Ապրիլ 17, 2020 19:34 Asia/Tehran

Կորոնավիրուսն Աստծո կողմից մեծամիտ ու ամբարտավան մարդկանց ուղղված զգուշացում է։ Կորոնավիրուսը եկավ մարդկանց հիշեցնելու, որ նրանց ու տիեզերքի արարիչն Աստված է և մարդը աշխարհի տեր ու տիրականը չէ։ Եթե մարդու գիտությունը հիմնված չլինի աստվածային ցուցումների, հավատքի ու բարոյական նորմերի վրա, չի կարող նրան պաշտպանել դժբախտ պատահարներից:

Մարդը միակ արարածն է, որին Աստված   շնորհել է բանականություն ու  հնարավորություն՝ որպեսզի կարողանա  ընտրել իր ճիշտ ճանապարհը և կերտել իր աշխարհը։ Հազարամյակների  ընթացքում, մարդն աստվածային այս մեծ բարիքի շնորհիվ բազում հայտնագործություններ ու գյուտեր է արել՝ ապահովելով իր բարեկեցությունն ու անդորրը։ Երբ Եվրոպայում ավարտվեց միջնադարյը և մեկնարկեց   Վերածննդի  դարաշրջանը, նորարարություններն ու գյուտերն ավելացան և Իսլամական մեծ քաղաքակրթությունից դարեր անց, գիտությունը կրկին մեծ նշանակություն ստացավ։  Գիտության ոլորտում  աստիճանաբար մեծ առաջընթաց արձանագրվեց և մեծ գյուտեր արվեցին։  Այժմ մարդը շարունակում է իր ուսումնասիրություններն սկսած երկնքի հեռավոր աստղերից մինչև նյութի ամենափոքրիկ մասնիկներն ու իր հրաշալի մարմինը։ Մարդը  բարդ տեխնոլոգիայի օգնությամբ, մեծ առաջընթաց է արձանագրել տարբեր ոլորտներում, այդ թվում բժշկության, հաղորդակցության, արդյունաբերության, գյուղատնտեսության և  առևտրի։ Ինտերնետի ու վիրտուալ միջավայրի ստեղծումն ու դրանց տարածումը մեծ փոփոխություններ են առաջացրել մարդու կյանքում և նույնիսկ փոխել են նրա կենսակերպը։

Գիտական  հսկայական զարգացումները ծնունդ տվեցին  նոր գաղափարների։  Արևմուտքի գաղափարի հիմքը հանդիսացող հումանիզմը, որպես փիլիսոփայության ուղղություն, առաջացել է Վերածննդի դարաշրջանում։ Կրոնական համոզումներին հակառակ, հումանիզմի աշխարհայացքի կենտրոնում մարդն է։ Ըստ հումանիզմի՝ մարդը գիտական առաջընթացը ծառայեցրել է իր հայեցակետերին։ Այս ուսմունքի փորձագետները պարզելով տգիտության դեմ պայքարին և մարդու խնդիրների հանգուցալուծմանն ուղղված գիտության հնարավորությունները, ներկայացրեցին «Գիտության ինքնատիպություն» տեսությունը, որի համաձայն, մարդը, հենվելով գիտության ու փորձի վրա, կվերացնի իր առջև դրված բոլոր խոչընդոտները և կստեղծի իր իդեալական հասարակությունը։ Այսպիսով Արևմուտքում անտեսվում է Աստված, տիեզերքի Արարիչը, իսկ մարդը հիմնվելով իր գիտության վրա, զբաղեցրել է Աստծո տեղը, և համոզված է, որ Աստծուն էլ պետք է երկրպագել միայն տներում ու եկեղեցիներում։ Բոլոր գործերում Աստծո դերն անտեսելու հետևանքով հասարակության մեջ անհետացել  է հոգևորը և գնալով աճել է  նյութապաշտությունը և կարևորվել անձնական շահերին հետևելը։

---

Գիտության ու տեխնոլոգիայի զարգացումն աշխարհում

 

