Հոկտեմբեր 10, 2020 00:28 Asia/Tehran
  • Հոգեկան առողջությունը բոլորի համար, առավել ներդրումներ, առավել հասանելիություն(Հոգեկան առողջության համաշխարհային օրվա առիթով)

Ողջույն սիրելի բարեկամներ։ Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության համաշխարհային օրն Է։ Ներկայացնում ենք հատուկ հաղորդում այդ կապակցությամբ։Ընկերակցեք մեզ։

 Այս տարի աշխարհի տարբեր երկրներում այն պայմաններում է նշվում  Հոգեկան առողջության համաշխարհային օրը, երբ  աշխարհում կորոնավիրուսի  (COVID-19)  պանդեմիայի հետևանքով  շատ մարդկանց առօրյան էապես փոխվել է:Այս անսպասելի  փոփոխությունը պատճառ է դարձել, որ մարդիկ հոգեպես դեմ հանդիման կանգնեն  բազմաթիվ սթրեսների և մարտահրավերների:Բուժկենտրոնների աշխատողները տուն են գնում  վիրուսի փոխանցման մտահոգությամբ: Ընտանիքները մտահոգությամբ  իրենց զավակներին  ուղարկում են դպրոցներ:Շատ աշխատանքներ կա՛մ ամբողջությամբ դադարեցվել են, կա՛մ կրճատել են  աշխատակիցների թիվը: Ֆինանսական պայմաններն ու առողջությունը  այս օրերին աշխարհի մարդկանց մտահոգության միայն մի մասն է:Մյուս կողմից, շատ մարդիկ սոցիալապես մեկուսացված են և տանը շատ ժամանակ են անցկացնում միայնակ: 

COVID-19 վիրուսի համաճարակի մեկ այլ խնդիրը՝ սիրելիներին կորցնելու վիշտն է և այն ,որ պատշաճ կերպով չի իրականացվում սգո արարողությունները: Այս ամենը ապացուցում են, որ առաջիկա ամիսներին և նույնիսկ տարիներին ավելի շատ ուշադրություն պետք է դարձնել մարդկանց հոգեկան առողջությանը և միջազգային մակարդակով պետք է ավելացվեն հոգեկան առողջության ծառայությունները:Ահա թե ինչու  Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը,  2020թվականին Հոգեկան առողջության համաշխարհային օրվա կարգախոս է ընտրել՝ «Հոգեկան առողջությունը բոլորի համար,առավել՝ ներդրումներ, առավել ՝ հասանելիություն»,որպեսզի միջազգային հանրության ուշադրությունը հրավիրի մարդկանց հոգեկան առողջության և առողջապահության անհրաժեշտության վրա:

Շատերը համոզված են, որ առողջություն նշանակում է ֆիզիկական առողջություն, մինչդեռ շատ ֆիզիկական հիվանդությունների ակունքը՝ հոգեկան է և փոխադարձաբար հոգեբանական շատ հիվանդությունների ակունքը ֆիզիկական է, մի խոսքով հոգին և մարմինը երկու անբաժանելի տարրեր են ,որոնցից յուրաքանչյուրը առանձին վերցրած կարևոր է :Ստեղծված իրավիճակում «Քովիդ-19» հիվանդությունն ու դրա վարակման վախը, մարդկանց շրջանակում ավելացրել է հոգեկան հիվանդությունները:Մտավոր առողջության վրա «Քովիդ -19»պանդեմիայի ազդեցությունների մասին հետազոտողների վերջին ուսումնասիրությունները ապացուցում են , որ հիվանդության ազդեցությունը դեպրեսիայի և ընկճվածության ձևով աճ է արձանագրում: Մասնագետները համոզված են , որ հիվանդության ավարտից հետո մարդկանց մոտ  ավելի շատ հոգեբանական էֆեկտներ կհայտնվեն:Որոշ երկրներից ստացված տվյալները վկայում են՝   մարդկանց հոգեկան առողջության կրիտիկական վիճակի մասին: Չինաստանի բուժկենտրոնների ոլորտի աշխատողների  շրջանակում կատարված  հետազոտությունները  ապացուցում են ընկճվածության (50%)-ի, դեպրեսիայի  (45%)-ի և անքնության (34%)-ի բարձր ցուցանիշների մասին:Իտալիայում և Իսպանիայում  ծնողները  հայտնել են, որ իրենց զավակները դժվարանում են կենտրոնանալ և նրանց մոտ ավելացել է սթրեսը: Անգլիայում բնակվող հոգեկան առողջության խնդիրներ ունեցող երիտասարդների վրա կատարած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրանց 32% -ը այն կարծիքին է ,որ համաճարակը շատ ավելի է վատթարացրել նրանց  հոգեկան առողջությունը:

Հոգեկան  որոշ խնդիրներ, ինչպիսիք են՝ընկճվածությունը, դեպրեսիան,  վախը և մոլուցքը, հաճախ ունեն ակնհայտ ախտանշաններ:Օրինակ ՝ դեպրեսիայի դեպքում մարդը   հաճախ լինում է՝տխուր, զգում դատարկություն  կամ անհուսություն  և դժվարանում է կատարել իր առօրյա աշխատանքները,տառապում է հոգնածությամբ  և անքնությամբ ,իսկ ամենաբարդ իրավիճակում  մտածում   մահվան մասին կամ  ինքնասպանության փորձեր կատարում: Դեպրեսիայի ախտանշանները ակնհայտ են: Դեպրեսիայով տառապողները խիստ մտահոգ են և նրանց համար դժվար է վերահսկել այդ մտահոգությունը  կամ դադարեցնել այն:Դա կարող է հանգեցնել մի շարք ախտանշանների,ինչպես՝քնելու խանգարում  կամ սրտի բաբախում: 

Հոգեբանները սակայն համոզված են, որ ներկա խառնաշփոթ իրավիճակում, դժվար է ախտորոշել այդ ախտանշանները:Ըստ նրանց, ներկայումս ,ոմանք իրենց քաշի ավելացումը վերագրում են մարզադահլիճների փակմանը կամ անցյալի համեմատությամբ առավել  խոհարարությամբ զբաղվելուն, մինչդեռ քաշի ավելացումը կարելի է համարել դեպրեսիայի ախտանշաններից մեկը և հակառակը,նրանք ովքեր քաշի կորուստ են ունեցել ,միգուցե մերժեն իրենց դեպրեսիան ,սակայն թե՝գիրությունը և թե՝ նիհարելը կարելի է դեպրեսիայի ախտանշանները համարել:

Ընդհանուր առմամբ կարելի է ասել,որ ներկա իրավիճակում ,դեպրեսիայի, ընկճվածության և վախի ախտանշանների ճանաչելը առավել քան երբևէ դժվար է: Նաև այս ոլորտի  մասնագետներին է  մնում ախտորոշել ,թե՝  ինչն է բնականը և ինչը անբնականը:Դա ապացուցում է , որ կառավարությունները պետք է առավել ուշադրություն դարձնեն հոգեկան առողջությանը:Պետք է ներդրումներ կատարվեն հոգեկան հիվանդությունների ախտորոշման և բուժման համար և անվճար ծառայություններ հատկացվեն աղքատության մեջ ապրողներին:

Հասարակության բոլոր այն շերտերում, որոնք պայքարում են  դեպրեսիայի, ընկճվածության  և միայնության դեմ, երկու խումբ առավել վտանգված են՝ երեխաները և տարեցները:

Այն տարեցները ,ովքեր  արդեն իսկ ունեին  խնամքի կարիք, քանի որ ռիսկային  խմբում են,անցյալից ավելի միայնակ են դարձել և ընտանիքներն ու բարեկամները ,հասարակության այս խավի պայմանների պատճառով ավելի քիչ են շփվում նրանց հետ: Այդ պատճառով նրանք ավելի միայնակ են զգում իրենց: Ուստի հասարակության այս խավի մոտ ավելի է տարածվելու ընկճվածությունը և դրա հետևանքով՝  ֆիզիկական զանազան հիվանդությունները ,որը խիստ մտահոգիչ է: Մյուս կողմից «Քովիդ-19»-ը ինֆեկցիոն և վարակիչ հիվադության համաճարակի պատճառով ,դպրոցների փակվելը և տնային կարանտինը ազդում են  երեխաների և երիտասարդների ֆիզիկական ու հոգեկան առողջության վրա: Հետազոտությունները ապացուցել են ,որ երեխաներն ու երիտասարդները ,կորոնավիրուսի համաճարակի պատճառով հարկադրաբար  ավելի քիչ ֆիզիկական աշխատանք են կատարում, նրանց քնի ռեժիմը խանգարվել  է, և ավելի քիչ են հետևում նորմալ  սննդակարգի:Մյուս կողմից, տանը սթրեսային խթանիչների առաջացումը, ինչպիսիք են՝ Քովիդ-19-ով վարակվելու երկարատև վախը , տհաճ մտքերն ու ձանձրույթը, դասընկերների, ընկերների և ուսուցիչների հետ կապի բացակայությունը, տանը բավարար տարածքի բացակայությունը և որոշ պարագաներում  ծնողների ֆինանսական ու տնտեսական խնդիրները,կարող են մնայուն ազդեցություն ունենալ երեխաների և երիտասարդների  հոգեկան առողջության վրա:Այս բոլոր խնդիրները պահանջում են հոգեկան առողջության ոլորտի մասնագետների աշխատանքը` կանխելու այս սերնդին ուղղվախ ապագա վնասները:

Վաղուց իվեր  մտահոգություններ են եղել հոգեկան առողջության  վերաբերյալ և 2018-ին կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումում նշվել է, որ եթե երկրներում հոգեկան առողջության հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ քայլեր չարվեն, համաշխարհային տնտեսությունը հավանաբար պարտավորվի  մինչև 2030-թվականը  ծախսել ավելի քան 16 տրիլիոն դոլար:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը ընտրելով «Հոգեկան առողջություն բոլորի համար, առավել  ներդրումներ, առավել  հասանելիություն» կարգախոսը, ձգտում է միջազգային հանրության ուշադրությունը գրավել այն  մեծ վտանգի վրա, որ հիվանդությունը ավարտվելուց հետո  սպառնալու  է մարդկանց , հատկապես տարբեր երկրներին, իմասնավորի՝աղքատ երկրներին:Հոգեկան առողջության առումով , ՅՈՒՆԻՍԵՖ-ը երկրներից պահանջում է հատկացնել բյուդջե  հասարակության համար էժան կամ անվճար խորհրդատվությունների համար,տարեցների խնդիրների  մասին հոգ տանել  և երեխաների համար կիբեր տարածքում և լրատվամիջոցներում ուսումնական դասագրքեր  և ծրագրեր մշակել: Կարևոր է նաև բացահայտել այն մարդկանց, ովքեր հակված   են հոգեկան խանգարումների և նրանց հոգեկան առողջությունը կարող է վտանգված լինել,որպեսզի համապատասխան հոգեբանական ռազմավարությամբ և տեխնիկայով հնարավոր լինի պահպանելու նրանց հոգեկան առողջությունը:

Հոգեկան առողջությունը մարդկային  իրավունք է և պետք է հասանելի լինի բոլորին,այժմ պահն է անհապաղ գործողություններ ձեռնարկելու: Այդ ընթացքում կառավարությունները և միջազգային հանրությունը պետք է անհրաժեշտ աջակցությամբ կանխեն երկրների ապագա սոցիալական և տնտեսական հսկայական  ծախսերը:

Ավարտվեց Հոգեկան առողջության համաշխարհային օրվան նվիրված հատուկ թողարկումը։ Հուսանք այն արժանացել է Ձեր ուշադրությանը։ Աստված պահապան բոլորիդ։ 

Պիտակ