Կյանքն Արևմուտքում․ հայացք ներսից (14)
(last modified Sat, 14 Mar 2020 09:45:18 GMT )
Մարտ 14, 2020 13:15 Asia/Tehran

Ողջույն հարգելի ունկնդիրներ։ Ալկոհոլային խմիչքների օգտագործումն արևտմյան շատ երկրների սովորական կենսակերպի մաս է կազմում: Իհարկե այդ երկրներում կան  քրիստոնյաներ կամ  ԱՄՆ Յուտա նահանգի Մորմոնական եկեղեցու հետևորդների նման կրոնականներ, որոնք հրաժարվում են ալկոհոլային խմիչքներից։ «Կյանքն Արևմուտքում․հայացք ներսից» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում կխոսնեք ալկոհոլային խմիչքների և Արևմուտքում դրանց սպառման բարձր ցուցանիշների մասին: Ընկերակցեք մեզ։

Այսօր աշխարհում ըմպելիքների սպառման առումով՝ թեյից ու սուրճից հետո, որոշ ալկոհոլային խմիչքներ գտնվում են  երրորդ տեղում։ Ալկոհոլը հոգեներգործուն նյութ է, որն ազդում է մարդու գիտակցության ու նրա ընկալումների ու պահվածքի վրա։ Ալկոհոլային արդյունաբերության ոլորտում ֆինանսական շրջանառությունն ապշեցուցիչ է: Մինչև 2020 թվականի ավարտն նախատեսվում է ալկոհոլային խմիչքների առք ու վաճառքից ստացվող եկամուտը  հասցնել 1․5 տրիլիոն դոլարի։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2018 թվականին հրապարակած զեկույցի համաձայն՝ ալկոհոլի չարաշահումից տարեկան աշխարհում մահանում է 3 միլիոն մարդ: Աշխարհում յուրաքանչյուր 20-րդ մահը պայմանավորված է ալկոհոլի չարաշահմամբ կամ ալկոհոլի ազդեցությամբ։

Ալկոհոլի օգտագործման հետևանքով մահացության ցուցանիշն  ավելի բարձր է, քան ՁԻԱՀ-ից և ճանապարհատրանսպորտային պատահարներից մահացության ցուցանիշը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները համոզված են, որ  ալկոհոլի չարաշահումն ավելի քան 200 հիվանդության պատճառ է դառնում։ Ալկոհոլի օգտագործումը կարող է առաջացնել  առողջական խնդիրներ, ինչպիսիք են հոգեկան և վարքային խանգարումները, լյարդի հիվանդությունը, քաղցկեղի որոշ տեսակները, սրտանոթային հիվանդությունները, հարբածության պատճառով կիրառված բռնությունների ու բախումների հետևանքով ստացված վնասվածքները կամ որոշ ճանապարհային պատահարները: Միջազգային վիճակագրությունը վկայում է, որ աշխարհում գրանցված բոլոր մահերի շուրջ 5 տոկոսի պատճառը ալկոհոլի օգտագործումն է: Ընդ որում այդ ցուցանիշը 20-30 տարեկան երիտասարդների մոտ կազմում է 13․5 տոկոս։ Ալկոհոլի չարաշահումից տարեկան աշխարհում 3  միլիոն մարդկանց մեջ,  տղամարդկանց թիվը երեք անգամ գերազանցում է կանանց թվին: Այդ մահացությունների մեկ երրորդը գրանցվում է ճանապարհատրանսպորտային պատահարների և ֆիզիկական բախումների ընթացքում։ Ալկոհոլային խմիչքների օգտագործման հետևանքով ստամոքս-աղիքային և սիրտ-անոթային հիվանդությունները գտնվում են երկրորդ տեղում։  Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում  ավելի քան 230 միլիոն տղամարդ և 50 միլիոն կին տառապում է ալկոհոլային կախվածությամբ: Ալկոհոլի օգտագործման հետևանքով խանգարումների դեպքերն առավելաբար վերաբերում են Եվրոպա մայրցամաքին։ Ալկոհոլի վնասակար խանգարումներն առավելաբար տարածված են բարձր եկամուտ ունեցող երկրներում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Եվրոպայում ընտանիքներն  ունեն ալկոհոլի ամենաբարձր սպառումն աշխարհում։  Եվ այդ մայրցամքում ալկոհոլային օգտագործման հետևանքով մահացությունների դեպքերի ցուցանիշն ավելի բարձր է, քան աշխարհի ցանկացած այլ վայրում:

Եվրոպա  մայրցամաքում Եվրամիության անդամ Բալթյան երկրներում, ընտանիքներն իրենց եկամտի մեծ մասը ծախսում են ալկոհոլային խմիչքներ գնելու վրա։ Եվրամիության վիճակագրական ծառայության` «Եվրոստատ»-ի տվյալներով՝ եվրոպացիները  2017 թվականին ալկոհոլային խմիչքների համար ավելի քան 130 միլիարդ եվրո են ծախսել: 

---- 

 

Բրիտանացի բժիշկների խոսքերով՝  թմրանյութերի համեմատությամբ, ալկոհոլի վտանգներն ու վնասները  ավելի շատ են։ Եվրոպայում մահացությունների 10 տոկոսի պատճառը ալկոհոլի օգտագործումը համարելով, Լոնդոնի համալսարանի լյարդի հիվանդությունների ամբիոնի պրոֆեսոր   Ռաջիվ Ջալանն ասել է․- «Մեր հիմնական խնդիրը  Եվրոպայում ալկոհոլի օգտագործման դեմ պայքարի լուրջ քաղաքականության բացակայությունն է»։ Նշելով, որ ցավոք Եվրոպայում  16 տարեկանից բարձր անձանց  թույլատրվում է ալկոհոլային խմիչք օգտագործել, նա ասել է․-«Եվրոպայում 15-19 տարեկան անձանց 24 տոկոսը կախվածություն ունի ալկոհոլից, և պատանիները դպրոցական միջոցառումների ժամանակ ալկոհոլային խմիչք են խմում»։

Բրիտանական լրատվամիջոցների տվյալներով՝ ամեն օր  այդ երկրի դպրոցներից հեռացվում  են ալկոհոլային խմիչքներ  և թմրանյութեր օգտագործող աշակերտներ, որոնց թիվը գնալով աճում է։ 

Sky News- ի հաղորդման համաձայն՝ վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ 2016-2017 թթ․-ին ավելի քան 7700 աշակերտներ հեռացվել են Բրիտանիայի դպրոցներից։ Դա նշանակում է,որ միջին հաշվով օրական 20 աշակերտ է հեռացվում  Բրիտանիայի դպրոցներից։ Վերջին հինգ տարվա ընթացքում  ալկոհոլի և թմրանյութերի օգտագործման պատճառով Բրիտանիայի միջնակարգ  դպրոցներից աշակերտների հեռացման դեպքերն աճել են  57 տոկոսով։

20-րդ դարի 90-ական թվականներին բժշկական ոլորտում ալկոհոլային խմիչքների օգուտների մասին պրոպագանդայի ալիք բարձրացավ, ինչը նպաստեց ալկոհոլային խմիչքներ արտադրող ընկերությունների վաճառքին ճծավալների աճին և  մեծ շահույթին:

Ֆրանսիացի բժիշկ Ռենուդը պնդում էր,որ ֆրանսիացիների մոտ հազվադեպ են զարգանում  սրտանոթային հիվանդություններ։ Ոմանք դա վերագրեցին  ֆրանսիական պարադոքսին՝ երկրում գինու սպառմանը, ինչը երկար չտևեց և հետազոտական կենտրոնները  հերքեցին այդ վարկածը, չափազանցված   որակելով  ներկայացված վիճակագրական տվյալները։ Համաշխարհային առողջապահության կազմակերպության տվյալները ցույց տվեցին, որ Ֆրանսիայում սրտանոթային հիվանդությունների մասին իրական տվյալները գերազանցում են հարևան երկրներում արձանագրված ցուցանիշներին։ Թյուր կարծիք է, թե ֆրանսիացիներն ունեն ամենաառողջ սրտերը:

---

 

 «Lancet» բժշկական ամսագրի կողմից 2018 թվականին անցկացված ուսումնասիրության համաձայն՝ չկա ալկոհոլի ամենացածր աստիճանով խմիչք, որը վտանգավոր չինի առողջության համար։ Նույնիսկ զրո տոկոս  ալկոհոլ ունեցող մեկ բաժակ ալկոհոլային խմիչքը վնասում է առողջությանը։ Սիժրիդ  Դը Միսուարն «Ֆրանս 24» հեռուստաընկերության համար պատրաստած ռեպորտաժում նշել է․-«Ալկոհոային խմիչքների օգտագործման մեջ չափավորություն չկա։ Օրական ընդամենը մեկ բաժակ ալկոհոլ խմելը մինչև հինգ տոկոսով մեծացնում է քաղցկեղի, սրտանոթային հիվանդությունների և ինսուլտների զարգացման ռիսկը։ 15-ից 49 տարեկան մարդկանց շրջանում մահացությունների երրորդ հիմնական պատճառն ալկոհոլային խմիչքների օգտագործումն է։

