Հնդկաստանում քաղաքացիության նոր օրինագիծը՝ մարդու իրավունքների բացահայտ խախտում
Քաղաքացիություն շնորհելը ոչ մուսուլման ներգաղթյալներին, ինչպիսիք են Հինդուները, Սիքերըը, բուդդիստները, Ջեյնիզմի հետևորդների ծեսերը, փարսիները և քրիստոնյաները , որոնք 2015-թվականից առաջ , իսլամական մի շարք երկրներից ,ինչպես Պակիստանից, Բանգլադեշից և Աֆղանստանից, Հնդկաստան են մտել և ծավալուն բողոքների պատճառ դարձել հատկապես արևելյան շրջաններում իմասնավորի Ասամ նահանգում: :
Հնդկաստանի մուսուլմաններն ակնկալում էին, որ կրոնների միջև այդ օրենքի բացահայտ խտրական լինելով, Հնդկաստանի Հանր.նախագահ Ռամ Նաթ Քովինդը չստորագրի կառավարության նախագիծը, որը հաստատել էր խորհրդարանը: Սակայն նրա այդ քայլով , գործարկվեց այն նախագիծը , որը տարիներ հետաձգվում էր դրա հետևանքների շուրջ եղած մտահոգությունների պատճառով:Հնդկաստանի հինդուամետ վարչապետ Նարենդարա Մոդին խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ ,հինդուների քվեները շահելու համար խոստացավ զանազան բնագավառներում սահմանափակել մուսուլմանների իրավունքները:
Քաշմիրի մասնավոր ինքնավարության օրենքի չեղարկումը և դրա համակցելը Հնդկաստանին, այն երկու մասի բաժանելով , «Բաբերի»մզկիթի տարածքը հինդուներին հանձնելու մասին դատարանի կայացրած որոշւմը և խորհրդարանում քաղաքացիության օրինագծի հաստատում ու վերափոխումը ,Մոդիի նախընտրական քարոզարշավի կարգախոսներից էին ,որոնք շատ արագ իրագործվում են: Քաղաքացիական օրենքի համաձայն, Հնդկաստանը ,Բանգլադեշի, Պակիստանի եւ Աֆղանստանի ոչ մուսուլման փոքրամասնությանը քաղաքացիություն է պարգևում: Օրինագիծըն առաջին անգամ ներկայացվեց 2016-ին Հնդկաստանի խորհրդարանում, բայց այն հետաձգվեց լայնածավալ բողոքների պատճառով:Թվում էր թե ՝Նարենդրա Մոդին, այն ենթադրությամբ ,որ հինդուների լիակատար հովանավորությամբ և խոհրդարանական մեծամասնությամբ կարող է իրականացնել իր պլանները՝Հնդկաստանի սեկուլար հասարակությունում հինդուիզմն ամրապնդելու համար, լրջորեն իրականացնում է իր հինդուամետ կարգախոսները:
Թվում է թե, նա մեծ ռիսկի է դիմել այս առումով, քանի որ վերջին օրերին քաղաքացիության օրենքը ոչ միայն լայնամասշտաբ բողոքի ալիք է բարձրացրել հատկապես արևելյան Ասամ նահանգում, այլ նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի խոսնակ Ջերեմի Լարենսը ևս մտահոգություն է հայտնել Հնդկաստանի քաղաքացիական նոր օրենքի վավերացման հետևանքների կապակցությամբ ,որը վկայում է այդ հարցով միջազգային բողոքների մասին:Հնդկաստանի քաղաքացիական օրենքի դեմ բողոքելու պատճառները գնահատելով ,ցուցարարները մատնանշում են տարբեր խնդիրներ, մասնավորապես ՝ խտրականությունը և Հնդկաստանում մուսուլմանների իրավունքների անտեսումը:Այս օրենքով, Իսլամ կրոնի հետևորդները զրկվում են քաղաքացիություն ստանալու իրավունքից :Մի քայլ ,որը ըստ քննադատների թուլացնում է Հնդկաստանի սեկուլար սահմանադրական օրենքը:
Հնդկաստանի Սահմանադրությունը շեշտում է բոլոր կրոնների հետևորդների միջև արդարությունը հարգելու անհրաժեշտությունը,հետևաբար, քաղաքացիության օրենքի հաստատումը համարվում է Հնդկաստանի սեկուլար Սահմանադրության 14-րդ հոդվածի խախտում: Հնդկաստանի խորհրդարանի պատգամավոր Ասադ Էդդին Օվեյսին համոզված է ,որ այդ օրենքը Հիտլերի օրենքներից ավելի ահավոր է և նպատակ ունի ինքնությունից և երկրից զրկել Հնդկաստանի մուսուլմաններին:
Իրավագետները ևս համոզված են ,որ Հնդկաստանի սահմանադրության 14-րդ հոդվածը բոլորի համար երաշխավորում է համահավասար և արդար իրավունք: Մինչդեռ ,Հնդկաստանում քաղաքացիական նոր օրենքի հիմամաբ ,քաղաքացիություն շնորհելու առումով առաջնահերթ է համարվում մարդկանց կրոնը,որը նշանակում է ,որ Նարենդրա Մոդիի հինդուամետ կառավարությունը նոր բացատրություն է ներկայացնում անօրինական միգրանտների մասին և նրանց նկատմամբ մոտեցում դրսևորլու համար հիմք ծառայեցնում 6 կրոններ՝ Հինդուն, Սիկը,բուդիզմը ,Ջին դավանանքը ,փարսիները և քրիստոնեությունը:
Հնդկաստանի արևելյան տարածքի,իշարս Ասամ նահանգի բնակիչները մտահոգված են ,որ անօրինական միգրանտները ,իմասնավորի հինդուները դառնան Հնդկաստանի քաղաքացիներ և հարևան երկրներից ոչ մուսուլման միգրանտներ ներգրավվելով, նահանգների բնակչության դեմոգրաֆիան փոխվի հօգուտ հինդուների: Հնդկաստանում կա հետևյալ մտահոգությունը ,որ քաղաքացիական իրավունքի շնորհիվ Հնդկաստանի կառավարությունը այլ տարածքներից Հնդկաստան ներգրավվի հինդուներին ,կամ նրանք անօրինական ձևով մուտք գործեն Հնդկաստան և նոր օրենքի հիմամբ Հնդկաստանում հնգամյա կեցությունից հետո դիմեն քաղաքացիության: Այս օրենքի թաքնված շերտը հետևյալն է Հնդկաստանը դարձնել հինդուների երկիրը: Հաշվի առնելով, որ զանազան տարածքներից , այդ թվում ՝ Բանգլադեշից շատ մուսուլմաններ ներգաղթել են Հնդկաստան,ուստի քաղաքացիության նոր օրենքը նրանց ավելի է հուսահատեցնում քաղաքացիություն ստանալու համար և Հնդկաստանի կառավարությունը հույս ունի, որ այդպիսով առիթ կստեղծի Հնդկաստանից նրանց հեռացման կամ վտարման համար:
Այդ ուղղությամբ ,Հնդկաստանի քաղաքացիական օրենքի փոփոխման առումով ,Հնդկաստանի կառավարության կարևորագույն նպատակն է Ռոհինգյա մուսուլմաններին հուսահատեցնել քաղաքացիության իրավունք ստանալուց,որոնց Հնդկաստանից վտարելու մասին վերջերս շշուկներ են տարածվում: Այս առումով ուշադրության արժանի է Հնդկաստանի խորհրդարանում ներքին գործերի նախարար Ամիթ Շահի հայտարարությունն, առ այն ,որ Ռոհինգյա մուսուլմանները երբևէ չեն ճանաչվելու, որպես Հնդկաստանի քաղաքացիներ: Իրավական հարցերով մասնագետ Ֆեյզան Մուստաֆան համոզված է ,որ քաղաքացիության նոր օրենքի համաձայն ՝ անհատները կրոնական հիմունքներով քաղաքացիություն չեն ստանում Հնդկաստանում:Հնդկաստանի սահմանադրությունն արգելում է կրոնով հիմնավորված յուրաքանչյուր խտրականություն:Կրոնի հիմամբ անօրինական գաղթականներին տարբերակելով, քաղաքացիական նոր օրենքը խախտում է Հնդկաստանի սահմանադրական օրենքի հիմնական կառուցվածքը:Նրա խոսքով՝ եթե Հնդկաստանի կառավարությունը ցանկանում է այդ օրինագծի շրջանակում քաղաքացիություն պարգևել հարևան երկրների այն փոքրամասնություններին ,որոնց կյանքը վտանգված է ,ուստի ինչպես է կարելի անտեսել Միանմայում Ռոհինգյա մուսուլմաններին ,որոնք խիստ անարդարությունների են ենթարկվում: