Նոյեմբեր 25, 2019 03:17 Asia/Tehran

«Մուստաֆա» անվան երրորդ մրցանակաբաշխության արարողությունն անցկավեց 2019 թ․նոյեմբերի 11-ին(աբան ամսի 20-ին) Թեհրանի Վահդաթ դահլիճում: Այս միջոցառմանը մասնակցել էին աշխարհի 30 երկրներից Իրան ժամանած հյուրեր, գիտնականներ, Իրանի նախագահի գիտական ու տեխնոլոգիական հարցերով տեղակալ «Սորենա Սաթարին», Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին և Մուստաֆա մրցանակի դափնեկիրներ։

Մուստաֆա մրցանակն իսլամ աշխարհի գիտական ու տեխնոլոգիական ոլորտի բարձրագույն մրցանակն է, որ երկու տարին մեկ անգամ  շնորհվում  է իսլամ աշխարհի բարձրակարգ գիտնականներին ու հետազոտողներին: Այս մրցանակը կոչվել է իսլամի մարգարեի տիտղոսներից «Մուստաֆա» անունով և այն պատճառով, որ նա չափազանց կարևոր էր համարում գիտությունը և այս անունն էլ նշանակում է ընտրյալ: Բարձրակարգ գիտնականներին մեծարելու և գիտական ու տեխնոլոգիական համագործակցության հարթակ պատրաստելու համար Մուստաֆայի անվան մրցանակաբաշխությունը գլոբալ մասշտաբով արծարծվեց ու մշակութային հեղափոխության խորհրդի կողմից հաստատվեց  իրանական 1391թ.: Այս մրցանակը երկու տարին մեկ տրվում է գիտության ոլորտի այն նորարարություններին, որ կատարվում են արժանավոր անձանց կողմից, որոնք բարելավում են մարդկության կյանքը:

Քանի որ մարդկության ճակատագրի համար գիտություն ու տեխնոլոգիան մեծ  նշանակություն ունի, Ղուրանում ու ավանդազրույցներում մեծ նշանակություն է տրվել գիտություն ձեռք բերելուն: Ղուրանը բոլորից հարցնում է.«Արդյոք նրանք, որ մի բան գիտեն տգետների հետ հավասա՞ր են»: Ղուրանի բազում այաներում պախարկվել է տգիտությունն ու անգիտությունը և նախազգուշացումներ են արվել դրանց վատ հետևանքների մասին: Մոհամմեդ մարգարեն իր հետևորդներին հորդորել է գիտություն ձեռք բերել նույնիսկ եթե պետք է ճամփորդել Չինաստան: Հարկ է նշել, որ այն ժամանակ Չինաստանը շատ հեռու էր իսլամ աշխարհից և այնտեղ ճամփորդելն ուղեկցվում էր բազմաթիվ  դժվարություններով;: Մոհամմեդ Մարգարեն նույնպես շեշտում է.«Օրորոցից մինչև գերեզման գիտություն ձեռք բերեք»: Իսլամ կրոնի այս հայացքի բերումով, այսինքն գիտություն սովորելը չափազանց կարևոր համարելու պատճառով իսլամական քաղաքակրթությունը ծաղկեց և դարեր շարունակ այն գերազանցում էր մարդկային բոլոր քաղաքակրթություններին: Ավիցեննայի, Մոհամմեդ Իբն Զաքարիա Ռազիի և Աբուռեյհան Բիրունիի նման գիտնականները՝ բոլորը հեքիմներ ու այնպիսի կրոնագետներ էին, ովքեր գիտության տարբեր ճյուղերում էլ մեծ հաջողությունների էին հասել:

Մուստաֆա մրցանակի շնորհումն էլ կատարվում է մի ստեղծագործության՝ տեսական կամ կիրառական բարձրակարգ ձեռքբերում լինելու հիման վրա: Հաջորդ քայլում իրավարար կազմը ուշադրություն է դարձնում անձի գիտական գործունեությանն ամբողջությամբ կամ էլ մի ընդհանուր ստեղծագործության: Հնարավոր չէ, որ անձը ինքը հայտ ներկայացնի: Անհատի գիտական ստեղծագործությունը ներկայացվում է թեկնածություն առաջադրող կառույցների կամ աշխարհի գիտնականների կամ գիտության ոլորտում երևելի դեմքերի կողմից:

Սորենա Սաթարին Մուստաֆա մրցանակաբաշխության երրորդ շրջանի  միջոցառմանը 

Անցնող կես դարի ընթացքում երկիր մոլորակի վրա կյանքի բաղադրիչ հիմնարար կառույցների շրջագծում գիտությունը մեծ փոփոխությունների է ենթարկվել և կենսաբանական գիտությունների հետ կապված տարբեր ճյուղեր ինչպես գենետեիկան, հյուլեական կենսաբանությունը և նյարդաբանական գիտությունները ու դրանց նմանները պատճառ են դարձել կենդանի համակարգերի գործելակերպի մասին մեր ընկալումը ավելի առաջադիմի: Այս գիտությունն  չի սահմանափակվել տեսական գիտությունների սահմանում և բժշկության ու կենսական տեխնոլոգիաների բնագավառներում շոշափելի արդյունքների ու գործառույթների արծարծմամբ մեծապես նպաստել է մարդու առողջությանն  ու հանգստությանը: Մուստաֆա մրցանակը շնորհվում է այն ստեղծագործության, որ բժշկության ու կենսաբանական գիտությունների ոլորտում մնայուն ազդեցություն է թողել մարդու կյանքի բարելավման վրա:

Գերմանիայի Մայնց համալսարանի իմունոլոգիայի դասախոս դոկտոր Ուգոր Շահինը ծնվել է 1965թ. Թուրքիայում: Նա «Հակաքաղցկեղային պատվաստիչների կլինիկական նախագծման ու գնահատման» ստեղծագործությամբ Մուստաֆա մրցանակի կենսաբանական բնագավառի ընտրյալներից մեկն է: Նա դոկտոր Ալի խադեմ Հոսեյնիի հետ համատեղ գործակցությամբ ներկայացվել են որպես հիմնական ու մասնագիտական բաժնի ընտրյալներ ու արժանացել են բարձր  գնահատանքի:

Դոկտոր Խադեմ Հոսեյնին ԱՄՆ-ի Կալիֆորնիայի համալսարանում քիմիայի ճարտարագետության, կենսաբանական ճարտարագիտության և ռադիոլոգիայի դասախոս է: Նա ծնվել է 1975թ. Իրանում և այս արարողությանը մասնակցել էր գիտության ու տեխնոլոգիայի ոլորտում բժշկական ու կենսաբանական  կիրառությունների համար նախատեսված նանո և բայո հիդրոգելերի ստեղծագործությամբ:

Դոկտոր Ուգոր Շահինը և Դոկտոր Ալի Խադեմ Հոսեյնին Մուստաֆա մրցանակաբաշխության երրորդ շրջանի արարողության ընթացքում

Մուստաֆա մրցանակաբաշխության երրորդ շրջանում տեխնոլոգիայի ոլորտում իսլամական երկրների քաղաքացի ընտրյալներն էլ գնահատվեցին: Թուրքիայից «Ումրան Ինանը» նույնպես այս բաժնի ընտրյալներից էր: Նա ծնվել է 1950թ. Թուրքիայում և Թուրքիայի Քուչ համալսարանի տնօրենն է: Նա մթնոլորտային ու յունեսֆերային ֆիզիկայի ոլորտում այս միջոցառման ընտրյալներից է: Նա իր մրցանակն ստանալիս  նշեց.«Մուսուլման գիտնականների համար այս արժեքավոր մրցանակի ստանալը իրոք մեծ նշանակություն ունի: Որքանով որ գիտանականներին գնահատեք ու նրանց արժևորեք նրանք այդքան ավելի լավ կաշխատեն»: Անդրադառնալով իր գործադրած ջանքերին թուրք գիտնականը հավելել է.«Ճամփորդել եմ 7 մայրցամաքներ և բազում տեղեր եմ եղել: Հետազոտություններս իրականացրել եմ հարավային բևեռում, Գրինլանդում ու Ալյասկայում և այսօր այստեղ եմ ու իսկապես ուրախ եմ»:

Պրոֆեսոր «Հոսեյն Բահարվանդը» նույնպես Իրանի Ռոյան հետազոտական կենտրոնի կենսաբանության և ցողունային բջիջների տեխնոլոգիայի դասախոս է: Ծնվել է 1972թ. Իրանում: Մրցանակաբաշխությանը մասնակցել է ցողունային բջիջներով պարկինսոնի ու աչքի AMD-ի բուժման ոլորտում արձանագրած նվաճման համար: Նա մրցանակաբաշխության ընտրյալներից է:

Մոհամմեդ Աբդոլահադը Մուստաֆա մրցանակաբաշխության այլ ընտրյալներից է: Նա Թեհրանի համալսարանի համակարգչային ու էլեկտրամատակարարման ճարտարագիտության գիտական խորհրդի անդամ է: Ծնվել է 1982թ. Թեհրանում և թարգմանել է «Առողջ ու քաղցկեղային բջիջների հակազդեցությունը էլեկտրոնիկայի և  գիտության ու նանո տեխնոլոգիայի ոլորտներում»: Աբդոլահադն ասում է.«Փառք եմ տալիս Արարչին, որ այս շնորհն ինձ արեց, որ քաղցկեղի բուժման ոլորտում փոքր քայլ վերցնեմ: Ե՛վ կրոնական պատվիրանների տեսանկյունից, և՛ ներքին ձայնի տեսանկյունից մարդ արարածի առողջության բարելավման բնագավառից առավել կարևոր բան չգտա»:

Պրոֆեսոր Հոսեյն Բահարվանդը և դոկտոր Մոհամմադ Աբդոլահադը Մուստաֆա մրցանակաբաշխության արարողության ընթացքում

Թվում է թե գիտությունը իր իսկական հունին, այսինքն մարդուն ու նրա կարիքներին ծառայելուն վերադարձնելու միակ ելքը գիտությունը կրոնի ու հոգևորի հետ զուգակցելն է: Գիտությունը մի միջոց է, որ դրա ճիշտ օգտագործման համար անհրաժեշտ է ճշգրիտ առաջնորդել ու ճիշտ ուղղություն ցույց տալ: Իրանցի ժամանակակից փիլիսոփա Նահատակ Մոթահարին գիտության ու հավատի հարաբերության մասին գրում է.«Գիտությունը մեզ կարողություն ու լուսավորություն է տալիս, իսկ հավատը՝ սեր, հույս ու ջերմություն: Գիտությունը բարեկարգում է մեր շրջակա աշխարհը, իսկ հավատը՝ մեր ներքին աշխարհը: Գիտությունը արտաքին անվտագություն է ապահովում, իսկ հավատը՝ ներքին անվտանգություն: Գիտությունը մեզ պաշտպանում է հվանդություններից, հեղեղներից, երկրաշարժներից, փոթորիկներից, իսկ հավատը մարդուն ազատում է վախերից, անապահովության և ունայնության զգացումից ու մարդուն խաղաղություն ու ապահովություն է պարգևում»:

Պիտակ