Հոկտեմբեր 01, 2016 19:30 Asia/Tehran

Ողջույն Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Ներկայացնում ենք մասնավոր հաղորդում՝ պաղեստինցի երեխաների ու պատանիների հետ զորակցության օրվա առիթով:

Սեպտեմբերի 30-ը ԻԻՀ օրացույցում նշվում է որպես պաղեստինցի երեխաների ու պատանիների հետ զորակցության օր: Սեպտեմբների 30-ը պաղեստինցի պատանի Մոհամմադ Ալ Դորրայի մահվան տարելիցի օրն է: Այս 12-ամյա պատանին Երկրորդ ինթիֆադայի սկզբնական օրերին սպանվեց Իսրայելի Սիոնիստական ոճրագործ ռեժիմի զինվորականների կողմից: Իսրայելի ռեժիմը այս ոճրագործությունն իրականացրեց 2000թ. սեպտեմբերի 30-ին, երբ Մոհամմադ Ալ Դորրան իր հոր հետ տուն էր գնում: Նա նահատակվել է Գազայի հատվածի Նեցարիմ թաղամասում։ Սիոնիստ բանակայինները 45 րոպե  շարունակ կրակում էին պաղեստինցիների ուղղությամբ և Մոհամմադ Ալ Դորրայի հայրը փորձում էր պաշտպանել իր որդուն, բայց Իսրայելի կեղծ ռեժիմի զինվորականները սպանեցին պատանուն։12-ամյա տղան նահատակվեց հոր գրկում:

 Իր հոր թիկունքում թաքնված Պաղեստինցի պատանու սպանությունը նկարահանվեց ու եթեր տրվեց Ֆրանսիայի երկրորդ հեռուստաալիքի կողմից։ Տեսանյութում 12-ամյա պատանին սարսափահար խույս է տալիս  սիոնիստ զինվորականների կրակոցներից ու պատի անկյան մոտ գտնվող տակառի հետևում թաքնվում։ Հայրը զինվորականներին ասաց, որ չսպանեն իր որդուն, բայց նրանք ուշադրություն չդարձրին հոր ասածներին և սպանեցին նրա որդուն: Այս պատկերները լայն արձագանք գտան աշխարհի ԶԼՄ-ներում։ Հանցագործությունը լուսաբանվեց շատ հեռուստաալիքների կողմից և գրանցվեց, որպես ևս մի հանցագործություն` պաղեստինցիների նկատմամբ։ Այդ հանցագործությունը առթեց աշխարհի ժողովուրդների զայրույթը։  

 

ԻԻՀ-ում Սեպտեմբերի 30-ին  պաղեստինցի երեխաների ու պատանիների հետ զորակցության օր է հռչակված: Այս օրը  իրանցի   աշակերտներն իրենց համերաշխությունն են հայտնում  պաղեստինցի երեխաներին։

Աշխարհի մասշտաբով, հատկապես մարդու իրավունքների պաշտպան երկրներում ու միջազգային կառույցներում ոչ մի հակազդեցություն չի ցուցաբերվել Սիոնիստական ռեժիմի այդ ոճրագործությանը։Սիոնիստական ռեժիմի պարագլուխները չեն զղջացել իրենց արածի համար։ Ընդհակառակը նրանք շարունակում են ձերբակալել պաղեստինցի երեխաներին ու պատանիներին։ Երեխաների սպանությունը,կալանավորումն ու նրանց կտտանքների ենթարկումը Սիոնիստների համար դարձել են սովորական երևույթ ։ 

Մոհամմադ Ալ Դորրայի նահատակությունը սիոնիստների ոճրագործությունների ընդամենը մի փոքրիկ անկյունն է։Սիոնիստները և ահաբեկիչ ավանաբնակները  «Ալ Աղսա» մզկիթի ինթաֆադայի սկզբից ի վեր սպանել են հարյուրավոր երեխաների ու նորածինների։ Սիոնիստական ռեժիմի օկուպանտ բանակայինները դպրոցներում, նույնիսկ խաղահրապարակներում և ննջարաններում անգթաբար սպանում են երեխաներին, բայց աշխարհում շատ քիչ են արձագանքում այդ ոճրագործություններին։

Սիոնիստական մանկասպան ռեժիմ

 

 

Ժնևյան Կոնվենցիայի համաձայն՝ Կանանց ու երեխաների իրավունքները պետք է պաշտպանվեն պատերազմի և երկրի օկուպացման ժամանակ։ 1977 թ․-ին լրացուցիչ արձանագրության համաձայն պետք է  միջազգային ատյաններում պատասխանատվության ենթարկվեն պատերազմական ոճրագործները։ Ցավոք միջազգային օրենքները բոլոր դեպքերում չեն հարգվում և երկակի մոտեցում է ցուցաբերվում այդ օրենքներին։ Իսրայելի կեղծ ռեժիմը խախտում է միջազգային օրենքները և իր ոճրագործությունների պատմության էջերը ամեն օր ավելացնում է։ ԱՄՆ կառավարությունը մինչ այժմ արգելել է Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունները դատապարտող տասնյակ բանաձևերի վավերացումը։

Սիոնիստական ռեժիմը հիմք դրվեց սպանության ու ահաբեկչության վրա։ Անցնող 70 տարիների ընթացքում երեխաներն ու կանայք եղել են Սիոնիստական ռեժիմի ամենագլխավոր զոհերը:

Այդիսկ պատճառով Սիոնիստական ռեժիմը հայտնի է, որպես մանկասպան ռեժիմ:Այն օրվանից,որ սիոնիստները բռնազավթել են Պաղեստինցի երեխաների հայրենիքը ,նրանք հայտնվել են ծանր պայմաններում:Մեկ օր անգամ հանգիստ չեն եղել: Աղքատությունը, քաղցը, ուսման ու առողջապահական հնարավորություններից զրկվելը, կտտանքն ու գերությունը ամենատարածված  անմարդկային երևույթներն են ,որոնք ամեն օր աչքի են ընկնում Գազայի հատվածում, օկուպացված Պաղեստինում և Հորդանան գետի արևմտյան ափին: Սիոնիստական ռեժիմը մարդու իրավունքների կեղծ պաշտպանների պահած լռության ներքո շարունակում է ոճիրներ գործել և չի վախենում բանաձևերից ու պատժամիջոցներից: ՅՈՒՆԻՍԵՖ-ի վերջին տվյալներով տարեկան մոտ 700 երեխա սիոնիստական ռեժիմի կողմից ձերբակալվում ու կտտանքների է ենթարկվում:   

Սիոնիստական ռեժիմի ոճրագործություններն ընդդեմ երեխաների

 

2000 թվականից ի վեր, ձերբակալվել են 18 տարին չբոլորած 9 հազար պաղեստինցիներ ։ Երեխաների իրավունքների կոմիտեն հայտարարել է,որ պաղեստինցի երեխաները սիստեմատիկ կերպով ձերբակալվում են Իսրայելի ռեժիմի կողմից։ Կտտանքների ընթացքում ծանր հարվածներ են հասցնում երեխաների գլխին։ Այդ հարվածներն երբեմն  այնքան ուժգին են լինում ,որ երեխաներից  ոմանք հայտնվում են կոմայի մեջ։ Պաղեստինի երեխաների պաշտպան կենտրոնի մի անդամ Սիոնիստական ռեժիմի բանտերում գտնվող պաղեստինցի երեխաների ծանր վիճակի մասին ասում է․-«Իմ ընտանիքի բոլոր անդամների աչքերը փակած  գիշերով տեղափոխել են բանտ»։

«Բանտերում գտնվող երեխաների մեծ մասը դեռ 12 տարին չեն բոլորել։ Հարցաքննության ժամանակ ծեծում են երեխաներին։ Դատարանում երեխաների 98 տոկոսը հանցագործ են ճանաչվում, մինչդեռ նրանք ոչ մի մեղք չեն գործել»,ասել է Պաղեստինի երեխաների պաշտպան կենտրոնի հիշյալ անդամը։

Իսրայելի բանտերի գործակալության պաշտոնական  տվյալներով , մինչև 2016 թվականը 438 պաղեստինցի երեխաներ ձերբակալվել են անվտանգության սպառնալիքների պատճառով։ Իհարկե ոչ-պաշտոնական տվյալներով կալանավորված երեխաների թիվն ավելի մեծ է։

Գազայի դեմ իրականացված 22-օրյա, 8-օրյա, 51-օրյա պատերազմների գլխավոր զոհերը երեխաներն են եղել։ Մինչդեռ  Ժնևյան կոնվենցիայի համաձայն՝ 17 տարին չբոլորած անհատները համարվում են երեխաներ,որոնց համար կարևոր օրենքներ են սահմանվել։Այդ օրենքներից են՝ պատերազմներում երեխաների չօգտագործել,որպես մարդկային վահան։Չպետք է հարձակվել երեխաների վրա։ Չպետք է նրանց կտտանքների ենթարկել։  Օկուպացված տարածքներում , Գազայի հատվածում, Հորդանան գետի արևմտյան ափին տեղի ունեցած բախումներում ու պատերազմներում զոհերի ու վիրավորների մեծ մասը երեխաներ են եղել։ 22-օրյա պատերազմի հետևանքով զոհվեցին մոտ 400 երեխաներ; 51-օրյա պատերազմի ընթացքում մոտ 500 երեխաներ։ Սիոնիստական ռեժիմի ներքին անվտանգության գործակալությունը՝ ՇԱԲԱՔ-ն իր անվտանգության զեկույցում նշել է․-«Հակաիսրայելական գործողությունների հեղինակներից 22-ը 16 տարին չբոլորած երեխաներ են եղել ,որոնց թիվը անշուշտ մինչ այսօր ավելացած կլինի: Չնայած կասկած չկա ,որ Պաղեստինի օկուպացված տարածքներում ոտնահարվում են երեխաների իրավունքները, բայց Սիոնիստական ռեժիմը ԱՄՆ-ի և մյուս արևմտյան պետությունների հովանավորության ներքո չի ներառվել մանկասպան ռեժիմների սև ցուցակում։

Սիոնիստական ռեժիմի և ԱՄՆ-ի համագործակցությունը

 

Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունները երբեք չեն ջնջվելու Պաղեստինի երեխաների հիշողություններից և մի օր հենց այդ երեխաները Պաղեստինը կազատագրեն սիոնիստների ձեռքից:

 

Պիտակ