Անցած մի քանի դարերի Արևմուտքի փորձը, որտեղ մարդը եղել է տիեզերքի առանցքը,  և գիտելիքը  դիտել է, որպես իր խնդիրների միակ լուծում, մարդկության համար հաջող չի եղել։ Արևմտյան մտածողների մեծ սխալը՝ Աստծուց, բարոյականությունից և հոգևորից հրաժարվելն է եղել: Տիեզերքի  Արարիչը մարդուն անվանեց իր տեղապահը երկրի վրա, նրան շնորհեց բանականություն   և նրան տրամադրեց բոլոր տեսակի բարիքներ։ Աստված մարդուն ասաց, որ այդ բոլոր հնարավորթուններն օգտագործի  իր նյութական ու  հոգևոր աճի համար։ Մինչդեռ մարդը փաստորեն իրեն համարում է բնության տեր ու տիրականը և ելնելով իր շահամոլական բնույթից վնասում ու ոչնչացնում է այն։ Գիտության սխալ օգտագործման արդյունքը եղել են կյանքի բնական կարգի խաթարումը և կլիմայի կործանարար փոփոխությունները, որոնց հետևանքներն օըստօրե առավել ակնհայտ են դառնում: Տարբեր զենքերի արտադրությունը ժամանակակից մարդու՝ գիտության  զարտուղի  գնալու ևս մեկ օրինակ է: Չնայած նա միշտ աշխատել է զենքեր ստեղծելու ուղղությամբ, բայց վերջին մի քանի տասնամյակների ընթացքում ժամանակակից գիտության օգնությամբ պատրաստված զենքերը շատ ավելի կործանարար ու մահացու են եղել: Որոշ համաշխարհային գերտերություններ, գիտությունն օգտագործել են  զանգվածային ոչնչացման, ներառյալ՝  միջուկային, քիմիական  ու կենսաբանական զենք արտադրելու համար:

Մյուս կողմից, վերջին մի քանի դարերի ընթացքում արձանագրված գիտական առաջընթացները շատ մարդկանց համար ոչ միայն անօգուտ, այլև վնասակար են եղել: Արևմտյան շատ պետություններ իրենց գիտական նվաճումներն օգտագործում են այլ երկրների վրա իշխելու և նրանց ռեսուրսներն ու հարստությունը թալանելու համար: Արդյունքում, մարդկային գիտելիքները ոչ միայն  չեն բուժել երրորդ աշխարհի մարդկանց ցավերը, այլև  նպաստել են տնտեսական անարդարություններին և աշխարհում աղքատության տարածմանը:

Նման մթնոլորտում, որտեղ քաղաքակիրթ, բայց մեծամիտ ու ամբարտավան մարդը, գիտության և տեխնոլոգիաների աջակցությամբ, անում է ամեն ինչ և իրեն համարում ամեն ինչի տեր ու տիրական և ձգտելով նույնիսկ հավիտենական կյանքի, հանկարծ Կորոնա անունով վիրուսը մարտահրավեր է նետում  նրա բոլոր գիտական ու  տեխնոլոգիական նվաճումներին։

Նրանք, ովքեր Աստծո փոխարեն գիտությունն էին պաշտում, այժմ ելք են փնտրում կորոնարավիրուսից   փրկվելու համար: Վիրուսն այսօր միլիարդավոր մարդկանց փակել է իրենց տներում և թույլ չի տալիս նրանց  հանդիպել կամ  նույնիսկ մոտենալ միմյանց:

Այն երկրները, որոնք հպարտանում էին իրենց առողջապահական համակարգով և այն համարում էին  լավագույնը, հայտնվեցին  հիվանդների ու մահացության մեծ թվերի խնդրի առաջ։ Արևմուտքի անհատապաշտական ու նյութական չափանիշներն առավել ակնհայտ դարձան այս ցավալի իրավիճակում, երբ ավելի շատ է զգացվում  սրտակցության ու համագործակցության  կարիքը: Տնային կարանտին սահմանվելուց հետո, շատ խանութներ դարձան կողոպուտի ու քաշքշուկների վայր։ Խանութների դարակները դատարկվեցին։ Մեկ այլ զարմանալի լուր վկայում է  պետությունների կողմից բժշկական պարագաների գողության մասին։ Իսկ որոշ արևմտյան երկրներում, անուշադրության են մատնվել ծերանոցները։ Այդ երկրներում նախընտրում են բուժել  երիտասարդ հիվանդներին։ Ծերերին լուսանցք մղելով, երիտասարդ հիվանդների համար ավելի լավ բուժում  ու խնամք են ապահովում։

---

Կորոնավիրուսով վարակված հիվանդները

 

Հաշվի առնելով արևմուտքում անհատապաշտության գաղափարի տարածումը և ընտանիքի հիմքերի թուլացումը, ներկայումս շատ մարդիկ, որոնք ընտանիք չեն կազմել,  կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում, ավելի մենակ են քան անցյալում։ Իսկ նրանք, որոնք ունեն ամուսին, երեխաներ, ընտանեկան խարխլված հարաբերությունների պատճառով, անընդհատ վիճում են:

Բայց միգուցե արևմտյան քաղաքական գործիչների և կապիտալիստների համար, որոնք ավելի մեծ կարևորություն են տալիս ֆինանսական ու տնտեսական իրավիճակին, քան ցանկացած այլ բանի, կորոնավիրուսի մեծագույն վնասը կարող է լինել արդյունաբերական մեծ   երկրների տնտեսական  կորուստը։ Տնտեսագետների կանխատեսումների համաձայն՝ համաճարակից հետո, աշխարհում խոշոր փոխություններ են լինելու, ինչը նշանակում է, որ տնտեսական բոլոր հաշվարկները խափանվել են շատ փոքրիկ վիրուսի տարածման հետևանքով։

Իհարկե մարդը Աստծո շնորհած բանականության ու իմաստնության շնորհիվ հաղթահարելու է նաև  այս համաճարակը:

Անցյալում  ևս վարակիչ և ոչ վարակիչ հիվանդություններ են հայտնվել մարդու կյանքում ու մարդը կարողացել է դրանք հաղթահարել։ Այդ բոլոր հիվանդություններն էլ ինչպես կորոնավիրուսն ուղերձ են պարունակել՝ «Ով մարդ, ինչն է քեզ ամբարտավան դարձրել բարեգութ Աստծո առաջ( Էնֆեթար սուրահի 6-րդ այա)»։

Այս անկանխատեսելի  հիվանդությունները և այլ  երևույթներ, ինչպիսիք են կլիմայի վտանգավոր փոփոխությունները, գալիս են նախազգուշացնելու, որ մարդը մշտապես ունի մեծ ու իմաստուն  Աստծու՝ բոլոր արարածների ու տիեզերքի Արարչի  առաջնորդության  կարքիը, քանզի անհնազանդությունն ու ամբարտավանությունը միայն իրեն կվնասեն։

---

Հավատքն ուղղորդում է գիտությունը

 

 

Կորոնավիրուսն  Աստծու կողմից ամբարտավան մարդկանց ուղղված զգուշացում է։ Կորոնավիրուսը եկավ մարդկանց հիշեցնելու, որ նրանց ու տիեզերքի արարիչն Աստված է և մարդը աշխարհի տեր ու տիրականը չէ։ Եթե մարդու գիտությունը հիմնված չլինի աստվածային ցուցումների, հավատքի ու բարոյական նորմերի վրա, չի կարող նրան պաշտպանել դժբախտ պատահարներից: Գիտությունն այն ժամանակ կարող է արժեք ունենալ, երբ իրոք ծառայի ողջ մարդկության շահերին և այս նպատակն այն ժամանակ կիրականանա, երբ գիտությունն ուղեկցվի հավատքով ու բարոյական նորմերով։

Իրանցի մեծ մտածող, փիլիսոփա նահատակ Այաթոլլահ Մորթեզա Մոթահարիի համոզմամբ՝ գիտությունն ու հավատքը լրացնում են միմյանց։  Նա ասում է․ «Գիտությունը միջոց է, իսկ հավատքը նպատակակետ, գիտությունը արագություն է պարգևում, իսկ հավատքը՝ ուղղություն, գիտությունը կերտում է բնություն, իսկ հավատքը՝ մարդ, գիտությունը բանականության գեղեցկությունն է, հավատքը՝ ոգու, գիտությունը աշխարհը ներդաշնակ  է  դարձնում մարդու հետ, իսկ հավատքը՝  մարդուն իր հետ»։

Գիտությունը և հավատքը մարդու թռչելու երկու թևերն են, որոնք զարգացնում են ինչպես  նրա նյութական, այնպես էլ հոգևոր արժեքները:

Եթե այսօրվա քաղաքակիրթ մարդը կորոնավիրուսից  մեծ դաս քաղելով գիտակցի, որ գիտելիքն  այն ժամանակ կարող է գտնվել նրա  հոգևոր և ֆիզիկական վեհացման ճանապարհին, երբ այն արմատավորված կլինի աստվածային ուսմունքներում, այս կործանարար վիրուսն իր բոլոր վնասներով, ի վերջո կարող է ապագայում   մեծ օգուտներ բերել մարդուն։

 

 

 

 

Պիտակ