Հունվար 16, 2020 15:39 Asia/Tehran
  • Հաջ Ղասեմի սպանությունը և Իրաքում ամերիկյան ռազմաբազայի դեմ ԻՀՊԿ-ի իրականացրած  հարձակումը

Հունվարի 3-ի առավոտյան, ԱՄՆ-ի ահաբեկչական կառավարությունը սպանեց, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի(ԻՀՊԿ) «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար, գեներալ Հաջ Ղասեմ Սոլեյմանիին , Իրաքի «Հաշդ ալ Շաաբի»-ի հրամանատարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մոհանդեսին և նրանց ութ զինակիցներին:

Ի պատասխան այդ ոճրագործության, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հունվարի 8-ին առավոտյան կանուխ, հրթիռային հարձակման  ենթարկեց Իրաքի Ալ- Անբար նահանգում գտնվող  Այն ալ -Ասադ ամերիկյան ռազմաբազան,նաեւ Արբիլում տեղակայված Վաշինգտոնի ռազմաբազան:Այս հաղորդման  ընթացքում կանդրադառնանք  հարձակման կարևորագույն  հետևանքներին:

Իրանի իսլամական հանրապետության համար Այն ալ-Ասադի վրա հարձակման ամենակարևոր հետևանքը  հետևյալն էր,որ  ապացուցվեց Իրանի զսպիչ ուժը:Վերջին տարիներին և հատկապես Իրանի հետ միջուկայն գործարքի միջազգային համաձայնագրի իրագործումից ի վեր,արևմտյան տերությունները մեծ ջանքեր են գործադրել Իրանին բանակցության սեղանի շուրջ բերելու իր հրթիռային կարողությունների հարցով ,սակայն այդ ոլորտում  դեմ են առել  Իսլ.հեղափոխության մեծարգո առաջնորդ այաթ.Խամենեիի  կտրուկ անհամաձայնությանը:

Իրանի Իսլ.Հանրապետությունն ավելի վաղ ,Իրանի տարածքից   հրթիռային հարձակման է ենթարկել Սիրիայում   ԻԼԻՊ-ի ահաբեկչական խմբավորման դիրքերը:Իրանը 2019-ի ամռանը, ամերիկյան անօդաչու թռչող սարքը  կործանելու ժամանակ ապացուցել էր իր հրթիռային կարողությունը: Այնուամենայնիվ, վերլուծաբանները համոզված են, որ Այն ալ-Ասադ ռազմաբազայի վրա ավելի քան 10 հրթիռներ  արձակելը ,կարող է փաստել Իրանի իսլ. հանրապետության զսպիչ ուժի բարձրակետը, քանի որ ամերիկացի զինվորները ոչ միայն Իրաքում , այլև Վաշինգտոնի բոլոր զինվորականները Ասիայի արևմտյան տարածաշրջանում, լիարժեք պատրաստ վիճակում էին:

Այդ մասին համալսարանի դասախոս Սեյեդ Ջալալ Դեհղանի ֆիրուզաբադին ասում է,.«ԱՄՆ-ի զինվորականների ռազմաբազայի դեմ հարձակումը փաստեց Իրանի զսպիչ  ուժը ,քանի որ Թրամփի բոլոր սպառնալիքներով հանդերձ ,Թեհրանը օրինավոր պաշտպանության  ,կամ հակադարձ քայլի գնաց,որը հզորացրեց իսլ.հանրապետության հեղինակությունը և նրա կանխարգելող կարողությունը և ապացուցեց ,որ Իսլ.հանրապետությունն ունի այնպիսի հզորություն ,որ կարող է պաշտպանել իր անվտանգությունը»:

Իրանի համար այդ հարձակման արդյունքներից է նաև հետևյալը,որ Իրանը «կամքերի պատերազմում»հաղթանակեց ԱՄՆ-ին: Միջազգային քաղաքականության մեջ,երբեմն «սպառնալիքին դիմակայելու կամքը»ավելի կարևոր է քան դրա բացահայտ արդյունքները: Կարևորությունը առավել դրսևորվում է այն ժամանակ,երբ Ձեր դիմաց  կանգնած է  աշխարհի ամենամեծ զինվորական ուժը: Տարբեր երկրներ, այնքան վստահ էին ,որ Իրանը վճռակամ է ԱՄՆ-ից   վրիժառության հարցով ,որ հերթաբար զգուշացնում էին Ասիայի արևմուտքում մի մեծ պատերազմ ծագելու մասին:Ամերիկյան անօդաչու թռչող սարքի կործանվելուց հետո ,Այն ալ- Ասադի վրա հրթիռային հարձակումը կարելի է համարել ԱՄՆ-ի դիմաց  Իրանի կամքի դրսևորման երկրորդ օրինակը իհարկե ավելի լայն մասշտաբով:

Կամքի դրսևորման կարևորությունը ավելի ակնհայտ է դառնում այն ժամանակ ,երբ ներկայացվում է Այն ալ- Ասադ ռազմաբազայի առանձնահատկությունները:Այդ ռազմաբազան կարելի է համարել Իրաքի տարածքում ԱՄՆ-ի ռազմական գործողությունները ղեկավարող և վերահսկող նաև լոգիստիկ և քաղաքական կենտրոն:Եթե Պարսից ծոցի ամերիկյան ռազմաբազաները դիտարկվում են ,որպես Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ԱՄՆ-ի ավանդական ուժի խորհրդանիշ, ապա Այն ալ-Ասադը կարող է համարվել այդ  տարածաշրջանում ,ԱՄՆ-ի ներկա  ուժի խորհրդանիշներից մեկը:ԱՄՆ-ի պաշտոնյաները բազմիցս մեկնել են Բաղդադ՝ առանց տեղեկացնելու նրանց , և երբեմն նույնիսկ Իրաքի  պաշտոնյաներից պահանջել են գնալ այնտեղ իրենց հետ հանդիպելու  համար:Անցյալ տարի, Սուրբ. Ծննդյան տոների առիթով Թրամփի և նրա տիկնոջ այցը Այն ալ -Ասադ և  Գոհաբանության տոնի առիթով,Մայք Փենսի և իր տիկնոջ ներկայությունը այդ ռազմաբազայում ,այդ դիտանկյունից ուշադրության արժանի է:

Անտարակույս,Այն ալԱ-սադի վրա Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրթիռային հարձակման ամենակարևոր հետևանքները վերադառնում են ԱՄՆ-ին:

ԱՄՆ-ի վրա այս հարձակման առաջին և գլխավոր հետևանքը այն էր, որ փլուզվեց նրա ռազմական հեղինակությունը:ԱՄՆ-ի ռազմաբազաների դեմ մի օրինավոր կառավարության միջոցով կատարված ռազմական վերջին հարձակումը եղել է մոտ 80 տարի առաջ, երբ ճապոնիայի ռազմօդանավերը   1941-ի դեկտեմբերի 7-ի առավոտյան կանուխ  հարձակվեցին  Հավայան կղզիներում գտնվող Պերլ Հարբոր ռազմածովային բազայի վրա,  ամերիկացիներին  ՝ պատճառելով ծանր վնասներ : Այս հարձակումով  ԱՄՆ-ը ներքաշվեց  Երկրորդ  համաշխարհային պատերազմի մեջ:

Երկրորդ աշխարհամարտը ավարտվելով և ԱՄՆ-ի ռազմական հզորությունը զարգանալով,ոչ մի կառավարություն պաշտոնապես չէր կարողացել  հարձակվել ամերիկյան ռազմակայանների վրա, բացառությամբ հակաամերիկյան որոշ զինյալ խմբերի:80 տարի անց ,Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիա-տիեզերական ուժերի կողմից հունվարի 8-ի առավոտյան իրականացած հարձակումը Այն ալ-Ասադ ռազմաբազայի վրա,և ԱՄՆ-ի անկարողությունը պատասխան հարվածի համար,փշրեց ԱՄՆ-ի ռազմական հզորությունը ,ապացուցելով, որ հակառակ վերջին տարիների բոլոր հավակնություններին,խոցելի է այդ երկրի ռազմական կարողությունը:

Միացյալ Նահանգների համար այս  հարձակման երկրորդ հետևանքն այն է, որ ԱՄՆ-ի զինվորական ներկայության դեմ բողոքները ընդհանրապես Ասիայի արևմուտքում և մասնավորապես Իրաքում սաստկացել են   և դիմադրության խմբերը Իրաքում և ողջ տարածաշրջանում պաշտոնապես հայտարարել են , որ Դիմադրության հրամանատարների սպանության  համար   վրեժխնդրության միակ տարբերակը՝ ամերիկյան  ուժերի արտաքսումն է տարածաշրջանից:

Արևմտյան Ասիայի փորձագետ Մաթիաս Բրուգմանը գերմանական Handels Blatt օրաթերթում  հրապարակած վերլուծության մեջ, գեներալ  Ղասեմ Սոլեյմանիի դեմ ահաբեկչությունը , համարել է ԱՄՆ-ի կառավարության ամենամեծ սխալներից մեկը ,որը պատճառ դարձավ բոլոր  քննադատությունները ուղղվեն դեպի ԱՄՆ:

Այժմ դիմադրության խմբերի շրջանակում,   ուժեղ կամք ու  վճռակամություն  է դրսևորվել ԱՄՆ-ին տարածաշրջանից վտարելու համար: Դիմադրության հրամանատարների դեմ ահաբեկչական ակտից հետո ,Իրաքում ԱՄՆ-ի ռազմաբազաների դեմ իրականացած իրարահաջորդ հարձակումները ,տարածաշրջանը խիստ անապահով է դարձրել ամերիկացի զինվորականների համար ,իմասնավորի Իրաքում: Դիմադրության խմբերը իրենց երկարատև նպատակն են ճշտել տարածաշրջանից ԱՄՆ-ին վտարելը ,որը իրականացվող մի նպատակ է :

