Դեկտեմբեր 21, 2016 14:25 Asia/Tehran

ԵՄ-ի հիմնարար իրավունքների գործակալության վերջին զեկույցներից մեկի համաձայն Եվրոպայում ամեն երեք կանանցից մեկը ենթարկվում է բռնության։ Այս հաշվարկները կատարվել են եվրոպական քսանութ երկրներում կանանց նկատմամբ բռնությունների թվի հիման վրա։ Զեկույցի համաձայն անգամ սկանդինավյան երկրներում են ավելացել կանանց նկատմամբ բռնությունների թիվը։ Եվրոպայում կանանց նկատմամբ նման վերաբերմունքի դեպքերը օրեցօր ավելանում են։

 

Կանանց նկատմամբ բռնությունները Արևմուտքում լուրջ հասարակական խնդիր է հանդիսանում։ 1990-ական թվականներից ի վեր այս խնդիրը դրված է եվրոպական երկրների ներքին քաղաքականության օրակարգում՝ որպես լրջագույններից մեկը։  Կանանց նկատմամբ բռնությունները Եվրոպայում մեծ աճ ունեցան 19-րդ դարից սկսած։ Իրավիճակը այժմ անասելի բարդության է հասել։ Անգամ BBC լրատվական գործակալությունը մի հոդվածում գրել է, որ Եվրոպան դժոխք է դարձել կանանց համար։

   Բռնություն կանանց նկատմամբ

 

 Անկասկած կանանց իրավունքների խախտումը և նրանց նկատմամբ բռնության գործադրումը ինչպես ընտանիքում, այնպես էլ հասարակության մեջ արդի ժամանակների չարիքներից է։ Կարելի է ասել, որ կանանց նկատմամբ բռնությունը համաշխարհային համատարած հիվանդություն է, որի ախտանիշները շատ հաճախ չեն բարձրաձայնվում։ Աշխարհի տարբեր ծայրերից ստացված ահազանգերը վկայում են այն մասին, որ այս խնդիրը առկա է ամբողջ աշխարհում՝ պարզապես տարբեր կոնցենտրացիաներով։

1993 թվականին միջազգային հանրության կողմից պաշտոնապես դատապարտելի ճանաչվեց կանանց նկատմամբ ցանկացած բռնության դրսևորում՝ նույնիսկ ներընտանեկան կյանքում։ Կանանց նկատմամբ բռնությունները պաշտոնապես ճանաչվել են որպես մարդու հիմնարար իրավունքների խախտում։ Նույն թվականին Վիեննայում մարդու իրավունքների միջազգային կոնֆերանսում կանանց և աղջիկների իրավունքները հռչակվեցին որպես մարդու իրավունքների անօտարելի մաս։ Կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունները, նրանց մարմնական և հոգեկան վնասներ հասցնելը, խտրականությունը, թրաֆիքինգը ճանաչվել են որպես մարդու հիմնարար իրավունքները խախտող վարքագիծ՝ ինչը բնականաբար քրեորեն խիստ պատժելի է։

Չնայած այս ամենին արդի աշխարհում դեռևս տեղի են ունենում կանանց իրավունքների բազմաթիվ խախտումներ։ Նման վերաբերմունքի պատճառով ամբողջ աշխարհում օրական քանդվում են բազմաթիվ ընտանիքներ, դժբախտանում մեծ թվով կանայք և երեխաներ՝ ինչը խոչընդոտում է հասարակության բնականոն զարգացմանը։ Ինքնին հասկանալի է, որ այս խնդիրը ոչ միայն ներանձնային է, այլև հասարակական։

Միջազգային համաներում կազմակերպությունը 2003 թվականին ներկայացրած իր զեկույցում կանանց նկատմամբ բռնությունները և նրանց իրավունքների խախտումը համաշխարհային ամենատարածված և հրատապ խնդիրներից մեկն է համարել։ Կազմակերպությունը իր մտահոգությունը կրկնել է նաև 2007 թվականին և շեշտել, որ խնդրի լուծումը պետք է առաջնային լինի բոլոր պետությունների համար։

     Կանանց հասցրած հոգեկան վնասները

                         

Աշխարհի տարբեր ծայրերից ստացված տեղեկությունների հիման վրա կատարված հաշվարկները ցույց են տվել, որ այս խնդիրը չափազանց տարածված է և իրենից հասարակական մեծ չարիք է ներկայացնում։ Կանանց նկատմամբ նման վերաբերմունքը խախտում է նրանց հիմնարար իրավունքները։ Անկասկած սա մի խնդրի է, որի դեմ պետք է պայքարեն ոչ միայն պետությունները, այլև միջազգային հասարակությունը։ Սա մի երևույթ է, որի արդյունքնում տուժում են ոչ միայն կանայք, այլև նրանց ընտանեկան մթնոլորտը։ Նման մթնոլորտում էլ մեծանում են երեխաներ, որոնց համար բռնություն տեսնելը և գործելը դառնում է սովորական պահվածք։ Ինքնին հասկանալի է, որ նմանօրինակ ընտանիքներում մեծացած երեխաները հետագայում ունենում են հոգեբանական լուրջ խնդիրներ, իսկ որոշները անգամ վտանգավոր են դառնում հասարակության համար։ Անհրաժեշտ է մեկընդմիշտ վերջ տալ ընտանիքում, ինչպես նաև հասարակության մեջ կանանց և աղջիկների դեմ իրականացվող բազմաթիվ բռնություններին։

Պատմության ընթացքում տղամարդկանց միջև բռնություններ ավելի հաճախ տեղի ունեցել, սակայն կանանց նկատմամբ նույն վերաբերմունքը դատապարտելի է, քանի որ նրանք ունեն նուրբ և խոցելի հոգիներ։ Կինը այն արարածն է, ով է  երջանկություն և իմաստ է հաղորդում տղամարդու կյանքին, իսկ բռնության մուրճը ուղղակիորեն փշրում և հողին է հավասարեցնում այդ ամենը։

Արևմուտքի երկրներում կանանց և աղջիկների նկատմամբ կիրառվող բռնություններից առաջացած հասարակական մեծ խնդիրները պատճառ են դարձել, որպեսզի այդ երկրներում վերոնշյալ հարցը բարձրացվի պետական մակարդակով։ Խնդրով զբաղվելու համար արևմուտքում ստեղծվել են կանանց իրավունքների պաշտպանության բազմաթիվ կազմակերպություններ, սակայն փորձը ցույց տվեց, որ այդ կազմակերպությունները չեն արդարացնում սպասելիքները։ Եվ իրոք, այդ կազմակերպությունները ոչ  մի կերպ չկարողացան մեղմացնել և դեպի լավը տանել կանանց իրավիճակը Արևմուտքում։ Վիճակագրական տվյալների համաձայն Արևմուտքում կանանց նկատմամբ իրականացվող սեռական ոտնձգությունները բավականին տարածված են։ Այդ չարիքին ենթարկված կանանց կարելի է գտնել հասարակության բոլոր խավերում։

      Կանանց նկատմամբ բռնությունների դեմ բողոքներ Արևմուտքում

 

 Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Եվրոպայում կանանց հիսունհինգ տոկոսը սեռական բռնության է ենթարկվել, տասնութ տոկոսին անհանգստացրել են տարբեր հարցերով, իսկ քառասուներեք տոկոսը ենթարկվել է հոգեկան ծանր ճնշումների։ Արևմտյան շինծու լրատվամիջոցներից շատերը զանազան ստահոդ հոդվածներով մշտապես փորձում են տարբեր եղանակներով կոծկել իրականությունը։

Եվրոպական քարոզչամեքենան ամեն կերպ փորձում է ցույց տալ, որ այդ աշխարհամասը պարզապես դրախտ է աշխարհում ցանկացած կնոջ համար և որ այնտեղ ապահովված են բոլոր անհրաժեշտ պայմանները երջանիկ ու բարեկեցիկ կյանքով ապրելու համար։ Պետք է խոստովանել, որ հնարավոր է այս ամենը ամրագրված է եվրոպական երկրների օրենքներով, սակայն իրականությունն այն է, որ այսօրինակ օրենքները բավականին հեռու են իրականությունից։ Իրականությունն այն է, որ Եվրոպայում կանայք ապահով վիճակում չեն և չեն օգտվում օրենսդրորեն սահմանված իրենց իրավունքներից ու ազատություններից։

