Հոկտեմբեր 13, 2020 01:56 Asia/Tehran

Վերջին օրերի ընթացքում հայտարարվել է, որ Իրանի ևս երեք քաղաքների անունը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ուսումնառող քաղաքների համաշխարհային ցանց»-ում: Այդպիսով Իրանի տասնչորս քաղաքներ անդամակցում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ուսումնառող քաղաքների համաշխարհային ցանց»-ին:Այդ ցուցակում ընդգրկված է թե Թեհրանի նման խոշոր քաղաքի անունը և թե փոքր նավահանգիստ Խամիրի անունը: Այս հաղորդման ընթացքում ծանոթանալու ենք համաշխարհային այս ցանցին և այդ ցանցում քաղաքների ընդգրկվելու պատճառներին:

2015թ. Մեխիկոյում  «Ուսումնառող քաղաքներ»-ի երկրորդ միջազգային համագումարի անցկացումից հետո, Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպություն UNESCO-ն ստեղծեց «Ուսումնառող քաղաքների համաշխարհային ցանց»-ը: Այս ցանցի ստեղծման նպատակն է խթանել ուսուցումը՝ ողջ կյանքի ընթացքում, բարձրացնել քաղաքացիների իրազեկվածության մակարդակը և  ստեղծել կայուն ուսումնառող քաղաքներ` անհատական  ու սոցիալական կարողությունների մակարդակը բարձրացնելու , տնտեսական զարգացման ու մշակութային առաջընթացի, ինչպես նաև կայուն զարգացման միջոցով: Այդ տեսանկյունից ուսումնառող է համարվում այն քաղաքը, որ կայուն զարգացման նպատակների ուղղությամբ օգտագործում է իր բոլոր ռեսուրսները բոլորի համար հավասար ու որակյալ ուսումնառության պայմաններ ստեղծելու համար: Այդ ռեսուրսները պիտի ծառայեն տարրականից մինչև բարձրագույն կրթության որակի բարելավանը, ընտանիքներում ու համայնքներում ուսման մակարդակի բարձրացմանը և նորագույն տեխնոլոգիաների կիրառման տարածմանը:

Ուսումնառող քաղաք ստեղծելու գլխավոր պայմաններն են՝ բոլոր ռեսուրսների մոբիլիզացումը և դրանց օգտագործումը, բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությունը, ինչպես նաև ուժեղ քաղաքական նվիրվածություն և խանդավառություն դրսևորելը: Սոցիալական համախմբվածությունը, սպորտը և առողջությունը անդամակցության երեք հիմնական առանցքներն են, բացի այդ, հատուկ ուշադրություն պետք է դարձնել ցանկացած պահին յուրաքանչյուրի ուսումնառությանը: Այս տեսակի կրթության մեջ գիտելիքի ձեռքբերումը միայն պաշտոնական գիտելիքը չէ, որովհետև այդ գիտելիքները մենք արդեն սովորել ենք մեծահասակներից՝ քաղաքային և սոցիալական շրջանակներում:  Մարդկային հասարակությունը պետք է վերապատրաստվի կյանքի բոլոր փուլերում, և կրթությունը նրա ամենակարևոր գերակայությունը պետք է լինի:

Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ քաղաքներն աշխարհի զարգացման գլխավոր առանցքն են հանդիսանում  և որոշիչ դեր ունեն մարդկային հասարակություններում: Աշխարհի ապագան քաղաքների ապագան է: Այնպես որ, այսօր շատ երկրների ճանաչում ենք քաղաքների և քաղաքային շրջաններում առաջընթացի բերումով:

Իրանը քաղաքակրթության ու քաղաքաբնակության հազարամյակների պատմություն ունենալով,քաղաքային ոլորտոմ համագործակցության հաջող ու թափանցիկ անցյալ ունի: Մինչ օրս ուսումնառող քաղաքների ցանցի անդամ են հանդիսանում աշխարհի 52 երկրի 224 քաղաքներ, այդ թվում են նաև Իրանի 14 քաղաքներ, որոնք են՝ Մաշհադ, Շիրազ, Սպահան, Յազդ, Բեհբահան, Քաշան, Արաք, Թեհրան, Բանդար Խամիր և Հաշտգերդ քաղաքները:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն ունի նաև «Ստեղծագործ քաղաքների ցանց»: Այդ ցանցում է ընդգրկված Սպահանը, որը 2015թ. որպես ձեռարվեստի ոլորտում ստեղծագործ քաղաք, գրանցվել է այդ ցանկում: Բանդար Աբբասն անցյալ տարի է միացել այդ ցանցին և Սպահանի հետ միասին երկրորդ քաղաքն է արդյունաբերական ոլորտում ստեղծագործ քաղաքների ցանցում: 

