Հուլիս 11, 2021 12:23 Asia/Tehran

Երկու տասնամյա բռնազավթումից հետո, Միացյալ Նահանգները հայտարարել է, որ Աֆղանստանից ամբողջությամբ իր զորքերը դուրս կբերի մինչև 2021 թվականի սեպտեմբեր ամիսը։ Այս թողարկման ընթացքում կանդրադառնանք վերջին երկու տասնամյակների ընթացքում Աֆղանստանում իրականացրած Վաշինգտոնի հակամարդկային ոճրագործությունների մի մասին։ Ընկերակցեք մեզ։

2001 թվականի սեպտեմբերի 11-ին  Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի երկու երկնաքերերի դեմ իրականացված ահաբեկչական հարձակումներից հետո, ԱՄՆ-ն Ալ-Ղաիդայի, Թալիբանի և ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով, նույն թվականի հոկտեմբերի 7-ին բռնազավթեց Աֆղանստանը։

Երկու տասնամյակ շարունակ Աֆղանստանում իր ձախողված ներկայության ընթացքում, ԱՄՆ-ն  մարդկության դեմ բազմաթիվ ոճիրներ է գործել, որոնք երբեք չեն  ջնջվելու  Աֆղանստանի ժողովրդի պատմական հիշողությունից: 

Առկա փաստերն ու տվյալները ցույց են տալիս, որ ԱՄՆ զինված ուժերը կատարել են ռազմական հանցագործություններ, հատկապես 2003 և 2004 թվականների ընթացքում, և որ որոշ հանցագործություններ շարունակվել են մինչև 2014 թվականը:

Օդային հարձակումներում  Աֆղանստանի անպաշտպան ժողովրդի սպանությունը, խոշտանգումներն ու ոտնձգությունը, դպրոցների ու հիվանդանոցների  ռմբակոծություններն  այդ ոճրագործությունների ընդամենը մի մասն են։

Իհարկե, որոշ դեպքեր, որոնք որոկվել են որպես «պատերազմական սխալներ», ևս պետք է ավելացվեն այդ երկրում Սպիտակ տան գործողությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների ցանկին:

2012 թ. Մարտի 11-ին, Կանդահարի Պանջվայ շրջանում 17 աֆղան քաղաքացիական անձանց սպանությունը և նրանց մարմինների հրկիզումը, 2015 թ․-ին Կանդուզ քաղաքում Բժիշկներ առանց սահմանների կազմակերպությանը պատկանող  հիվանդանոցի վրա ԱՄՆ-ի օդային հարձակումը, Աֆղանստանի արևելյան հատվածում հարսանյաց հանդեսի մասնակիցների վրա  հարձակումը, Աֆղանստանի գաղտնի բանտերում, ներառյալ Բագրամի բանտում  գտնվող բանտարկյալների խոշտանգումը,  համարվում են ամերիկացի զինծառայողների հանցագործություններից, որոնք մշտապես արժանացել են  իրավապաշտպան կազմակերպությունների խիստ քննադատությանը։

Աֆղանստանում օտարերկրյա զորքերի կողմից կատարված պատերազմական հանցագործությունները հետաքննելու վերաբերյալ Աֆղանստանի ներսում և արտերկրում  գտնվող իրավապաշտպան անկախ կազմակերպությունների ներկայացրած բազմաթիվ դիմումներից հետո, Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) 2020 թ.մարտի 5-ին համաձայնեց հետաքննություն սկսել  Աֆղանստանում ԱՄՆ զորքերի կողմից իրականացված պատերազմական և հակամարդկային  հանցագործությունների վերաբերյալ: Ըստ այդմ, որոշում կայացվեց հետաքննություն անցկացնել 2003 թվականի մայիսի 1-ից ի վեր Աֆղանստանում  կատարված ոճրագործություններում ամերիկացի  զորքերի հնարավոր  դերակտարության վերաբերյալ։

