Հունիս 30, 2019 17:25 Asia/Tehran

Ամերիկացի քաղաքական գործիչները, ինչպես նաեւ այդ երկրի ժողովուրդը, իրենց անվանել են «Ներգաղթյալների ազգ»: Այն վայրը,որտեղ յուրաքանչյուր մարդու ընտանիքը ընտրել է որոշակի ազատություն կամ ավելի լավ կյանք ունենալու նպատակով: Սակայն ԱՄՆ-ի ներկա իրավիճակը հնարավոր չէ հասկանալ`առանց իմանալու, թե ով է դուրս մնում, ում է թույլատրվել մուտք գործել, եւ թե ինչպիսի վերաբերմունքի են արժանացել այդ երկիր ժամանածները:

Ամերիկացի քաղաքական գործիչները, ինչպես նաեւ այդ երկրի ժողովուրդը, իրենց անվանել են «Ներգաղթյալների ազգ»: Այն վայրը,որտեղ յուրաքանչյուր մարդու ընտանիքը ընտրել է որոշակի ազատություն կամ ավելի լավ կյանք ունենալու նպատակով: Սակայն ԱՄՆ-ի ներկա իրավիճակը հնարավոր չէ հասկանալ`առանց իմանալու, թե ով է դուրս մնում, ում է թույլատրվել մուտք գործել, եւ թե ինչպիսի վերաբերմունքի են արժանացել այդ երկիր ժամանածները:

Ամենայն հավանականությամբ, դուք ևս համացանցում որոնել եք «գաղթ կամ միգրացիա» բառը,  ու գտել բազմաթիվ նյութեր ու կայքեր այդ թեմայով, որոնք պնդում են,որ ձեզ կարող են ներկայացնել ամենահարմարավետ երկրները ներգաղթի կամ բնակության համար, կամ կարող են ձեզ արտագաղթելու ավելի լավ հնարավորություններ ընձեռել։

Երբեւէ մտածել եք արտագաղթի մասին: Ինչպե՞ս եք պատկերացնում արտագաղթը։   Արդյոք այդ պատկերը հիմնված է ձեզ շրջապատող իրականության  ու փաստերի վրա, թե ուրիշների ասածների արդյունքն է ,կամ էլ լրատվամիջոցներն են  այն ստեղծել  ձեզ համար։

Պետությունների եւ պաշտոնական աղբյուրների հաղորդակցությունների եւ տեղեկատվության աճը, չնայած ձեզ օգնել է այդ ժամանակահատվածում ավելի հեշտացնել արտագաղթը, բայց պաշտոնական համակարգերը դեռեւս չեն ներկայացնում ողջ իրականությունը: Շատ սոցիալական հետազոտություններ ընդգծում են, որ սոցիալական երեւույթը ավելի լավ հասկանալու համար, չի կարելի սահմանափակվել միայն վիճակագրական եւ նույնիսկ սոցիալական ու պատմական տվյալներով,  այլարվեստը պետք է համարել որպես կարեւոր գործոն: Արվեստի գործերը պատմական ժամանակաշրջաններում հասարակության պայմանների արդյունքն են եւ կարող են ազդել սոցիալական երեւույթների գնահատման վրա:

Միգրացիան եւ դրա պատկերը յոթերորդ արվեստում այն հետաքրքիր թեմաներից է, որը ուշադրության է առնվել միգրացիայի պատճառները եւ ամբողջ աշխարհում միգրանտների ճակատագրիրն ուսումնասիրելու նպատակով: Կինոյի գյուտի առաջին տասնամյակից սկսած կինեմատոգրաֆիստները ստեղծել են գաղթականների եւ գաղթի վերաբերյալ ֆիլմեր, որոնց մասին մենք հիշատակեցինք նախորդ ծրագրում: Այսօր կխոսենք մի քանի  այլ ֆիլմերի մասին,որոնք նույնպես անդրադարձել են այս երևույթին:

Ամերիկացի քաղաքական գործիչները, ինչպես նաեւ այդ երկրի ժողովուրդը, իրենց անվանել են «Ներգաղթյալների ազգ»: Այն վայրը,որտեղ յուրաքանչյուր մարդու ընտանիքը ընտրել է որոշակի ազատություն կամ ավելի լավ կյանք ունենալու նպատակով:

