվեր Աֆղանստանը աշխարհում ափիոն թմրադեղի խոշոր արտադրողն է համարվում, սակայն 2001թ. ԱՄՆ-ի ռազմական ոտնձգությունից հետո այս երկրում տարբեր տեսակի թմրադեղերի արտադրությունը մի քանի անգամ ավելացել է: Այնպես որ Աֆղանստանի կառավարության աջակցությամբ ՄԱԿ-ի թմրադեղերի ու հանցագործությունների գրասենյակի կազմած զեկույցի համաձայն 2017թ. այս երկրում թմրադեղերի արտադրությունը 78 տոկոս ավելացել է և 2016թ. 4 հազար 800 տոնա կազմող ծավալից հասել է շուրջ 9 հազար տոննայի:

ԱՄՆ-ի ԿՀՎ-ի զեկույցների համաձայն, այս երկիրը նույնիսկ նախքան Թալիբանի հայտնվելը դերակատարություն է ունեցել ԱՄՆ-ում թմրադեղերի առևտրի տարածման գործում: 1979թ. Աֆղանստանի վրա Ռուսաստանի հարձակումից և այրված երկրի քաղաքականության գործադրումից հետո՝ Աֆղանստանի ֆերմերները ԱՄՆ-ի առաջնորդությամբ սկսեցին ավելի շատ խաշխաշ աճեցնել: 1984-1985թթ. Աֆղանստանում խաշխաշի ցանքսը ավելի քան կրկնապատկվեց: 1986թ. այդ թիվը կրկին կրկնապատկվեց: 2000թ. Թալիբան խմբի ժամանակի պարագլուխ Մոլա Օմարի կողմից հայտարարված սահմանափակումները, որ այս խումբը միջազգայնորեն ներկայցնելու համար կատարվեց, փաստորեն ապարդյուն էին:

Աֆղանստանի և Իրաքի ժողովուրդը 11 սեպտեմբերի ահաբեկչական կասկածելի դեպքի զոհ

Աֆղանստանի վրա ԱՄՆ-ի ռազմական ոտնձգությունից ավելի քիչ քան մեկ տարի անց 2001թ. Աֆղանստանում թմրադեղերի ցանքսն ու առևտուրը պրոգրեսիվ աճի ենթարկվեց: Հետաքրքիր կետն այն է, որ 2007 թ. իվեր ափիոն տեսակի թմրադեղի արտադրության խոշոր մասն իրականացվում է Աֆղանստանի հարավային շրջանում, որտեղ տեղակայված են ԱՄՆ-ի և Բրիտանիայի զինված ուժերի մեծ մասը: ԱՄՆ-ի ԿՀՎ-ի նախկին սպա Ջոն Ստակոլի խոսքերով.«Այս կազմակերպությունը Աֆղանստանում արտադրված թմրադեղերի խոշոր մասը մաքսանենգում է արտերկիր և իրականում հերոյին թմրանյութի առևտուրը ղեկավարվում է ԿՀՎ-ի կողմից»: Որոշ հաղորդումների համաձայն, 2001թ. 70 մլն. դոլար կանխիկ գումարով ԿՀՎ-ի գործակալները՝ Աֆղանստանի աշխարհազորայինների հրամանատարներին ու այդ երկրի ցեղախմբերի առաջնորդներին կաշառելու համար մտան Աֆղանստան: Այդ գումարի մի մասը որ ըստ երևույթին նախատեսված էր ծախսել Թալիբան խմբին դիմակայելու համար՝ ուղղակիորեն տրամադրվեց թմրադեղերի մաֆիաների պարագլուխներին:

ԱՄՆ-ն և անվտանգության պատրվակով Աֆղանստանը գաղութ դարձնելու նրա ջանքերը

ԱՄՆ-ի կողմից Աֆղանստանի գրավման առաջին իսկ տարիներից, Վաշինգտոնը փաստորեն դարձավ աշխարհազորայինների որոշ հրամանատարների դաշնակիցը, որոնք վերահսկում էին թմրադեղերի ցանքսատարածքները: Այդ ժամանակում ԱՄՆ-ի բանակը հակասական իրավիճակում էր գտնվում: Մի կողմից պետք է պայքարեր «Բոն» քաղաքի կոնֆերանսում թմրադեղ կոչված թշնամու դեմ և մյուս կողմից Թալիբան խմբի դեմ պատերազմելու համար պետք է միանար տեղական խմբերին: Իվերջո ԱՄՆ-ի գործունեության արդյունքը թմրադեղերի առևտրով զբաղվող աշխարհազորային խմբերի պարագլուխների հետ միասնությունն էր: Ֆարեն Աֆերզ պարբերականի փորձագետ և վերլուծաբան Միթորիդը Աֆղանստանում թմրադեղերի արտադրության ավելացման կարևոր պատճառներից է համարում դրա շահութաբեր լինելը՝ ԱՄՆ-ի ու ահաբեկչական խմբերի համար: Նա համոզված է, որ թմրադեղերի առևտրից ստացված շահը կազմում է այդ խմբերի ֆինանսական աղբյուրների 65 տոկոսը:

ԶԼՄ-երի բացահայտումներից հետո, 2004թ.ի վեր ԱՄՆ-ի հանրության ուշադրությունը կենտրոնացել էր Աֆղանստանում թմրադեղերի առևտրի մեջ ԱՄՆ-ի դերակատարության վրա: 2005-ից մինչև 2008թ. ԱՄՆ-ն փորձեց առերևույթ պայքարել թմրադեղերի առևտրի դեմ: Հետևաբար որոշ շրջաններում խաշխաշի ցանքսատարծքները վերածվեցին ափիոն թմրադեղի առևտրին ու դրանից հետո այդ շրջաններում մեծացավ Թալիբանի ազդեցությունը: Այնպես որ խաշխաշի ցանքսատարածքները հարձակման ենթարկվելուց հետո խաշխաշի ցանքսը տեղափոխվեց այն տարածքներ, որոնց վրա կառավարությունը ավելի քիչ հսկողություն ուներ, սահմանափակումներ առաջացնելու համար, և աշխարհազորային խմբերը նունպես ապահով գոտիներ ստեղծեցին այդ նոր ագարակները պահպանելու համար:

ԱՄՆ-ի երկու կուսակցություններն էլ դերակատար են Աֆղանստանում թմրադեղերի առևտրի մեջ

Աֆղանստանի վերակառուցման հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջոն Սոփքոն 2014թ. գնահատելով Աֆղանստանում թմրադեղերի իրավիճակն ասել է.«Խաշխաշի ցանքսը և թմրադեղերի արատադրումը դեռ ավելանում է: Դրան արմատախիլ անելու կամքը բացակայում է: Աֆղանստանում ահաբեկիչներին ցուցաբերվող ֆինանսական աջակցությունները աճող ընթացք ունեն և այս երկրում մոլությունն ու թմրադեղերի չարաշահումը շատ վտանգավոր ու մտահոգիչ իրավիճակում է»: Կարող ենք ասել այս վիճակը ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի մոտեցման արդյունքն է, որ 2010թ. Աֆղանստանում թմրադեղերի առևտրի դեմ պայքարի քաղաքականությունը հանեց Վաշինգտոնի առաջնահերթությունների ցուցակից: Սա այն դեպքում է, որ ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո Աֆղանստանում թմրադեղերի արտադրության ու մաքսանենգման կրճատման նշաններ չեն երևում:

Աֆղանստանում թմրադեղերի ցանքսն ու արտադրության ավելացումը ոչ միայն այս երկրի, այլև մեծ ծախսեր են առաջացրել հարևան երկրների համար: Այս ուղղությամբ Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Սեյեդ Աբբաս  Էրաղչին ասում է.«Թմրադեղերի առևտրին դիմակայելը մարդկային ու քաղաքական պարտակայություն է, որ Իրանը այս ոլորտում մեծ ծախսեր է արել»: Էրաղչիի խոսքերով.«Ավելի քան 4000 իրանցի ոստիկաններ զոհվել են թմրաբիզնեսի դեմ պայքարի ընթացքում և Իրանը հարյուրավոր միլիարդ դոլար ծախսել է թմրադեղերի մաքսանենգման դեմ պայքարում: Այն թմրադեղերի, որ Աֆղանստանից փոխադրվում են Եվրոպա և աշխարհի այլ վայրեր»: