Դեկտեմբեր 28, 2016 17:22 Asia/Tehran

Թեև մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի համաձայն մարդիկ ունեն կրոնական ազատություններ և ոչ ոք չպետք է կրոնի ու դավանանքի համար խտրականության ենթարկվի, սակայն Եվրոպական երկրների և ԱՄՆ-ի նման մարդու իրավունքների և հարգման հավակնորդ երկրներում , ինտենսիվորեն տարածվում են իսլամաֆոբիան և մուսուլմանների դեմ բռնությունների կիրառումը:

 

Մարդու իրավունքները ոտնահարվում են Արևմուտքում

 

Թեև պետությունները պարտականություն ունեն կրոնից ու ազգությունից անկախ, քաղաքացիներին ապահովել համահավասար  կենսապայմաններով  , սակայն ըստ երևույթին որոշ պետայրեր պատրաստ չեն եղել նման քայլեր անել և նույնիսկ որոշ դեպքերում, իրենց արտահայտություններով թեժացրել են կրքերը:

Շուրջ երեք միլիոն մուսուլմաններ են ապրում Բրիտանիայում, որոնք վերջին օրերին, հայտնվել են ծայրահեղականների հարձակումների թիրախում: Բրիտանիայում իսլամաֆոբիայի մոնիտորինգի խումբ ՝ «Tell MAMA» հաստատության տվյալների համաձայն,  վերջին եռամսյակում Բրիտանիայում ավելի քան հարյուր մզկիթների վրա հարձակումներ են եղել: Ոստիկանության հայտարարությամբ, Եվրամիության կազմից դուրս գալու հանրաքվեի առաջին շաբաթվա ընթացքում, 58 տոկոսով բարձրացել են մուսուլմանների դեմ հարձակումները:

 

 

Իսլամաֆոբիան Բրիտանիայում

Բրիտանիայի մուսուլմանների խորհուրդը վերջերս մի հաղորդագրությամբ,մտահոգություն է հայտնել այդ երկրում իսլամական սրբավայրերի ու մզկիթների վրա հարձակումների և մուսուլմանների նկատմամբ կիրառվող բռնությունների ավելացման կապակցությամբ: Հաղորդագրությունում ընդգծվել է խոշոր կուսակցությունների ղեկավարների կողմից ուշադրություն ցուցաբերելու անհրաժեշտությունը:  Լոնդոնում մի մարդ դանակը ձեռքում բարձր ձայնով ասում էր, թե ուզում է սպանել մուսուլմանի: Ապա հարձակվելով Բանգլադեշցի մուսուլման մարդու վրա , վիրավորել է նրան: Մի այլ դեպքում, Լոնդոնում գլխից քաշել են մուսուլման կնոջ հիջաբը՝ նրան հատակին քարշ տալով: Վիրավոր կնոջը շուրջ քսան րոպե ոչ ոք չի օգնել:

Մուսուլմանների դեմ տրամադրվածությունը Եվրոպական երկրներում

 

Շոտլանդիայի Քամբերնոլդի մզկիթի վրա կատարված ռասիստական հարձակման ժամանակ, ծայրահեղականները մզկիթի պատերին ռասիստական գրություններ էին թողել: «Tell MAMA» հաստատությունը նաև տեղեկացրել է, որ մուսուլմանների դեմ ուղղված ագրեսիաները գնալով ծավալվում են: Անցյալ տարի Բրիտանիայի խոհարարության մրցույթի հաղթող ՝ Նադիա Հոսեյնն ասել է , որ մի մարդ գնացքում հրաժարվել է իր կողքը նստել, ասելով ՝ որ չի պատրաստվում  նստել մուսուլմանի մոտ: Հաղորդագրությունում հաստատության գլխավոր քարտուղար ՝ Հարուն Խանը Բրիտանիայի բոլոր կուսակցությունների առաջնորդներից պահանջել է կանգնեցնել երկրում իսլամաֆոբիայի ծավալումը:

Շվեյցարիայում Ցյուրիխի իսլամական կենտրոնի վրա կատարված զինված հարձակման հետևանքով վիրավորվել է երեք հոգի: Քաղաքի ոստիկանությունը տեղեկացրել է կենտրոնի հարևանությամբ ապրող մի քանի հոգու վնասվելու մասին: Ասվում է , թե ոստիկանությունը դեռևս ոչինչ չի հայտարարել միջադեպի հավանական պատճառների մասին: Շվեյցարական  Blick օրաթերթի գրությամբ, Ցյուրիխի ոստիկանությունը հաստատել է կենտրոնի հարևան շենքում երեք հոգու վնասվելու մասին լուրը: Տուժածները չափահասներ են, սակայն վնասվածքի ծանրության աստիճանների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Դեպքից հետո, շենքի մոտ շուրջ քսան ոստիկաններ են տեղակայվել ՝ արգելելով տարածքում երթևեկությունը:  

 

Զինված հարձակում ՝ Շվեյցարիայում Ցյուրիխի իսլամական կենտրոնի վրա  

 

