Օգոստոս 21, 2020 20:23 Asia/Tehran

Թրամփի կառավարության առանձնահատկություններից մեկը կայանում է նրանում, որ մշտապես անտեսել է այլ երկրների շահերը, կարևորելով միայն ԱՄՆ-ի շահերը: Այդ քաղաքականության արդյունքում, ԱՄՆ-ը օրեցօր ավելի է մեկուսանում: Դա այն դեպքում, երբ Թրամփի հայտարարությունն այն մասին, թե ԱՄՆ-ը ղեկավարում է աշխարհը, ծիծաղելի է:

Թրամփը միևնույն ժամանակ փորձում է միակողմանիրորեն իր  նպատակներն իրականացնել հատկապես միջազգային կարևոր հարցերի կապակցությամբ: Դա այն դեպքում, երբ միջազգային համակարգը շարժվում է դեպի բազմաբևեռ համակարգ: Իսկ դա վկայում է, որ ԱՄՆ-ի քաղաքականությունը հիմնված չէ համաշխարհային իրականության վրա:

ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի նախկին անդամ Ռոբերթ Մալին ասում է. «Թրամփի միակողմանի քաղաքականությունը մեկուսացրել է ԱՄՆ-ին: Այդ քաղաքականությունն ավելի ընդգծվեց, երբ Վաշինգտոնը դուրս եկավ միջուկային համաձայնագրից և առևտրային պատերազմ սկսեց իր դաշնակցիների հետ»:

ՄԱԿ-ի տեսանկյունից, միրակողմանի քաղաքականությունը միայն ու միայն ապակայունացնում է աշխարհն ու տարածաշրջանը և անարխիա տարածում: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը համոզված է, որ այսօր աշխարհն  առավել քան երբևէ, ունի բազմակողմանիության կարիք:

Թրամփը բազմիցս ապացուցել է, որ դեմ է այդ քաղաքականությանը, հատկապես միջուկային համաձայնագրի հարցով, իր դաշնակիցների հետ առևտրային պատերազմ սկսելով, Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք  հռչակելով և Գոլանը բռնագրավված Պաղեստինին  միացնելու համաձայնություն տալով:

Այսօր ուշադրության կենտրոնում է հատկապես Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու ԱՄՆ-ի նախագիծը:

2018թ մայիսի 8-ին Թրամփը հայտարարեց, որ Վաշինգտոնը դուրս է գալիս ՀԳՀԾ-ից: 4+1 խմբի անդամները դեմ արտահայտվեցին այդ որոշմանը: ԵՄ արտաքին քաղաքականության ժամանակի պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին, անմիջապես հայտարարեց, որ ԵՄ-ը շարունակելու է ՀԳՀԾ-ի շրջանակներում համագործակցել Իրանի հետ: Ֆրանսիան Գերմանիան և Բրիտանիան հայտարարեցին, որ հավատարիմ են մնալու ՀԳՀԾ-ին: Համաձայնագրից դուրս  գալով, Թրամփը ապացուցեց, որ իր համար  ոչ միայն կարևոր չեն Ռուսատսանի ու Չիանստանի շահերը, այլ նաև եվրոպացի գործընկերների տեսակետներն ու շահերը:

Ֆրանսիայի էկոնկոմիկայի նախարար Բրունո Լոմերը, ցավ հայտնելով ԱՄՆ-ի որոշման կապակցությամբ, հայտարարեց,  որ եթե Վաշինգտոնը ցանկանում է կատարել  համաշխարհային տնտեսության ոստիկանի դերը, դա անընդունելի է: Անդրադառնալով եվրոպական ընկերությունների նկատմամբ Թրամփի սպառնալիքներին, նա հայտարարեց, որ Եվրոպայի այս քայլը սխալ է եղել և վտանգում է Եվրոպայի անվտանգությունը՝ քաղաքական, տնտեսական ու ֆինանսկան առումով: Այյլ խոսքով, դուրս գալով համաձայանագրից, Թրամփը մեծ պարտավուրություն դրեց իր ուսերին, ցույց տալով, որ ԱՄՆ-ը չի կարող դրական ու ազդեցիկ ուժ  լինել աշխարհում:

