Հուլիս 10, 2019 17:11 Asia/Tehran

1987թ. հուլիսի 11-ին ախարհի բնակչության թիվը հասավ 5 միլիարդի, մինչդեռ 1950 թվականին այն 2 մլրդ. 500 միլիոն էր.: Բնակչության այս արագ աճը միջազգային հանրության մտահոգության պատճառ դարձավ: Այդ պատճառով 1989թ. ՄԱԿ-ը առաջարկեց, որպեսզի զարգացման ընդհանուր ծրագրերի ու քաղաքականությունների շրջանակում առավել ուշադրություն կենտրոնացվի բնակչության հետ կապված խնդիրների վրա: Այդ թվականից հետո ամեն տարի հուլիսի 11-ը բոլոր երկրների կողմից ընդունվել է որպես «Բնակչության համաշխարհային օր»:

Բնակչության համաշարհային օրվա հռչակման  նպատակն է ուշադրություն գրավել բնակչության հիմնախնդիրների հրատապության և կարևորության վրա:

2019թ. աշխարհի հեռանկարը զեկույցի մեջ, որ վերջերս հրապարակվել է ՄԱԿ-ի հասարակական ու տնտեսական հարցերի վարչության կողմից ասված է, որ ընթացիք դարի վերջերը աշխարհի բնակչության թիվը կարող է հասնել գագաթնակետի՝ 11 միլիարդի: Այս զեկույցը նույնպես հաստատել է, որ աշխարհի բնակչության միջին տարիքի բաձրացման ու որդեծնության նվազման բերումով այն ծերացող ընթացքով է առաջ գնում և բնակչության թվի նվազման ականատես երկրների թիվը ավելանում է: Սա այն դեպքում է, երբ բնակչության ոլորտին վերաբերող նոր կանխատեսումները ցույց են տալիս, որ մինչև 2050թ. 9 երկրներ աշխարհի բնակչության աճի ավելի քան կեսը իրենց են հատկացնելու: Հնդկաստանը, Նիգերիան, Պակիստանը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Եթովպիան, Տանզանիայի Միացյալ Հանրապետությունը, Ինդոնեզիան, Եգիպտոսը և ԱՄՆ-ն հերթականությամբ գալիք տարիների ընթացքում բնակչության ամենաշատ աճն են ունենալու: Կանախատեսվել է, որ հավանաբար 2027թ. բանկչության թվի առումով Չինաստանը իր տեղը զիջելու է Հնդկաստանին:

ՄԱԿ-ի զեկույցների համաձայն կանախատեսվել է, որ Աֆրիկայի անապատի հարավային շրջանի բնակչությունը 99 տոկոսանոց աճով 2050թ. կկրկնապատկվի: Նույն ժամանակաշրջանում՝ 2019-2050թթ. բնակչության ավելի քիչ աճ ունեցող երկրներն ու շրջաններն են լինելու՝ Օվկիանիան, Հյուսիսային Աֆրիկան եւ Արեւմտյան Ասիան, Կենտրոնական եւ Հարավային Ասիան, Լատինական Ամերիկան եւ Կարիբյանները, Արեւելյան եւ Հարավ-արևելյան Ասիան, Եվրոպան եւ Հյուսիսային Ամերիկան: Այս զեկույցի մեջ ասված է, որ 1990թ. յուրաքանչյուր կնոջ համար ամեն 3.2 ծնունդից բեղմնավորման համաշխարհային ցուցանիշը նվազելով 2019թ. հասել է 2.5 ծնունդի և կանխատեսվում է, որ 2050թ. ավելի շատ կնվազի ու կհասնի յուրաքանչյուր կնոջ հաշվով 2.2 ծնունդի:

Փորձագետների կարծիքով աշխարհում բնակչության չափի, համադրության ու տարածման ապագա փոփոխությունների արդյունքները  կարևոր հետևանքներ են ունենալու կայուն զարգացման նպատակներին հասնելու համար: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հասարակա-տնտեսական հարցերով տեղակալ Լիոն Ժեմինն ասում է.«Այս զեկույցը մի ուղեքարտեզ է, որ ցույց է  տալիս, թե որ շրջանները միջամտություն կատարելու կարիքն ունեն»: Նա ասում է, որ բնակչությունների արագ աճը մեծ մասամբ տեղի է ունենում աղքատ երկրներում: Այդ երկրներում բնակչության աճը նոր մարտահրավերներ է առաջացնում՝ աղքատության վերացման համար ջնքեր գործադրելու, առավել հավասարության հասնելու և քաղցածության ու թերսնման դեմ պայքարելու, առողջապահական և ուսումնական համակարգերի որակն ու ծառայությունների շրջանակը բարելավելու առումներով, այնպես որ վստահություն ձեռք բերվի թե ոչ անուշադրության չի մատնվել:  

Բնակչության համաշխարհային օրը

Ժողովրդագիրների կարծիքով բնակչության ավելացումն ու նվազումը աշխարհի տարբեր շրջաններում առիթներ ու սպառնալիքներ է առաջացնում: Նրանց կարծիքով աշխատանքային տարիքում գտնվող բնակչության թվի աճը առիթներ է առաջացնում տնտեսական աճի առումով: Որպես օրինակ Աֆրիկայի հարավային անապատի շրջանում գտնվող երկրների մեծ մասը և Ասիայի, Լատինական Ամերիկայի ու Կարիբյանների որոշ հատվածներում բեղմնավորման ցուցանիշի վերջին նվազումները պատճառ են դարձել, որ աշխատանքային տարիքում, 25-64 տարեկան, բնակչությունը տարիքային մյուս խմբերի համեմատությամբ ավելի աճ ունենա: Բնակչության այս կարգի բաժանումը տնտեսական արագ աճի առիթ է առաջացնում: Բնակչության ընձեռած այս օգուտը շահարկելու համար, իշխանությունները պետք է ներդրում կատարեն ուսման ու առողսջապահության ոլորտում՝ հատկապես երիտասարդ անձանց համար և համապատասխան առիթներ ստեղծեն տնտեսական կայուն աճի համար:

ՄԱԿ-ի վերջին զեկույցի մեջ նույնպես ընդգծվել է, որ մինչև 2050թ. բեղմնավորման նվազելու բերումով աշխարհում յուրաքանչյուր 6 մարդուց մեկը կգերազանցի 65 տարեկան հասակը, ինչը գերազանցում է 2019թ. 11 մարդուց մեկը չափանիշը: Նույնպես հնարավոր է, որ մինչև 2050թ. Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում ապրող յուրաքանչյուր չորսից մեկը 65-ից բարձր տարիք ունենա: 2018թ. պատմության մեջ առաջին անգամ 65-ից բարձր տարիք ունեցողների թիվը գերազանցեց 5 տարեկանը չբոլորած մանուկների թվին: Նման ընթացքով առաջ գնալու դեպքում կանխատեսվել է, որ 80 տարեկան և ավելի բարձր տարիքով անձանց թիվը կեռապատկվի, Այսինքն 2019թ. 143 մլն. հոգին 2050թ. կդառնա 426 մլն.: Ակնհայտ է, որ աշխատանքային տարիքում գտնվող բնակչության թվի պակասումը ճնշման տակ կդնի ապահովագրական համակարգերին:

ՄԱԿ-ի տվյալնների համաձայն, ակնկալվում է մինչև 2100թ. Եվրոպական մեծ թվով երկիրները կանգնեն բնակչության պակասի խնդրի առջև: Այս զեկույցում հաշվարկվել է, որ մինչև 2100թ. Եվրոպայի բանկչությունը շուրջ 120 միլիոն կպակասի: Այսինքն 750մլն.-ից հասնելու է 630 մլն.-ի: Այս հաշվարկման համաձայն, Իտալիայի բնակչության 20 միլիոն և Գերմանիայի բանկչության 9 մլն. պակասումը ազդելու է Եվրոպայի բնակչության պակասելու ընթացքի վրա: Ալբանիայի, Մոլդովայի և Սերբիայի բնակչությունը կիսվելու է: Իհարկե Բրիտանիան բացառվում է Եվրոպայի բնակչության նվազման օրինաչափությունից: ՄԱԿ-ի զեկույցի համաձայն ակնկալվում է, որ այս երկրում բնակչությունն աճի 10 միլիոնով: Նույնպես Նորվեգիան, Շվեդիան և Իռլանդիան հաջողություններ են ունենալու բնակչության աճի առումվ:

Առկա տվյալների համաձայն թվում է թե բնակչության աճը ավելի աղքատ շրջաններում արագ տեմպերով է կատարվում: Աֆրիկայի հարավային անապատների շրջանում գտնվող երկրներում, և Ասիայի, Լատինական Ամերիկայի որոշ բաժիններում ու Կարիբյաններում բնակչության աճը պատճառ է դարձել, որ աշխատանքային տարիքում գտնվող բնակչության աճը գերազանցի մյուս տարիքային խմբերի աճին, սակայն այս աճի բերումով սրվել են աղքատության, քաղցածության և պարտադիր արտագաղթի հետ կապված խնդիրները, ինչը մտահոգության պատճառ է դարձել:

Հրապարակված տվյալները ցույց են տալիս, որ այս երկրներում ներկայումս 663 մլն. մարդ ըմպելի ջրի հասանելիություն չունի և 795 մլն. մարդ զրկված է բավարար սնունդից: Ժողովրդի մեկ իններորդը գիշերը քաղցած է քնում: Օրական հաշվով 25 հազար մարդ է մահանում թերսնման և սննդի պակասի հետ կապված հիվանդությունների պատճառով, որոնցից 18 հազարը նվազ քան 5 տարեկան է: Մյուս կողմից մեծ թվով մարդկանց միջև սահմանափակ տարածքի բաժանումը հանգել է առողջապահական խնդիրների, ընտանիքներում բռնության կիրառման ու գերբնակեցման, գործազրկության, օդի աղտոտվածության, հասարակական դժվարությունների ու հանրության մեջ լարվածության: Վերջին տասնամյակների ընթացքում մեծ թվով արյունալի պատերազմները բռնկվել են բնակչության աճի ու բնական պաշարներին տիրանալու պատճառով:

Գիտնականները նույնպես մտահոգված են կլիմայական փոփոխությունների վրա այդ տարածաշրջանների բնակչության աճի թողած ազդեցության հարցով: Աշխարհի բնակչության թվի աճով, մարդկության կարիքները հոգալու համար առավել պաշարների շահագործման կարիքը կա: Այս խնդիրը հանգում է բնության առավել ոչնչացման, արդյունաբերության ավելացման ու երկիր մոլորակի ջերմաստիճանի բարձրացման: Նույնպես որոշ շրջաններում բնակչության թվի աճը ուղեկցվում է ինֆեկցիոն ու վարակիչ հիվանդությունների տարածմամբ, ինչի արդյունքը երկիր մոլորակի ու մարդու առավել վնասվելն է: Վաշինգտոնի համալսարանի կլիմայական խնդիրների խմբի ղեկավար «Դոկտոր Իմի Սոնորն» ասում է.«Այս խնդիրը կլիմայական փոփոխությունների առաջացման ու ջերմոցային գազերի առավել տարածման պատճառ է դառնալու: Ժողովրդի կարիքները ապահովելու համար առավել պաշարներ են հարկավոր և այս խնդիիը կլիմայական փոփոխություններին դիմակայելն ավելի է բարդացնում»:

Հետևաբար կարող ենք ասել, որ բնակչության թվի ավելացման խնդրի շուրջ նկատվող լավատեսությունների կողքին, գոյություն ունեն խոշոր չափով մտահոգություններ. մտահոգություններ, որոնք իրատեսական են: Ժամանակակից աշխարհում, այն դեպքում, որ որոշ երկրներ բնակչության նվազելու, մաշվելու և տնտեսության արդյունավետության խնդրի առջև են կանգնած, ուրիշ երկրներին մարտահարվեր են նետում բնակչության աճը, սննդի պաշարների տիրանալու հարցով բախումների ավելացումը, քաղաքական լարվածությունները և աշխատանք ձեռք բերելու համար հիվանդ մրցակցությունն ու նմանօրինակ այլ հարցեր: Հետևաբար կարող ենք ասել, որ մեր օրերում բնակչության թվի աճը և՛ հնարավորություն է, և՛ սպառնալիք: Ցանկացած երկրի համար ապահովված ու կարողություններով օժտված բնակչությունը  հնարավորություն է, սակայն եթե մի երկրի բնակչությունը չունենա անհրաժեշտ ենթակառուցվածքներ, բնակչության աճը կդառնա սպառնալիք այդ երկրի կայուն զարգացման համար: Բնակչության համաշխարհային օրը, հարմար առիթ է տարբեր երկրներում քննարկել բնակչության հետ կապված խնդիրները, որպեսզի կանխարգելվի աշխարհում ապագա դժվարությունների ծագումը:

Պիտակ