Միջազգային քրեական դատարանի դատախազ Ֆաթու Բենսուդայի խոսքերով՝  Աֆղանստանում ԱՄՆ ռազմական և հետախուզական ուժերի մասին առկա տեղեկությունների համաձայն՝ վերջիններս հիմնականում 2003 և 2004 թվականներին Աֆղանստանի, և այլ շրջանների  պատերազմի հետ կապված բանտարկյալներին   խոշտանգման են ենթարկել, նրանց նկատմամբ դաժան վերաբերմունք են ցուցաբերել, անարգել, նույնիսկ բռնաբարել  նրանց:

 

Աֆղանստանում երկու տասնամյակ կործանարար  ներկայության ընթացքում ԱՄՆ-ի հակամարդկային գործողությունների կապակցությամբ կարելի է անդրադառնալ դրանցից մի քանիսին։

2017 թ․-ի ապրիլի 13-ին Նանգարհար նահանգի Աչին քաղաքում,ԱՄՆ-ի օդուժն  առաջին անգամ օգտագործեց իր ամենամեծ ոչ միջուկային ռումբը, որը բացասական բուռն արձագանքների արժանացավ Աֆղանստանում և աշխարհում: Այդ ժամանակ Աֆղանստանի ժամանակի նախագահ  Համեդ Քյարզայն  այդ մասին ասաց․ «Դա ոչ միայն ազգային ինքնիշխանության ոտնահարում էր, այլ երկրի  տարածքի և  շրջակա միջավայրի նկատմամբ անարգալից վերաբերմունք, ինչը սարսափելի հետևանքներ կունենա գալիք տասնամյակների ընթացքում»:

Փորձագետների կարծիքով, ԱՄՆ-ի բանակը աշխարհի մեծագույն ռումբով խոցեց  Նանգարհար նահանգի Աչին քաղաքը, որի բնակիչները այս ռումբի հետևանքներից տուժելու են առաջիկա 50 տարիներին։

2008 թվականի օգոստոսի 21-ին ԱՄՆ զինուժը գնդակոծեց  Շինդենդի Ազիզաբադ գյուղը, որի հետևանքով զոհվեցին ավելի քան 90 աֆղանցի խաղաղ բնակիչներ։ 

2008 թվականի նոյեմբեի 5-ին, Կանդահարի իշխանությունները հայտարարեցին, որ ԱՄՆ զինուժը հարձակվել է այդ նահանգի Շահ Վալի Քութ գյուղում տեղի ունեցած հարսանյաց  հանդեսի մասնակիցների վրա, որի հետևանքով զոհվել են 37 և վիրավորվել  տասնյակ խաղաղ քաղաքացիներ։

Աֆղանստանում, հատկապես ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարում իր պատասխանատվության նկատմամբ ԱՄՆ-ի ցուցաբերած անուշադրությունը պատճառ է դարձել, որ այդ երկիրը թալիբների հետ առճակատվելուց բացի, բախվի նաև ԻԼԻՊ ահաբեկչական երևույթին։ Այդ խմբավորման ոճրագոծործությունները պետք է ներառել ԱՄՆ-ի սև վկայականում՝ Աֆղանստանում ծայրահեղականության նկատմամբ լուրջ մոտեցում չցուցաբերելու պատճառով։ 

Աֆղանստանում օփիումային կակաչի մշակության և թմրանյութերի արտադրության առնվազն չորս անգամ աճը և դրա մատակարարումը տարբեր երկրներ, նույնպես տեղի է ունեցել այդ երկրում ԱՄՆ ներկայության ներքո, ինչը վնասակար է ինչպես Աֆղանստանի, այնպես էլ միջազգային հանրության համար:

Վերջին երկու տասնամյակների ընթացքում Աֆղանստանում ԱՄՆ ներկայության պատմությունը լի է բազմաթիվ հանցավոր և անմարդկային գործողություններով, որոնց միայն մի մասը կարող է դիտարկվել միջազգային իրավական մարմինների կողմից, սակայն դրանց մեծ մասը կարձանագրվի միայն պատմության մեջ:

Պիտակ