2018թ հունիսի 15-ին Սպիտակ տունը հայտարարեց, որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը Թրամփի կառավարության ձեռքբերումներից է, որպեսզի  Միացյալ Նահանգները, որեպս ղեկավար, վերադառնա համաշխարհային դաշտ: Սպիտակ տունը հայտարարեց, որ ՀԳՀԾ-ն միակողմանի համաձայնագիր է և ոչ մի ձեռքբերում չի ունեցել ԱՄՆ-ի համար: Թրամփի ասելով. «ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարվելը պատճառ  է դարձել, որ համաձայնագրի տարածաշրջանաիյին միջոցառումները կրճատվեն>:

Համաձայնագրից դուրս գալուց հետո, Թրամփը որդեգրեց Իրանի նկատմամբ «առավելագույն ճնշման» քաղաքականությունը և աննախադեպ պատժամիջոցներ սահմանեց Իրանի նկատմամբ:

Չնայած պետդեպարտամենտի Իրանի հարցով նախկին պատասխանատու Բրայան Հուքը հայտարարել է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցների արդյունքում Իրանի  տնտեսությունը թուլացել է, այդուհանդերձ, այս մասին Սպիտակ տան հայտարարություններն անհիմն  են:

ԻԻՀ ԱԳՆ Զարիֆն ասել է, որ ՀԳՀԾ-ից դուրս գալով, ԱՄՆ-ը հարվածեց ոչ միայն ՄԱԿ-ին, այլ նաև խաթարեց միազգային իրավունքի սկզբունքները: Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները վկայում են, որ այդ երկիրը միաջզգային հանրության նպատմամբ որևէ   լուսավոր հեռանկար չունի:

ԻԻՀ ԱՄՆ-ի առավելագույն ճնշման դիմաց կիրառեց առավելագույն դիմադրության ռազմավարությունը: Այդպիսով, Իրանը կարողացավ իր տարածաշրջանային դերակատարությունն ավելի ամրապնդել:

responsiblestatecraft.org կայքը գրում է, որ ԱՄՆ-ը այլևս ոչ մի լծակ չունի Իրանի դեմ, չնայած որ որոշակի վնաս է հասցրել Իրանին: Սակայն Վաշինգտոնը չի կարողացել Իրանին ստիպել ենթարկվել իր պահանջներին:

Իսկ քաղաքական վերլուծաբան Ջալիլ Բայաթը, նույն կայքում գրում է. «Հրաժարվելով ՀԳՀԾ-ից, Թրամփը հեղինակազրկեց ԱՄՆ-ին ու հնարավորություն տվեց, որպեսզի ամբողջ աշխարհում նոր պատերազմ սկսվի, ավելի սրելով եվրոպացի դաշնակիցների հետ իր հարաբերությունները և խնդիրներ ստեղծելով Իրանի ժողովրդի համար»:

Սակայն պետք է ասել, որ ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քաղաքականությունը դատապարտվեց ամբողջ աշխարհում, այդ թվում՝ ԱՄՆ-ի դաշնակիցների կողմից: Սակայն Միացյալ Նահանգները շարունակում է ինքնախաբեությամբ զբաղվել և արդարացնել իր քաղաքականությունը:

Քաղաքական վերլուծաբան Ռիչարդը Հաասը կարծում է, որ նախքան Իրանին մեկուսացնելն ԱՄՆ-ն ինքը մեկուսացավ, քանի որ պատժամիջոցները ոչ միայն Իրանի վարքագիծը կամ քաղաքականությունը չփոխեցին, այլ նաև չտապալեցին երկրում իշխող համակարգը, որն ԱՄՆ-ի իսկական նպատակն էր:

Իրանի զենքի էմբարգոն ավարտվում է 2020 թ հոկտեմբերի 18-ին: Սակայն ԱՄՆ-ը, որ 2018թ մայիսի 8-ին դուրս է եկել ՀԳՀԾ-ից, հայտարարել է, որ դեմ է պատժամիջոցների չեղարկմանը և մեծ արշավ սկսեց դրանց երկարաձգման ուղղությամբ: Սակայն  ԱՄՆ-ը պարտվեց այս հարցում:

2020թ Թրամփը մեծացրեց Իրանի նկատմամբ ճնշումները, որպեսզի ինչպես ինքն էր հայտարարում, ՄԱԿ-ի ԱԽ-ին համոզի ընդունել զենքի էմբարգոն երկարաձգելու իր ներկայացրած նախագիծը: Վաշինգտոնի նպատակն է վերջնականապես չեղարկել ՀԳՀԾ-ն: Իր անօրինական քայլն արադարացնելու համար, ԱՄՆ-ը բազմիցս հայտարարել է, որ Իրանը   խախտել է ՀԳՀԾ-ն: Այդպիսով ԱՄՆ-ը ցանկանում է թույլ չտալ Իրանին՝ օգտվել համաձայնագրով նախատեսված արտոնություններից, այդ թվում՝ զենքի էմբարգոյի չեղարկումից:

Իսկ մինչ այժմ, 4+1 խմբի անդամներից ոչ մեկը դեմ չի արտահայտվել զենքի էմբարգոյի չեղարկմանը: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ԱԽ-ին կոչ է արել երկարաձգել պատժամիջոցները: Նա Թվիթերում գրել է. «Նախքան Միջին Արևելքը մուտք գործի սպառազինական մրցավազքի նոր փուլ, Իրանի  զենքի էմբարգոն պետք է երկարաձգվի»:

 ՄԱԿ-ում իսրայելի ներկայացուցիչ Դենին Դանոնը, կարևորելով Իրանի նկատմամբ պատժամիջոցների երկարաձգումը, հայտարարել է, որ այնտեղ, որտեղ Թել Ավիվին սպառնացող վտանգ  կա, Իրանի մատը խառն է:

Հատկանշական է, որ ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձևի համաձայն, Իրանին արգելվում էր զենք գնել կամ վաճառել 5 տարով: Այս արգելքը վերանում է սույն թվականի հոկտեմբերին: Այսուհետև Իրանը կարող է զենք գնել և վաճառել: Միացյալ Նահանգներն Իրանի նկատմամբ սպառազինական պատժամիջոնցերի երկարաձգման նախագիծ է ներկայացնում այն դեպքում, երբ վերջին տարիներին տասնյակ միլիարդ դոլարի հասնող զենք է վաճառել պարսիցծոցյան երկրներին, սրելով սպառազինական մրցավազքը տարածաշրջանում:

Իրանի ԱԳՆ Զարիֆի ասելով, Միացյալ Նահանգները Միջին Արևելքը վերածել է վառոդի տակառի: Միևնույն ժամանակ, Իրանն այս տարիների ընթացքում զենք գնելու փոխարեն, հենվելով ներքին ուժի վրա, ինքաբավ է դարձել այդ ոլորտում և մեծ քայլեր արել օդային, ծովային, ցամաքային սպառազինության արտադրության ոլորտում: Իրանն արտադրել է հրթռիներ, էլեկտրոնային սարքավորումներ և հնարավորություն ստեղծել այլ երկրներին զենք մատակարարելու համար:

Այլ խոսքով, այսօր Վաշինգտոնը սարսափում է Իրանի պաշտպանական ուժից և այն հանգամանքից, որ Թեհրանը կարող է զենք արտահանել: Ուստի պահանջում է երկարաձգել Իրանի զենքի էմբարգոն:

 

 

 

Պիտակ