Փախստականները՝ մարդու իրավունքներին եվրոպացիների նվիրվածության փորձաքար(7)
Հաղորդաշարի 7-րդ և վերջին համարում, քննարկելու ենք դեպի Եվրոպա փախստականների հոսքի նկատմամբ եվրոպական երկրների ցուցաբերած անուշադրությունը: Դեպի Եվրոպա փախստականների հոսքն ի տես աշխարհի ցույց տվեց Կանաչ մայրցամաքի չար դեմքը:
Հունաստանը, Սլովակիան, Լեհաստանը, Դանիան, Մակեդոնիան, Սերբիան, Հունգարիան և Ավստրիան ներգաղթյալների հարցում որդեգրեցին մարդու իրավունքների պաշտպանության հավակնությամբ հանդես եկող երկրներին անհարիր ու ոչ-պատշաճ քաղաքականություն: Երկրներ, որոնք փախստականների ճգնաժամի նկատմամբ կիրառում են երկաթե բռունցքի քաղաքականություն: Այդ նենգ քաղաքականության ձայնը լսելի դարձրեց Հունգարիայի աջակողմյան վարչապետ ՝ Վիկտոր Օրբանը, ով իր երկրի և Սերբիայի սահմանագծում պատնեշ կառուցեց و իսկ ներգաղթյալներին դիմավորեց ռազմական ուժով:
Օրբանն ասել է , որ ներգաղթյալների հետ քաղաքավարի չի լինելու և հարկ եղած դեպքում, միայն մի քանի քրիստոնյա իմիգրանտների է իր երկիր ընդունելու: Ներգաղթյալների նկատմամբ վատ վերաբերմունք են ունեցել ոչ միայն Եվրոպական երկրների քաղաքական գործիչներն ու անվտանգության ուժերը: Հունգարացի լրագրողուհին հայտնի դարձավ նրանով, որ ոտքի շարժումով գետին տապալեց երեխան ձեռքին սիրիացի փախստականին: Միջազգային ներում կազմակերպությունը մի զեկույցով հայտարարել էր, որ Հունաստանի Կոս կղզում ծայրահեղական խմբերը հարձակվել են ներգաղթյալների վրա և ծեծել են նրանց : Միջազգային ներում կազմակերպության ակտիվիստներն ականատես են եղել այդ կղզում փախստականների վրա իրականացված հարձակումներին: ԱՄՆ-ի CBS գործակալության հաղորդումներում տեսնում ենք, թե ներգաղթյալների մուտքը երկիր կանխելու համար , Հունաստանի ծովային գվարդիան փախստականների նավակի վառելիքը դատարկելուց հետո, նրանց լքում է ծովում: Արևմտյան զարգացած երկրներից ՝ Դանիան արգելել է իր երկիր փախստականների մուտքը և Լիբանանի ու Թուրքիայի մամուլում հայտարարություններ տարածելով, սիրիացի փախստականներին զգուշացրել է, որ Դանիայում նրանց չեն սպասում:
Հունաստանի ծովային գվարդիան դիտավորյալ խորտակում է փախստականների նավակը:
Եվրոպական պետություններն այն դեպքում են նման անվտանգության ու խիստ պահանջներ դնում փախստականների առջև, երբ այդ երկրները պաշտոնապես հայտարարել են, որ Կանաչ մայրցամաքը կարող է տարեկան մեկ միլիոն իմիգրանտների ընդունել: Դեպի Եվրոպա ներգաղթյալների հոսքը սկսելով, Շվեդիայի արդարադատության և միգրացիայի հարցերով նախարար ՝ Մորգան Յոհանսոնը հայտարարել էր, որ Եվրոպան կարող է տարեկան մեկ միլիոն իմիգրանտների ընդունել : «Եվրոպան` որպես մայրցամաք պետք է պատասխանատվություն կրի փախստականների համաշխարհային ճգնաժամի նկատմամբ: Եվրոպան համարվում է ամենահարուստ մայրցամաքը և պարզ է , որ եթե մեկը կարող է կարգավորել այս խնդիրը, ապա դա Եվրոպան է».-հավաստել էր Մորգան Յոհանսոնը:
Վերջին տարիներին շնորհիվ իր լիբերալիստական քաղաքականության, Շվեդիան ընդունել է մեծ թվով փախստականների: 2015 թվականին այդ երկիրն առավել քան մյուս երկրներն, ակտիվորեն ներգրավել է ներգաղթյալների: Շվեդիայի արդարադատության և միգրացիայի հարցերով նախարարի խոսքերը հակասում են կենտրոնական Եվրոպական երկրների քաղաքականությանը, որոնք դեմ են գնում Եվրամիության կողմից ներգաղթյալների ընդունման մասին որոշումներին: Գերմանիայի կանցլեր ՝ Անգելա Մերկելի առաջարկով, դեպի Եվրոպա իմիգրատների ծախսերը եվրոպական երկրների միջև բաժանելու նպատակով, Եվրահանձնաժողովն ընդունեց ըստ երկրների բնակչության թվի, Եվրամիության անդամ երկրների միջև փախստականների ընդունման նախագիծը: Սակայն ԵՄ-ի անդամ երկրների մեծ մասը ՝ մասնավորապես մայրցամաքի կենտրոնական ու արևելյան երկրները, խստորեն հակադրվեցին այդ նախագծին: Եվրոպական կուսակցությունները և պետայրերը հիմնականում