ԵՄ-ի հիմնարար իրավունքների գործակալության վերջին զեկույցներից մեկի համաձայն Եվրոպայում ամեն երեք կանանցից մեկը ենթարկվում է բռնության։ Այս հաշվարկները կատարվել են եվրոպական քսանութ երկրներում կանանց նկատմամբ բռնությունների թվի հիման վրա։ Զեկույցի համաձայն անգամ սկանդինավյան երկրներում են ավելացել կանանց նկատմամբ բռնությունների թիվը։ Եվրոպայում կանանց նկատմամբ նման վերաբերմունքի դեպքերը օրեցօր ավելանում են։ Այս գործակալությունը  հարցում է անցկացրել տասնութից յոթանասունչորս տարեկան կանանց շրջանում, թե արդյո՞ք նրանք ենթարկվել են որևէ տեսակի բռնության։

Վերոհիշյալ գործակալության անցկացրած հարցման արդյունքում հարցված երկու հազար կանանց երեսուերեք տոկոսը դրական պատասխան է տվել։ Հարցվածներից շատերը խոստովանել են, որ ենթարկվել են և՛ սեռական, և՛ մարմնական բռնությունների։ Կանանց տասներկու տոկոսը ասել է, որ մանուկ հասակում է ենթարկվել սեռական բռնության։ Հատկանշական է, որ հարցվածների մեկ երրորդը բռնության ենթարկվելուց հետո ոստիկանություն չեն դիմել, քանի որ բռնություն կատարողները եղել են իրենց ամուսինները կամ ընկերները։

   ԵՄ-ում կանանց նկատմամբ բռնության դեպքերն աճել են

 

 Հիմնարար իրավունքների գործակալության տնօրենը ասել է․«Վերջին զեկույցների համաձայն կանանց նկատմամբ իրականացվող սեռական բռնությունները բավականին ավելացել են։ Սեռական բռնության ենթարկվելու մասին հայտնել են նաև ղեկավար պաշտոններ զբաղեցնող բազմաթիվ կանայք, ինչը մեզ համար շատ զարմանալի էր»։

Կանանց նկատմամբ բռնություններ տեղի են ունենում նաև աշխատավայրերում։ Բռնության այս ձևը ևս շատ տարածված է Եվրոպայում։ Նրանցից շատերը բռնության են ենթարկվում իրենց տնօրենների, վերադասների և մինչև անգամ հաճախորդների կողմից։

            Աշխատող կանանց իրավունքների խախտումը

 

Կանանցից շատերը սեռական բռնության դառնությունը զգացել են դեռ մանուկ հասակում։ Նրանցից շատերը պատմել են թե ինչպես են դեռևս տասնհինգ տարեկան և ավելի փոքր հասակում մեծահասակների կողմից սեռական բռնությունների ենթարկվել։ Նմանատիպ պատմությունները ուղղակի ցնցում են մարդու բանականությունը։

Վերջին շրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հետևանքով շատ տարածված են դարձել նաև վիրտուալ միջավայրում իրականացվող և սեռական ոտնձգություն որակվող գործողությունները։ Տասնութից քսանինը տարեկան ամեն հինգ աղջիկներից մեկը խոստովանել է, որ իրեն բազմիցս անհանգստացրել են ինտերնետի միջոցով։ Միջին հաշվով ամեն տաս կանանցից մեկը ինտերնետի միջոցով ստացել է սեռական և անհանգստացնող բնույթ կրող նամակներ։

 Կիբեր ոտնձգություններ կանանց նկատմամբ

 

                            

Կինը արևմտյան հասարակության մեջ գործիք է դարձել տղամարդկանց ձեռքերում։ Նրանց նկատմամբ իրականացվող բռնությունները օրեցօր ավելի են սաստկանում։ Հատկանշական է, որ Արևմուտքի երկրները կանանց նկատմամբ բռնություններին վերջ տալու ուղղությամբ լուրջ քայլեր ձեռնարկելու փոխարեն՝ այլ երկրների են մեղադրում կանանց իրավունքները խախտելու մեջ։

Անպատասխան է մնում միայն այն հարցը, թե ինչպե՞ս է, որ կանանց իրավունքների պաշտպանության մասին ամպագոռգոռ հայտարարություններ անող Արևմուտքը իրականում անզոր է կանխել ամեն օր նրանց նկատմամբ իրականացվող բռնությունները։

 

 

 

Պիտակ