Ապրիլ 18, 2020 01:48 Asia/Tehran

Երկու մասից բաղկացած հաղորդման ընթացքում, խոսելու ենք աշխարհի դեմ ուղղված կորոնավիրուսի ահագնացող սպառնալիքի մասին: Ընկերակցեք մեզ:

Մարդը երբևէ չէր հասել գիտության, իրազեկվածության , հմտության և տեխնոլոգիայի այսպիսի մակարդակի,նա երբևէ այսքան խոցելի ու անպաշտպան վիճակում չէր հայտնվել, մինչ օրս  երբեք այսքան  չէր զգացել  իր կյանքի անիմաստությունը:

Այս օրերը շատ տարօրինակ օրեր են բոլորիս համար:Մարդկության պատմության այն ժամանակահատվածում ,երբ  մենք մեզ համարում ենք բնության օրենքների կատարյալ նվաճողը և ունենք արդիական ու զարգացած  տեխնոլոգիա,մենք կանգնած ենք անտեսանելի  «վտանգավոր» տարրի դիմաց ,որպեսզի  հավատանք, որ մեր գոյությունն ու կյանքը շատ երերուն  ու փխրուն է:Հիշենք, որ մենք ամեն օր մեզ գովերգում էինք մեծ թվով գերարդիական տեխնոլոգիաների   ու տիեզերքի անսահման գալակտիկաների նվաճման համար:Սակայն ,այսօր կովիդ 19 – ի անտեսանելի  տարրը, աշխարհի ժողովրդի  համար այնպիսի աներևակայելի  իրավիճակ է ստեղծել , որ բոլորը միայն աշխատում են մարդ արարածի ողջ մնալու ու գոյատևելու համար  :

Մենք այնպիսի հաղթական կեցվածքով Մայր Երկրի բնությունը  ոչնչացման եզրին հասցրինք և հաղթականորեն ,որպես պատերազմական ավարներ հափշտակեցինք   բնապաշարներն  ու կենդանական պաշարները ,որ այժմ հենց այս   կարճ ժամանակահատվածում ,ոչնչացված էկոհամակարգը աներևակայելի ձևով  արագորեն վերականգնվում  է ։

 

Դեկտեմբերի վերջից աշխարհնը  հայտնվեց կորոնավիրուսի (Կովիդ  19)-ի  շատ արագ բռնկման դիմաց և վարակվածների, ապաքինվածների ու մահացածների թվերը դարձան աշխարհի ամենահիմնական լուրերը: Այս իրավիճակը արագորեն տարածվեց ամբողջ աշխարհում:Կորոնավիրուսն  առաջին անգամ բռնկվեց Չինաստանում, այսօր տարածվել է աշխարհի բոլոր երկրներում և աշխարհում վարակվածների թիվը ավելի քան երկու միլիոն 300 հազար է,մահացածներինը ավելի քան 130 հազար։ Այսօր կորոնավիրուսն աշխարհի ուշադրության կենտրոնում է։ Այս օրերին, բացաձակապես հանրային կարծիքը բոլոր մակարդակներում իր ուշադրությունը կենտրոնացրել է  այդ  վտանգավոր համաճարակի տարածման ու բռնկման երևույթի վրա: Թերևս կորոնավիրուսի վերաբերյալ  լրատվական  ու սոցիալական պատկերը շատ ավելի մեծ , անորոշ ու սասրափելի է , քան ինքը վիրուսը և դրա հետևանքով հիվանդությունը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Թեդրոս Ադանոմ Գեբրեսիուսն ավելի քան մեկ ամիս առաջ,  մարտի 11-ին, Շվեյցարիայում կայացած մամուլի ասուլիսում, այն դեպքում ,երբ  աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը   շատ ավելի քիչ էր ներկայի համեմատությամբ , աշխարհի ժողովրդին բացատրեց այս  վիրուսի վտանգի մասին և հայտարարեց , որ աշխարհում կորոնավիրուսի տարածումը այժմ վերածվել  է համաշխարհային «համաճարակի»(պանդեմիայի):Առողջապահության համաշխարհային կազմակերպության  գործադիր տնօրեն՝ Մայք Ռայանն ,այս տերմինի օգտագործման պատճառի մասին ասել է.«Պանդեմիան, օգտագործվում է այն ժամանակ,երբ համոզված լինենք ,որ աշխարհի ընդհանուր բնակչությունը մի վարակի դիմաց է կանգնած և նրա մի մասը ինքնաբերաբար վարակվելու է այս հիվանդությամբ:Պանդեմիան, շատ ավելի ընդարձակ է քան համաճարակը։Ընդունված է պանդերմիա համարել   այն համաճարակները, որոնք տվյալ ժամանակահատվածում հանդիպում են բազմաթիվ երկրներում կամ ամբողջ մայրցամաքներում»։

Ահավասիկ ամեն օր կովիդ 19-ի նոր ոլորտներ են իհայտ գալիս: Աշխարհի գրեթե բոլոր երկրները վարակված են այս համաճարակով և մարդկային կյանքի բոլոր ոլորտները ազդված են այս հիվանդությունից: Քաղաքական, սոցիալական, տնտեսական և մշակութային բոլոր խնդիրներն ու մտահոգությունները մարտահրավերների դիմաց են կանգնած  և կորոնավիրուսի համաճարակի  դեմ պայքարը առաջնային  է:

Սակայն անկախ  մի շարք մասնագիտացված բժշկական թեմաներից, դեռևս հստակ աղբյուրներ չկան, կորոնավիրուսի համաճարակի և հետևանքների մասին: Հետևաբար, այն, ինչը ներկայացվում  և լուսաբանվում է, հիմնականում հիմնված է ՝ հավաստի լրատվական աղբյուրների , հեղինակավոր կազմակերպությունների , ներառյալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության  հայտարարությունների, հարցազրույցների և դիտարկումների  վրա:Հետևաբար, կորոնավիրուսի(կովիդ19-ի) հետևանքները ուսումնասիրելու համար,անհրաժեշտ է հետդարձ հայացք նետել  մարդկության ողջ պատմության ընթացքում, համաճարակային հիվանդությունների պատմականին:Ապա,այս երևույթը քննարկել ֆիզիկական ու  սոցիալական ոլորտներում :

«Հուստինիանոսի ժանտախտ»-ի համաճարակը Բյուզանդական կայսրությունում (Արևելյան Հռոմ) և Սասանյան կայսրությունում,  սկսվեց  541 կամ 542 թվականներին, տևելով  երկու դար:Այդ ժամանակահատվածում համաճարակը խլեց առնվազն 25 միլիոն մարդու կյանք:Այն ժամանակ ,այդ թիվը կազմում էր աշխարհի բնակչության 13-ից -26 տոկոսը:

Գեղանկարչություն՝ Արևելյան Հռոմում,Հուստինիանոսի ժանտախտի համաճարակի վերաբերյալ  

Ժանտախտը, կրկին անգամ , որպես Սև ժանտախտ կամ «սև մահ», սկսվեց 1334 թվականին:Համաճարակը, որը տարածվեց Եվրոպայում, Աֆրիկայում և Ասիայում, խլեց  75-ից 200 միլիոն մարդու կյանքը:Ենթադրվում է, որ սև ժանտախտի պատճառով Եվրոպայի բնակչության 30-ից 60 տոկոսը մահացել է:

«Իսպանական գրիպ»-ի բռնկումը սկսվել է 1918-ին ՝ Առաջին աշխարհամարտի ավարտից հետո:Այս հիվանդությունը համարվում է պատմության մեջ ամենամահացու համաճարակներից մեկը:Իսպանական գրիպը տարածվեց Ասիայում, Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում և նույնիսկ Հյուսիսային բևեռում և Խաղաղ օվկիանոսի որոշ հեռավոր կղզիներում:Ավելի քան կես միլիարդ մարդ վարակվեց իսպանական գրիպով, որի հետևանքով մահացան 20-ից 50 միլիոն մարդ:Հիվանդության համաճարակը  շարունակվեց մինչև 1920-թվականի դեկտեմբեր ամիսը:

Օլենդում ,նիստերի և համաժողովների դահլիճ, որը ժամանակավորապես օգտագործվում էր իսպանական գրիպով հիվանդների խնամքի համար.

 

«Ասիական գրիպ»-ի  համաճարակը , որը սկսվեց 1956 թվականին, երկու միլիոն մարդու կյանք խլեց Չինաստանում, Սինգապուրում, Հոնկոնգում և Միացյալ Նահանգներում: Զոհերի մոտավորապես 70 հազարն ամերիկացիներ էին: Ենթադրվում է, որ ընդհանուր առմամբ , մինչև 1958 թվականը,այդ հիվանդությամբ վարակվել է 250 միլիոնից մինչև մեկ միլիարդ  մարդ :Զոհվածների մեծ մասը տարեցներ էին: Ասիական գրիպի վիրուսը ,թռչնագրիպի մի տեսակ էր:

ՁԻԱՀ- հիվանդության վիրուսի՝ ՄԻԱՎ-ի բռնկումը, , առաջին անգամ նկատվել է 1976-ին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում:Այդ վիրուսի տարածումը 1981-ից մինչ օրս խլել է 36 միլիոն մարդու կյանք:ՄԻԱՎ-ով վարակվելու ամենաթեժ ժամանակահատվածը եղել է 2005-ից 2012 թվականները:

Խոզագրիպի վիրուսի բռնկումը սկսվել է 2009-ին Մեքսիկայում և շարունակվել մինչև 2010-ի վերջը:Գիտնականների կողմից 2011 թվականին հրապարակված մեկ  ուսումնասիրության   արդյունքում պարզվել է, որ աշխարհի բնակչության 11-ից 21 տոկոսը վարակվել  է այդ վիրուսով:Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները համոզված են, որ ամբողջ աշխարհում վարակվածների  շուրջ 284հազար 500-ը  մահացել է:2009 թվականի նոյեմբերին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց, որ խոզագրիպի վիրուսով վարակման դեպքեր են գրանցվել աշխարհի 199 երկրներում կամ տարածքներում:

Ողջ պատմության ընթացքում, համաճարակների պատմության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մարդ արարածը  միշտ էլ դեմ հանդիման է կանգնել  նման խնդիրների:Ակնհայտ է, որ այսօր մարդ արարածը  մեծ փորձության առջև  է կանգնել  և վիրուսը ավելի շատ ճանաչելով,  դրա հետևանքները ուսումնասիրելով և պատվաստանյութը հայտնաբերելով , կկարողանա դիմակայել դրան: 

 

Պիտակ