Հինգ տարի առաջ ճաշատեսակների բազմազանության առումով Իրանի Գիլան նահանգի Ռաշթ քաղաքը գրանցվել է որպես ստեղծագործ քաղաք: Երբ Իրանի Քուրդստանի նվագարանի ձայնը լսելի դարձավ այդ ցանցի համար, նրանք Իրանի Սանանդաջ քաղաքը գրանցեցին որպես երաժշտութան առումով ստեղծագործ քաղաք: Եվ այդպիսով Իրանի 14 քաղաքներ գրանցվեցին համաշխարհային այդ երկու ցանցերում:

Քիչ անց, կանդրադառնանք այդ քաղաքներում իրագործված ծրագրերին, որոնց պատճառով քաղաքների անունն ընդգրկվել է «Ուսումնառող քաղաքների ցանց»-ում:

****

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ուսումնառող քաղաքների համաշխարհային ցանց»-ը տասներորդ միջազգային կազմակերպություն կամ միջազգային ցանցն է, որին անդամակցում է Սպահանը`անհրաժեշտ պայմանները լրացնելով: Համալսարանների, դպրոցների և ուսումնական կենտրոնների քանակը, տարբեր տարիքային խմբերի կրթությունը և մշակույթի ու արվեստի բնագավառում տարբեր ուսուցումները խթանել են միջազգային այս ներկայությունը: Օրինակ Սպահանի հազարավոր քաղաքացիների կրթության մասին փաստաթղթերի ներկայացումը եղել է հիմնական պատճառը, որ պատմական այս քաղաքն ընդգրկվել է աշխարհի ուսումնառող քաղաքնրի ցանցում:

Անցյալ տարվանից Սպահանի քաղաքապետարանը և Քաղաքային խորհուրդը սահմանել են «Թավան հաֆթ» նախագիծը, Սպահանի երիտասարդական տան առացքայնությամբ: «Թավան Հաֆթի» նպատակն էր Սպահանի հարյուր հազար քաղաքացիների կրթություն տալ բիզնեսի և ձեռնարկատիրության ոլորտում: Նրանք մեկ տարվա ընթացքում կարողացան ուսուցումներ տալ քաղաքացիներին հատկապես ձեռնարկատիրական էկոհամակարգի, այդ թվում շուկայավարման ոլորտում: Այս դասընթացները սեզոնային են, որոնց կարող են մասնակցել Սպահանի հասարակության տարբեր խմբեր ու խավեր ՝ արհեստավորից մինչև ուսուցիչ և այլ մասնագիտությունների տեր մարդիկ: Դասընթացները միտված են քաղաքացիների մոտ ինքնաբավություն առաջացնել ձեռներեցության բնագավառում:  Այս նախաձեռնությունների մասին թղթածրարը փոխանցվել է ուսումնառող քաղաքների գլոբալ ցանցին և արդյունքում  հաստատվել է Սպահանի անդամակցությունն այդ ցանցին:

Ուսումնառող քաղաքների ցանցոմ Իրանի ամենախոշոր ճահճուտային քաղաքի ընդգրկումը ևս հատուկ ուշադրության արժանի է: Խամիր նավահանգիստը երկու տարի առաջ, որպես առաջին ճահճուտային քաղաք գրանցվեց ազգային ցուցակում: Բազում քայլեր ձեռնարկվեցին Ռամսարի միջազգային կոնվենցիայում անդամակցության ուղղությամբ  և արդյունքում ավելացավ ժողովրդի իրազեկվածությունը ճահճուտային այդ քաղաքի պահպանման համար:

Խամիր նավահանգիստը ամենաերկար ճահճուտային ափն ունի, որը ձգվում է մինչև Միջին Արևելքի ամենամեծ ճահիճը համարվող՝ Խորխորանը: Մարդկային ամենամեծ բնակավայրը տեղակայված է ճահճի եզրին, իսկ հասարակության իրազեկության բարձրացման շնորհիվ ժողովրդի կողմից պահպանվում է այդ տարածքը: SIPA-ի ստեղծումը որպես հաղորդակցության, ուսուցման, համագործակցության և հանրային իրազեկության բարձրացման կենտրոն, արդյունավետ է եղել ուսումնառող քաղաքների ցանցում Խամիր նավահանգստի գրանցման ուղղությամբ:

Խորխորան ճահիճը Խամիր նավահանգստում

Իրանի հյուսիս-արևելքում գտնվող Խորասան Ռազավի նահանգի կենտրոն հանդիսացող Մաշհադ քաղաքը անդամակցում է Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության (UNESCO) «Ուսումնառող քաղաքների» համաշխարհային ցանցին: Այս նշանը երկարատև ուսումնառման համար (UIL)  ՅՈՒՆԵՍԿՕ-ի հաստատության կողմից տրվում է այն քաղաքներին , որոնք կրեատիվ գաղափարներ են տալիս ուսումնառության և գրագիտության մակարդակը բարձրացնելու համար: «Գրագիտության նվիրում» կոչվող Մաշհադի քաղաքապետարանի նախագիծը հիմնված է ժողովրդական ներգրավվածության վրա, որտեղ նպատակ է դրվել մինչև 2021թ. այն դառնա անգրագետ մարդ չունեցող քաղաք:

Այս նախագծում անգրագիտությունը արմատախիլ անելու  համար օգտագործվում են քաղաքապետարանի, կրթության և գիտության վարչության, ինչպես նաև բարերարների հնարավորությունները: Այս նախագծի իրագործման ենթակառուցվածքները, այդ թվում կրթական տարածքները, խրախուսման հանգամանքներն ու տեղեկատվության միջոցները ապահովելու համար կիրառվում են ժողովրդական և ոչ պետական հնարավորությունները:

Մաշհադում կա 29 հազար անգրագետ մարդ, որոնց մեծ մասը բնակվում են քաղաքի արվարձաններում, իսկ այս նախագիծը կոչված է նրանց գրագիտությամբ օժտելու համար: Հաջորդ քայլում նախատեսված է գաղթականների գրագիտության, ինչպես նաև գրագիտության այլ տեսակների, այդ թվում ֆինանսների գծով գրագիտության մակարդակի բարձրացումը:

Մինչ այժմ աշխարհում գրանցվել են երկու նոր քաղաք որպես ուսումնառող քաղաքներ: Այդ քաղաքներից մեկն է Թեհրանի մոտակայքում գտնվող Հաշթգերդ քաղաքը: Նորակառույց Հաշթգերդ քաղաքի ուսումնական կենտրոնների որակը, հնարավորությունները և մի շարք մարմինների, այդ թվում համայնքային ուղղվածությամբ դպրոցների ու թաղամասային տների ակտիվությունները այդ քաղաքը դասել են Յազդի ու Մաշհադի պես մեծ քաղաքների  կողքին և նպաստել են «Ուսումնառող քաղաքների» համաշխարհային ցանցին նրա  անդամակցությանը:

Հաշթգերդ նորակառույց քաղաքում դիտարկվում են սոցիալական միասնության, սպորտի և սոցիալական առողջության երեք առանցքները և համակարգված կերպով մշտական  ուշադրության կենտրոնում են լինում այնպիսի ինստիտուտների կողքին, ինչպիսիք են ընտանիքն ու դպրոցը: Այս քաղաքն ունի  երիտասարդ բնակչություն և հաշվի առնելով, որ այս քաղաքում բնակարանները համեմատաբար «էժան» են, մատաղ սերունդն օգտագործում է այս հնարավորությունը Հաշտգերդում բնակություն հաստատելու համար և կանխատեսումները պայծառ ապագա են խոստանում  քաղաքի բնակիչներին:

Հաշթգերդը ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ուսումնառող քաղաքների» շարքում

Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանը ևս այն քաղաքներից է , որը անդամակցել է «Ուսումնառող քաղաքների համաշխարհային ցանցին»:

Թեհրանի քաղաքապետարանը Քաղաքացիական ուսուցումների գլխավոր վարչության միջոցով կազմակերպել է տարբեր թեմաներով, այդ թվում քաղաքացիական իրավունքների ու պարտականությունների, ապահովության ու առողջապահության, տրասնպորտի, բնապահպանության և թափոնների թեմաներով վերապատրաստման դասընթացներ բոլոր քաղաքացիների համար: Բացի այդ, Թեհրանի քաղաքային շրջանում կատարվող այլ ակտիվություններից են վարքագծի փոփոխման արշավները, ցուցահանդեսների կազմակերպումը, գովազդային վահանակների և այլ միջոցներով տեղեկատվությունը,  կրթական բնագավառում աշխատող ոչ պետական կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքականություն մշակող մարմինների հետ համագործակցությունը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ուսումնառող քաղաքների ցանցի հաստատության տնօրեն Դեյվիդ Աթչորինան, աջակցություն հայտնելով այս ցանցում Թեհրան քաղաքի անդամակցության նկատմամբ, նշում է․-Հուսով ենք, որ այս համաշխարհային ցանցին Թեհրանի անդամակցությամբ թափ կհաղորդվի ողջ կյանքում ուսումնառությանը և մենք միմյանց կողքի կկարողանանք բարձրացնել անդամակցող քաղաքների միջև փոխադարձ համագործակցության ու ուսումնառության մակարդակը՝ երկկողմ քաղաքականության մշակման միջոցով: Այս քայլը կարող է մեծապես նպաստել նոր միջոցների ձևավորմանն ու ներուժի ստեղծմանը ուսումնառող քաղաքների ռազմավարությունների զարգացման, իրագործման ու վերահսկման համար և այս առումով Թեհրանը շատ լավ օրինակ է:

 

 

 

Պիտակ