Այնուամենայնիվ, չնայած այն հանգամանքին, որ ամերիկացի ներգաղթյալների ժառանգությունը ավելի բարդ է, քան առասպելը, այն շարունակում է մնալ հիմնարար փաստ  այս երկրի պատմության մեջ: Այժմ Միացյալ Նահանգների ներկայիս իրավիճակը հնարավոր չէ հասկանալ,  առանց իմանալու, թե ով է դուրս մնում, ում է թույլատրվել մուտք գործել, եւ թե ինչպիսի վերաբերմունքի են արժանացել  այդ երկիր ժամանածները:

Հետաքրքիր է իմանալ, որ հոլիվուդի ձեւավորման արմատները նույնպես վերադառնում են ներգաղթի պատմությանը: Հրեաները, որոնք հաճախ իրենց մանկությունը անցկացրել էին չքավոր ընտանիքներում եւ ապրում էին Գերմանիայի, Լեհաստանի, Հունգարիայի եւ Ռուսաստանի  հրեաբնակ աղքատ թաղամասերում, 19-րդ դարի վերջին `իրենց ապրուստը բարելավելու եւ ավելի շատ գումար վաստակելու համար, Արեւելյան Եվրոպայից գաղթեցին Ամերիկայի Միացյալ Նահանգներ ,որտեղ  սկզբում բարիացակամ վերաբերմունք չցուցաբերվեց նրանց: Նրանք չկարողացան որեւէ աշխատանք ընտրել կամ ապրել որեւէ վայրում: Հրեա ներգաղթյալներն ապրում էին Նյու Յորքի գետտոներում (առանձնաթաղերում)  եւ Չիկագոյում, որտեղ  ջունգլիների օրենքն էր գործում և բռնություն ու դաժանություն էր տիրում: Արդյունքում, նրանք սովորեցին, թե ինչպես ապրել դժվարին իրավիճակներում եւ մի կերպ գումար վաստակել:

Գաղթյալներից յուրաքանչյուրը մի աշխատանք  ուներ, մեկը ուրիշների կամակատարն  էր, մյուսը, հագուստի խանութներում էր աշխատում, մեկը երկաթավաճառ էր, մյուսը`մորթեղենի վաճառքով էր զբաղվում,մեկ ուրիշն էլ դիզայներ էր: Այդ ժամանակ չնայած այդ աշխատանքները սոցիալական կարգավիճակ չունեին, բայց ներգաղթյալները լավ գումար էին վաստակում:

Գաղթյալները մշտապես փոխել են աշխատատեղերը, մինչեւ իրենց ճակատագիրը կամթաքնված ձեռքերը նրանց ներգրավեցին կինոյի արդյունաբերության մասնագիտության մեջ: Ամենաշատ կինոդահլիճները աղքատ ու լքված թաղամասերում էին, որը հարմար էր թշվառների համար: Այնուամենայնիվ, ընտանիքները գերադասում էին մեկ ուրիշ հաճելի զբաղմունք, իսկ հարուստ ու ազնվական դասակարգը ավելի շատ գնում էր կինո-թատրոններ:

Այդ ժամանակ կինոդահլիճի կառավարումը հարգալից աշխատանք չէր, եւ այդ պատճառով լավ միջավայր ստեղծվեց հրեա գաղթյալների ներկայության համար: Նախորդ աշխատատեղերի շնորհիվ նրանք արդեն ճանաչում  էին ժողովրդի նախասիրությունները ,հետևաբար շատ գործեր էին անում ապահովելու մարդկանց ներկայությունը կինոթատրոններում: Դահլիճի նկարները,  համապատասխան լուսավորությունը եւ դեկորի օգտագործումը կամ երաժշտության կենդանի կատարումը, ինչպես նաեւ հայտնի թատերական դերասանների ներկայությունը,  հաճելի էին դարձնում կինոդահլիճի մթնոլորտը հաճախորդների համար։ Արդյունքում, թատերասրահների եկամուտը աճեց եւ  հանգեցրեց հրեաների՝  ֆիլմարտադրության շահավետ ասպարեզ ներգրավմանը։ Կինոդահլիճների ղեկավարելուց և կինոնկարահանումներից հետո նրանք նույնպես անցան ֆիլմի տարածմանը:

Հետագայում հրեա կինոգործիչները, դատական ճնշման ներքո, սկսեցին մեկ այլ արտգաղթ, եւ այս անգամ նրանք արեւելյան ափից գնացին Ամերիկայի Արեւմտյան տարածքը՝ Կալիֆոռնիա, չորս եղանակով նահանգ, որը շատ հարմար էր կինոստեղծագործության համար: Նրանք ստեղծել են բազմաթիվ և մեծ կինոստուդիաներ, որոնք ծնեցին «Հոլիվուդը»:

Չարլի Չապլինը եղել է ներգաղթածներից մեկը, որ իր որոշ ստեղծագործութիւններում անդրադարձել է միգրացրիայի երևույթին և   քննադատական հայացք է ուղղել ԱՄՆ-ի հասարակությանը: Էլիա Կազանը, մեկ այլ ներգաղթած կինոռեժիսոր է, որը հատուկ տեսակետ ունի գաղթի վերաբերյալ: Կազանը քսաներորդ դարի միջին տասնամյակների ընթացքում ամերիկյան մշակույթի կենտրոնական դերակատարներից մեկն է: Նա քսաներորդ դարի ամենահաջողակներից մեկն էր, եւ, իհարկե, ոմանց կարծիքով ամենտխրահռչակներից մեկը: Էլիա Կազանը ծնվել է 1909 թվականին Ստամբուլում։ 1913  թվականին տեղափոխվել  է ԱՄՆ և բնակություն հաստատել Նյու Յորքում։

Կազանը, 1940-ական թվականներին, հայտնաբերել է դերասաններին մի քանի կարևոր բեմադրություններում ներգրավելու իր կարեւորագույն կարողությունները։ Նրա նախաձեռնություններից է եղել հայտնի եւ հաջողված պիեսների բեմ բարձրացնելը։

Էլիա Կազանը

 

Կազանը «Ամերիկան, Ամերիկա» ֆիլմը նկարահանել է 1963 թ. անհայտ դերասանների մասնակցությամբ։ Ֆիլմի թեման վերաբերում է իր հորեղբոր կյանքին եւ նրա՝ Թուրքիայի Անատոլիայից  դեպի ԱՄՆ գաղթին։ Ֆիլմը, որը տարբերվում է Կազանի այլ գործերից, հանդիսանում է նրա լավագույն ֆիլմերից մեկը։Այն ներկայացնում է գաղթականների պատկերը դեպի Նյու Յորքի Էլլիս կղզի մեկնող նավի վրա:

Էլիա Կազանը այս կինոյում բացահայտում է ամերիկյան հասարակության մեկ այլիրականություն: «Ամերիկան, Ամերիկա» գիրքը գրելու եւ դրա հիման վրա ֆիլմ պատրաստելու Կազանի իրատեսական ոճը գովելի է։ Այդպիսով նա կարողացավ լուրջ քննադատության ենթարկել ամերիկյան ապրելակերպը: Ֆիլմի գլխավոր հերոսն այն երիտասարդն է, ով ԱՄՆ-ում ապրելով որոշակի փորձ է ձեռք բերում ու  նորովի  ճանաչում իր հայրենիքը: . 

Ի տարբերություն ԱՄՆ-ի, Եվրոպան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո իր տնտեսության վերականգնման համար , ուշագրավ  վերաբերմունք ցուցաբերեց գաղթականների նկատմամբ եւ դարձավ աշխարհի ամենահզոր գաղթօջախներից մեկը, սակայն վերջին երեք տասնամյակների ընթացքում, Աֆրիկայից,  Ասիայից եւ Բալկաններից ներգաղթածների ներհոսքից հետո, ավելի խիստ դիրքորոշում է որդեգրել, որի շրջանակում  աստիճանաբար թերարժևորվել են մարդկային, ու տնտեսական կողմերը և ավելի ընդգծվել քաղաքական ու անվտանգության նպատակները: Այսպիսով, Եվրոպան ազատական քաղաքականությունից շարժվել է դեպի տնտեսական ու անվտանգության հայացքների վրա հիմնված  փակ համակարգ:

Դեպի Եվրոպա գաղթի աճը, որը հիմնականում պայմանավորված է այս մայրցամաքիտնտեսական աճով եւ զարգացող երկրներում տիրող ճգնաժամի,անապահովության, գործազրկության եւ հետամնացության փաստով, գերազանցում էԵվրամիության շուկայի պահանջները: Եվրոպայում գաղթական բնակչության աճըհանգեցրել է բազմամշակութային համակարգերի ստեղծմանը, ինքնությանմարտահրավերների առաջացմանը, և դրանց զուգահեռ  տնտեսական ճգնաժամերիառաջացման,  հանրային բյուջեների նվազման եւ  ընդհանուր դժգոհություններիավելացման արդյունքում Եվրոպան օրակարգ մտցրեց միգրացիայի ընտրանքայինքաղաքականությունը:

Սեպտեմբերի 11-ի դեպքերը շահարկելով  Եվրոպան   ահաբեկչությունը կապեց գաղթականության հետ և գաղթականներին ներկայացրեց որպես  անվատանգության դեմ ուղղված սպառնալիք, իր օրենքներում ներառելով առավել սահմանափակումներ։

Այդ սահմանափակումներն ուղղված են աշխատաշուկայի կարիքները բավարարելու նպատակով լավագույնների ներգրավմանը, անցանկալի միգրանտների մերժմանը և միգրանտների ներհոսքի ալիքի դիմաց եվրոպական ամրոցը պաշտպանելու գաղափարի ամրապնդմանը։

Միգրանտների  վերաբերյալ կայուն լուծում գտնելու հարցում ԵՄ-ի անկարողությունը միգրացիոն քաղաքականությունը դարձրել է այդ կառույցի անդամ երկրների ղեկավարների «անցողիկ ցանկությունների» գերին, օրեցօր խորացնելով միգրանտների ճգնաժամը։

Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում, դեպի Եվրոպա ներգաղթը, լուրերի գլխագրերը  դառնալուց բացի  հանգեցրեց մի քանի կինոֆիլմերի ստեղծմանը:Օրինակ, Ջոնաս Կարպինանիոյի «Միջերկրականը» ֆիլմը (2015) ողբերգական դրամա է, Իտալիայում աֆրիկացի ներգաղթյալների մասին: Ֆիլմը պատմում է «Այիվ» անունով միայնակ հօր կյանքի մասին, ով չունի ոչ մի հնարավորություն իր և  իր դստեր ապրուստն ապահովելու համար: Այիվն իր բարեկամ Աբբասի հետ,  հաղթահարում է մեծ խոչընդոտներ ու վտանգներ Աֆրիկայի մեծ անապատից ու  Միջերկրական ծովից անցնելու համար, որպեսզի հասնի այն կյանքին, որն ամբողջովին տարբեր էր իր պատկերացրածից։

Կոդուս Սիհունը, կատարել է ֆիլմի գլխավոր հերոսի` Բուրկինա Ֆասոյից ներգաղթածի դերը։   Ֆիլմի մեջ նրա կախարդական  ներկայությունը  ավելի հետաքրքիր է դարձրել պատմությունը։ Ֆիլմի կադրերը, որոնք նկարահանվել են ձեռքի տեսախցիկով, ցույց են տալիս անձերի խառնաշփոթ կյանքը օտար երկրում, որտեղ այնքան էլ ընդունված չեն:Ռեժիսորը չի բացահայտում հանդիսատեսին, թե ինչ է տեղի ունենում անձերի մտքում, բայց ցույց է տալիս նրանց ամենօրյա կյանքի մանրամասները եւ  նրա՛նց կյանքի մարդկային կողմերը, որոնք այսօր գտնվում են հասարակության լուսանցքում: «Միջերկրականը» ֆիլմն այն մարդկանց ազնիվ պատկերն է, ովքեր միայն ավելի լավ կյանք եւ մարդկային արժանապատվություն են փնտրում, որը չի արդարանում Եվրոպա գաղթելով: 

 

 

Պիտակ