Ոչ միայն եվրոպական երկրները խնդիրներ ունեն ալկոհոլի սպառման հետ։ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը 2017 թվականին ներկայացրած զեկույցում անդրադարձել է ալկոհոլային խմիչքների օգտագործման հետևանքով 88 հազար ամերիկացիների մահված դեպքերին և այդ երկրի կառավարության կրած 249 միլիարդ դոլարի վնասներին։ ԱՄՆ-ում ուսանողների շրջանում ալկոհոլային խմիչքների սպառման ծավալները շատ մեծ են։ Վերջերս անցկացված հետազոտությունների համաձայն՝ ամերիկացի գրեթե բոլոր ուսանողները, համալսարանում սովորելու ընթացքում ալկոհոլ օգտագործելու փորձ են ունեցել, և  այնուհետև նրանց ավելի քան 80 տոկոսը շարունակաբար օգտագործել է ալկոհոլային խմիչքը։ 

Parstoday լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ ամերիկացի հետազոտողների վերջերս անցկացրած հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ  անցած մեկ տասնամյակի ընթացքում ամերիկացի ուսանողների շրջանում 400 տոկոսով ավելացել է ալկոհոլային խմիչքների սպառումը։ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալներով՝ տարեկան մոտ 1900 ամերիկացի ուսանողներ կորցրել են իրենց կյանքն ալկոհոլային խմիչքներ օգտագործելու պատճառով։ ԱՄեն տարի 18-24 տարեկան  շուրջ 700 հազար ուսանողներ իրենց ընկերների ու դասարանցիների առաջարկությամբ ալկոհոլային խմիչք օգտագործելու փորձ են ձեռք բերում։ Իսկ ԱՄՆ–ի Ալկոհոլի չարաշահման և ալկոհոլամոլության ազգային ինստիտուտի հայտարարության համաձայն՝ տարեկան ավելի քան 97 հազար ամերկացի ուսանողներ սեռական ոտնձգությունների զոհ են դառնում՝ ալկոհոլ օգտագործելու պատճառով։

--- 

Մինչ այժմ շատ  է խոսվել ալկոհոլային խմիչքների սպառման կողմնակի ազդեցությունների մասին, բայց ֆիզիկական հիվանդությունները ալկոհոլային խմիչքների օգտագործման միակ հետևանքները չեն,  այն ունի նաև սոցիալական հետևանքներ։ ԱՄՆ–ի Ալկոհոլի չարաշահման և ալկոհոլամոլության ազգային ինստիտուտի հետազոտությունները ցույց են տալիս, որ ալկոհոլիկներն իրենց վնասելուց բացի, մյուսներին ևս վտանգի տակ են դնում։ CNN կայքը 2019 թվականի հուլիսի 1-ին գրել է․ «ԱՄՆ-ում անցկացված հետազոտությունները ցույց են տալիս,որ այս  երկրում ալկոհոլի օգտագործումից տուժում է ևս 53 միլիոն մարդ։ Դա նշանակում է, որ յուրաքանչյուր հինգ ամերիկացուց մեկը ուղղակիորեն վնասվում է այլոց կողմից ալկոհոլ օգտագործվելու պատճառով։ 

Երիտասարդների շրջանում ևս ավելացել են ալկոհոլային խմիչքների օգտագործման հետևանքով բռնություններն ու տրանսպորտային պատահարները։

Ճանապարհատրանսպորտային չորս  պատահարներից մեկի պատճառը ալկոհոլային խմիչքի օգտագործումն է։ Եվրոպական երկրներում ալկոհոլային խմիչքների օգտագործման հետևանքները պատճառ են դարձել, որ  պետությունները մի շարք օրենքներ սահմանելով, վերահսկեն քաղաքացիների կողմից ալկոհոլի օգտագործումը։ Որպես օրինակ, մի շարք երկրներ հարբած վարորդների համար տուգանքներ  ու   ծանր պատիժներ են սահմանել, ինչպես՝ վարորդական իրավունքից զրկելը։ Իսկ որոշ երկրներ վերահսկում են ալկոհոլի օգտագործումը ՝ սահմանափակելով տարիքը:

Եվ վերջում  հարկ է նշել, որ խմիչքի վաճառքից ստացված շահույթը այնքան մեծ  է, որ դրա հարկային եկամուտը  եվրոպական երկրներին թույլ չի տալիս դեմ գնալ ալկոհոլային խմիչքների արտադրությանն ու վաճառքին։ Այդ պատճառով, ալկոհոլային խմիչքների օգտագործման ծավալներն աճում են և  բնակաբար այս կործանարար երևույթի հասարակական մարտահրավերները ևս ժամանակի ընթացքում ավելանալու են։