Միացյալ Նահանգների համար երրորդ գլխավոր հետևանքը հոգեբանական գործողության ձախողումն էր, որը նա նախաձեռնել է Իրանի Իսլ. Հանրապետության դեմ:Վաշինգտոնի ահաբեկչական կառավարությունը փորձեց հոգեբանական գործողություններով նվազեցնել Այն ալ-Ասադ ռազմաբազայի վրա Իրանի հարձակման արժեքը ՝ այն դարձնելով պարզապես «խորհրդանշական» գործողություն ՝ Իրանում հասարակական կարծիքը բավարարելու  համար:

Այնուամենայնիվ,  ԱՄՆ-ի ռազմածովային պատերազմի քոլեջի ռազմավարական ուսումնասիրությունների և ազգային անվտանգության ավագ գիտաշխատող  և Rand ամերիկյան քոլեջի քաղաքական հետազոտող Դարա Մասիկոտը,ցուցադրել է պատկերներ   այն կետերից ,որոնք թիրախ են դարձել Իրանի բալիստիկ հրթիռների և Այն ալ -Ասադ բազային հասցված վնասներից  և գրել է.«Ես Իրանի հարցով փորձագետ չեմ, բայց ես ռազմական վերլուծաբան եմ: Երբ  տեսնում եմ Այն ալ-Ասադ ավիաբազայի վրա Իրանի  հարձակման հետևանքները, չի թվում որ  այն խորհրդանշական հարձակում լինի , որը ինչպես ոմանք ասում են նպատակը զոհերից խուսափելն էր»:

ԱՄՆ-ի ահաբեկչական կառավարության կողմից դիմադրության հրամանատարների սպանությունը և տարածաշրջանային մակարդակում Այն ալ-Ասադ ռազմաբազայի   վրա Իսլ.հեղափոխության պահապանների կորպուսի հրթիռային հարձակումը, նույնպես կունենա կարևոր հետևանքներ, որոնցից ամենակարևորը ՝ տարածաշրջանում դիմադրության դիրքի ամրապնդումն է:Անգլիայում ,Իրանի նախկին դեսպան Սեյեդ Ջալալ Սադաթյանը ,նկատի առնելով գեներալ  Ղասեմ Սոլեյմանիի անհատական յուրահատկությունները գրել է.«Եթե նայեք գեներալ մայոր  Սոլեյմանիի կարևոր անհատականությանը ,որպես Իսլ. հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ստորաբաժանման հրամանատարի, կտեսնեք , որ նրա ազդեցության ոլորտը չի սահմանափակվում միայն Իրաքով, Սիրիայով, Լիբանանով, Եմենով, Պաղեստինով և այլն, այլև ներառում է  ամբողջ Արևմտյան Ասիան»:Հետևաբար, այս երկրներում և Արևմտյան Ասիայի ողջ տարածքում կավելանան դիմադրության խմբերի նաև՝ ԱՄՆ-ի ներկայությանը դեմ գնացող խմբերի տեղաշարժերը:

Համալսարանի դասախոս  Սեյեդ Ջալալ Դեհղանի Ֆիրուզաբադին խոսելով այն մասին , որ նահատակ Սոլեյմանիի դեմ ահաբեկչությունը,մի անհատի ահաբեկչություն չէր, նշում է.«Իրանի Ղոդս ստորաբաժանման հրամանատարի դեմ ահաբեկչությունը ,իրականության մեջ մի ջանք էր Իրանի տարածաշրջանային ներկայությունը և ազդեցությունը կասեցնելու  համար,սակայն գործնականում ձախողեց »: Նա նշել է.«Դիմադրության առանցքը ձևավորվելով ,Ասիայի արևմուտքում ձևավորվեց գեոպոլետիկական երկակի ընթացք և նահատակ Սոլեյմանիի սպանությունը,կայուն և թափանցիկ դարձրեց այդ սահմանները»:

Անտարակույս, ԱՄՆ-ի ահաբեկչական կառավարության ակտը ,Իսլ.հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ստորաբաժանման ղեկավար գեներալ մայոր Ղասեմ Սոլեյմանիին սպանելու առումով ,էլ ավելի լարված է դարձրել Իրանի և ԱՄՆ-ի հարաբերությունները ,քանի որ մի կողմից առաջին անգամը լինելով Իրանի իսլ.հանրապետությունը ,հրթիռային հարձակման է ենթարկել ԱՄՆ-ի մի ռազմաբազան և մյուս կողմից երկու երկրները առավել քան  երբևէ ռազմական հարձակման շեմին են կանգնել:

Այս ոճրագործությունն խորացրել է Իրանի ժողովրդի ատելությունը և նողկանքը ԱՄՆ-ի նկատմամբ ,  հատկապես «ազգային հերոս»-ին սպանելու  պատճառով և  երկու երկրները առավել քան երբևէ հեռացել են  դիվանագիտությունից՝ լարվածությունները նվազեցնելու  երրորդ դերակատարի միջնորդության շրջանակում:Իրականության մեջ , ԱՄՆ-ի ոճրագործությունը, գեներալ-մայոր Ղասեմ Սոլեյմանիի և նրա զինակիցների դեմ ահաբեկչական ակտով գագաթնակետին է հասցրել Իրանի ու ԱՄՆ-ի թշնամությունը և փակուղու դիմաց կանգնեցրել դիվանագիտությունը: 

Պիտակ