Իսկ ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո, մեծացել է մուսուլմանների դեմ հարձակումների թիվը: Ըստ Daily Mail օրաթերթի գրության, Թրամփի հաղթելուց հետո, սենյակում, որտեղ աղոթում են,  Նյու Յորքի մուսուլման ուսանողները Թրամփին սատարելու մասին նկարներ: Ընտրապայքարի օրերին, Թրամփը մուսուլմանների ու ներգաղթյալների դեմ խոստումներ էր տվել, որոնք իրականացվելու դեպքում, մուսուլմանների ու իմիգրանտների համար դժվարանալու են պայմանները: Մուսուլմանները հայտարարել են, որ եթե Թրամփն ինչպես խոստացել է արգելի մուսուլմանների մուտքը երկիր, ապա նա խախտած կլինի կրոնական ազատության մասին ԱՄՆ սկզբունքներից մեկը: Այսօր Թրամփը որպես ԱՄՆ նորընտիր նախագահ, դպրոցներում , համալսարաններում և ընդհանրապես հասարակությունում ստեղծվել է այնպիսի մթնոլորտ, որտեղ մուսուլմաններն անվտանգ չեն լինելու: Վերջերս Լոս Անջելեսի ոստիկանության տեղեկացմամբ, մի քաղաքացի ձերբակալվել է մուսուլման աղոթարարի դանակով վիրավորելու համար: Ոստիկանությունը հաղորդել է, որ մզկիթի մոտ մի աղոթարարի և 29-ամյա Բեն Մաթսոնի միջև բախումներ ու լեզվակռիվ են տեղի ունեցել: Նախահարձակը ձերբակալվել է քաղաքացիական օրենքները խախտելու և անկարգություն առաջացնելու մեղադրանքով:

 

ԱՄՆ Կալիֆորնիայում մուսուլման տղամարդու հարվածել են դանակով

 

ԱՄՆ Լոս Անջելեսի մուսուլմանների  կապերի խորհրդի տեղային մասնաճյուղի գործադիր տնօրեն՝ Հեսամ Այլուշը  թաղամասի մուսուլմանների անունից ասել է, որ միջադեպը տեղի է ունեցել  աղթատեղիի մոտակայքում: «Դժվար է հավատալ, թե օրվա այդ ժամին նման դեպք է տեղի ունեցել»-ասել է Այլուշը: Խորհրդի տեղեկացմամբ, ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների անցակցման օրվանից ի վեր, երկրում մուսուլմանների դեմ 200 հարձակում է գրանցվել: ԱՄՆ-ում Թրամփի ընտրվելուց հետո մուսուլմանների նկատմամբ խտրականությունների ու ագրեսիայի ծավալումը լուրջ մտահոգում է քաղաքացիական ակտիվիստներին: Դեկտեմբերի 17-ին  քաղաքացիական ակտիվիստների «Վաշինգտոնի խաղաղության կենտրոն»-ի հրավերով և ավելի քան երեքհազար քաղաքական ու քաղաքացիական ակտիվիստների մասնակցությամբ համագումար է անցկացվել , որի ընթացքում քննարկվել են մուսուլմանների դեմ Թրամփի կառավարության քայլերի դիմագրավման ճանապարհները: Փաստաբան և վերլուծաբան ՝ Տիկ. Դիփա Լեյերը ելույթ է ունեցել ԱՄՆ դպրոցներում ու տարբեր թաղամասերում դեմոգրաֆիկ զարգացման շնորհիվ միասնականության ու ռասայական արդարության  թեմայով :

 

 

Խոսելով 2001 թվականին Նյու Յորքում մուսուլմանների քաղաքացիական գրանցման մասին, նա ասել է.-«11-սեպտեմբերյան դեպքերից 15 տարի անց, դեռևս ականատես ենք ԱՄՆ-ում մուսուլմանների դեմ բռնությունների կիրառմանը և ռասայական քայլերի: Ահաբեկչական հարձակումներից հետո, ԱՄՆ-ում ընդունվեց NSSEER օրենքը, ըստ որի մուսուլմանները պետք է գրանցվեն իմիգրացիայի վարչություն, որը 11-սեպտեմբերյան դեպքերից հետո շարունակում է աշխատել ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության ենթակայությամբ: Օրենքի ընդունումից հետո, տասնյակ մուսուլմաններ  անարդարաբար կալանավորվել կամ երկրից վտարվել են: Թեև օրենքը վերջնականապես չեղարկվել է  2005 թվականին, սակայն այնուամենայնիվ Թրամփի կառավարությունում կան մարդիկ, ովքեր օրենքը վերականգնելու են : Իսկ ԱՄՆ-ի ժողովուրդը  պետք է կանխի դա»: «Ես բոլորիդ կոչ եմ անում կանխել Թրամփի կողմից այդ ամոթալի քայլը».-ավելացրել է Տիկ. Դիփա Լեյերը: Նա ի դեպ համագումարի մասնակիցներին կոչ է արել կապեր հաստատել ԱՄՆ Կոնգրեսում իրենց շրջանային պատգամավորների հետ ՝ նրանցից պահանջելով հանել օրենքի իրականացումը ներքին նախարարության լիազորություններից , որպեսզի նորընտիր նախագահին չհաջողվեի վերականգնել օրենքը:

 

 

Պիտակ