համաձայն են ներգաղթյալների նկատմամբ աջակողմյան կուսակցությունների ու պետայրերի ցուցաբերած խիստ վերաբերմունքին: Մարդիկ, որոնք հավակնում են, թե հետևում են Քրիստոսի մարդասիրական պատվիրաններին: Այդ հարցում նրանք չհարգեցին նույնիսկ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի խոսքերին, ով ասել էր, որ անհրաժեշտ է հավասարակշիռ կերպով լուծել ներգաղթյալների հարցը: Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հայտարարել է, որ անհրաժեշտ է վճռական և ստեղծագործ մոտեցում ցուցաբերել ներգաղթյալների ճգնաժամին: «Եվրոպան միջոցներ ունի ներգաղթյալներ և փախստականներ ընդունելու համար` առանց անվտանգությանն ու մշակույթին վնասելու: Միջազգային պաշտպանության կարիք ունեն ինչպես փախստականները, պատերազմից փախչողները, այնպես էլ ներգաղթյալները, աղքատությունից փրկվողները : Մարդկային չէ, որ մենք փակենք մեր սրտի ու երկրի դռները ՝ ներգաղթյալների առջև, քանզի դա երկարատևում քաղաքական հետևանքներ է ունենալու».-ավելացրել էր Ֆրանցիսկոս Պապը: Աշխարհի կաթոլիկների հոգևոր առաջնորդը հավաստել էր.-«Ներգաղթյալների հետ պետք է լինել բարի, քանզի գաղթը մարդկային իրավունք է , իսկ պատերազմից քշված փախստականները լքել են իրենց տունն ու հայրենիքը ՝ իրենց կյանքը փրկելու համար: Ուստի ներգաղթյալներն առանձնահատուկ ուշադրության կարիք ունեն»:
Եվրոպայում Ֆրանցիսկոս Պապի խորհրդին լսող չկար: Նրանք անտեսում են նույնիսկ ներգաղթյալների մասին ՄԱԿ-ի պատասխանատուների առաջադրանքները: ՄԱԿ-ի Փախստականների հարցերով նախկին գերագույն հանձնակատար՝ Անտոնիո Գուտերեշը բազմիցս խոստովանել էր, որ եվրոպական պետություններն արդարացի չեն եղել ներգաղթյալների հարցում : «Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ ողջ աշխարհում ապրող շուրջ 15 միլիոն փախստականների 80 տոկոսն ապրում է զարգացող երկրներում և ունի պաշտպանության կարիք: Եվրոպան կարող է ավելի մեծ թվով ներգաղթյալների ընդունել».-ասել էր Գուտերեշը: Եվրամիությունում իմիգրանտների մասին օրենքի փոփոխման անհրաժեշտության ուղղությամբ, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով նախկին գերագույն հանձնակատարն ասել է.-«Պիտի ձեռնարկել կարևոր մի քայլ և ներգաղթյալներին թույլ տալ ազատորեն հաստատվել Եվրամիության երկրներում»: Սակայն Եվրոպական երկրների պետայրերի քաղաքականությունները չեն համապատասխանում ՄԱԿ-ի պատասխանատուների և հոգևոր առաջնորդների հորդորներին : Եվրոպական գրեթե բոլոր պետությունները նպատակ ունեն ներգաղթյալների նկատմամբ քաղաքականությունը խստացնել և մեխանիզմներ գտնել նրանց երկրներից վտարելու համար: Գերմանիայի կանցլեր ՝ Անգելա Մերկելի հայտարարությամբ, 2017 թվականին Գերմանիայից վտարվելու են 200 հազար փախստականներ: Իսկ Սլովակիայի կառավարությունը հայտարարել է, որ չի ընդունելու ոչ մի մուսուլման ներգաղթյալի: Դեմ գնալով Շենգենյան դաշինքին ու ազատ տեղաշարժվելու մասին օրենքին, Եվրոպական որոշ երկրներ անվտանգության միջոցառումներ են կիրառել ՝ իմիգրանտների մուտքն իրենց երկիր կանխելու համար: Փախստականների հոսքին Եվրոպական երկրների ղեկավարների հակադարձն ցույց է տվել, որ չի կարելի Եվրոպան համարել արժեքների ու միասնության մայրցամաք : Միջերկրական ծովում հազարավոր փախստականների խեղդվելու և անհետ կորելու մասին տարածված տեղեկությունները Եվրոպական երկրների ղեկավարների համար դարձել են սովորական դեպքեր, որոնք նրանց սրտում չեն շարժում ոչ մի գութ: Դեպի Եվրոպա փախստականների հոսքի դեմ պայքարի ուղղությամբ Եվրոպական երկրների պետայրերն առաջին հերթին փորձում են մեխանիզմներ գտնել ՝ որպեսզի իմիգրանտները չմոտենան իրենց երկրի սահմաններին, իսկ երկրորդ հերթին, նրանք փորձում են ելքեր գտնել ներգաղթյալներին Եվրոպայից վտարելու համար:
Ցավալի կադրեր ՝ փախստականների իրավիճակի և Եվրոպական երկրներում նրանց ցուցաբերվող վերաբերմունքի մասին